User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,434
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ կարևոր է մեզ համար, որ զազաներն ամենուր խիստ դրական են տրամադրված հայերի նկատմամբ: Դրանում մի կողմից կարևոր դեր է խաղում նրանց մեջ առկա հայկական արյունը և հայկական ծագման հիշողությունը: Մյուս կողմից, Թուրքիայում անկասելի ընթացք ստացած ազգային-դեմոկրատական զարթոնքը փոքր ազգերի շրջանում ունի դրական վերաբերմունք հայերի նկատմամբ /հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո/:

    Զազայացած հայերին կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինը բարձրաձայն նշում է իր հայկական ինքնության մասին: Նրանց հայ լինելու մասին գիտեն և ասում են նաև նրան հետ կողք-կողք ապրող այլազգիները: Կարծում եմ, որ ճիշտ ու նպատակաուղղված աշխատանքով հնարավոր է նրանց մեծ մասի /եթե ոչ բոլորի/ լիակատար վերահայացումը: Նման լավատեսության համար ինձ հիմք է ծառայում հանդիպումը զազայացած հայերի հետ, որոնց մեջ կային այնպիսիք, որ Ստամբուլում շփվելով այնտեղի հայերի հետ` սկսել էին սովորել հայերեն, իրենց զգալով ու հայտարարելով լիովին հայեր:

    Զազայացած հայերի երկրորդ խմբի մոտ առկա է միայն հայկական ծագման հիշողությունը /առաջին խմբի համեմատությամբ նրանց թիվը չափազանց մեծ է/: Բավական է միայն նշել, որ Դերսիմի կենտրոն Թունջելի քաղաքում բնակվում են երեք աշիրեթությունների ներկայացուցիչներ, որոնցից ամենամեծն ՙԱլանիա՚ կոչվող աշիրեթությունն է, որն ունի հայկական ծագում:
    Ոչ հայկական ծագումով զազաները կարող են դառնալ մեր հուսալի դաշնակիցները: Նշենք, որ Դերսիմը համարվում է Թուրքիայի ամենառազմաշունչ և հզոր ապստամբական շրջանը:
    IV. Իսլամացված և քրդախոս հայերի բավականին հոծ զանգվածներ են բնակվում են Հայաստանի հարավային ու հարավ-արևմտյան շրջաններում` Մուշում, Սասունում, Տիգրանակերտի շրջանում, Կոմմագենեում, նաև Բյուրակն-Բինգյոլում: Մենք երկու ճանապարհորդությունների ժամանակ հատուկ կանգ առանք Տիգրանակերտի շրջանում /ներկայիս Սիլվանի գավառում և հարակից տարածքներում/, որտեղ գտնվում են պատմական Տիգրանակերտ մայրաքաղաքի ավերակները:

    Միայն Տիգրանակերտի շրջանում առկա են շուրջ 50 գյուղեր, որոնցում բնակվում են 1915 թ. բռնի մահմեդականացված հայեր: Նրանք, հիմնականում, Սասունի ու Մուշի բնակիչներն են եղել, որոնք փրկվել են Դեր Զոր աքսորվելուց` դավանափոխության պայմանով: Հայախոսներ նրանց մեջ գրեթե չկան. գյուղերում մնացել էին հատուկենտ հայերեն իմացող ծերունիներ:
    Նրանց մեջ առկա էր ընդգծված հայկական գիտակցություն: Նրանք չէին թաքցնում իրենց հայ լինելը, ընդհակառակը, հրապարակավ և հպարտությամբ էին մեզ ներկայացնում իրենց հարևան քրդերին ` որպես Հայաստանից եկած իրենց ազգակից-եղբայրներ:

    Այստեղ ևս իսլամն առանձնապես խորն արմատներ չունի: Կարծում եմ, որ այս խմբի վերահայացումը ևս հնարավոր է առանց շատ մեծ ջանքերի:

    * * *

    Փոքրաթիվ հայ քրիստոնեական համայնքներ են պահպանվել նաև Կոմմագենեի, Կապադովկիայի և Կիլիկիայի շրջաններում: Ցավով պետք է նշել, որ նրանց մոտ դեռևս առկա է շատ ընդգծված վախի զգացողություն, ինչը հետևանք է թուրքական պետության մի քանի տասնամյակ տևած բռնաճնշումների քաղաքականության ու սարսափի մթնոլորտի: Որպես տխուր օրինակ` նշեմ, որ նրանցից շատերն իրենց հայ լինելու մասին խոսում էին վախեցած ու շշուկով, եղան դեպքեր, երբ նրանք վախենալով` հրաժարվեցին մեզ հետ անգամ լուսանկարվելուց:

    Ի տարբերություն քրիստոնյաների` իսլամադավան հայերը չէին ապրում վախի ու սարսափի մթնոլորտում, ընդհակառակը, ունեին երկրի տիրոջ լիակատար զգացողություն: Սա ևս կարևոր գործոն է, որն անպայման պետք է հաշվի առնել:

    ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

    Արևմտյան Հայաստան կատարած մեր ուղևորությունները հստակ ձևավորեցին մի համոզում, որ ներկայիս Թուրքիայի հանրապետությանը սպասվում է միևնույն ճակատագիրը, ինչ ԽՍՀՄ-ին: Այն կփլուզվի ազգային հարցի սրումից: Պատահական չէ, որ Թուրքիան ներսից հրաշալի ճանաչող երջանկահիշատակ Հրանտ Դինքը գտնում էր, որ Թուրքիայի կործանումը լինելու է ոչ թե պատերազմի, այլ ինքնության խնդրի հետևանքով:

    Ներկայիս Թուրքիայում, հակառակ պաշտոնական պնդումների, բնակվում է շուրջ 50 էթնո-կրոնական խումբ: Այս էթնո-կրոնական խմբերի մեջ ոչ միայն առկա չեն բարի դրացիական հարաբերություններ, այլև նրանցից շատերի նկատմամբ ճիշտ ուղղորդված քաղաքականությունը կարող է բերել Թուրքիայում քաղաքացիական քաոսի:
    Խնդիրն այն է, որ մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր ցանկացած զարգացման: Եվ եթե իրականանա դրանցից ամենահավանականներից մեկը` Թուրքիան պայթի էթնո-կրոնական հիմնահարցից, մենք որքանո±վ ենք պատրաստ լինելու դրան, որպեսզի չմնանք ավերակների տակ, այլ ընդհակառակը` քաղենք օգուտներ` ելնելով մեր ազգային շահերից:

    Ի°ՆՉ ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ԱՅՍ ԽՆԴՐՈՒՄ

    - Նշված բոլոր խմբերը, անկախ նրանց հնարավոր վերահայացման աստիճանից, նախ և առաջ մեր բնական դաշնակիցներն են ընդդեմ Թուրքիայի:

    - Հայկական գիտակցության հասունացումով` հնարավոր է նրանց վերահայացումը, ինչի արդյունքում մենք կարող ենք ունենալ հսկայական թվով /մի քանի միլիոն կամ, համենայնդեպս, ավելի քան մեկ միլիոն/ բնակչություն մեր հողերի վրա: Հրեաները Իսրայել պետությունը ստեղծելու համար XIX դարից սկսեցին գնել Պաղեստինում հողեր, ապա` այն մեծզոհողությունների գնով բնակեցրեցին հրեաներով: Մենք այդ խնդիրը չունենք. մեզ պետք է պարզապես խթանել հայկական ծագումով բնակչության վերահայացման գործընթացը:
    - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Արևմտյան Հայաստանի իսլամացված հայությունը կարող է դառնալ կենդանի վկա:

    - Երկքաղաքացիության օրենքը հնարավորություն կարող է տալ ՀՀ քաղաքացի իսլամադավան հայերի գործոնն օգտագործել իսլամական կառույցների հետ շփումներում, ընդհուպ մինչև ՙԻսլամական կոնֆերանսին՚ որպես դիտորդ անդամակցելուն:

    Ի°ՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՄԵԶ ԵՎ ԻՆՉՊԵ°Ս ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ ԴՐԱՆՔ

    - Երբ մենք տեր չենք կանգնում մեր գեներին, դրանք կարող են դառնալ օգտագործել մեր թշնամիները: Եվ այդ դեպքերում իրականություն է դառնում մեր ժողովրդական խոսքը` ՙԼավ է թուրքը, քան թուրքացածը՚:Ասվածի տխուր օրինակը ՙմեսխեթցի թուրքերն՚ են, որոնց զգալի մասը /գուցե նաև մեծամասնություն կամ բոլորը/ նախկինում կաթոլիկացած հայեր են /այդ մասին վկայում են Վատիկանի արխիվում պահվող խիստ վավերական փաստաթղթեր/: Ժամանակին, երբ թուլացել էր Եվրոպայի ազդեցությունը Օսմանյան կայսրությունում և ուժեղացել թուրքերի ճնշումը, Հայոց եկեղեցին, որպես ՙֆրանկների՚, նրանց հետ չընդունեց, ինչի արդյունքում էլ նրանք մահմեդականացան: Այսօր վրացական կառավարությունը նրանց, որպես մոլի հակահայկական ուժի, ձգտում է բնակեցնել Ջավախքում` ի վնաս հայերի փոխելու ժողովրդագրական պատկերը:

    Այսօր մեր կողմից այլադավան հայությանն ՙանտերության մատնելը՚ ապագայում կտա նույնանման արդյունքներ, երբ հայկական գեները ոչ միայն չեն ծառայի հայության նպատակներին, այլև կարող են ուղղվել մեր դեմ:

    - Մեր հապաղման պարագայում թուրքերն իրենք կարող են Արևմտյան Հայաստանում բնակվող իսլամացված հայության փաստը օգտագործել մեր դեմ` հետևյալ բացարությամբ: Չի եղել ցեղասպանություն. ովքեր որ դժգոհ էին պետությունից` հեռացան, իսկ շատերն էլ մնացին… Անշուշտ կարելի է հերքել դա, սակայն մեզ պետք է լինել նախահարձակ, այլ ոչ թե դառնալ իրադարձությունների հետևից գնացող:

    - Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում մենք պետք է պատրաստ լինենք մեծ թվով Թուրքիայի քաղաքացիների ներհոսքի, որոնցից շատ-շատերը կներկայանան իբրև ՙծագումով հայ՚: Դրանց մեջ կարող են լինել լրտեսներ, հայության հետ իրականում կապ չունեցող թուրքեր ու քրդեր: Նման վտանգները կանխելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ տեղեկատվություն ներկայիս Թուրքիայում բնակվող իսլամացված հայության մասին:

    ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

    - Անհրաժեշտ է ստեղծել համակարգող մի մարմին` Արևմտյան Հայաստանի բնակչության /հատկապես` հայկական ծագում ունեցողների/ ուսումնասիրության նպատակով: Համակարգող մարմինը պետք է միավորի Հայաստանում գործող ուսումնասիրողների և կենտրոնների ջանքերը: Ուսումնասիրությունները պետք է կատարվեն ոչ թե միայն հաշվառման նպատակով, այլև ազգագրական, մշակութաբանական, էթնոհոգեբանական և այլ տեսանկյուններից:
    - Անհրաժեշտ է, որ ստեղծվելիք մարմինը կապեր հաստատի արևմուտքում գործող կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են նախկինում քրիստոնյա եղած և ժամանակին բռնի իսլամացված քրիստոնյաների ուսումնասիրությամբ:
    - Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նշված խմբերի շրջանում հայոց լեզվի ու հայոց պատմության ուսուցման նպատակով: Դա առանց դժվարության կարելի է կատարել ոչ թե գրականություն տեղափոխելով ՀՀ-ից, այլ ինտերնետային կայքերի միջոցով, որոնցից օգտվելը որևէ խոչընդոտ չի հարուցում: Հնարավորության դեպքում կարելի է` կազմակերպել այդ շրջանների հայ երիտասարդների ուսումնառությունը դրսում` հայկական ծրագրերով /ուղղակի և անուղղակի/:
    - Անհրաժեշտ է ունենալ բազմալեզու հեռուստատեսություն, որի հաղորդումները կհեռարձակվեն թուրքերեն, քրդերեն, զազայերեն, լազերեն: Նման մի ծրագիր ավելի քան մեկ տարի առաջ ներկայացել եմ Սփյուռքի նախարարություն (այն ժամանակ` դեռևս ԱԳՆ Սփյուռքի բաժին)` առաջարկելով բազմալեզու հեռուստատեսություն ստեղծել այն լեզուներով /անգլերեն, ռուսերեն, թուրքերեն/, որոնցով խոսում է կես միլիոն և ավելի հայություն, ընդ որում, նրանց զգալի մասը արդեն հայախոս չէ: Ծրագիրն ընդունվեց ոգևորությամբ, սակայն դեռևս որևէ գործնական քայլ չի կատարվել այդ ուղղությամբ:
    - Անհրաժեշտ է պատրաստել վավերագրական, գիտահանրամատչելի ֆիլմեր, հաղորդումներ, ինտերնետային կայքեր, որոնցով կարելի է վարել նպատակաուղղված քարոզչություն: Դրանք պետք է պատրաստվեն արևմտյան միջազգային լեզուներով, մանավանդ որ վերջին տարիներին արևմուտքը, հատկապես Եվրոմիությունը, հաճախ է արծարծում վտանգված փոքր ժողովուրդների և լեզուների հարցը: Ի դեպ, այս տարի Եվրոխորհրդում քննարկվեց համշենահայերի լեզվի հարցը /որպես վտանգված լեզու/, որը ներկայացվեց թուրքերի կողմից` իրենց ձեռնտու դիտանկյունից:
    - Անհրաժեշտ է հատուկ քաղաքականություն մշակել Արևմտյան Հայաստանում բնակվող այլազգիների նկատմամբ: Մասնավորապես`
    ա/ լազերի նկատմամբ, որոնք բնակվում են համշենահայերի հետ հարևանությամբ /երբեմն առկա են նաև խառնամուսնություններ/,
    բ/ զազաների նկատմամբ, որոնք մասամբ մեր արյունակիցներն են, մասամբ` բարեկամ-դաշնակցներ` ընդդեմ Թուրքիայի,
    գ/ քրդերի նկատմամբ, որոնց միջավայրում պետք է վարել բարեկամ-դաշնակցի գաղափարի քարոզչություն /թուրքերը, հակառակ մեզ, արդեն սկսել են աշխատել հայ-քրդական թշնամանք սերմանելու ուղղությամբ/:

    ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arjo (16.02.2021), Գաղթական (01.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ֆիլմ - Հայերի կյանքը Նիդեռլանդներում..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2010, 16:36
  2. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  3. Հոլանդացիների և հայերի կյանքը Նիդեռլանդներում
    Հեղինակ՝ eduard30, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 23
    Վերջինը: 28.02.2010, 07:25
  4. Հայերի ծագումը
    Հեղինակ՝ !!Sinner!!, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 702
    Վերջինը: 13.06.2009, 08:46
  5. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •