Մի հատ ճշգրտում .... համշենահայն ու մահմեդական հայը երկու տարբեր բաներ են։ Էն որ համշենահայերը մահմեդական են, չի նշանակում որ բոլոր մահմեդական հայերը համշենահայ են։
Մի հատ ճշգրտում .... համշենահայն ու մահմեդական հայը երկու տարբեր բաներ են։ Էն որ համշենահայերը մահմեդական են, չի նշանակում որ բոլոր մահմեդական հայերը համշենահայ են։
Arjo (16.02.2021)
իհարկե
որքան որ ես եմ հասկանում, Հայաստանում կա մարդկանց որոշակի խումբ, որոնք միայն վերջերս են իրենց համար հայտնաբերել հայկական տարրի բավականին լայն ներկայությունը Արևմտյան Հայաստանում..մահմեդական և/կամ ծպտյալ հայեր, որոնց երբեմն նաև հավաքական կոչում են Համշենահայեր:
ու ոչ հազվադեպ բոլորին միասին հավաքական «համշենահայ» են կոչում..
բայց տերմինները խնդիր չեն՝ ըստ իս..
թե չէ տենց որ վերցնենք՝ համշենահայերի սերունդների մի մեծ մաս էլ քրիստոնյա է, մադնավորապես՝ Աբխազիայում ու Հյուսիսային Կովկասում բնակվողները...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (16.02.2021)
Arjo (16.02.2021)
Համշենահայերի մասին ավելի մանրամասն:
լավն էր..
առաջին համշենահային, որ հանդիպեցի Կարսում անունը փոխել էր հայկականի՝ Վահագն..
խոսակցության ընթացքում ինչ որ բան էր ուզում վստահեցնել, որ ճիշտ է ասում ու, որպես երդման նշան, դեմքը խաչակնքեց..
հարցին, թե ինչու է խաչակնքվում, եթե մահմեդական է, պատասխանեց՝ պապերից մնացած սովորույթ է..
հետո պարզաբանեց, որ Աստծուն հավատում է, բայց իրեն քրիստոնյա չի կարող համարել, քանի որ Աստվածաշունչ չի կարդացել, իսկ մահմեդական՝ միայն առերես է..
նաև երդվեց, որ իր աղջկան կխեղդի, եթե կարիք լինի, բայց թուրքի հետ չի ամուսնացնի...
խոսում էինք հայերեն՝ իրար մի քիչ դժվարությամբ հասկանալով...
էդ ճամփորդության ընթացքում էլի շատ տեղեր շատ հայերի հանդիպեցինք, բայց ամենատպավորիչը Սասունն էր...
մի ծերունի սկսեց մոռացված բարբառով խոսել ու լաց լինել՝ բարուրից եմ հիշում, ասեց..
թեև խմբով էինք, բայց ոչ ոքս բան չհասկացավ, բացի սասունցու թոռ թալինցուց...
իսկ Սասունի քուրդ քաղաքապետը, որ նույնպես սեղանին ներկա էր, ավելացրեց.
- ես ձեր հայերից նեղացած եմ.. ինչո՞ւ ձեր պապերի քաղաքում ձեր լեզվով չեք խոսում.. կամ ինչո՞ւ չեք գալիս էդ ձեր պապերի գերեզմաններին տեր կանգնելու...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Arjo (16.02.2021), John (01.07.2016), Lion (01.07.2016), Sambitbaba (01.07.2016)
(Համառոտ այս տեղեկանքը պատրաստվել է 2009 թ., երբ այս թեմայի մասին խոսում էին հատուկենտ մարդիկ: Այսօր ևս շատերը լրիվ չեն պատկերացնում խնդիրը: Կարծում եմ, այս նյութը մտորումներ կառաջացնի շատերի մոտ):
Իսլամադավան հայությունը պատմականորեն բաժանում է երկու ժամանակագրական խմբի`
ա/ նախքան 1895-1915 թթ. հայոց ցեղասպանությունը կրոնափոխվածների,
բ/ ցեղասպանության ընթացքում բռնի կրոնափոխվածների:
Հայտնի իրողություն է, որ այսօր էլ զգալի թվով իսլամացված հայություն է բնակվում մեր պատմական հողերի վրա: Ներկայումս Արևմտյան Հայաստանում իսլամադավան հայության թիվն անցնում է մեկ միլիոնից, ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ հասնում է երեքից չորս միլիոնի:
Արևմտյան Հայաստանում բնակվող իսլամադավան հայությունը միասեռ չէ: Ավելին, երբեմն նրանց որոշ խմբերի ու ենթախմբերի նկատմամբ մեծ վերապահությամբ կարելի է կիրառել ՙհայ՚ կամ ՙհայություն՚ տերմինը: Վերջիններիս կարելի է կոչել միայն ՙհայկական ծագմամբ՚ կամ ՙհայկական ծագման հիշողությամբ՚ բնակչություն: Չծանրաբեռնելու համար տեղեկանքը` մենք այստեղ բոլորի համար պայմանականորոն կկիրառենք ՙիսլամադավան հայություն՚ բնորոշումը:
Իսլամադավան հայության հիմնական խմբերը, ըստ մեր դիտարկման, ունեն հետևյալ տարածումը.
ա. համշենահայեր, որոնց արևելյան հատվածը հայախոս է և զբաղեցնում է թուրք-վրացական սահմանից մինչև Ռիզեի շրջանն ընկած տարածքը,
բ. թուրքախոս համշենահայեր, որոնք բնակվում են Ռիզեի շրջանից դեպի արևմուտք, հիմնականում Տրապիզոնի նահանգում,
գ. քրդախոս հայեր, որոնք հոծ զանգվածներով բնակվում են Հայաստանի հարավային ու հարավ-արևմտյան հատվածում /Մուշ, Սասուն, Տիգրանակերտի շրջան, Կոմմագենե/, նաև Բյուրակն-Բինգյոլում: Այս խմբում, հատկապես, Մուշ-Սասունում բնակվողների մեջ կան նաև հայախոսներ,
դ. զազաներ և զազայացած հայեր, որոնք բնակվում են հիմնականում Դերսիմի շրջանում /պատմական Բարձր Հայք և Ծոփք նահանգների ու դրանց հարակից տարածքում/,
ե. Փոքր Ասիայում և Ստամբուլում բնակվող հայկական ծագում ունեցողներ, որոնք, հիմնականում, 1915 թ. բռնի մահմեդականացված ու թուրքախոս դարձված հայ երեխաների ժառանգներն են: Ինչպես հայտնի է, 1915-ին բռնի մահմեդականացվել է շուրջ 200 հազար հայ մանուկ: Նրանց և նրանց ժառանգների մի մասի մոտ պահպանվել է հիշողությունն իրենց հայկական արմատների մասին:
* * *
Մեր կատարած ուղևորությունների ընթացքում ուսումնասիրություններ և դիտարկումներ կատարեցինք չորս հիմնական շրջաններում: Դրանցում հնարավոր էր պարզել հետևյալ պատկերը:
I. հայախոս համշենահայերը, որոնք բնակվում են թուրք-վրացական սահմանից մինչև Ռիզեի շրջանն ընկած տարածք, առավել մոտ են մեզ իրենց հոգեբանությամբ: Նրանց նկատմամբ միանշանակորեն կարելի է կիրառել ՙհայ՚ և ՙհայություն՚ տերմինները: Դրանում մեծ նշանակություն ունի նրանց հայախոս լինելը:
Հայախոս համշենահայերի մոտ հստակորեն առկա է հայկական ինքնության գիտակցությունը: Ընդ որում, դա նրանք գաղտնի չեն պահում` իրենց կոչելով ՙհեմշիլ՚ (համշենցի) և ՙհայ՚: Նրանց հետ հարևանությամբ բնակվող թուրքերը նրանց կոչում են ՙէրմենի՚, իսկ լազերը, որոնք ունեն քարթվելական ծագում, կոչում են ՙսոմեխ՚ (ինչպես նրանց ազգակից վրացիները` ՙսոմեխի՚):
Նրանց կողմից իբրև ՙհեմշիլ՚ (համշենցի), այլ ոչ թե ՙհայ՚ ներկայանալը ոմանց մոտ սխալ տպավորություն է ստեղծել իբրև նրանց ոչ հայկական ինքնության մասին: Իրականության մեջ նրանց կողմից ՙհեմշիլ՚ ինքնանվան գերադասումը պայմանավորված է նաև թուրքական պետության մեջ հայերի նկատմամբ ընդգծված ատելությունից պաշտպանվելու մղումով:
Համշենի բարբառը, որին հատուկ ուսումնասիրություններ են նվիրել Հրաչյա Աճառյանը և, վերջերս, Սերգեյ Վարդանյանը, մեզ համար դժվար հասկանալի է: Բարբառի որոշ օրինաչափություններին ծանոթանալուց հետո այն մեզ համար դառնում է ընկալելի մոտ 60-70 %-ով:
Մեր և նրանց միջև բարբառային արգելքը հեշտ հաղթահարելի է, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի տարիներին Սուխումիի և Սոչիի շրջանի համշենահայության պարագայում:
Ոգևորող էր նաև այն հանգամանքը, որ նրանց շրջանում իսլամն, ըստ էության, արմատներ չի ձգել: Մեզ հանդիպած շատ համշենահայեր իսլամին վերաբերում էին մոտավորապես այնպես, ինչպես մեր ժողովրդի մեծ մասը` կոմունիզմի գաղափարախոսությանը խորհրդային իշխանության տարիներին: Հանդիպում էին նույնիսկ հումորով և ծաղրով արտահայտված վերաբերմունքի դեպքեր:
Ե’վ մեր, և’ մեզանից առաջ կատարված ուղևորությունների ընթացքում բազմիցս հանդիպել են դեպքեր, երբ ի պատասխան հայաստանցիների հարցին, թե ե±րբ եք միանալու Հայաստանին, համշենահայերը պատասխանել են, որ իրենք Հայաստանում են, այդ մենք պետք է սահմանը տեղափոխենք դեպի արևմուտք…
II. Նույնը, դժբախտաբար, չի կարելի ասել թուրքախոս համշենահայերի մասին, որոնք հիմնականում բնակվում են Տրապիզոնի նահանգում, նաև մերձակա տարածքներում և Ստամբուլում: Ի տարբերություն հայախոսների, նրանց մոտ հայկական ինքնության գիտակցությունը գրեթե բացակայում է, առկա է միայն հայկական ծագման հիշողություն: Թեպետ պետք է նշել, որ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ թուրքախոս համշենահայերը` գնալով Ստամբուլ, դիմել են պատրիարքարանին, վերստին մկրտվել քրիստոնեական ծեսով և հայտարարել իրենց հայ լինելու մասին:
Ցավով պետք է նշել, որ երբեմն որոշ հակադրություն էր նկատվում թուրքախոս և հայախոս համշենահայերի միջև: Անգամ մեզ հանդիպեցին դեպքեր, երբ նրանց ներկայացուցիչները հատուկ ընդգծում էին, որ աղջիկ չեն տալիս մեկը մյուսին:
Դրանով հանդերձ, կարևոր է նշել, որ թուրքախոս համշենահայերը պահպանել են որոշ հայկական ծեսեր ու սովորույթներ /այդ թվում` վարդավառի տոնը, որ նրանք կոչում են ՙվարդիվոր՚/, ինչը հայկական ծագման հիշողության կողքին լրացուցիչ հնարավորություն է տալիս նրանց ՙվերահայացման՚ համար:
III. Առանձնահատուկ խումբ են կազմում զազաներն ու զազայացած հայերը: Նրանք հիմնականում կենտրոնացած են Դերսիմում /պատմական Հայաստանի Բարձր Հայք և Ծոփք նահանգների տարածքում/, սակայն նրանց տարածման սահմանները շատ ավելի մեծ են` Երզնկա-Էրզրումի շրջանից մինչև Հայկական Տավրոսի լեռների հարավային լանջերը: Զգալի թվով զազաներ են ապրում Ստամբուլում և Գերմանիայում: Ունեն մեկ արբանյակային հեռուստատեսություն, հրատարակում են գրքեր ու պարբերականներ` իրենց լեզվով: Գրական միասնական զազայերենի ստեղծման փորձեր են անում գերմանաբնակ զազաները: Զազաների թվաքանակի մասին ստույգ տվյալներ չկան: Ըստ զազայական եվրոպական կենտրոնների` նրանց թիվը հասնում է 4-5 միլիոնի, որոնց մեծ մասն ապրում է պատմական Հայաստանի տարածքում:
Լեզուն իրանական է` հայերեն ենթաշերտով: Հայերենի հստակ հետքերը երևում են բառապաշարում: Կարևոր փաստերից մեկն էլ այն է, որ տարածաշրջանի իրանական լեզուներից միակն է, որում առկա է բաղաձայնների ձ-ծ-ց շարքը:
Դավանանքով, հիմնականում, ալևիական ուղղության հետևորդներ են: Կան նաև իսլամի սուննի ուղղության հետևորդ զազաներ /Մուշի, Դիարբեքիրի և այլ շրջաններում/, որոնք փոքրքմքասնություն են կազմում զազաների մեջ:
Ալևիականությունը իսլամի շիա ուղղության ծայրահեղ դրսևորումներից է, որում ներառված են նաև տարբեր միջնադարյան աղանդների հավատալիքներ, մասնավորապես, ուսումնասիրողները նշում են պավլիկյան ու թոնդրակյան աղանդները: Կան տեղեկություններ, որ ՙԴերսիմ՚ անունը առաջացել է ալևիություն ընդունած հայ հոգևորական Տեր Սիմոնի անվան հապավումից /արևմտահայ հնչողությամբ` ՙԴեր Սիմոն՚ - ՙԴերսիմ՚/:
Դերսիմի ազգագրության մասին աշխատություններում /հատկապես ծագումով դերսիմցի Գևորգ Հալաջյանի աշխատանքներում/ նշվում է, որ Դերսիմի տարածքում մինչև XX դար են հասել նաև հեթանոս հայեր /Միրագյան աշիրեթությունը/, որոնց ներկայացուցիչների մեզ հաջողվեց գտնել 2009 թվականին:
Ի դեպ, վերջերս ակտիվորեն շրջանառվում է այն միտքը, որ Դերսիմի ալևիները իրականում ՙարևիներ՚, այսինքն` հին արևապաշտների -առանգներն են:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ