Տրիբուն-ի խոսքերից
Ո՞վ ասեց իրանք պետություն չունեն։ Ունեն։ Անունն էլ՝ Թուրքիա։ Ու էտ պետությունը ունի մասնագետներ (ճարտարապետ, տնտեսագետ, ինժեներ, ինչպես նաև գյուղատնտես): Ես էլ ինչ-որ չեմ լսել ծպտյալ մահմեդական կամ ոչ մահմեդական հայերի մասին, որ էտ պետությունից խիստ դժգոհ են, ու էրնեկ են տալիս էն օրվան, որ իրանց պետությունը քայքայվի ու իրանք միանան մեր պետությանը, որով, ինչպես գիտես, մենք շատ հպարտ ենք։ Դե սենց զարգացած պետություն, իրա մասնագետներով (ճարտարապետ, տնտեսագետ, ինժեներ ու հատկապես գյուղատնտես), շատ քիչ կա։
Մենք էս մի կտորի վրա երեք միլիոն չենք կարում պահենք, թողում գնում են սաղ, ու ոնց տեսնում ես Ղարաբաղն էլ սարքել են արդեն բազարի առարկա։ Թող մի հատ էս սաղ մարսենք, հետո մեզանից մի քանի աստիճան ցածր կանգնած, մեղա-մեղա, մահմեդականացած հայերին կներգրավենք պետականաշինության սուրբ գործի մեջ։
Ասածս ինչ ա, գաղթական ախպեր, Արտակ Մովսիսյանի էս հոդվածը, ինչպես նաև քո էս հիպոթեզը, գիտական ֆանտաստիկա էլ չի, ֆենթեզի ա ․․․ մնում ա մի քանի հատ դռակոն ավելացնենք, կախարդական փայտիկ, գրոհիչ ցախավելներ, ու սաղ կընկնի իրա տեղը։
Էջանիշներ