User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սոցիալիզմը որպես քաղաքական մոդել Հայաստանում

    Էս թեման քննարկելու միտքն առաջացավ էն ժամանակ, երբ դանիերենից էսսե գրեցի Alternativet կուսակցության մասին ու որպես էսսեի պահանջ պիտի համեմատեի իմ երկրի համարժեք կուսակցության հետ: Էս կուսակցությունն իր գաղափարախոսությամբ ձախակենտրոն ա ու առավել կենտրոնացած ա բնապահպանական հարցերի վրա:
    Փորփրեցի ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունները ու մի հետաքրքիր բան հայտնաբերեցի. թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական բոլոր կուսակցություններն աջակենտրոն են (բացառության դաշնակների, էն էլ իրենց մնացած բոլոր հայացքներով էնքան տարբեր են նշածս դանիական կուսակցությունից, որ ուղղակի համեմատելի չէր լինի): Ու համեմատության համար ասեմ, որ հենց հիմա դանիական խորհրդարանում չորս ձախ կուսակցություն կա ներկայացված:

    Ու էդպիսով մի հարց առաջացավ. մենք պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ, ուզում ենք, որ «ժողովրդի մասին մտածող» կուսակցություն իշխանության գա, ուզում ենք, որ աղքատությունը վերանա և այլն: Սենց լիքը բաներ ենք ուզում, բայց Հայաստանում կա՞ արդյոք նման կուսակցություն, որն իր գաղափարախոսությամբ, թղթի վրա գրվածով խոստանում ա դա (դեռ մենակ թղթից են խոսում, իրականացումն առանձին պատմություն ա): Թե չէ ի՞նչ տարբերություն իշխանության ՀՀԿ-ն ա, թե ՀԱԿ-ը կամ Ժառանգությունը: Միևնույն ա, բոլորը կապիտալիզմի պաշտպաններ են, հետևաբար իրանց օրոք էլ հարուստները պիտի ավելի հարստանան, աղքատներն էլ տենց էլ աղքատ մնան (նույնիսկ ենթադրենք կոռուպցիայի լրիվ վերանալու ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու դեպքում):

    Էստեղ ուրիշ խնդիր էլ ա առաջանում: Հենց մեկը փորձում ա սոցիալական հավասարությունից խոսել ու հայհոյել մեծ բիզնեսները, հաճախ իրան կոմունիստի պիտակ են կպցնում, մինչդեռ սոցիալիզմն ու կոմունիզմը բավական տարբեր բաներ են (կոմունիզմն էդ հավասարության խիստ ծայրահեղ դրսևորումն ա, երբ անձն ինքը չի կարող որոշել, թե ոնց իր ֆինանսները ծախսի կամ չի կարող սեփականություն ունենալ), ու սոցիալիզմը կապիտալիզմի որոշ տարրերի հետ համադրելով կարելի ա ստանալ իր կյանքից բավական գոհ հասարակություն (Սկանդինավյան երկրները ձեզ օրինակ):

    Ու հիմա մտածում եմ. արդյոք Հայաստանին պետք չի՞, որ հանքերը, ՀԷՑ-երը ու լիքը այլ մեծ կառույցներ պետականացվեն (էկեք մի պահ կոռուպցիայի գործոնը մոռանանք), որպեսզի շահույթը պետբյուջե մտնի ու ծառայեցվի զանազան ֆինանսական խնդիրների լուծման (անվճար առողջապահություն, կրթություն, բնակարանային խնդիրների լուծում և այլն): Սոցիալ դեմոկրատիան կարա՞ Հայաստանում դառնա քաղաքական մոդել: Եթե ոչ, ինչու՞: Ի՞նչն ա խանգարում: Ու ի վերջո, ինչու՞ Հայաստանում չկան ձախակենտրոն քաղաքական ուժեր (նորից, դաշնակներին չեմ հաշվում, որտև իրանք էլ իրանցից գլուխ չեն հանում):

    Եկեք էս ամենը քննարկելիս անտեսենք կոռուպցիայի գործոնը, որովհետև կոռուպցիան ցանկացած համակարգում՝ լինի սոցիալիստական, թե կապիտալիստական, ք*քի համը հանելու ա:

  2. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ նրանից, որ ես էնքան անգրագետ եմ, որ սկի չգիտեմ էլ աջ ու ձախը որն ա։ Իսկ ինչի՞ չգիտեմ․ որովհետև մինչև հիմա չի հետաքրքրել։ Ինչի՞ չի հետաքրքրել․ որովհետև Հայաստանում առանձնապես ակտուալ չի։ Հայաստանում քննարկման առարկան էն չի, թե ով ոնց ա տեսնում պրոբլեմների լուծումը՝ ա՞ջ, թե՝ ձախ մոտեցումներով։ Որովհետև մինչև տենց հարցերին հասնելը մարդիկ ավելի առաջնային պրոբլեմ են տեսնում․ երկրի ղեկին անօրեն թալանչիներ են նստած, որոնք աջ կամ ձախ կողմնորոշմամբ խնդիրներ չեն լուծում․ իրանց միակ նպատակը թալանելն ա, իսկ դրա համար իրանց աջ ու ձախ պետք չի։ Դե իսկ ընդդիմության միակ նպատակն էլ էդ անօրեն թալանչիներին հանելն ա, որի համար էլի աջ ու ձախը ակտուալ չի։
    Մի խոսքով, ո՛շ իշխանությունների, ո՛չ ընդդիմության համար էդ հարցը ակտուալ չի․ արդյունքում էնքան որ մի բան պիտի գրեն թղթերում, մեկ ա ոչ մեկ չի կարդալու, լսել են որ հիմա կապիտալիզմն ա աշխարհում մեյնսթրիմ, էդ էն copy-paste արել:

    Էս վերջերս որ դրսում եմ, ինձ էլ են մեկ–մեկ հարցնում, թե բա Հայաստանում ինչ վիճակ ա՝ աջ–ձախ, ես էլ չգիտեմ ինչ պատասխանեմ։ Տենց էլ ասում եմ․ էդ հարցը մեր մոտ ակտուալ չի
    Դե մեկ էլ որ դրսերում իրար մեջ քննարկում են իրանց քաղաքականությունը, ջոկում ե,մ որ եվրոպա–ամերիգաներում էդ ակտուալ ա, տենց հիմա սկսել ա մանրից հետաքրքրել թե էդ աջն ու ձախը վերջը էդ ինչ են

    Հ․ Գ․
    Հայաստանի մասով գրածս ոչ թե իմ անձնական մոտեցումն ա, այլ իմ կարծիքով հասարակության մեջ ընդհանուր ընկալումը էս հարցի վերաբերյալ։ Ինքս վստահ չեմ, թե ինչքանով ա «թալանչի» ու «հակաթալանչի» սև ու սպիտակ բևեռացումը կոնստրուկտիվ լուծման տանում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.06.2016), Brian_Boru (14.12.2016), Micke (26.06.2016), Շինարար (26.06.2016), Վիշապ (27.06.2016)

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեմ նրանից, որ ես էնքան անգրագետ եմ, որ սկի չգիտեմ էլ աջ ու ձախը որն ա։ Իսկ ինչի՞ չգիտեմ․ որովհետև մինչև հիմա չի հետաքրքրել։ Ինչի՞ չի հետաքրքրել․ որովհետև Հայաստանում առանձնապես ակտուալ չի։ Հայաստանում քննարկման առարկան էն չի, թե ով ոնց ա տեսնում պրոբլեմների լուծումը՝ ա՞ջ, թե՝ ձախ մոտեցումներով։ Որովհետև մինչև տենց հարցերին հասնելը մարդիկ ավելի առաջնային պրոբլեմ են տեսնում․ երկրի ղեկին անօրեն թալանչիներ են նստած, որոնք աջ կամ ձախ կողմնորոշմամբ խնդիրներ չեն լուծում․ իրանց միակ նպատակը թալանելն ա, իսկ դրա համար իրանց աջ ու ձախ պետք չի։ Դե իսկ ընդդիմության միակ նպատակն էլ էդ անօրեն թալանչիներին հանելն ա, որի համար էլի աջ ու ձախը ակտուալ չի։
    Մի խոսքով, ո՛շ իշխանությունների, ո՛չ ընդդիմության համար էդ հարցը ակտուալ չի․ արդյունքում էնքան որ մի բան պիտի գրեն թղթերում, մեկ ա ոչ մեկ չի կարդալու, լսել են որ հիմա կապիտալիզմն ա աշխարհում մեյնսթրիմ, էդ էն copy-paste արել:

    Էս վերջերս որ դրսում եմ, ինձ էլ են մեկ–մեկ հարցնում, թե բա Հայաստանում ինչ վիճակ ա՝ աջ–ձախ, ես էլ չգիտեմ ինչ պատասխանեմ։ Տենց էլ ասում եմ․ էդ հարցը մեր մոտ ակտուալ չի
    Դե մեկ էլ որ դրսերում իրար մեջ քննարկում են իրանց քաղաքականությունը, ջոկում ե,մ որ եվրոպա–ամերիգաներում էդ ակտուալ ա, տենց հիմա սկսել ա մանրից հետաքրքրել թե էդ աջն ու ձախը վերջը էդ ինչ են

    Հ․ Գ․
    Հայաստանի մասով գրածս ոչ թե իմ անձնական մոտեցումն ա, այլ իմ կարծիքով հասարակության մեջ ընդհանուր ընկալումը էս հարցի վերաբերյալ։ Ինքս վստահ չեմ, թե ինչքանով ա «թալանչի» ու «հակաթալանչի» սև ու սպիտակ բևեռացումը կոնստրուկտիվ լուծման տանում։
    Ասեմ, որ էդ կուսակցությունները միջազգային համարժեք կուսակցությունների ցանցի անդամ են, նենց որ դժվար թե հենցընենց քոփի-փեյսթ արած լինեն:

    Էդ հարցը մեզ մոտ ահավոր ակտուալ ա, որովհետև եթե էս վիճակում աջ ուժեր իշխանության գան, բան չի փոխվելու, բացի նրանից, որ անօրեն թալանչիները դառնալու են օրինական թալանչիներ: Ու անօրեն թալանչիները կարողանում են թալանել հենց նրա համար, որ էսօր ուժեղ կապիտալիստական օրենքներ են գործում Հայաստանում: Օրենսդրական դաշտը ոչ մի կերպ չի պաշտպանում փոքր բիզնեսներին ու հասարակ քաղաքացիներին (հենց յանդեքսի՝ ապագայում անելիք դեմփինգը վառ օրինակ), իսկ ընդդիմադիր կուսակցությունները չեն առաջարկում էդ օրենսդրության փոփոխություն: Եթե չեն առաջարկում, ուրեմն փաստացիորեն իշխանություն են ուզում նույնն անելու համար:

    Ու շատ վատ ա, որ հասարակության ընկալումն էդ ա, որովհետև ստացվում ա, որ մեր քաղաքական բանավեճերը մնում են թալանչի ա-թալանչի չի մակարդակի վրա, ոչ թե՝ ինչ մոդել ա պետք Հայաստանին ընդհանրապես, ու եթե մի օր ընդդիմությունը գա իշխանության, ինչ ա անելու, ինչ սպասելիքներ ունենք: Ստացվում ա նաև, որ ինչքան էլ դոշ ծեծենք, թե Հայաստանում բարձր ա քաղաքական գիտակցությունը, իրականում տենց չի, որովհետև մարդիկ սկի չեն նայում, թե իրանց ընտրած կուսակցությունն ինչ գաղափարներ ա կրում ու ինչ ա առաջարկում:

  5. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ... եթե մի օր ընդդիմությունը գա իշխանության, ինչ ա անելու, ինչ սպասելիքներ ունենք:
    Հայաստանում արդեն սրան ոչ մեկ չի հավատում: Օրինակ ես հիմա դժվարանում եմ ասել, թե որոնք են Հայաստանում ընդդիմություն ու ինչ բան ա Հայաստանում ընդդիմությունը ու ինչ ա ուզում, բացի պաշտոններից:
    Հայաստանում անազնվությունը էնքան շատ է, որ իմաստազրկվել են բոլոր տերմինները, այդ թվում «ընդդիմությունը»: Էս պայմաններում խոսել ինչ-որ գաղափարական ուղղությունից, ակտուալ չի թվում, նախ պետք է
    մի քիչ հավատ ու անկեղծություն լինի, որ մարդիկ փորձեն լուրջ մտածել գաղափարների մասին ու հասկանան, թե որ ուղղությունն է ավելի լավ:
    Մի երկրում, որտեղ ոտի վրա կարելի է ձերբակալել ցանկացածին ու հավայի գործ շինել, լուրջ չի թվում «աջերի» ու «ձախերի», կամ ինչ-որ «-իզմների» մասին փաստարկելը, ներկայի համար մենակ մի քանի «-իզմ» է իմ մտքով անցնում՝ «էգոիզմ», «բանդիտիզմ», «դեբիլիզմ»:
    Սկբից մեզ պետք է ռացիոնալիզմ, հետո մնացածը:
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.08.2016), Շինարար (28.06.2016), Տրիբուն (28.06.2016)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա՝ էս թեման բացեցի, շատերն ասեցին Հայաստանում դա ակտուալ չի, ֆլան-ֆստան, բայց Սասնա Ծռերից հետո Ֆեյսբուքում ահագին շատացել են ձախ գաղափարներով ստատուսները՝ մոտավորապես նույն հարցերը բարձրացնելով, ինչ ես առաջին գրառմանս մեջ:

  8. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա՝ էս թեման բացեցի, շատերն ասեցին Հայաստանում դա ակտուալ չի, ֆլան-ֆստան, բայց Սասնա Ծռերից հետո Ֆեյսբուքում ահագին շատացել են ձախ գաղափարներով ստատուսները՝ մոտավորապես նույն հարցերը բարձրացնելով, ինչ ես առաջին գրառմանս մեջ:
    Բյուր, թեման իրոք ակտուալ չի, քանի որ «քաղաքական մոդել»-ի քննարկումը ներկա Հայաստանում ինքին աբսուրդ քննարկում ա։ Իսկ ձախական ստատուսները շատացել եք, քանի որ սրված իրավիճակներում «պետությունը պիտի տիրություն անի քաղաքացիներին, հավասարություն, սոցիալական արդարություն, ախպերություն» մոտեցումները անկախ իրանցից ակտուալ են դառնում։ Բայց էտ չի նշանակաում, որ հասարակությունը հանկարծ հասունացել ա ու պատրաստ ա քննարկում սկսել, մենք ձախ ենք ուզում, աջ ենք ուզում, ձախակենտրոն թե աջակենտրոն ենք ուզում, թե այլ զահրումար։

    Կարճ ասած, State Capture-ի պարագայում գաղափարախոսական զրույցները ձայն բարբառո հանապատի - ոչ մի օգուտ չեն տալիս, մի բան էլ տպավորություն են ստեղծում, յանի Հայաստանում նման քննարկումը կարա ըստ էության տեղի ունենա։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (11.08.2016)

  10. #7
    Լիարժեք անդամ Brian_Boru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2011
    Տարիք
    35
    Գրառումներ
    84
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում քննարկման առարկան էն չի, թե ով ոնց ա տեսնում պրոբլեմների լուծումը՝ ա՞ջ, թե՝ ձախ մոտեցումներով։ Որովհետև մինչև տենց հարցերին հասնելը մարդիկ ավելի առաջնային պրոբլեմ են տեսնում․ երկրի ղեկին անօրեն թալանչիներ են նստած, որոնք աջ կամ ձախ կողմնորոշմամբ խնդիրներ չեն լուծում․ իրանց միակ նպատակը թալանելն ա, իսկ դրա համար իրանց աջ ու ձախ պետք չի։ Դե իսկ ընդդիմության միակ նպատակն էլ էդ անօրեն թալանչիներին հանելն ա, որի համար էլի աջ ու ձախը ակտուալ չի։
    Մի խոսքով, ո՛շ իշխանությունների, ո՛չ ընդդիմության համար էդ հարցը ակտուալ չի․ արդյունքում էնքան որ մի բան պիտի գրեն թղթերում, մեկ ա ոչ մեկ չի կարդալու, լսել են որ հիմա կապիտալիզմն ա աշխարհում մեյնսթրիմ, էդ էն copy-paste արել:
    +շատ

    Դե իսկ բուն թեմայով, ՖԲ-ում արդեն քննարկել էինք, 70 տարվա սոցիալիստական փորձը մեզ բոլ էր։
    Non-militant atheist.

    "Хотите, я разбужу для вас кота?" И. Бродский

  11. #8
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2016
    Գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել: (Դպրոցից շարադրություն գրել չեմ սովորել, փորձեմ կարճ մտքերով.. )
    Լիովին համաձայն եմ, որ Սերժ չլինի, Պողոսը լինի էական ոչինչ չի կարող փոխվել տնտեսության մեջ, առավել՝ փոփոխությունները հավանականորեն կլինեն դեպի վատը:
    Կոռուպցիան անխուսափելի է՝ նախագահին պետք է իր մոտակա շրջապատին «բավարարված» պահի, որպիսզի հենարան ունենա: Եվ եթե նույննիսկ այն անտեսենք, այսօրվա իրականության մեջ պետականացնել խոշոր հիմնարկները չիրականցվող խնդիր է:
    Բացի դա, սոցիալիզմը «անկախ» Հայաստանում անհնար է, քանի որ Հայաստանը իր մարդկային ռեսուրսներով և աշխարհաքաղաքական դիրքով չի կարող լինել տնտեսապես շահույտաբեր, անհրաժեշտ է ավելի խոշոր տնտեսության հետ ինտեգրում: Հատ ու կենտ ուժեր, ովքեր ինչ-որ բան առաջարկում են ԶԼՄ-րում չեն լուսաբանվում և անմիջապես պիտակավորվում են, նրանց ֆինանսավորող չկա:
    Այնպես որ ունենք այն ինչ ունենք՝
    իշխանամետ և ընդդիմական քաղական ուժերի պայքարը գնում է միայն արտաքին քաղաքականության ուղղության (կամա թե ակամա կատարելով արտաքին ուժերի պատվերնեը) և անձնական շահերի հետապնդման շուրջ:
    Իսկ ընտրոթյունների պրոբլեմը ոչ թե կեղծումն է, այլ այն իդեաների բացակայությունը որոնց համար ժողովուրդը կուզենար քվեարկեր:

  12. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2016
    Գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կարող եք ասել քաղաքական խնդիրներ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տաք կամ շոգ քաղաքական աշուն Հայաստանում
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 18.02.2011, 00:25
  2. Սպիրալաձև մոդել
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 27.04.2010, 15:06
  3. Կարո՞ղ է որևէ քաղաքական ուժ փոխել իրավիճակը Հայաստանում
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 20.01.2009, 04:10
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  5. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •