User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին

    Ապուշը շուկայից ճշմարտություն գնեց։ Ոչինչ չես կարող ասել՝ բավական հաջողակ առևտուր էր։ Տվեց ընդամենը երեք ապուշ հարց, և դրա փոխարեն ստացավ ճշմարտությունը։ Վերցրեց իր ճշմարտությունն ու գնաց տուն։
    Բայց դե հեշտ է ասելը՝ գնաց։ Ախր ճշմարտության հետ քայլելն այդքան էլ հեշտ բան չԷ, ով փորձել է՝ գիտի՛։ Ոչ կարող ես վրան հեծած գնալ, ոչ էլ կարող ես շալակդ առնել։ Այն մեծ էր ու ծանր։ Որոշեց ապուշը ճշմարտությունը քարշ տալով տանել։ Քաշում էր ու տնքում։ Բայց դեն նետել՝ ափսոսում էր՝ չէ՞ որ դրա համար կանխիկով էր վճարել։
    Կիսամեռ վիճակով մի կերպ հասավ տուն։
    - Ա՛յ ապուշ այս ու՞ր ես կորել,- հարձակվեց վրան կինը։
    Պատմեց ապուշն ամեն բան, միայն թե տե՛ս, չկարողացավ բացատրել, թե իրենց ինչի՞ն է պետք ճշմարտությունը, որտե՞ղ է կարելի այն օգտագործել։
    Մարդ ու կին խորհուրդ են անում, թե ինչպե՞ս վարվել, տնտեսության մեջ որտե՞ղ այն օգտագործել։ Ինչպես շուռումուռ էին տալիս, միևնույն է՝ ոչ պահարանում դնել էր ստացվում, ոչ նկուղում թաքցնել, ոչ էլ խորդանոցում ծածկել։ Վերջը որոշեցին որ անիմաստ տեղ է զբաղեցնում, ավելի լավ է ազատվել դրանից։
    Վերադարձավ ապուշը շուկա, կանգնեց մեջտեղում ու գոռաց.
    - Ճշմարտությու՜ն, մեծ՜, կատարյալ ճշմարտությու՜ն։
    Բայց ոչ ոքի նրա ճշմարտությունը չէր հետաքրրում։
    - Ժողովու՜րդ, եկե՜ք, գնե՜ք, էժան կտամ,- կանչում էր ապուշը։
    - Ինչների՞ս է պետք,- պատասխանում էին մարդիկ,- մենք մերի ձեռքը կրակն ենք ընկել։
    Եվ ահա հանկարծ մի գիտունիկ մոտեցավ, պտտվեց ճշմարտության շուրջը, նայեց, հոտոտեց, շոշափեց, չափեց-ձևեց, ճակատը քորեց, ապա հարցրեց.
    - Ի՞նչ արժե։
    - Շատ էժան՝ մի շնորհակալության դիմաց կտամ։
    - Մի ամբղջ շնորհակալությու՞ն,- կրկնեց գիտունիկը, կասկածանքով նայելով ապուշին,- չէ՜, շատ ես ասում։
    Այդ պահին մոտեցավ մեկ ուրիշ գիտունիկ։ Նույնպես սկսեց պտտվել ապրանքի շուրջ, նայեց, հոտոտեց, ծոծրակը քորեց, գինն իմացավ, մտախոհ նայեց։
    -Չէ, շատ թանկ ես ասում, այդքան չենք կարող վճարել։
    Խորհրդակցեցին գիտունիկները, սկսեցին գին գցել, վերջը որոշեցին երկուսով գնել ճշմարտությունը։
    Գնեցին, որոշեցին բաժանել ճշմարտությունը երկուսի մեջ։ Դրեցին ու կիսեցին՝ ամեն մեկին կես ճշմարտություն։
    Գնում էին գիտունիկները, ամեն մեկն իր կիսատ ճշմարտությամբ։ Տանելը հեշտ էր, տեսնողները նախանձում էին։ Ուրիշ գիտունիկներ նրանց օրինակին հետևելով, նույնպես սկսեցին իրենց համար ճշմարտությունները կիսել-թեթևացնել։
    Հիմա արդեն ահեշտ էր միմյանց հետ շփվելը։ Այնտեղ՝ որտեղ հարկավոր էր ասել "դու ստոր ես" ասում էին "դու ծանր բնավորություն ունես"
    սրիկային կարելի էր անվանել համարձակ, ստախոսին՝ ուժեղ երևակայության տեր մարդ։
    Այն ապուշին էլ այլևս ապուշ չէին անվանում, այլ ուրույն մտածողության տեր մարդ։
    Իսկ այս կիսատ-պռատ ճշմարտությունից ծնվեցին կեղծիքը, կիսատ-պռատ հանդուրժողականությունը, կիսատ-պռատ մարդասիրությունն ու կիսատ-պռատ ժողովրդավարությունը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։
    Վերջին խմբագրող՝ Micke: 19.06.2016, 21:33:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.06.2016), Lion (22.06.2016), Sambitbaba (20.06.2016), Լեո (20.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է ճշմարտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 07.11.2014, 16:47
  2. Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2013, 23:00
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •