լավն էր..
առաջին համշենահային, որ հանդիպեցի Կարսում անունը փոխել էր հայկականի՝ Վահագն..
խոսակցության ընթացքում ինչ որ բան էր ուզում վստահեցնել, որ ճիշտ է ասում ու, որպես երդման նշան, դեմքը խաչակնքեց..
հարցին, թե ինչու է խաչակնքվում, եթե մահմեդական է, պատասխանեց՝ պապերից մնացած սովորույթ է..
հետո պարզաբանեց, որ Աստծուն հավատում է, բայց իրեն քրիստոնյա չի կարող համարել, քանի որ Աստվածաշունչ չի կարդացել, իսկ մահմեդական՝ միայն առերես է..
նաև երդվեց, որ իր աղջկան կխեղդի, եթե կարիք լինի, բայց թուրքի հետ չի ամուսնացնի...
խոսում էինք հայերեն՝ իրար մի քիչ դժվարությամբ հասկանալով...
էդ ճամփորդության ընթացքում էլի շատ տեղեր շատ հայերի հանդիպեցինք, բայց ամենատպավորիչը Սասունն էր...
մի ծերունի սկսեց մոռացված բարբառով խոսել ու լաց լինել՝ բարուրից եմ հիշում, ասեց..
թեև խմբով էինք, բայց ոչ ոքս բան չհասկացավ, բացի սասունցու թոռ թալինցուց...
իսկ Սասունի քուրդ քաղաքապետը, որ նույնպես սեղանին ներկա էր, ավելացրեց.
- ես ձեր հայերից նեղացած եմ.. ինչո՞ւ ձեր պապերի քաղաքում ձեր լեզվով չեք խոսում.. կամ ինչո՞ւ չեք գալիս էդ ձեր պապերի գերեզմաններին տեր կանգնելու...






Մեջբերել

Էջանիշներ