User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Բրեքսիթ

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    տես՝ առաջին գրածդ իրականության հետ ոչ մի կապ չունի..
    իսկ երկրորդ գրածդ ճիշտ է..

    1.
    այստեղի երիտասարդությունը, ի տարբերություն Հայաստանի, բնավ քաղաքականացված չէ..
    ու էստեղ միանշանակ կարծիք ունենալ դժվար է՝ դա լավ է, թե վատ..
    վատ է էն առումով, որ իր երկրի ապագայի հետ կապված լրջագույն հարցերի նկատմամբ անհաղորդ է, ինչպես դա արդեն տեսանք ՄԲ-ի օրինակի վրա..
    լավն էլ այն է, որ գլուխները խախանդ ապրում են..
    կարծու եմ՝ եթե Հայաստանում էլ կառավարական բոլոր բնագավառներում պրոֆեսիոնալներ աշխատեյին, կարիք չէր լինի, որ այդ աստիճանի քաղաքականացվեր հասարակությունը ու, մասնավորապես, երիտասարդությունը (վառ օրինակը՝ Էլեկտրիկ Երևան)

    2. խնդիրը մի քիչ այլ ենթատեքստում կա..
    երիտասարդություը ու առհասարակ բնակչությունը, դարձյալ ի տարբերություն Հայաստանի, բացարձակ չի հետաքրքրվում ու անտեղյակ է, թե ինչ է կատարվում իր շուրջը..
    բնականաբար՝ բոլորի մասին չի խոսքը, այլ մեծամասնության..
    եթե չնշեմ ընդհանուր աշխարհը, որի պասին շատ թույլ պատկերացում կա, բավական է միայն ասել, որ միայն փոքր տոկոս կազմող խիստ հետաքրքրվածները պատկերացում ունեն, թե ինչ է կատարվում անմիջական հարևան երկրում.. դրանք էլ՝ կամ մասնագիտական կրթություն ունեցողներն են, կամ շատ ճամփորդողները... (2-ի թիվն էլ մեծ չէ)
    Բայց դու ապացուցեցիր, որ իմ առաջին գրածը ճիշտ ա: Չէ որ ես գրել էի «այլ որ քաղաղաքական համակարգը կամ առխայնացրել ա երիտասարդին, կամ դարձրել հույս չունեցող»: Ուշադրություն դարձրու թավով ընդգծածիս, էդ հենց քո՝ ավելի երկար շարադրածն ա: Միջին վիճակագրական երիտասարդը առխային ապրում ա, անհոգ ապրում ա, մտածելով, որ ինքը քաղաքականությամբ հետաքրքրվելու կարիք չունի:

    Իսկ այ դու սխալվում ես, որ կարծում ես, թե Հայաստանում միջին վիճակագրական երիտասարդը քաղաքականացված ա: Նույն էլեկտրիկ երևանը, թող վերամբարձ չհնչի, բայց ավելի կրթված, առաջադեմ երիտասարդությունն էր: Իսկ միջին վիճակագրական երիտասարդները, որոնք բացարձակ մեծամասնություն են, նորից անտարբեր են, ինչպես ՄԲ-ում, ուղղակի պատճառներն են տարբերվում անտարբերության: Եթե քաղաքականացված մասը շատ լիներ, լրիվ ուրիշ պատկեր կլիներ ինչպես ՄԲ-ում, էնպես էլ ՀՀ-ում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.06.2016)

  3. #47
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դու ապացուցեցիր, որ իմ առաջին գրածը ճիշտ ա: Չէ որ ես գրել էի «այլ որ քաղաղաքական համակարգը կամ առխայնացրել ա երիտասարդին, կամ դարձրել հույս չունեցող»: Ուշադրություն դարձրու թավով ընդգծածիս, էդ հենց քո՝ ավելի երկար շարադրածն ա: Միջին վիճակագրական երիտասարդը առխային ապրում ա, անհոգ ապրում ա, մտածելով, որ ինքը քաղաքականությամբ հետաքրքրվելու կարիք չունի:
    և հա, և չէ ))))))
    մարդ կարա չանհանգստանա՝ վստահ լինելով, որ ամեն ինչ վերահսկողության տակա,
    ու կարա չանհանգստանա, որովհետև ինքը բնույթով պոֆիգիստա..
    նուրբ տարբերություն կա, ու ես երկրորդ դեպքն էի փորձել ներկայացնել..

    Իսկ այ դու սխալվում ես, որ կարծում ես, թե Հայաստանում միջին վիճակագրական երիտասարդը քաղաքականացված ա: Նույն էլեկտրիկ երևանը, թող վերամբարձ չհնչի, բայց ավելի կրթված, առաջադեմ երիտասարդությունն էր: Իսկ միջին վիճակագրական երիտասարդները, որոնք բացարձակ մեծամասնություն են, նորից անտարբեր են, ինչպես ՄԲ-ում, ուղղակի պատճառներն են տարբերվում անտարբերության: Եթե քաղաքականացված մասը շատ լիներ, լրիվ ուրիշ պատկեր կլիներ ինչպես ՄԲ-ում, էնպես էլ ՀՀ-ում:
    գուցե միտքս ճիշտ չձևակերպեցի..
    «քաղաքականացված» ասելով ի նկատի ունեյի էն մարդկանց, որոնք ստիպված քաղաքականությամբ են զբաղվում, բայց դա դուրս է իրենց մասնագիտական պրոֆիլից..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (29.06.2016)

  6. #49
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս ռուսների խինդն ու ուրախությունը չեմ հասկանում։ Մի արդեն Եվրոպան ծերից ծեր քանդել են, մի արդեն Եվրոպայում սով ա ու աղքատությունը ա, մի սաղ իրար են մոռթում, մի երրորդ համաշխարհային պատերազմ ․․․․

  7. #50
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էս ռուսների խինդն ու ուրախությունը չեմ հասկանում։ Մի արդեն Եվրոպան ծերից ծեր քանդել են, մի արդեն Եվրոպայում սով ա ու աղքատությունը ա, մի սաղ իրար են մոռթում, մի երրորդ համաշխարհային պատերազմ ․․․․
    իրանք միշտ էլ ի սրտե ոգևորվում են, երբ, իրանց լեկսիկոնով արտահայտված՝ «պինդոս»-ների մոտ հաշիվները խառնվում են )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #51
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինչ, արդեն երկու տարուց ավել անցել ա ու լիքը բան կա էս թեմայով ասելու։ Փորձեմ մանր–մանր ամեն օր նորություններ դնեմ ստեղ։ 2017 մարտի 29–ին ՄԹ–ն պաշտոնական նամակ ուղարկես Բրյուսել հայտնելու, որ գործի է դնում Եվրոմիության մասին համաձայնագրի 50–րդ հոդվածը այն լքելու մասին։ Յոթ ամիս է մնացել 50-րդ հոդվածով նախատեսված 2 տարի ժամկետի ավարտին, որից հետո ՄԹ–ն կլքի ԵՄ–ն։

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (29.08.2018), Աթեիստ (29.08.2018), Ռուֆուս (29.08.2018)

  10. #52
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև անցնենք ապագային, արձանագրենք մի քանի փաստ որոնք արդեն տեղի են ունեցել։

    Ֆունտ ստերլինգի փոխարժեքի անկում‎։

    https://www.finder.com/uk/brexit-pound

    Տնտեսական աճի դանդաղում մոտավորապես շաբաթական 350 միլիոն ֆունտի չափով, որը ճակատագրի հեգնանքով հենց այն թիվն էր որ գրված էր Բորիս Ջոնսոնի հայտնի ավտոբուսի վրա։

    https://goo.gl/images/31QZPB

    ՄԹ–ն համարյա միշտ տնտեսական աճի ցուցանիշով լինելով G7–ի առաջատարներից, անմիջապես հանրաքվեից հետո հայտնվել է վերջին տեղում։

    Աղբյուրը (եթե բացվի ձեր մոտ) https://www.ft.com/content/e3b29230-...9-c64b1c09b482
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 29.08.2018, 03:11:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (29.08.2018), Աթեիստ (29.08.2018)

  12. #53
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ տարվա հունիսին ևս մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ, որը մեծ ազդեցություն ունեցավ և դեռ ունենում է Բրեքզիթի ընթացքի վրա։ Ընդհանրապես ՄԹ–ում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունը նոր վարչապետ է առաջադրում։ ՈՒ սովորաբար էդ նոր վարչապետները, թեև պարտավորված չեն, բայց ուզում են նոր ընտրություններ անց կացնել, որպեսզի իրենց ծրագրով ընտրվեն, ոչ թե նախորդ վարչապետի ծրագրով սահմանափակված լինեն։
    Նախ եկեք մի քիչ հետ գնանք։ ՄԹ–ում խորհրդարանական ընտրություններում գործում է շատ արխայիկ համակարգ։ Երկիրը բաժանվում է 650 ընտրատարածքների, որոնցում կուսակցություններն ու անկախները իրենց թեկնածություններն են առաջադրում։ Ընտրական համակարգը 100% մեծամասնական է։ Այսինքն ամեն ընտրատարածքից ընտրվում է տվյալ տարածքում ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն։ Այս համակարգը տևական ժամանակ գործելով փաստացի հանգեցրել է երկկուսակցական համակարգի ստեղծման։ Մեծամասնություն հերթափոխով վերցնում են կամ Կոնսերվատիվները կամ Լեյբորիստները։
    2010 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ մի բան, որ շատ վաղուց չէր եղել։ Ոչ մի կուսակակցություն բացարձակ մեծամասնություն չվերցրեց ու ստացվեց այսպես կոչված «կախված խորհրդարան»(hung parliament)։ Կոնսերվատիվները Լիբերալ–դեմոկրատական կուսակցությանը որոշակի խոստումներ տալով (որոշ բաներում հետո գցեցին իհարկե) կազմում են կոալիցիոն կառավարություն։
    2015 թվականի ընտրություններով նույնպես սպասվում էր «կախված խորհրդարան»։ Սակայն Կոնսերվատիվները անսպասելի հաղթանակ են տանում ու վերցնում 650–ից 330 մանդատները ստանալով 5 մանդատի մեծամասնություն‎։
    2016-ի հանրաքվեից հետո վարչապետ Քեմերոնը հրաժարական է տալիս ու Կոնսերվատիվները նոր վարչապետ են ընտրում 2010 թվականից Home Office (մոտավորապես ներքին գործերի նախարարություն) ղեկավար Թերեզա Մեյին։ 5 մանդատով մեծամասնություն ունենալը սովորական պայմաններում բավարար կլիներ հանգիստ կառավարելու համար‎։ Բայց Բրեքզիթի նման դժվարին պրոցեսսով անցնելու համար դա բավականին քիչ է։ Մի քիչ շատ կերկարի բայց մի երկու բառով ասեմ, որ Կոնսերվատիվների ներսում ԵՄ մտնելու համարյա ամենասկզբից տարբեր խմբավորումներ կան, որոշները կողմ, մյուսները դեմ, ու դրանց արանքում մնացածը։ Հենց էս բաժանումները փարատելու համար էլ Քեմերոնը իվերջո համաձայվնեց անցկացնել հանրաքվեն, համոզված լինելով, որ ԵՄ–ում մնալը կանցնի ու իր կուսակցության ներսում էդ հարցը կփակվի։ ՈՒ էս լույսի տակ ունենալով պրո–ԵՄ պատգամավորներ 5 պատգամավորի մեծամասնությունը ահագին վտանգավոր է։ Մեյը, չնայած իր ընտրվելուց հետո մոտ տասն անգամ տարբեր առիթներով բացառել էր որ պարլամենտական նոր ընտրություններ կանցկացնի, այնուամենայինիվ հավանաբար կուլ տալով հարցումների արդյունքների խայծը(https://en.wikipedia.org/wiki/Opinio...ical_summaries) ԵՄ–ից դուրս գալու 50–րդ հոդվածը գործարկելուց 20 օր հետո հայտարարում է նոր ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին։ Հարկ է նշել, որ 2011 թվականին ընդուված https://en.wikipedia.org/wiki/Fixed-...ments_Act_2011 պառլամենտի ակտով, վարչապետը միանձնյա այլևս չի կարող ցրել այն, այլ պետք է հենց Պառլամենտի սուպեր–մեծամասնության(երկու–երրորդի) հավանությունը (էս դրույթը լավ կլինի Հայաստանում էլ լինի։ Առաջներում հենց վարչապետի ռեյտինգը տեղն էր լինում վարչապետը բռնում ցրում էր պառլամենտը ու նոր ընտրություն անում ու երկարացնում իր կառավարումը)։ Ընտրություն հայտարարելու օրը Կոնսերվատիվները բոլոր հարցումներով ունեին ամենաքիչը 20 տոկոս ձայների առավելություն։ Ինչը կնշանակեր մոտ 100–ով մեծամասնություն պառլամենտում։ Բայց ընտապայքարը կոնսերվատիվները տանում են կատաստրոֆիկ վատ։ Ծրագիրը կարելի է ասել Տարոն Մարգարյանի ծրագիրն էր մոտավորապես «հավատացեք մեզ, լավ կլինի» ստեղի լեզվով ասած blank cheque։ Թերեզա Մեյը կատեգորիկ հրաժարվում է մասնակցել հեռուստատեսային դեբատներին։ Սրան հակառակ վերևի հղումով կարող եք տեսնել թե ինչ թափով Լեյբորիստները սկսում են հարցումներում առաջ գնալ։ Կարճ ասած ամեն ինչ ավարտվում է շատ տխուր Կոնսերվատիվների համար։ Ակնկալվող 100 մեծամասնության փոխարեն, նրանք կորցնում են նույնիսկ եղած 5–ը ու ստանում 650–ից ընդամենը 317 ձայն, նորից ստանալով «կախված խորհրդարան»։ Հիմա արդեն կառավարություն կազմելու համար անհրաժեշտ էր մանր կուսակցություններից մեկի աջակցություն։ Ընտրարշավի ընթացքում Լեյբորիստների սոցիալական ծրագիրը քննադատելով Մեյը ամեն անգամ կրկնում էր, որ կախարդական փողի ծառ(magic money tree) գոյություն չունի։ ՈՒ պարզվում է կախարդական փողի ծառ գոյություն ունի երբ իրեն է պետք, խոստանալով մեկ միլիարդ ֆունտ ստերլինգ Հյուսիսային Իռլանդիային, այնտեղի ընտրատարծքներից ընտրված DUP կուսակցությունը Կոնսերվատիվների հետ կազմում է https://en.wikipedia.org/wiki/Confidence_and_supply դաշինք ու միասին ունենում են 2 պատգամավորի մեծամասնություն։ էս սաղ հարցերը լուծվում վերջանում են հունիսի վերջում։ ՈՒ սա Թերեզա Մեյի երկրորդ կոպիտ սխալն էր։ Փաստացի առանց այն էլ խիստ սահմանափակ երկու տարի դուրս գալու ժամկետից 3 ամիսը կորավ առանց մի քայլ Բրեքզիթի ուղղությամբ աշխատելու։

    Երկար ստացվեց, բայց հետագայում կանդրադառնանք, թե ոնց է էս պստիկ, փխրուն մեծամասնությունը խանգարում պրոցեսին։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 29.08.2018, 05:18:

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (29.08.2018), Աթեիստ (29.08.2018), Գաղթական (29.08.2018), Հայկօ (29.08.2018), Ռուֆուս (29.08.2018), Տրիբուն (29.08.2018)

  14. #54
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք տեսնենք, թե կողմերը ինչ դիրքորոշումներ ունեն էս հարցի շուրջ։

    Եվրոմիություն․

    Սկսած ամենաառաջին օրվանից Եվրոմիության դիրքորոշումը մնացել ա անփոփոխ։ Եվրոմիության հիմքը կազմող 4 ազատությունները չեն կարող առանձնացվել իրարից։ Այսինքն չի կարող լինել ապրանքների ազատ շրջանառություն, առանց մարդկանց, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի։ Բրեքզիթի շրջանակում սա հայտնի ա որպես «no cherry-picking»։
    Եվրոմիությունը աշխատում ա այնպես անել, որ Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի միջև «կոշտ» սահման չառաջանա։ Դա կխախտի 1998 թվականի Բելֆաստի համաձայնագիրը, որով փաստացի վերջ դրվեց իռլանդական անջատականությանը։

    Վերոհիշյալ երկու սկզբունքներից ելնելով երկու առաջարկություն են արել։
    1. Դուրս գալ ԵՄ–ից բայց մնալ Եվրոպական Տնտեսական Գոտում (EEA), ինչպես օրինակ Նորվեգիան կամ Իսլանդիան։ էս տարբերակը շատ նման ա ԵՄ–ում լինելուն, երբ էլի պետք ա ԵՄ բյուջե փող մուծվել, բոլոր կանոնակարգերի ընդունում, անհնար է լինում սեփական առևտրային համաձայնագրերի կնքումը, ու էս ամեն ինչին խոսքի իրավունք չունեն Եվրոմիության օրենքների և կանոնակարգերի վրա։
    2. Մյուս տարբերակում Հյուսիսային Իռլանդիան մնում է ԵՄ մաքսային գոտում ու միասնական շուկայում իսկ Մեծ բրիտանիան կարող ա գնա ինչ ուզում ա անի, բայց Հյուսիսային Իռլանդիայի հետ մաքսային սահման ա ունենալու երկրի ներսում։

    Միացյալ Թագավորություն․

    Մերժելով ԵՄ առաջարկած երկու տարբրակներն էլ առաջին օրերից տարբեր հիմար դրույթներ տարբեր պաշտոնյաներ սկսեցին առաջ տալ։ Բորիս Ջոնսոնը օրինակ cakeism ի կողմնակից էր, կունենանք ԵՄ լավ մասերը, իսկ վատերը չենք ունենա։ Միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆոքսը ասում էր ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը աշխարհի ամենահեշտ բանն ա լինելու։ Կարճ ասած մի տարուց ավել անիմաստ զահլա տանելուց հետո վերջը էս տարվա հունիսին երկներցին այսպես կոչված «Chequers deal»–ը։ Ըստ դրա ապրանքների մասով կգործի ԵՄ կանոնակարգերը ու ապրաքների ազատ շրջանառություն կլինի։ Իսկ մնացած ամեն ինչից ՄԹ–ն դուրս է գալիս։ Սա էլ փաստացի cakeism–ի մի տարտեսակ է։ էս տարբերակը ԵՄ–ն նույնիսկ եթե ի վերջո ընդունի, շատ մեծ հարցական է թե ՄԹ պառլամենտով կանցնի թե չէ, որովհետև նույնիսկ իր կուսակցության պատգամավորներից մի 40 հոգի դեմ էն ես տարբերակին։ Իսկ ինչպես հիշում եք Մեյը իր մեծամասնությունը կորցրեց անցած տարվա ընտրություններում։

    Երեկ Զալզբուրգում ԵՄ ղեկավարների հանդիպում էր, որում Թերեզա Մեյը իր պլանով նորից գնացել էր բզբզալու, մերժեցին այն ու ուղարկեցին տուն։ Դոնալդ Թասքն էլ էս նկարը հրապարակեց հետևյալ քոմմենթով։ «A piece of cake, perhaps? Sorry, no cherries.»

    Թերեզան էլ երեխայի պես տուն գալով դուխը տեղը հավաքեց ու էս կոշտ հայտարությամբ հանդես եկավ էսօր։ Թե էդքան կարում էիր ասել իրենց դեմքին կանգնեիր խոսեիր։

    https://youtu.be/wUnAGAakzt4?t=1169

    Հիմա գործընթացը փաստացի հայտնվել ա փակուղում։ Եթե մինչև նոյեմբեր բան չփոխվեց նշանակում ա ՄԹ–ն կլքի ԵՄ–ն առանց որևէ համաձայնագրի։ Դա նշանակում է Մարտի 30–ին ԵՄ–ի հետ կնքած 730 տարբեր համաձայնագրեր դադարում են գործել ՄԹ–ում։ Ներառյալ 60 ԵՄ–ից դուրս երկրների հետ ազատ աևտրի համաձայնագրերը։
    Առանց համաձայնագրի բրեքզիթը (no deal brexit) ըստ տարբեր փորձագետների կունենա կատաստրոֆիկ տնտեսական հետևանքները։ էս թեմայով կարող եք լսել օրինակ, նախկին միջազգային առևտրի համաձայնագրերի մասնագետ Ջեյսոն Հանթերի հաղարդումից

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (22.09.2018), Արշակ (23.09.2018), Գաղթական (22.09.2018), Հայկօ (22.09.2018), Շինարար (22.09.2018), Ռուֆուս (22.09.2018), Տրիբուն (22.09.2018)

  16. #55
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տեղն ա դրանց... hard exit...

  17. #56
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը

    Շոտլանդիան անկախանա, նոր կիմանան իրանց հալը:

  18. #57
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Շոտլանդիան անկախանա, նոր կիմանան իրանց հալը:
    Շին, ես տենց էլ չհասկացա էդ ի՞նչ էին ուզում անել... յանիմ ինչի՞ էին ուզում դուրս գալ... ստեղ էլ ա տենց ավանակ վիճակ, ինչ, որ պրոբլեմներ են սարքում ու փորձում են լուծել, միթոմ եղածը քիչ ա...

    մարդ բորիս ջոնսընին կլսի՞... բա էն ֆառաժը... իրանց արևին խելոք են, արի կլնի լավ բաները պահենք` իրավունքներից օգտվենք, բայց պատասխանատվություն կամ պարտականություն չունենանք... մնացած երկրներն էլ ապուշ են չեն ջոկի...

    խլոք ըլնեն, հպարտությունները կուլ կտան ու հետ կմտնեն...

  19. #58
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե չեն ուզում եվրոպացիք գան իրենց աշխատատեղերը վերցնեն։ Ես որքան հասկանում եմ Բրիտանիան ուղղակի ցավագին էր տանում Գերմանիայի առաջնությամբ Եվրամիությունը։ Իրականում վերջում երկիրը փլվելու ա արդյունքում։

  20. #59
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե չեն ուզում եվրոպացիք գան իրենց աշխատատեղերը վերցնեն։ Ես որքան հասկանում եմ Բրիտանիան ուղղակի ցավագին էր տանում Գերմանիայի առաջնությամբ Եվրամիությունը։ Իրականում վերջում երկիրը փլվելու ա արդյունքում։
    Բրիտանիան եվրոպա չի՞... իրականում, եթե ուզում են, որ իմիգրացիա չլինի ամենալավ ձևը էկոնոմիկան քաքմեջ անելն ա... ոչ ոք ոչ կգա ոչ էլ մտածի գալու մասին, հլա եղածներն էլ կգնան ու երկիրը կմնա իրանց... միակ ձևն էս ա...

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (23.09.2018), Life (23.09.2018), Գաղթական (23.09.2018), Շինարար (23.09.2018), Տրիբուն (23.09.2018)

  22. #60
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բրիտանիան եվրոպա չի՞... իրականում, եթե ուզում են, որ իմիգրացիա չլինի ամենալավ ձևը էկոնոմիկան քաքմեջ անելն ա... ոչ ոք ոչ կգա ոչ էլ մտածի գալու մասին, հլա եղածներն էլ կգնան ու երկիրը կմնա իրանց... միակ ձևն էս ա...
    Դե էն ա էդ գործի վրա են։

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •