User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Տաքսիստապատում

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,331
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տաքսիստապատում

    Հայտնի փաստ է. Երևանի տաքսիստները մեկը մեկից ֆանտաստիկ պատմությունների անսպառ աղբյուր են: Տաքսու սալոնում կարելի է գտնել ու իմանալ ամեն ինչ՝ սկսած երկիրը մի շաբաթում դրախտ սարքելու նվիրական բանաձևից, վերջացրած լեզվաբանական գանձ-ուշունցներով՝ այլ վարորդների հասցեին: Ես, օրինակ, սիրում եմ տաքսիստների հետ խոսել: Իսկ դու՞ք: Եկեք էս թեմայում անմահացնենք մեր բոլոր էպիքական արկածները, որ տեղի են ունեցել մի հեռու-հեռավոր գալակտիկայում՝ տաքսու սալոնում:

    Սկսեմ էսօրվանից...
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (20.08.2016), Cassiopeia (11.07.2016), Chuk (11.07.2016), GriFFin (13.07.2016), Har-am (12.01.2017), John (11.07.2016), kitty (21.08.2016), Life (11.07.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Գաղթական (11.07.2016), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Ուլուանա (12.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,331
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Պատմութիւնք եւ խրատք տաքսիստոյ», գիրք ԺԶ, գլուխ Թ.

    - Սովետի վախտ ուրիշ էր, բանվորները ինչքան ուզում՝ ուտում-խմըմ, ուտում-խմըմ, ուտում-խմըմ, ուտում-խմըմ էին (չորս անգամ), վետերոկները լիքն էին բացառապես բանվորներով, ովքեր ուտում-խմըմ էին (հինգերորդ անգամ):
    - Պարտիականները չէին ուտում-խմըմ, որտև որ ուտել-խմելուց բռնցնեին, պարտիական տոմսը կկոխեին քամակները, իսկ այ բանվորները սաղ օրը ուտում-խմըմ, ուտում-խմըմ էին (ևս երկու անգամ):
    - Իրիկունը սաղ վետերոկները բանվորներ էին, ուտում-խմըմ էին:
    - Զիտարյանին գիդե՞ս: Զիտարյանը շատ ուժեղ էր, հա: Ռայոնի կոլխոզի նախագան էր: Հետը էնքա՜ն եմ կերել-խմել (ստեղ դադարեցրի հաշվել):
    - Սովետի վախտ ամեն ինչ արդար էր: Ով ինչքան ուզում՝ ուտում-խմըմ էր:
    - Ես էլ դե դատաքննչականի սկոռին էի քշըմ, կարգին գորձ էր, աբրանք էի տանում ռայոն, ծախում փող էի աշխատըմ: Բենզինն էլ ձրի՜: Երգիր էր, է: Ցերեկը քշում էի, իրիկունը ուտում-խմըմ էինք:
    - Արդար էր, ասում եմ: Երգիր էր, է, երգիր: Մի անգամ Զիտարյանը զանգեց: Ինքը իրա հեռախոսն ուներ, ուր ուզում՝ զանգում էր, կարգին երգիր էր: Ասեց «Հենց հմը արի, Սերոբ, բռնել եմ»:
    - Հաշվապահին էր ուտել-խմելուց բռնցրել:
    - Սաղ թողի, քշի ռայոն: Հաշվապան բերեց, արդա՜ր, տեղը տեղին՝ սաղ տվեց, մասկվիչի բագաժնիկով մեկ բեռ ու բարխատը լցա՜ծ, լցա՜ծ, վրից էլ մի հատ ծրար: Զիտարյանը ասեց «Սերոբ, էս ծրարն էլ քեզ»:
    - Իրեք հարուր ռուբլի փող էր մեջը: Զիտարյանը որ իմանար, չէր տա: Գիդե՞ս էդ ինչ փող էր էն վախտ: Երկու ամիս ուտում-խմըմ էինք, չէր պրծնում:
    - Կյանք էր, է, կյանք: Ֆուտբոլիստ Խորենին գիդե՞ս: Հարևանս էր: Մի հատ վետերոկ էին տվել իրան, ասել էին «էսի քեզ, Խորեն», սաղ օրը ըտեղ էինք ուտում-խմըմ:
    - Մի անգամ Խորենը Յուրիկի հետ էկավ, ասեց Սերոբ, ի՞նչ կուտես-կխմես: Աշխատողների վրա գոռգռաց, քյաբաբը ինքը խփեց, նստինք էնքա՜ն կերանք-խմինք, էնքա՜ն կերանք-խմինք: Յուրիկին գիդե՞ս:
    - Էս երգիր չի:
    - Տղես ոստիկանական ակադեմիայում ա սովորում: Կարգին սովորում ա, հա՜, կարող ա ուչաստկովի դառնա: Սաղ քննությունները տվեց-պրծավ: Ընդեղ մի հատ զամի զամի զամ կա, հետը ուտում-խմըմ ես, սաղ քննությունները դասավորում ա:
    - Սովետի վախտ ուրիշ էր:

    Կարգին կերած-խմած մարդ էր:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), boooooooom (10.04.2018), CactuSoul (20.08.2016), Cassiopeia (11.07.2016), Chuk (11.07.2016), GriFFin (13.07.2016), insider (12.07.2016), John (11.07.2016), Life (11.07.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Գաղթական (11.07.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Ուլուանա (12.07.2016), Ռուֆուս (11.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երկու օր առաջ ՖԲ-ում գրածս բերեմ էստեղ.

    - Պապադ Հայաստանում չի՞, - հարցնում է մեր թաղի տաքսիստներից մեկը։
    - Հայաստանում է, - պատասխանում եմ։
    - Վաղուց չեմ տեսել, դրա համար տենց մտածեցի։
    - Դե հիմա, կարող ա ինչ-որ ժամանակ էլ Ձեր ստեղ կանգնելու ու իրա դուրս գալու ժամերը չեն համընկել։
    - «Ինչ-որ ժամանակ» չի, - հակաճառում է տաքսիստս, - ուղիղ երկուս ու կես տարի։
    - Հա, հենց ուղիղ երկուս ու կես՝ օրերով, - փորձում եմ կատակի տալ։
    - Հա, հենց ուղիղ, - հաստատում է։ - Վերջին անգամ իմ ավտոն նստել ա 2014 թվի փետրվարի 8-ին։
    Զարմացած նայում եմ։ Չէ, չի կատակում, հումոր չի անում։ Լրիվ լուրջ է։
    - Էդ օրագի՞ր եք պահում, գրանցո՞ւմ, թե ով երբ ա նստում, - հարցնում եմ՝ ասածիս չհավատալով։
    - Չէ, ուղղակի որ վերջին անգամ իրան տեղ էի տանում, դեռ ճանապարհին էինք, զանգեցին, ասեցին, որ թոռս ծնվել ա։ Առաջին շնորհավորողը պապադ եղավ։
    Իսկ դուք թե «Յանդե՜քս տաքսի», «Ջի-ջի՜» տաքսի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (20.08.2016), Cassiopeia (11.07.2016), GriFFin (13.07.2016), insider (12.07.2016), John (11.07.2016), kitty (21.08.2016), Life (11.07.2016), Mr. Annoying (12.07.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Գաղթական (11.07.2016), Հայկօ (11.07.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Ուլուանա (12.07.2016), Ռուֆուս (11.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ մեր շենքի դիմացը կանգնող տաքսիներից մեկը նստեցի, վարորդն ամբողջ ճանապարհին ինձ անձնական բնույթի հարցեր էր տալիս, ես էլ չէի հասկանում ուզածն ինչ ա: Հետո քիչ քիչ սկսեց հաշվետվություն տալ, թե իմ տուն ովքեր են գալիս, ինչքան են մնում, իր կարծիքով ինձ ինչ բարեկամ/ազգական/ընկեր են գալիս, ես երբ եմ տնից սովորաբար դուրս գալիս, երբ եմ գործի գնում, երբ գործի չեմ գնում, երբ եմ քնում, երբ եմ արթնանում և այլն:

    Մի խոսքով էդ տաքսիստն իմ մասին ավելի շատ բան գիտեր, քան Գուգլը: Էդ դեպքից հետո մեռնեմ էլ իր տաքսին չեմ նստի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.07.2016, 19:58:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), Cassiopeia (11.07.2016), GriFFin (13.07.2016), insider (12.07.2016), John (11.07.2016), kitty (21.08.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (21.08.2016), Աթեիստ (11.07.2016), Արէա (11.07.2016), Հայկօ (11.07.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (12.07.2016), Նիկեա (11.07.2016), Տրիբուն (12.07.2016)

  9. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    11.12.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես առաջին անգամ տաքսու շոֆերից իմացա որ մեր համալսարանի պրոռեկտորներից մեկին եվրո Սամո են ասում, որովհետև եվրոյով ա կաշառք ստանում …

    Отправлено с моего m2 через Tapatalk

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.08.2016), _Հրաչ_ (20.08.2016), Աթեիստ (20.08.2016)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեռախոսիս զանգ ա գալիս, թաղի տաքսիստներից ա:
    - Արտակ ջան, - ասում ա, - մի անհամեստ հարց տամ, ոչ մեկը չգիտի, մտածեցի դու կիմանաս, դե կրթված տղա ես: Կոմպոզիտորների միությունը կարո՞ղ ա իմանաս որտեղ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), CactuSoul (07.09.2016), Cassiopeia (07.09.2016), kitty (07.09.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (24.04.2018), Նաիրուհի (08.09.2016)

  13. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,379
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չալարեցի, facebook֊ից գտա, բերեցի ստեղ․
    *


    ֊ Ամուսնացա՞ծ ես։
    ֊ Չէ։
    ֊ Բա ժամանակը չի՞։
    ֊ Ժամանակն ա, նույնիսկ արդեն անցել ա։
    ֊ Իսկ ոստիկանի հետ կամուսնանայի՞ր։
    Կարկամում եմ։ Ուզում եմ հասկանալ՝ ինչ նպատակով ա հարցնում։
    ֊ Հը՞, հարցնում եմ՝ ոստիկանի հետ կամուսնանայի՞ր։
    ֊ Գիտեք, վիրավորում եք, անկեղծ ասած։ Ոչ, իհարկե։
    ֊ Բայց ինչի՞։ Ինչ֊որ վատ բա՞ն ասեցի։ [խառնվում ա իրար]
    ֊ Դուք մեր երկրից չե՞ք։
    ֊ Ի՞նչ։
    ֊ Հայաստանից չե՞ք։
    ֊ Հայաստանից եմ։
    ֊ Բա էլ ի՞նչ եք հարցնում։
    ֊ Իսկ եթե ստեղ չի աշխատո՞ւմ։
    ֊ ․․․
    ֊ Մեր ոստիկանի տարիքն էլ ա անցել արդեն, 31 տարեկան ա։ Տունն ունի, ամեն ինչ ունի։ Մենք էլ թոռ ենք ուզում, բայց չի ամուսնանում։ Ծովափին ա ապրում․․․
    ֊ Ծովափին ապրելը լավ բան ա։
    ֊ Բա տեսնո՞ւմ ես։ Ծովափին տունն ունի, ամեն ինչով ապահովված ա․․․ մեր նման ծնողներ ունի․․․
    ֊ Բայց ոստիկան ա։
    ֊ Հա, բայց ասում եմ, ստեղ չի աշխատում, Սուխումիում ա։
    ֊ ․․․
    ֊ Բան չասեցիր, աղջիկ ջան։
    ֊ Կներեք, բայց չէ։

    #ոստիկանԻՎՍուխումիՈստիկան #տնիցՏեղիցՀեռու #ումԷինքՄիԿտորՀացՏվել
    #ձեռքբերովիԿոմպլեքս
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), Cassiopeia (07.09.2016), Chuk (07.09.2016), Mr. Annoying (07.09.2016), Smokie (09.09.2016), Srtik (07.09.2016), _Հրաչ_ (07.09.2016), Մուշու (07.09.2016), Նաիրուհի (08.09.2016), Ուլուանա (08.09.2016)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Չորս թոռ ունեմ, չորսն էլ աղջիկ են, էդ ահավոր երջանկություն ա, - պատմում ա տաքսիստը:
    - Իսկ մենք տենց էլ աղջիկ երեխու «համը» չզգացինք, - թեման պահում եմ:
    - Մենք էլ էինք տենց, ես էլ, ախպերներս էլ ՄԵՆԱԿ ՏՂԱ երեխա ենք ունեցել, բայց հիմա թոռները բոլորն աղջիկ են ծնվում: Տղես մի աղջիկ ա ունեցել, ԱՂՋԻԿՍ՝ երեք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (23.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (23.12.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (06.01.2017), Աթեիստ (23.12.2016), Հայկօ (23.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նույն տաքսիստը ասում ա.
    - Երկու թոռներս վիրուս էին ընկել, հիվանդանոց պառկած էին: Հիմա մեծը լավացավ, արդեն տունն ա, պուճուրը դեռ պառկած ա:
    - Քանի՞ տարեկան ա մեծը, - հարցնում եմ:
    - Տարի, չորս ամսական:
    - Բա փո՞քրը, - մի քիչ զարմացած եմ հարցնում:
    - Փոքրն էլ, երկվորյակ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), Apsara (23.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (23.12.2016), insider (23.12.2016), Lev (25.12.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (06.01.2017), Աթեիստ (23.12.2016), Հայկօ (23.12.2016), Մուշու (03.01.2017), Նաիրուհի (24.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  19. #10
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընտիր թեմա է։
    Ռասիստ Տաքսիստը

    Երեք երեխաներով պատաական տաքսի եմ նստում, վարորդը ծեր է՝ ետևաբար նյարդային, երեխաների ամեն ծպտունից, շարժումից վեր է թռչում ու նայում հետ։

    - Աղջիկ ջան, երեքն էլ քո՞նն են։
    -Հա։
    —Ապրես, Աստված պահի։ Այ տենց ա պետք, հալալ ա։ Բա չէ մի երեխա են բերում գիտեն գործ են արել։
    Լռում եմ, որովհետև մի տեսակ նյարդային ա խոսում․ թող ճանապարհի վրա կենտրոնանա։ Մի քիչ հետո

    —Աղջիկ ջան, հայ եք չէ՞, մարդդ հա՞յ ա։
    —Այո, ինչի՞, հայի նման չե՞նք։
    —Ճիշտ ես արել ապրես, այ տենց պդի հայերը բազմանան, բա չէ, էն մեր հարևանի աղջիկը մի հատ սևի ա առել, յաախք, սև է սև, լռիվ սև, նայում եմ զզվելս գալիս ա։ Էդ քիչ էր դրանից էլ 2 հատ նեգռի ճուտ ա բերել՝ անտերները հոր նման լրիվ սև են: Որ չեն կանչում ինձ, իբր լավություն են անում, իմ տաքսով են տեղ գնում, զզվելս գալիս ա, դրա սև լակոտներին որ տենում եմ քիչ ա մնում տանեմ ձորը թափեմ․․․․

    Կարևորը իմ հայ երեխեքին իմ հետ տեղ ասցրեց, բայց վախեցա հետը քնարկել իր մոտեցումը, որովհետև ղեկին ինքն էր՝ ծեր, նյարդային, ռասիստ պապիկը, բա որ էնքան ջղայնացնեի ավարյա տար․․․ չէ, սենց ժամանակ լռում եմ, որովհետև մենակ չեմ լինում։
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.12.2016), CactuSoul (28.12.2016), Cassiopeia (23.12.2016), erexa (12.04.2018), John (24.12.2016), Mr. Annoying (24.12.2016), Quyr Qery (24.12.2016), Smokie (06.01.2017), Srtik (24.12.2016), Ձայնալար (24.12.2016), Նաիրուհի (24.12.2016), Նիկեա (24.12.2016), Ուլուանա (23.12.2016)

  21. #11
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,036
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պատահական տաքսի կանգնացրեցի, խնդրեցի կայարան հասցնի: Առաջին իսկ րոպեներից վարորդի ծայրահեղ հայհոյաշատ ու տափակ խոսակցականն ինձ մոտ ողջամիտ համոզմունք ձևավորեց, որ վարորդի կտուրին վաղուցվանից աշխատանք չի կատարվել, որի պատճառով ինքն ինտենսիվորեն «աշխատում» ա ուղևորների կտուրների վրա: Չեմ ուզում, որ էդ հոգեցունց ուղևորության մանրամասներով ծանրաբեռնեմ, ընդամենը մի փոքր դրվագ մեջբերեմ:
    -Ախպեր, էս քանի վախտը քաղմաս էին տարել ինձ, ես դրանց #%%&^%:
    -Ի՞նչ էր եղել,_հա, ես սովորել եմ ընդառաջ գնալ տառապանքներին, որովհետև տենց ավելի քիչ ա ազդում, քան էն դեպքերում, երբ լռես ու լսես, դրա համար էլ թողեցի, որ շարունակի:
    -Արա, այ ախպեր, ուրեմն մի #$&^%* տուրիստ մի թարգմանիչ էր վեգալե, գնացե քաղմաս, վրես գրե:
    -Ինչի՞ մասին:
    -5000 մաեթ բան էի վեգալե դրանից, էտի էլ գնացել, վրես կլյաուզ էր գրե ***ի տղեն:
    -Բա ինչի՞ էր գրել, շատ էի՞ք վերցրել:
    -Դե ախպեր, ես դրա տիրումերը, 1000-ի տեղ 5000 էի վեգալե, վրես բողոք էր գրել, գնացի քաղմաս, մի բան արի, դրա բերանը փագի, գորձը փագին: Ախպեր, դրա հմար հոդված կա՞ բայց, 5000 դրամի համար դատում ե՞ն:
    -Չէ, խարդախությունը 30000-ից ա սկսում:
    -Հա էլի, ախպեր, թե չէ ինչ դատվել դրա հմար, լավ եմ արել, դրանց հասնում ա:
    -Ո՞ւմ, տուրիստի՞ն:
    -Հա, բա էլ ո՞ւմ, ես դրանց [էլիմիգունավորհայհոյանք]:
    -...Պրծա՞ք գոնե էդ գործերից:
    -Հա, պրծա, բայց հլա դրանց նագլիությանը նայի. քաղմասում վերջում ընձի ասին՝ բա մի բան չե՞ս անում: Ընգեր, բա դա ասելու բան ա՞, ջոգում ե՞ս ինչ ****** են, ինձանից բան են ուզում, չգիտեն՝ ինչի համար, ումից ու ոնց կարելի ա բան վեգլալել: Բա հմի չգնայի՞, վրները մի բողոք գրեի, բռնեին, մի հատ ***եին դրանց, փառք ասսու, լավ ախպերներ, ընգերներ ունենք ամեն տեղ... (չեմ շարունակի էլ, գնալով տեքստն ավելի փսխահարույց ա դառնում)

    Դե արի ու մի ասա՝ այ աքլորաբբուկ, քո արածը հալալ գործ ա, նրանց արածը՝ վատ արա՞րք:
    #համրտաքսիստմայհիրո

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.01.2017), Har-am (12.01.2017), John (12.01.2017), Mr. Annoying (12.01.2017), Quyr Qery (13.01.2017), Smokie (25.01.2017), Srtik (14.01.2017), Աթեիստ (12.01.2017), Հայկօ (12.01.2017), Նաիրուհի (12.01.2017), Նիկեա (16.04.2018), Շինարար (12.01.2017), Ուլուանա (12.01.2017), Ռուֆուս (12.01.2017)

  23. #12
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,663
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանգամանքների բերումով՝ առավոտյան ստիպված էի տաքսի վերցնել։ Մի երկու մեքենա էր կանգնած․ մոտեցա մեկին, որի տարեց վարորդը ինչ-որ ձևով հայ էր հիշեցնում։ Խիտ մազերը թրջած, հետ սանրած, բեղերը՝ խնամված, դեմքին էլ՝ անսպառ հպարտություն։
    -Ինձ Վեզլինգ կտանե՞ք, խաչմերուկին մի մեծ Ալդի կա, դրա մոտ,-ասում եմ։
    -Էն որ կողքը փախստականների կացարա՞ն է։
    -Ըհն։
    -Նստի։ Ծանոթ-մանոթ ունե՞ս էդ կողմերում, չլինի՞ դու էլ ես Աֆղանստանից։
    -Չէ,- ասում եմ,- ես Հայաստանից եմ։
    Սկսում է քշել դեպի Վեզլինգ։
    -Հարևանս ես փաստորեն, ես էլ Թուքիայից եմ։ Քառասունհինգ տարի է՝ էստեղ եմ ապրում։ Բայց հինգ ու կես ամիս հետո հետ եմ գնում իմ երկիր։ Օկտոբերֆեստը վերջանա, ու ես՝ հետ, իմ հայրենիք։
    -Ընդմի՞շտ,-հարցնում եմ։
    -Հա, ես տուն-տեղ ունեմ Թուրքիայում, մեծ ընտանիք, 5 թոռ։ Տունս որ տեսնես՝ աչքերիդ չես հավատա, մի պալատ, ամեն ինչ սարքած-դրած։ Մի երկու ամիս առաջ էլ ստեղից կոֆե սարքելու ընտիր ապարատ տարա․ հիմա էդ էլ ունենք։ Բա որ այգին տեսնե՜ս, մի դրախտ։
    -Բա ինչի՞ էիք եկել Գերմանիա ու 45 տարի մնացել։
    Բեղերը շոյելով շարունակում է․
    -Լավ կյանք էի ուզում, մերսեդես ու շիկահեր ընկերուհի։ Հորս աշխատողներից մեկը գնացել էր Գերմանիա, հետը մի շիկահեր կին էր բերել․ տեսա, ես էլ ուզեցի։ Հորս ասեցի՝ ես գնում եմ Գերմանիա։ Ասեց՝ մենք էստեղ մեր գործն ունենք, ամեն ինչով ապահովված ենք, ինչի՞ ես գնում։ Ասեցի՝ չէ ու չէ, ես գնում եմ։ Վեր կացա, եկա։
    - Հետո՞, ունեցա՞ք լավ կյանքը, մերսեդեսն ու շիկահեր ընկերուհուն։
    - Է՜հ, էնքան շիկահերներ եմ ունեցել, ո՞ր մեկին հիշեմ․ մեկի հետ էլ 15 տարի ապրեցի, հիմա էլ մեկը կա։ Ընտիր կյանք եմ արել, բայց ֆինանսական տեսանկյունից ճիշտ որոշում չէր։
    -Բա հիմա էս մի ընկերուհուն թողնելու եք, հետ գնա՞ք։
    -Ես գերմանացի կանանց հետ հավերժ մնացողը չեմ, ինչքան քեֆ արեցի, ինձ հերիք էր, հիմա էլ ծերացել եմ, հետ եմ գնում ընտանիքիս մոտ։ Թուրքիայում կին էլ ունեմ, էրեխեք էլ, թոռներ էլ․ ես իմ ընտանիքը թողնողը չեմ։
    Էլի էի ուզում հարցուփորձ անել շիկահերներ-սուրբ ընտանիք թեմաներով, բայց արդեն տեղ էինք հասնում։ Լիքը հաջողություն մաղթեցի իրեն ու դուրս գալուց առաջ մի հատ էլ ուշադիր նայեցի․ ախր շատ էր հայի նման։ Ու ոնց որ թե՝ ոչ միայն արտաքինով ։)

  24. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.04.2018), CactuSoul (11.04.2018), Chuk (10.04.2018), John (11.04.2018), laro (10.04.2018), Mr. Annoying (10.04.2018), Smokie (24.04.2018), _Հրաչ_ (10.04.2018), Աթեիստ (11.04.2018), Արշակ (28.10.2018), Հայկօ (10.04.2018), Հարդ (11.04.2018), Ձայնալար (11.04.2018), Մուշու (11.04.2018), Նիկեա (16.04.2018), Ուլուանա (11.04.2018), Ռուֆուս (10.04.2018)

  25. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    24,897
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    60 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաշտոցի պողոտայից, Կետիկնոցի մոտերքից պատահական տաքսի եմ կանգնացնում։

    - Կոմիտաս գնանք, - ասում եմ բարևելուց հետո։
    - Ո՞նց գնանք։
    - Ո՞նց ա Ձեզ հարմար։
    - Ուղիղ գնա՞նք։
    - Դե եթե տենց եք ուզում, Պռոշյանով գնանք։

    Քշում ա։ Հասնում ենք Պուշկին խաչմերուկին։
    - Ստեղից աջ մտնե՞մ։
    - Ստեղից աջ չկա։
    - Հաա։

    Հասնում ենք Ամիրյան խաչմերուկ։
    - Ստեղից կարո՞ղ եմ աջ մտնել։
    - Հեն ա նշանը, կարող ես։
    - Հաա։

    Բարձրանում ենք, աջով մտնում Սարյան։
    - Սենց բարձրանանք, - ասում եմ փոստի շենքի մոտ։

    Միանգամից ձախով մտնում ա։
    - Էս ի՜նչ դիք ա, - զարմանում ա, - բա ստեղիս ո՞նց։
    - Աջ թեքվի։

    Թեքվում ա։ Եկեղեցու մոտի ճամփի մոտ էլի եմ ուղղություն ցույց տալիս.
    - Էս նեղ փողոցով մտի։
    - Հեսա, էս մաշնեքն անցնեն, մտնեմ, - մեքենան կանգնացնում ա։ - Հմի էս որ փողոցն ա։
    - Ֆրիկի։
    - Բա ինչի՞ Ֆրիկի։
    - Ի՞նչ իմանամ, թե ինչի՞ են հենց էս փողոցն իրա անունով դրել։
    - Հաաա՜, Էդ մա՞րդ ա։

    Մտնում ա նեղ ճանապարհով։ Հորիզոնում երևում Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու գմբեթը։

    - Էս եկեղեցին ե՞րբ սարքեցին, -զարմանում ա։
    - Տենց մի 300 տարի առաջ։
    - Հաա։ Բա ստեղից ո՞նց գնամ։
    - Աջով։
    - Բա էս ո՞ր փողոցն ա, - հարցնում ա քիչ անց։
    - Պռոշյան։
    - Հաա, հասանք ստեղ, հա՞։

    Մի քիչ լուռ քշում ա, մինչև դիմացը երևում ա Ամերիկյան համալսարանն ու հանկարծ երջանկանում ա։
    - Հա, իմացա որտեղ ենք։ Էս ժամացույցի գործարանն ա, չէ՞։
    - Չէ, էս Ամերիկյան Համալսարանն ա։
    - Չէ, ընգեր, ոնց-որ սխալվում ես, ժամացույցի գործարանն ա։
    - Ընկեր, էս Ամերիկյան համալսարանն ա, էս ուղղահայաց փողոցն էլ Բաղրամյանն ա։
    - Բա ստեղից ո՞նց գնանք։
    - ՁԱԽՈ՛Վ։

    Մի քիչ քշում ա, հետո թե.
    - Ընկեր, ահագին վախտ Հայաստան չէի եղել, Ռուսաստան եմ ապրում։ Ճամփեքը լրիվ փոխել են։
    - Երբ ես եկել Հայաստան։
    - Գարունը։
    - Տաքսի նո՞ր ես սկսել քշել։
    - Չէ, ընկեր, ինչ եկել եմ՝ քշում եմ։ Արդեն կես տարի ա։

    Չէ, աչքիս դադարացնեմ պատահական տաքսի նստելը ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lev (29.10.2018), Life (28.10.2018), Smokie (19.11.2018), Srtik (28.10.2018), _Հրաչ_ (28.10.2018), Աթեիստ (28.10.2018), Արշակ (28.10.2018), Գաղթական (29.10.2018), Հայկօ (28.10.2018), Յոհաննես (28.10.2018), Ուլուանա (28.10.2018), Ռուֆուս (28.10.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •