ի միջի այլոց՝ թեմայի մեջ.
Մուհամեդի հավաստագիրը հայերի վերաբերյալ բավականին ուշագրավ օրինակ է վաղ շրջանի հայոց դիվանագիտական հանճարի...
«Ես Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե և առաքյալ Աստուծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմ ու Դամասկոս ու Արաբիո մյուս սահմանները գտնվող հայոց եպիսկոպոսներին ու վարդապետներին և իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղիմա մեջ բնակվող եթովպիացիներին, ղպտիներին ու ասորիներին շնորհեցի բոլոր իրենց վանքերը, եկեղեցիներն ու դպրոցները, կալվածներն ու արտերը: Ես Աստծո առաքյալ, վկայությամբ Աստուծո, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդկանց խղճի վկայությամբ, խոստացա և տվի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները՝ Սուրբ Հարության տաճարը և Սուրբ Հակոբ կոչված մեծ եկեղեցին, որ Սուրբ Քաղաքի հարավկողմի դիմացն է և Սիոնի վանքի մոտ, տվի նաև Ձիթենիի վանքը և Քրիստոսի բանտի վանքը, Բեթղեհեմի եկեղեցին և Սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի մատուռները և Սուրբ Հարության տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ վերնահարկով ու ներքնահարկով և Քրիստոսի գերեզմանը, ուր լույսն են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռներն ու ձորերը, կալվածներն ու ստացվածքները նրանց տվի՝ Աստուծո առաքյալի ու բոլոր մուսլիմ հավատացյալների վկայությամբ»:
Էջանիշներ