User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպիսի՞ն կլինի Ձեր ընտրությունը նկարագրված հավանական հանրաքվեի պարագայում

Քվեարկողներ
9. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կողմ կլինեմ

    3 33.33%
  • Դեմ կլինեմ

    3 33.33%
  • Չունեմ հստակ պատասխան

    3 33.33%
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Հետ տվեք մեզ մեր հողերը

  1. #16
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    35
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    "Մուֆթա" չի, Տրիբուն ջան, դու այլ բանից ես հրաժարվում այդ հողերի դիմաց: Սենց ասենք, հարցը սենցա - նաղդ քիչը վերցնես, թե սպասես նիսյա ավելի շատին...
    Սպասել պետք չի տենց ժամանակ, պետքա ճնշումն ավելացնել )

  2. #17
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում S.L.V.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տենց եմ կարծում որ ցեղասպանությունը մարդկանցա վերաբերում, ոչ թե էվոլյուցիան կիսատ թողած կապիկներին
    հումորը գնահատում եմ, բայց ես կնախընտրեյի չկրկնել թուրքական սխալը ու չթերագնահատել Ադրբեջանին..
    իրենք շատ էլ ուժեղ են.. գուցե ոչ խելացի, բայց ուժեղ..

    արի ու տես, որ Եվրոպայում (մասնավորապես Չեխիայում հաստատ ու կարծում եմ նաև շատ այլ վայրերում), ադրբեջանական դեսպանատան անմիջական կազմակերպմամբ շատ գրագետ ու ոչ պակաս արդյունավետ ակցիաներ են իրականացվում՝ այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թեմայով բուկլետներ ու գեղեցիկ թռուցիկներ տպագրելու ու բնակչությանը բաժանելու առումով..
    իսկ հայկական կողմը սահմանափակվում է մի երկու անհատի մակարդակով հայկական դրոշով ազերի ցուցարարներին ընդդեմ գնալով..

    ճիշտ է՝ ունենք նաև հակառակ պատկերը..
    ասենք օրինակ հոլանդական Ալմելո քաղաքի հայկական եկեղեցուն կից Ծիծեռնակաբերդի ոճով կառուցված մոնումենտին ընդդեմ ցույց անելու համար անմիջական թուրքական կառավարությունն էր խառնվել, ավտոբուսներ տրամադրել, որ այլ երկրներից, մասնավորապես Գերմանիայից մոտ 4000 թուրք ցուցարարներ բերեյին հայերին ընդդեմ..
    համայնքը լուրջ քայլերի գնաց ու ապացուցեց թուրքական կառավարության մասնակցությունը..
    սա արդեն վիրավորեց հոկանդական կողմին ու նրանք պաշտոնական նոտա հղեցին Թուրքիային, թե ինչ իրավունքով է, կառավարական մակարդակով, ակցիա կազմակերպում Հոլանդիայի տարածքում..

    կամ ասենք նույն հոլանդական Ասսեն քաղաքի հայկական գերեզմանատան Խաչքարը մի քանի անգամ սրբապղծվեց ու կոտրվեց..
    ձեռք-ձեռքի բռնելով շղթա կազմած հայերը մի քանի օր պաշտպանեցին Խաչքարը իրենց շրջապատած ու գորշ գայլերի նշանը ցույց տվող ոհմակից, մինչև որ էլի բարձր ինստանցիաներ խառնվեցին ու վտարեցին գորշ գայլերկն երկրից..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (27.06.2016)

  4. #18
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե իրոք ազնվորեն նայենք, այսինքն՝ տալիս է այդքանը և մենք ազնվորեն հրաժարվում ենք հետագա ամեն ինչից՝ դեմ եմ, բայց, եթե դա լինի ընդամենը թուրքերին խաբելու միջոց, ՞սա, նաղդ, պոկում ենք ու հետո, խաղեր տալով ու հազար ատմազկով, նորից նույնին ենք վերադառնում՞, կողմ եմ:
    միանշանակ համաձայն եմ..
    հենց նույն պատճառով էլ ես էլ եմ կողմ քվեարկել..

    հետո մնացածը պոկել կստացվի՞, թե չէ՝ շատ բանից կախված կլինի այս ենթադրյալ իրավիճակում..

    բայց հարցը նա է, որ ավելի շատին սպասելով, կարող է մի քանի հարյուր տարի էլ սպասել, իսկ համաձայնելով.
    ա) կտրուկ կբարձրացնենք ազգային ոգին՝ վերցնելով Արարատը,
    բ) կտրուկ կարագացնենք տնտեսական աճը՝ ունենալով գործող նավահանգիստ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (26.06.2016)

  6. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն դու պնդում ես, որ եթե օրինակ Ռուանդայի թութսիների կամ ասենք Ամերիկայի հնդկացիների ցեղասպանությունը ճանաչված լիներ, դա որևէ կերպ կազդեր Իրաքի եզդիներինը կանխելու համա՞ր..
    կամ ասեբք արդեն վաղուց ճանաչված Հոլոքոստը ինչ որ կերպ ազդելա՞..

    հետո՝ մեդալի հակառակ երեսն էլ կա..
    օրինակ վրացիները պնդում են, որ իրենք Աբխազիայում ցեղասպանության են ենթարկվել, կամ ասենք ազերիները պնդում են, որ իրենք առնվազն երկու անգամ հայերի կողմից են ցեղասպանության ենթարկվել (անցյալ դարասկզբին Բաքվում ու դարավերջին՝ Խոջալուում)..
    բա սրանց հե՞տ ոնց վարվենք...

    հ.գ. թութսիների ու հութուների հետ կապված՝ "Shooting dogs" հրաշալի ֆիլմ կա...
    Կազդեր: Հոլոքոսթն ազդում ա, որ Գերմանիան իրան խելոք պահի: Իսկ ԱՄՆ-ն խելոք չի մնում, որովհետև իրա արածները չի ճանաչում:

  7. #20
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ճիշտն ասած՝ էս թեմայի հիմնական նպատակը հետաքրքրասիրությունն էր, թե ինչպես նման իրավիճակին կվերաբերվի հայ հասրակությունը..
    հիմա թեմայում արտահայտվողների գրածներից կարելի է ենթադրել, որ բնակչության ինչ որ X% կթույլատրի նման լուծում..

    եթե այդպես է, ի՞նչն է խանգարում հայկական կողմին ավելի լուրջ վերաբերվել այս հարցին, օրինակ՝ հենց թուրքերի շրջանում ագիտացիա կազմակերպել ու նրանց սեփական կառավարության դեմ օգտագործել, թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորների հետ աշխատել, Թուրքիային միջազգային դատարաններով քարշ տալ ու, այս ճնշումների արդյունքում, նրա հետ բանակցային սեղան նստել
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #21
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կազդեր: Հոլոքոսթն ազդում ա, որ Գերմանիան իրան խելոք պահի: Իսկ ԱՄՆ-ն խելոք չի մնում, որովհետև իրա արածները չի ճանաչում:
    բայց դու ի՞նչ ես հասկանում «խելոք մնալ-չմնալ»-ու տակ..
    նախ՝ ԱՄՆ-ն ինքը չի իրականացնում եզդիների ցեղասպանությունը, և երկրորդ՝ տեղում գտնվող Կոալիցիայի ուժերում առկա են նաև գերմանական զորամիավորումներ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #22
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հարցը սենց հեշտ ու հիպոթետիկ ա տրվում, իմ պատասխանն էլ ա հեշտ. ես կողմ կլինեմ: Ցեղասպանությունն ընդունելը ավելի կարևոր ա: Արարատը կարող են իրանց պահել, հեռվից ավելի սիրուն ա. էդ չոլի մեջտեղի բիրտ լեռան փոխարեն միջանցքը թող մի քիչ ավելի լայն լինի, որ տղեքը կարողանան կողքերը նորմալ կազինո-ռեստորան-բան գցել:

    Հա, ու դեմ քվեարկելը նշանակում ա ամեն ինչ պահել նենց, ոնց կա: Դե հիմա փաստորեն դեմ քվեարկածների դրախտն ա, էլի. ճնշենք-մնշենք, թող ամեն ինչ միանգամից հետ տան, Վանով, Մուշով, Դիարբեքիրով-բանով, մի կտոր էլ բոնուս Ստամբուլ, ու միանգամից մեկուկես միլիոն էլ մարդ՝ իրանց բիզնեսներով, արտերով, ընտանիքներով, օջախով, հեռանկարներով ու հույսերով: Մենակ թե մի փոքր հարց ա մնում. ո՞նց:

    Էդ միջանցքն ու նավահանգիստը վերցրեք, թող Լֆիկը գոնե լրացուցիչ շաքար ներկրելու ալիք ունենա, հետո կմտածենք՝ էդ պետական պայմանագիրը ոնց ենք չեղյալ հայտարարում: Ասենք՝ հանրաքվե ենք անում ու ասում ենք, որ մենք մուլտերի թմրամոլ հերոսների ստորագրած թղթերը հիմք չենք համարում, ու վաբշե փախաք, հետ տվեք մեր հողերը, սա փոքր երկիր ա ու վերջ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.06.2016, 16:50:
    DIXI
    carpe noctem

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (26.06.2016), S.L.V. (27.06.2016), Աթեիստ (26.06.2016), Գաղթական (26.06.2016), Մուշու (26.06.2016), Տրիբուն (26.06.2016)

  11. #23
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցեղասպանությունն ընդունելը ավելի կարևոր ա:
    դե ենթադրյալ բանակցությունները հենց ճանաչելու հիման վրա պիտի կողմերին հավաքեյին կլոր սեղանի շուրջ, թե չէ ինչ բանակցություն, ինչ առաջարկ ))
    ուղղակի նենց ողբալի վիճակում ենք, որ նույնիսկ չգիտենք, թե ինչի ենք ուզում հասնել էդ ճանաչել-չճանաչելով..
    մենակ թուրքիան ադի ներող ու ֆսյո՞, թե դեռ թող ասի, հետո կմտածենք ինչ ցանկություններ կրակենք ու սպասենք, թե ինչ կկպնի..


    միջանցքը թող մի քիչ ավելի լայն լինի, որ տղեքը կարողանան կողքերը նորմալ կազինո-ռեստորան-բան գցել:
    լավն էր ))))))


    Էդ միջանցքն ու նավահանգիստը վերցրեք, թող Լֆիկը գոնե լրացուցիչ շաքար ներկրելու ալիք ունենա, հետո կմտածենք՝ էդ պետական պայմանագիրը ոնց ենք չեղյալ հայտարարում:
    ճիշտ ես՝ սա էլ շատ նուրբ ու կարևոր հարցա՝ առաջարկված հիպոթետիկ նվազագույն պահանջի դեպքում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. #24
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    "Մուֆթա" չի, Տրիբուն ջան, դու այլ բանից ես հրաժարվում այդ հողերի դիմաց: Սենց ասենք, հարցը սենցա - նաղդ քիչը վերցնես, թե սպասես նիսյա ավելի շատին...
    Ապեր, էս ի՜նչ ես ասում, էս ի՜նչ ես ներկայացնում, էս ի՜նչ մի երազների գիրկն ընկար Յանի էս նաղդը արդեն տվել էին, հիմա էլ մենք ոռ ենք խաղացնում, թե բա, չէ մեզ հիմա էսի պետք չի, եկեք մի երկու հազար տարի էլ սպասենք, մեկ էլ տեսար մի քիչ շատ կպցրինք Ապեր, ես որ օլիգարխ լինեի Հայաստանում, քեզ մոտս սկի պահակ չէի պահի։

  13. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում S.L.V.-ի խոսքերից Նայել գրառումը
    Կյանքում լինում են սիտուացիաներ, երբ որ ավելի մեծ շահույթ ունենալու համար անհրաժեշտա ավելի մանր շահույթից հրաժարվել:
    Անուշ ապեր, սպասե՛ք

  14. #26
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ Արարատը կարող են իրանց պահել, հեռվից ավելի սիրուն ա. էդ չոլի մեջտեղի բիրտ լեռան փոխարեն միջանցքը թող մի քիչ ավելի լայն լինի․․․․
    Քանի երզում ենք, մի բան էլ ես երազեմ ․․․ Ես Անիի ավերակների մի քարը սաղ Արարատի հետ չեմ փոխի։ Սարի քյարը մենակ էն ա, որ հեռվից իրան նայես, հենա նայում ենք, Հտոմի պապն էլ սրտի ուզածի չափ նայեց։ Որ մեռնի էլ, Թուրքիայի կողմից սենց չի կարա տեսնի։

    Բայց այ Անին, մայրաքաղաք ա, մշակույթ ա, պատմություն ա, հզոր ա, սիրուն ա, անկրկնելի ա, մեր սաղ ունեցած ժառանգության էն կտորն ա, որից էլ չկա, որից շատ քիչ ժողովուրդ ունի, ու վաբշե Անին հարշք ա։ Ու էս տողերի վրա ուզում եմ ասեմ ․․․


  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (26.06.2016)

  16. #27
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ թուրքիան ադի ներող ու ֆսյո՞, թե դեռ թող ասի, հետո կմտածենք ինչ ցանկություններ կրակենք ու սպասենք, թե ինչ կկպնի..
    Թող հլը հրապարակավ ասեն «Ներող, ք@ք ենք կերել, էլ չենք անի», հետո կերևա, թե ինչ հաճախականությամբ ու ինչ դիրքերով ենք էդ ալամ-աշխարհի երեսով տալիս: Կարելի ա, ասենք, Էրդողանին կանչել Ծիծեռնակաբերդ ու պահանջել, որ մի քանի կաթիլ աղիողորմ հեկեկա ու չորսուկես րոպե մռայլ կանգնի կրակի առաջ, հետո նկարել-գցել Youtube: Կարգին կայֆ վիրալ վիդեո կլինի, Քարդաշյանով-բանով բոլորս շեյր կանենք, կուրախանանք: Հետո քրդերն էլ կակտիվանան, կպահանջեն, որ իրենց ցեղասպանությունն էլ ընդունեն: Հետո կարող ա Էրդողանը ստիպված կլինի Բյուզանդիայի համար էլ մի թեթև լացել ու ներողություն խնդրել: Հետո աղմուկ կբարձրանա, որ ցեղասպանողների մուտքը ԵՄ արգելվում ա, ու մինչև Գերմանիայի նման տարեկան հիսուն հատ կինո չնկարեք Հոլոքոսթի մասին ու պատմության դասագրքերը հիմնովին չփոխեք, ֆիգ ձեզ, ոչ թե ԵՄ: Հետո կարող ա բանը հասնի նրան, որ լիովին վերափոխված ու բարի Թուրքիան, Գերմանիայի պես, դառնա մի հոյակապ առանցք՝ նախկին նեղացածների ու վիրավորվածների համար, քրդերով-բյուզանդներով-բանով բոլորով միավորվենք իրենց շուրջ, ստեղծենք նոր ու մեծ հակակշիռ այլասերված ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ ղուրուշի զոնայով, ՄԹ-ից էմիգրանտների ներհոսքով-բանով, մե խինդ, մե ուրախություն:

    Էս հիպոթետիկ քննարկումները շատ լավ բան են:
    DIXI
    carpe noctem

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (26.06.2016)

  18. #28
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող հլը հրապարակավ ասեն «Ներող, ք@ք ենք կերել, էլ չենք անի», հետո կերևա, թե ինչ հաճախականությամբ ու ինչ դիրքերով ենք էդ ալամ-աշխարհի երեսով տալիս:
    սաղ ընտիր էր, բացի էս պահից )))
    մինչև մարդ չիմանա, թե ուզածն ինչա, չի էլ իմանա, թե ոնց անի, որ դրան հասնի..


    Էս հիպոթետիկ քննարկումները շատ լավ բան են:
    ասա է.. թե չէ դրել են՝ սեքս հա սեքս ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. #29
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    սաղ ընտիր էր, բացի էս պահից )))
    մինչև մարդ չիմանա, թե ուզածն ինչա, չի էլ իմանա, թե ոնց անի, որ դրան հասնի..
    Իսկ մեր ուզածն ի՞նչ ա:
    DIXI
    carpe noctem

  20. #30
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեր ուզածն ի՞նչ ա:
    ես էլ եմ ուզում էդ պարզել...
    կամ, ավելի ճիշտ, պարզել ընդհանրապես ինչ որ բան ուզում ենք, թե չէ..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ տվեք բենզալցակայան
    Հեղինակ՝ Wave, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.07.2015, 12:24
  2. Խորհուրդ տվեք
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 09.03.2014, 19:41
  3. Գրառումներ: 155
    Վերջինը: 17.11.2009, 22:37
  4. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  5. Սեր տվեք ինձ
    Հեղինակ՝ Manumel, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.07.2007, 10:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •