Եկեք տեսնենք, թե կողմերը ինչ դիրքորոշումներ ունեն էս հարցի շուրջ։
Եվրոմիություն․
Սկսած ամենաառաջին օրվանից Եվրոմիության դիրքորոշումը մնացել ա անփոփոխ։ Եվրոմիության հիմքը կազմող 4 ազատությունները չեն կարող առանձնացվել իրարից։ Այսինքն չի կարող լինել ապրանքների ազատ շրջանառություն, առանց մարդկանց, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի։ Բրեքզիթի շրջանակում սա հայտնի ա որպես «no cherry-picking»։
Եվրոմիությունը աշխատում ա այնպես անել, որ Հյուսիսային Իռլանդիայի ու Իռլանդիայի միջև «կոշտ» սահման չառաջանա։ Դա կխախտի 1998 թվականի Բելֆաստի համաձայնագիրը, որով փաստացի վերջ դրվեց իռլանդական անջատականությանը։
Վերոհիշյալ երկու սկզբունքներից ելնելով երկու առաջարկություն են արել։
- Դուրս գալ ԵՄ–ից բայց մնալ Եվրոպական Տնտեսական Գոտում (EEA), ինչպես օրինակ Նորվեգիան կամ Իսլանդիան։ էս տարբերակը շատ նման ա ԵՄ–ում լինելուն, երբ էլի պետք ա ԵՄ բյուջե փող մուծվել, բոլոր կանոնակարգերի ընդունում, անհնար է լինում սեփական առևտրային համաձայնագրերի կնքումը, ու էս ամեն ինչին խոսքի իրավունք չունեն Եվրոմիության օրենքների և կանոնակարգերի վրա։
- Մյուս տարբերակում Հյուսիսային Իռլանդիան մնում է ԵՄ մաքսային գոտում ու միասնական շուկայում իսկ Մեծ բրիտանիան կարող ա գնա ինչ ուզում ա անի, բայց Հյուսիսային Իռլանդիայի հետ մաքսային սահման ա ունենալու երկրի ներսում։
Միացյալ Թագավորություն․
Մերժելով ԵՄ առաջարկած երկու տարբրակներն էլ առաջին օրերից տարբեր հիմար դրույթներ տարբեր պաշտոնյաներ սկսեցին առաջ տալ։ Բորիս Ջոնսոնը օրինակ
cakeism ի կողմնակից էր, կունենանք ԵՄ լավ մասերը, իսկ վատերը չենք ունենա։ Միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆոքսը ասում էր ԵՄ հետ ազատ առևտրի համաձայնագիրը աշխարհի ամենահեշտ բանն ա լինելու։ Կարճ ասած մի տարուց ավել անիմաստ զահլա տանելուց հետո վերջը էս տարվա հունիսին երկներցին այսպես կոչված «Chequers deal»–ը։ Ըստ դրա ապրանքների մասով կգործի ԵՄ կանոնակարգերը ու ապրաքների ազատ շրջանառություն կլինի։ Իսկ մնացած ամեն ինչից ՄԹ–ն դուրս է գալիս։ Սա էլ փաստացի cakeism–ի մի տարտեսակ է։ էս տարբերակը ԵՄ–ն նույնիսկ եթե ի վերջո ընդունի, շատ մեծ հարցական է թե ՄԹ պառլամենտով կանցնի թե չէ, որովհետև նույնիսկ իր կուսակցության պատգամավորներից մի 40 հոգի դեմ էն ես տարբերակին։ Իսկ ինչպես հիշում եք Մեյը իր մեծամասնությունը կորցրեց անցած տարվա ընտրություններում։
Երեկ Զալզբուրգում ԵՄ ղեկավարների հանդիպում էր, որում Թերեզա Մեյը իր պլանով նորից գնացել էր բզբզալու, մերժեցին այն ու ուղարկեցին տուն։ Դոնալդ Թասքն էլ
էս նկարը հրապարակեց հետևյալ քոմմենթով։ «A piece of cake, perhaps? Sorry, no cherries.»
Թերեզան էլ երեխայի պես տուն գալով դուխը տեղը հավաքեց ու էս կոշտ հայտարությամբ հանդես եկավ էսօր։ Թե էդքան կարում էիր ասել իրենց դեմքին կանգնեիր խոսեիր։
https://youtu.be/wUnAGAakzt4?t=1169
Հիմա գործընթացը փաստացի հայտնվել ա փակուղում։ Եթե մինչև նոյեմբեր բան չփոխվեց նշանակում ա ՄԹ–ն կլքի ԵՄ–ն առանց որևէ համաձայնագրի։ Դա նշանակում է Մարտի 30–ին ԵՄ–ի հետ կնքած 730 տարբեր համաձայնագրեր դադարում են գործել ՄԹ–ում։ Ներառյալ 60 ԵՄ–ից դուրս երկրների հետ ազատ աևտրի համաձայնագրերը։
Առանց համաձայնագրի բրեքզիթը (no deal brexit) ըստ տարբեր փորձագետների կունենա կատաստրոֆիկ տնտեսական հետևանքները։ էս թեմայով կարող եք լսել օրինակ, նախկին միջազգային առևտրի համաձայնագրերի մասնագետ Ջեյսոն Հանթերի հաղարդումից
Էջանիշներ