Բարև Ձեզ, սա ԻՄ ԱՌԱՋԻՆ ԳՐԱՌՈՒՄՆ Է այս ֆորումում, հետաքրքիր է կան այստեղ մարդիք, ովքեր հետաքրքրվում են Բիտքոիններով կամ ընդհանրապես "Криптовалюта"-ով?
Բարև Ձեզ, սա ԻՄ ԱՌԱՋԻՆ ԳՐԱՌՈՒՄՆ Է այս ֆորումում, հետաքրքիր է կան այստեղ մարդիք, ովքեր հետաքրքրվում են Բիտքոիններով կամ ընդհանրապես "Криптовалюта"-ով?
S.L.V. (08.07.2016)
Մայնինգով չեմ զբաղվում, բայց շատ վճարումներ ընդունում եմ Բիտքոիններով: Բավականաչափ տարածումա ստացել ու գնալով ընդլայնվումա:
Մի կես տարվա Բոթքոիններով մոտ 6 բիթքոին վճարում եմ ընդունել:
Ներդնում եմ սեփական գործունեության մեջ միայն:
Հա մեկել բիթքոիններով աշխատում եմ գումարը չպահել, քանի որ կուրսը տատանվումա: Փոխում եմ Webmoney / Qiwi / Perfect Money հիմնականում ու դրանց վրա եմ պահում:
Հա աշխարհում շատա տարածված, մեր մոտ համեմատաբար նորա, մի քանի հայտարարությունների մեջ եմ տեսել մենակ, որ Բիտքթոին են ընդունում վճարման համար: Ես մի ամսից միքիչ ավելա, որ զբաղվում եմ, առանց ներդրման իմ հիմնական միջոցներից, մոտ 25$ եկամուտա եկել ու դրան գումարած այլ Բիտքոինի մայնինգ անող ծրագրերում ներդրումներ եմ արել, որ ամսական եկամուտը գնալով ավելանա)
Ճիծտ ես շատա տատանվում, բայց մոտ 2 ամսվա մեջ 50% Բիտքոինի կուրսը բարձրացելա, հիմա 640$ ու կանխատեսումներով միջև ամառվա վերջ 1000-իա հասնելու)
1000 ից ավել եղելա բայց շատ արագ իջավ մոտ 600 երբ որ Չինաստանում արգելեցին Բիթքոինը: Հիմա հա, ճիշտ ես, բարձրացելա, բայց սենց ռեզկի բարձրացումներին նաև հետևում են տենց ռեզկի անկումները, դրա համար գտնում եմ, որ ավելի ճիշտա պահել այլ համակարգերում: Չնայած կան մարդիկ, որ սիրում են ռիսկի գնալ:
Էտ լավա, որ քեզանով զբաղվում ես, բայց ինչ մնումա ներդրումներին օնլայն պրոեկտներում, ասեմ իմանաս, որ դրանք իրական ընկերություններ չեն իրական գործունեությամբ: 99,9% ֆինանսովի պիրամիդաներ են: Ցանկացած պահի կարողա փակվեն ու լրիվ գումարդ կկորցնես: Ավելի լավա ինքնուրույն:
Հիմա ես Չինացիները Բիթքոին են առնում շատ քանակներով, դրանից կուրսը բարձրացելա, մարդ կա ետ կուրսի տատանման վրայա աշխատում, դե ետ շատ Բիթքոին պիտի լինի, որ արդյունքը երևա)))
Հա տենց եղելա հետս, որ փակվել են, բայց հասցրել եմ 0 դուրս գամ, ուղակի օրական 0.5$ եկամուտս քչացավ դրանից հետո...
Ինքնուրույն ելա հնարավոր սեփական համակարգչով, հզոր վիդոքարտա պետք ունենալ, բայց դե Մոսկվան միանգամից չի կառուցվել)))
Օրինակ որտեղ ներդնել?
Դե ներդնելուց առաջ ինչքան հնարավորա շատ տվյալներա պետք հավաքել, նոր ներդնել, մեկել ներդնել այնքան, որ եթե նույնիսկ կորցնես, օրվա (այդ տիպի) եկամուտի մեջ ինքը կազմի 10 %-ը))) ես այդպես եմ առաջնորդվում, որովհետև սա հոբբի նման մի բան է ներկա պահին իմ համար, ոչ թե հիմնական աշխատանք)
Օրինակ սեփական մտահաղացումների իրականացման համար: Հիմա օրինակ ներդնում եմ նոր կայքի իրագործման մեջ: Կա մտահաղացում, կա միջոցներ - պատվիրում եմ կայքը, հետո ներդնում եմ գովազդի ու առաջխաղացման մեջ: Դրանից հետո արդեն մոնետիզացիայով եմ զբաղվում կայքի:
Նման կայքերիցս մեկը վաճառեցի մի քանի օր առաջ:
Դե ես չեմ կարող իմ գործի մեջ դնել, ուրիշ բնագավառ է))
հիմա շատ են տարածվել բիթքոին խաղերը, կան շատ լավերը ու հակառակը եթե որևէ մեկը ցանկանա կարող եմ օգնել, փորցված կայքերի ցուցակ ասել որտեղ հնարավոր է խաղալ և կրել, ինքս հիմա օգտվում եմ betbit.co կայքից, dice տեսակի խաղ է, նաև ինքս պատրաստվում եմ նոր խաղ սարքել բիթքոինի հիմման վրա:
Անձնական օգտագործման սմայլիկներ
:Ճ –ժպիտ | ։Ր – համբույր | :Հ – մեծ քիթ | ։Յ – մեծ ծիծիկներ | ։Պ – հանած լեզու | :Ւ – ծխել | :Փ – նեգրի ժպիտ | :ք – սեռական բնույթի ուշունց | :ի– վրա տալու սմայլիկը «ի՛» | :ձի – :ի-ի արժանի պատասխան
եթե լինեն հարցեր կապված bitcoin-ի հետ պատրաստ եմ կիսվել փորձովս, ուղորդել, պատմել մի քիչ էլ bitcoin-ի մասին
Անձնական օգտագործման սմայլիկներ
:Ճ –ժպիտ | ։Ր – համբույր | :Հ – մեծ քիթ | ։Յ – մեծ ծիծիկներ | ։Պ – հանած լեզու | :Ւ – ծխել | :Փ – նեգրի ժպիտ | :ք – սեռական բնույթի ուշունց | :ի– վրա տալու սմայլիկը «ի՛» | :ձի – :ի-ի արժանի պատասխան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ