User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Առաջադրանք 7. Ուրիշի տեսանկյունից` Ձեր մասին

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջադրանք 7. Ուրիշի տեսանկյունից` Ձեր մասին

    Մինչև մրցույթը եկեք մի քիչ բացվենք` գրական առաջադրանքներ անելով:

    Հերթական առաջադրանքը հետևյալն է. պատկերացրեք Դուք բավականին երկար ժամանակով անհետացել եք.թե ուր` կապ չունի: Հանգամանքները շատ տարօրինակ են, ոչ ոք չգիտի Ձեր գտնվելու վայրը: Հիմա փորձեք Ձեր հարևանի տեսանկյունից պատմել Ձեր մասին:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (29.06.2016)

  3. #2
    Մշտական անդամ Պիրիտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2013
    Գրառումներ
    177
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նա եկավ։ Մազերը գզգզված, դեմքի նույն տարօրինակ արտահայտությունը ու թափթփված քայլվածքը։ Ես նրան ավելի քան երկու տարի չեմ տեսել։ Իմ տարօրինակ հարևան, տեսնես ուր էիր գնացել։ Ինձ ոչ մի անգամ դա չի հետաքրքրել, մուտքի տատիկներից նույնիսկ չեմ հարցնել, իսկ նրանք ամեն ինչ գիտեն բոլորի մասին, ամե՛ն ինչ։
    Դուռդ քեզ սպասելով չորացել, նիհարել, մեծ սարդոստայն էր դարձել։ Մեկ էլ էսօր իրա ճռռոցը լսեցի։ Հարևանս եկա՛վ։ Մեկ ասի գամ քեզ տեսնեմ, ասեմ ուր էիր այ խելառ, մեկ էլ նայում եմ եղունգներիս՝ լաքը դեռ չի չորացել, մազերս էլ պետքա ֆենեմ, լիքը գործ կա դեռ։ Մի խոսքով ցնդածիս հետո էլ կտեսնեմ, չի փախչի։

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.06.2016), Chuk (29.06.2016), John (29.06.2016), Micke (29.06.2016), Sambitbaba (29.06.2016), Smokie (29.06.2016), Նիկեա (29.06.2016), Վոլտերա (29.06.2016)

  5. #3
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,214
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեր հարևանը մի աղջիկ ուներ: Խելոք, սուսիկ-փուսիկ էրեխա էր: Երկար, կիսագանգուր մազերով, մաշկն էլ փոքր ժամանակ շատ սպիտակ էր, համարյա թափանցիկ ու մի տեսակ հիվանդոտ էր թվում: Խոսելիս միշտ ուշադիր աչքերիդ մեջ էր նայում, երկար, անթարթ ու լսում էր: Ժամերով խոսեիր, ժամերով կլսեր քեզ ու կարող ա ոչ մի բառ չասեր:
    Էդ էրեխեն աչքիս առաջ էր մեծանում: Միշտ մտածում էի, որ եթե տղա ունենայի, էդ էրեխուն, մի օր երբ բարով-խերով ժամանակը գար, կուզեի, հարս կբերեի: Դե հայրը ընկերս էր, աղջիկն էլ աչքի առաջ կլիներ, չէր կարոտի, երբ ուզենար կտեսներ: Բայց Սուսանը չբաշարեց մի տղա բերի:
    Դպրոց գնալիս մեր տան մոտով էր անցնում ու ամեն առավոտ ժպտալով բարևում էր: Հա, մոռացա ասել, որ ինքը համարյա միշտ ժպտում էր, անընդհատ, երբ նայեիր:
    Լավ էրեխա էր, բան չունեմ ասելու: Բայց թե ինչ էղավ, վատ շրջապատ ընկավ թե կարդացած գրքերից էր, էդ էրեխեն շատ փոխվեց: Ոնց որ վերցնեին ու գլխի վրա շուռ տային: Ասածիդ մեջ սխալ ման կգար, մնար մնար նենց կկծեր, որ քթանցքներիցդ ծուխ դուրս կգար: Խոսքը խոսքով կծելու մասին է, չնայած էրեխեքը ասում էին կռիվ ա արել ու ինչ-որ մեկի ականջը կծել: Բա դրա մուննաթը, հեգնանքը: Նենց ստացվեց, որ երկու տարի իրենց եկեղեցու պատմություն էի դասավանդում ու էդ ի՞նչ էր: Շաբաթական մի օր էի իրանց դասարանում դասի բայց ամեն ստից պատճառ օգտագործում էի բացակայելու համար: Ոնց որ սատանա լիներ, քիչ էր մնում համոզեր թե հեթանոսությունից ճիշտ կրոն չի էղել ու յանի՜, ի՜բր քրիստոնեության ընդունումով լիքը մշակութային կոթողներ, որ կարային համարշխարհային մշակությաին ժառանգության մասը դառնային, ոչնչացվել են: Հլը սրա խելքին նայեք: Բայց դասերը սովորում էր, ինչ հարց տայիր կպատասխաներ ոնց գրքում գրված էր, հետո էլ երկու ժամ իրա տեսակետը կլուսաբաներ: Ու եթե հանկարծ գրավորը ցածր դնեի, էնքան կզզվացներ, որ ես էլ կփոշմանեի: Վեչջին տարում արդեն չէի էլ նայում թ ինչ ա գրել, միանգամից գնահատում էի ու անցնում առաջ:

    Ասում էր, թե մի օր գրող կդառնա ու լիքը գրքեր կգրի: Ասում էր, թե իբր ինքը կապրի իրա գրքերի մեջ ու քանի ինչ-որ մեկը կհիշի դրանց մասին, ինքը շատ ողջերից ավելի ողջ կլինի: Թե ասա ո՞վ էր կարդալու քո գրածները: Ինչքան համոզել եմ, որ տա մի բան կարդամ, միշտ ինչ-որ հիմար պատճառներ ա բերել ու չի տվել: Բայց կարևորը էդ չի:
    Մի գիշեր էս աղջիկը տնից կորում ա: Առավոտ զարթնում են, տեսնում՝ չկա: Տան դուռը, լուսամուտները ներսից փակած էին, իսկ ինքը չկար: Ասում են՝ սենյակի հատակին լիքը բացված գրքեր են փռված եղել, մահճակալի վրա ու սեղանին էլ, պահարանի դարակներում էլ: Ամեն տեղ բացված գրքեր էին, իսկ էդ աղջիկը չկար: Արդեն 40 տարի ա անցել, մինչև հիմա ոչ մի հետք չկա: Ոչ ոք չգիտի ուր ա, ապրում ա թե մեռել ա: Իսկ ինքը ասում էր թե շատ ողջերից ա ավելի ողջ կլինի, երբ անգամ մեռնի: Թան էլ չէ, բրդած մածուն:
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.06.2016), Cassiopeia (29.06.2016), Chuk (29.06.2016), John (29.06.2016), Micke (30.06.2016), Mr. Annoying (29.06.2016), Sambitbaba (29.06.2016), Smokie (29.06.2016), Մուշու (01.07.2016), Վոլտերա (29.06.2016)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    25,201
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    79 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Գիշերվա քամին նորից դիմացի շենքի տանիքի թիթեղներն իրարով է տալիս: Ընդամենը թիթեղներն են: Ուրիշ ոչինչ: Մի վախեցիր, Մարգարիտա, ուրիշ ոչինչ չկա: Քո տան վրա ոչ մեկը չի պատրաստվում հարձակվել, ոչինչ չի լինելու... այս ի՞նչ դխկոց էր: Չէ, դա քամուց չէր կարող լինել: Բայց գողեր էլ չեն կարող լինել, գողերը հակառակը, սուսուփուս կգային: Երևի ինչ-որ մեկի դուռը շրխկաց ընդամենը: Արդեն գիշերվա ժամը մեկն է, ու՞ր է Արտակը: Արդեն երկու տարի է, ինչ էդ տղուն չեմ բարևում, երևի մտածում է, որ իրեն ատում եմ: Իսկ ես ուղղակի վախենում եմ, որ կհարձակվի իմ վրա ու կբռնաբարի: Բայց ախր էդ ջահել տղեն եքա պառավին ինչու՞ պետք է բռնաբարի... բա որ ուզի՞: Կարող է ինքը ծերերին է սիրում: Ճիշտ եմ անում, որ չեմ բարևում, բայց սիրտս մի տեսակ հանգստանում է, երբ ինքը գալիս է տուն, գիտեմ, որ մուտքում տղամարդ կա, ու որ երբ ինքը ստեղ է, հաստատ ոչ մեկը չի փորձի տունս կողոպտել: Բայց ի՜նչ անտանելի է, որ գիշերվա կեսին սկսում է քայլել տանը, ասա պառկիր, քնիր, էլի, չե՞ս հասկանում, որ ոտքերիդ տկտկոցն ուղիղ ուղեղիս վրա է: Բայց արդեն երեքն եղավ, իսկ ինքը դեռ չկա: Հո բան չի եղել էդ տղուն: Քնիր, Մարգարիտա, հերիք է վախենաս: Բայց աչքերիս քուն չի գալիս: Վախենում եմ. բա որ քնեմ, իսկ ինչ-որ մեկը ուզի տունս մտնել: Ասա թե որ մտնի, ի՞նչ պետք է տանի, տեխնիկան էլ ես վաճառել, ոսկեղենդ էլ, որ մի կտոր ծամելու բան ունենաս, հո էս քնձռոտ, դարն ապրած կահույքը չեն գողանալու: Բայց Արտակին ի՞նչ եղավ, ու՞ր ա: Աիդան երեկ որ ինձ տեսավ, ասեց, որ աչքերս ուռած ու կարմրած են: Է բա ի՞նչ պետք է լինեն, արդեն չորրորդ օրն է, որ չեմ քնում: Արտակը չի գալիս տուն, որ հանգիստ քնեմ: Տեսնես ի՞նչ է եղել: Կարո՞ղ է իրան փախցրել են, որ իմ մասին բան պատմի: Բայց ի՞նչ պետք է պատմի, ինքն իմ մասին ի՞նչ գիտի որ: Ինքը դեռ չէր ծնվել, երբ էդ ամեն ինչն եղել է: Բայց կարո՞ղ է ուրիշն իրան պատմած լինի: Բայց չէ, էս շենքում ոչ մեկն ինձ էդտեղից չի ճանաչում.... աաաաաա՜.... էլի դխկոց: Հաստատ եկել են հետևիցս: Արտակ, ու՞ր ես ախր: Կարո՞ղ է քեզ կտտանքի են ենթարկում: Գլխիդ վրա կտ-կտ-կտ-կտ, խփում են, մինչև գժվես կամ ամեն ինչ պատմես, ոնց որ դու ես տանը քայլում իմ գլխի վրայով: Չէ, հաստատ քո կորելը կապ ունի իմ հետ: Ոչ մի բանն էլ պատահական չի: Ի՞նչ անեմ: Սպասի զանգեմ ոստիկանություն: Ալո, ալո: Լսու՞մ եք: Ոստիկանությու՞նն է... աաաա՜... էս ի՞նչ դխկոցներ են, իմ տան դուռն են ջարդում, փրկեք, եկել են հետևիցս: Բայց սպասի, ախր ես ո՞նց եմ զանգել, եթե իմ հեռախոսն արդեն երեք ամիս է՝ անջատել են պարտքերիս համար: Բայց էս հաստատ իմ դուռն է, իմ դուռը ջարդում են: Օգնե՜ք: Արտա՜կ: Հասի՜: Է՜, ոնց հասնի էդ տղեն, ինքը կորած է: Ջարդեցին, ահա, ներս են մտնում: Բայց սրանք ոստիկան են: Ուրեմն իսկականից զանգել են: Է՜յ, տղա, հես եմ ես, ինձ նայեք: Վա՜յ, Արտակն էլ է հետները: Ինչի՞ ոչ մեկը ինձ չի նայում: Ի՞՜նչ: Ի՞՜նչ է ասում էս տղեն: Ոնց թե ես չորս օր է կորել եմ, էդ դու ես կորել, այ տղա, ոչ թե ես: Ի՞նչ հոտ, ի՞նչ մեռելի հոտ, ի՞նչ են խոսում: Ինչի՞ ինձ չեն նայում, ինչի՞ են նայում սենյակի էն մութ անկյունին: Մարգարիտա, ո՞վ են էս մարդիկ: Էս ի՞նչ պատգարակ են բերել: Աաաաաաաա՜, էս ու՞մ դիակն ա իմ տանը, էս ու՞մ տանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.06.2016), Cassiopeia (29.06.2016), John (29.06.2016), Micke (29.06.2016), Mr. Annoying (29.06.2016), Sambitbaba (29.06.2016), Smokie (30.06.2016), Մուշու (01.07.2016), Նիկեա (29.06.2016), Վոլտերա (29.06.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,746
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջոգել եք, էս ղարաբաղցու թոռը ահագին ժամանակ ա չի երևում. դուս-մուս ա գնացել ինչ ա: Չնայած էտի յա էղած, յա չեղած` նույն հաշիվն ա. առավոտը մի հատ "չոր" բարև, իրիկունն էլ ծիծիլյոնին գործից տուն էր գալիս: Մի կանգներ, գոնե ձևի համար հարցներ ոնց ենք, ոնց չենք, սաղ ենք... Կնիկն էլ իրա նման, որդուց էլ ճարել ա: Բայց փոքր ժամանակ տենց չէր. էրեխեքի հետ առավոտից իրիկուն քուչեն խաղում էին: Հիմա` որ ցերեկով մտնի քուչա, ոչ ոք չի ճանաչի, շատ-շատ էն պուճուրները ասեն. "Լինայի պապան ա": Կիրակի օրերն էլ մեկ էլ կտենաս դարպասը բացվեց, հանեց հեծանիվը, էն գոնդոլ շլեմը դրեց գլխին ու "թռավ" տնից. տենաս ուր ա ծլկում տենց պարտաճանաչ: Դրան պիտի որ տնեցիք կարոտեն:

    (Տառասխալները մտածված են գրվել: Սրանից ավել չեն կարա բամբասեն. դոստուպ չունեն նյութին)))
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 29.06.2016, 17:12:
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (29.06.2016), Chuk (30.06.2016), John (29.06.2016), Micke (29.06.2016), Mr. Annoying (29.06.2016), Sambitbaba (29.06.2016), Մուշու (01.07.2016), Նիկեա (29.06.2016), Վոլտերա (29.06.2016)

  11. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլորին մերսի

    Հատկապես՝ Նիկ, Չուկ, ապրեք
    Լավն էիք։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.06.2016), Նիկեա (30.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շոփինգը տղամարդու և կնոջ տեսանկյունից
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 13.12.2016, 10:26
  2. Առաջադրանք 8. Նկարագրություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.06.2016, 16:17
  3. Առաջադրանք 2. Ռուտին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 15.03.2015, 23:25
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 07.08.2009, 00:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •