
Ես էլ իմ կարճ խելքով ու ինֆոյով չեմ կարծում, թե Թուրքիան մոտ ապագայում կմասնատվի, բայց օրինակ մի թուրք ընկեր ունեմ, որ ներսից ահագին ակտիվ հետևում ա Թուրքիայի հասարակական–քաղաքական կյանքին ու համոզված ա, որ Թուրքիան երկար չի ձգի ու շուտով քանդվելու, մասնատվելու ա։ Իհարկե էս ընդամենը մի մարդու կարծիք ա, բայց դե ասեցի ասեմ![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Գաղթական (05.07.2016)

Գաղթական (05.07.2016)


Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (16.02.2021)

Թուրքիան որ մասնատվի, ես Ակումբում բոլոր գրանցվածներին պատիվ կտամ՝ ակտիվ թե պասիվ։
Կողքերը սրտովս երկիր չկա, գաղթական ախպեր, մեկը մեկից չխմած երկրներ են, մեզանից բեթար։ Աչքս Ավստրալիայի վրայա, բայց իրավական հիմքեր չունենք, էլի։ Լիոնին ինչքան ժամանակ ա համոզում եմ մի հատ գիրք գրի, որտեղ շումերները ասում են, որ կենգուրուները եկել են Հայաստանից։

ի միջի այլոց՝ թեմայի մեջ.
Մուհամեդի հավաստագիրը հայերի վերաբերյալ բավականին ուշագրավ օրինակ է վաղ շրջանի հայոց դիվանագիտական հանճարի...
«Ես Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե և առաքյալ Աստուծո, Աբրահամ պատրիարքին և Երուսաղեմ ու Դամասկոս ու Արաբիո մյուս սահմանները գտնվող հայոց եպիսկոպոսներին ու վարդապետներին և իրենց հպատակ ժողովուրդներին, այսինքն՝ Երուսաղիմա մեջ բնակվող եթովպիացիներին, ղպտիներին ու ասորիներին շնորհեցի բոլոր իրենց վանքերը, եկեղեցիներն ու դպրոցները, կալվածներն ու արտերը: Ես Աստծո առաքյալ, վկայությամբ Աստուծո, ինչպես նաև մոտս եղող բոլոր այր և կին մարդկանց խղճի վկայությամբ, խոստացա և տվի Երուսաղեմում գտնվող եկեղեցիները՝ Սուրբ Հարության տաճարը և Սուրբ Հակոբ կոչված մեծ եկեղեցին, որ Սուրբ Քաղաքի հարավկողմի դիմացն է և Սիոնի վանքի մոտ, տվի նաև Ձիթենիի վանքը և Քրիստոսի բանտի վանքը, Բեթղեհեմի եկեղեցին և Սուրբ Հովհաննեսի ու Սամարիայի մատուռները և Սուրբ Հարության տաճարի ետևի աղոթարաններն ու ամբողջ Գողգոթան՝ վերնահարկով ու ներքնահարկով և Քրիստոսի գերեզմանը, ուր լույսն են վառում, ու կրոնավորական բոլոր ուխտատեղիները, լեռներն ու ձորերը, կալվածներն ու ստացվածքները նրանց տվի՝ Աստուծո առաքյալի ու բոլոր մուսլիմ հավատացյալների վկայությամբ»:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (16.02.2021)
Գաղթական ջան ողջույն։ Սա ո՞ր աղբյուրիցա։

հետաքրքիր զուգադիպությամբ քիչ առաջ մի թուրքի հետ Թուրքիայի հավանական փլուզումն էինք քննարկում..
ու ինքը համոզված էր, որ արտաքին ուժերն արդեն 30 տարի է ինչ դրա վրա աշխատում են՝ փորձելով, ի թիվս այլ միջոցների, սրել ազգային փոքրամասնությունների միջև պայքարը..
ու ավելի հետաքրքիր էր, որ, որպես իր խոսքերի ապացույց, հիշեց նաև Հրանտ Դինքի սպանությունը, ով լծվել էր հայ-թուրքական հարաբերությունների լավացման գործին...
Arjo (16.02.2021)
Սկսած 1683 թվականից, Օսմանյան կայսրությունը/Թուրքիան սիստեմատիկ կերպով կորցնում է իր տարածքները: Այդ պրոցեսը վերջին 95 տարիներին դանդաղել է, բայց ասել թե այն ընդհանրապես կանգ է առել, դա սխալ է:
Arjo (16.02.2021)
Բայց շատ մեծամիտ ազգ ենք![]()
Իրականում ավելի հավանականա, որ էտ անջատված մասերը ոչ թե միանան Հայաստանին այլ ուղակի անկախանան և իրենց պետությունը հիմնեն, և ընդհանրապես կապ չունենան Հայաստանի հետ
Մի կտոր ղարաբաղը չենք կարում մեզանով անենք դուք արդեն Թուրքիայի համար պլաններ ունեք:
Անհնարին բան չկա, բայց ոչինչ էլ հեշտ չի տրվում
Arjo (16.02.2021)
Իսկ ով ասեց թե դա հայերին է բաժին հասնելու: Եթե դու մարդկային ռեսուրս չունես, ուրեմն ինչ հողերի մասին է խոսքը?
Չէ, ես ուղղակի փաստն արձանագրեց, որ Օսման ների ստեղծած կայսրությունը սկսած 17-րդ դարի վերջից սկսել է մասնատվել: Իսկ թե ում ինչ է դրանից բաժին հասել, կարծում եմ պատմությունից ու աշխարհագրությունից մի փոքր տեղյակ մարդիկ գիտեն:
Հիմա հերթը քրդերին է:
Arjo (16.02.2021)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ