Չուկ, արի թեման մի անլրջացրու էլի։ Ես էս քանի օրը որ ժամանակ գտնեմ ահագին կգրեմ էս թեմայով, թե իմ անձնական դիտարկումները, թե ուրիշների հետ քննարկումները։
Չուկ, արի թեման մի անլրջացրու էլի։ Ես էս քանի օրը որ ժամանակ գտնեմ ահագին կգրեմ էս թեմայով, թե իմ անձնական դիտարկումները, թե ուրիշների հետ քննարկումները։
Երբ մարդն ուզում ա իր երկիրը մաքրել «էդ կեղտոտ իմիգրանտներից», երբ խոզի միսը սարքում ա ազգային արժեք ու պարտադրում դպրոցներում, երբ ուզում ա արգելել հասարակական վայրերում պետության պետական լեզվից բացի այլ լեզվի գործածությունը, ինքը ֆաշիստից բացի ուրիշ բան չի կարող կոչվել: Չափավոր ազգայնականությունն իհարկե լավ ա, բայց լավ ա մենակ էն դեպքում, երբ դու հասկանում ես, որ քո ազգը մյուս ազգերից լավը չի:
Բյուրի ու Ներսի հորդորով տրոլինգն ավարտում եմ
Ես դեռ տենց շատ չեմ խորացել, մի քանի դրվագ ընդամենը.
1. Էս հանրաքվեն իմ համար ժողովորդավարության մոդելի ցուցադրում էր, ու կայֆ ա, որ ժողովուրդը կարողանում ա սենց ընտրություն կատարել: Ժամանակը ցույց կտա ընտրության ճիշտ սխալ լինելը, կենսունակությունը, կարևորն էն ա, որ հենց նույն ժողովուրդը վաղը կկարողանա իր ընտրությունը փոխել, եթե պարզվի, որ սխալ ընտրություն ա:
2. Եթե իմ տեսած տվյալները ճիշտ են, ապա ավելի շատ դուրս գալու օգտին քվեարկել են տարեցները: Ըստ տարիքային խմբերի ինչքան տարիքն աճում էր, էնքան դուրս գալու օգտին քվեարկողները շատանում էին: Այսինքն ստացվում ա, եթե շատ կոպիտ արտահայտվեմ, էս կյանքից հեռացողները վճռում են, թե ինչ աշխարհում են ապրելու նոր կյանք եկողները:
3. Նենց տպավորություն ա, որ ավելի քաղաքակիրթ խավը քվեարկել ա ԵՄ մնալու օգտին: Սա իհարկե շատ սուբյեկտիվ դիտարկում ա: Բայց եթե ճիշտ ա, ուրեմն աշխարհում մի բան ավելի վատ ուղղությամբ ա գնում, քան էր մինչև հիմա:
Բայց ինքս շատ մեծ նշանակություն չեմ տալիս ՄԲ-ի ԵՄ-ում մնալ-չմնալուն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կա տենց բան. ընդհանրապես, ամբողջ Եվրոպայում ջահելներն ավելի քիչ են մասնակցում ընտրությունների, քան տարեցները: Ու դա լուրջ խնդիր ա: Մեկը էս բրեքսիթի դեպքում շատ ջահելներ մտածել են՝ դե հա, ինչ պիտի լինի որ, մեկ ա ՄԹ-ն մնալու ա ԵՄ-ում, ու չեն գնացել քվեարկելու:
Քաղաքակիրթ խավի դեպքում էլ ա տենց: Էս ինչ-որ շատ տխուր պատկեր ա, երբ որոշումներ կայացնում ա ոչ քաղաքակիրթ խավը: Մի կողմից, ասում ես՝ ժողովրդավարություն, մեծամասնությունը ոնց որոշի, նենց էլ պիտի լինի: Մյուս կողմից, ոչ քաղաքակիրթ խավն ա էդ մեծամասնությունը, որը գնում, քվեարկում ա ԵՄ-ից դուրս գալու օգտին, հետո էլ գնում ա տուն, գուգլում, թե ԵՄ-ն ինչ ա:
Վերջին խմբագրող՝ Micke: 25.06.2016, 17:28:
Ըստ վիճակագրության, դուրս գալուն կողմ են եղել տարիքովներն ու անգրագետները։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Արէա (25.06.2016)
Եթե փող ունեք, փաունդ առեք, քանի էժանանում ա։ Հեսա ռեսկի սկսելու ա թանկանալ, քանի որ ալամ աշխարհի խուժան փողերը թափով լցվելու են ՄԹ, որը ԵՄ ֆինանսական վերահսկողությունից դուրս ա գալիս։
Հայկօ (26.06.2016)
Էս տարիքովների մասին որ չեն խոսում, այ բանը, գնայիք քվեարկեիք, դա ինչ ասելու բան ա՝ քեզ տասը տարի ա մնացել ապրելու, իմ տեղը որոշում ես, էնքան անմակարդակ ձևով ա էս մնալու կողմնակիցների ողջ վրդովմունքը իրանց պարտության հանդեպ, որ չգիտեմ էլի, եթե մի քիչ գրագետ տանեին քարոզչությունը, չէին պարտվի, բայց ինքդ լիովին ոչ ռասիստ լինելով չես կարող արդյունավետ ձևով դիմացինի ռասիզմը մերկացնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ