Genius
Genius
Թերեզա Մեյի դիլը պառլամենտը քիչ առաջ 432 ընդդեմ 202 ձայնի մերժեց: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում թերևս
Գաղթական (16.01.2019)
Հետն էլ՝ դեմ քվեարկողներից 118-ը հենց Մէյի կուսակցությունից էին )))
Ընդդիմադիր Labour-ն արդեն ջանացելա, որ վաղը քննարկեն կառավարությանն անվստահության քվե տալու հարցը:
Բայց Մէյին անվստահության քվե հայտնելու հավանականությունը քիչա, քանի որ շատերն արդեն հասցրել են իմաց տալ, որ իրենք պատրաստ չեն Քորբինին որպես կառավարության գլուխ տեսնել:
Մէյն էլ՝ մնալու դեպքում, մինչև երկուշաբթի պիտի նոր պլան սեղանին դնի, ինչն էդքան էլ հեշտ բան չի, քանի որ էս մերժվածի վրա արդեն 2.5 տարիա աշխատում էին..
Մնումա.
- կամ ԵՄ-ին խնդրեն Բրէքզիթը հետաձգել, ինչին պիտի բոլոր 27 երկրները համաձայն լինեն
- կամ էդ Բրեքզիթի թեման վաբշե ջրեն, ինչը տեսականորեն հնարավոր, բայց դրա համար նոր ռեֆերենդումա պետք անցկացնել՝ ինչին կառավարությունը բազմիցս դեմ ա արտահայտվել
- կամ էլ՝ մարտի 29-ին ՄԹ-ն ֆսյո ժը բրեքզիթա լինում ԵՄ-ից՝ առանց վերջինիս հետ հետագա հարաբերությունները կարգավորող փաստաթղթի ու բառի բուն իմաստով քաոսը սկսվումա...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վարագույր
Հոլանդացի սահմանապահներն առգրավում են բրիտանացի բեռնատարավարորդների սէնդվիչները, թե բա՝ Բրեքզիթի պայմանով մսեղեն, մրգեղեն և այլն ներկրել չի կարելի.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ