Եթե օրինական աշխատող ես, սովորաբար ավել չեն աշխատեցնում, իմ իմանալով, որովհետև կարող ես բողոքել, եթե շահագործեն։*Ձեր երկրում աշխատանքի ադեկվատ ժամանակը պահպանվում է? Եթե ավել են աշխատեցնում, դա նորմալ է?
Ճիշտն ասած՝ էդքան շատ չեմ երթևեկում, որ նման բաները նկատած լինեմ, բայց հաշվի առնելով մնացած ամեն ինչը՝ մի տեսակ հեչ չեմ պատկերացնում էստեղ նման բան։*Երբ պաշտոնյա է փողոցով անցնում, հնարավոր է, որ երթևեկությունը խաթարվի?
Գաղափար չունեմ։*Փոսալցման աշխատանքները երբ են կատարվում?
Եթե բժշկական ապահովագրություն ունեն, ապա հա, լավ էլ դիմում են։ Իսկ չունեցողները, բնականաբար, հիմնականում ծայրահեղ դեպքերում նոր կդիմեն։ Հերթագրելու առումով շատ տարբեր ա. նայած բժիշկ, նայած կլինիկա, նայած ոլորտ։ Համենայնդեպս, անձամբ իմ փորձն էդ առումով շատ բազմազան ա եղել, ու չեմ կարող ասել, թե բժշկի լավ կամ վատ լինելուց ա կախված եղել դա։ Օրինակ, եղել ա՝ շատ լավ բժիշկ–թերապևտ ենք ունեցել (ընդհանուր բժիշկ), որը շատ հասանելի էր. մեծ մասամբ զանգում էիր ու նույն օրն էլ կարող էիր գնալ, բայց դա ավելի շուտ բացառություն ա եղել, քան օրինաչափություն։ Սովորաբար առնվազն մի քանի օր հետո նոր կարող ես գնալ, իսկ շատ դեպքերումմի մինչև մի քանի շաբաթ, հազվագյուտ դեպքերում՝ նույնիսկ մեկ–երկու ամիս կարող ա սպասել տան։ Մի խոսքով՝ միջինում մի քանի օրից մինչև մի քանի շաբաթն ա սպասելու ժամանակահատվածը։*Բժշկի դիմում են ամեն առիթով? Եվրոպայի որոշ տեղերի նման մեկ-երկու ամիս հետո են հերթագրում?
Կան, բայց քիչ են ու ավելի թանկ։ Բայց նենց չի, որ ամեն ինչ կգտնես։ Որ ամեն ինչ գտնես, էն ա՝ արդեն սուպերմարկետ պիտի լինի, էլի*Կան փոքրիկ խանութներ, թե դարը միայն սուպերմարկետներինն ա? Որտեղ ամեն ինչ կգտնես:։
Ընդհանուր առմամբ ընդունված չի տենց հարևանություն անելը։ Քչերն են տենց մտերմիկ շփումներ ունենում, որ նման բաներ ուզեն իրարից։ Սովորաբար հարևաններն իրար շատ սիրալիր, նույնիսկ ջերմ բարևում են ու ստանդարտ «ո՞նց ես, ո՞նց չես» հարցնում, բայց դրանով սահմանափակվում ա ամեն ինչ։ Լինում են, իհարկե, բացառություններ. անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր շփվել, մտերմացել են որպես հարևաններ, բայց դե նորման դա չի։*Հարևանիցդ ռիսկ կանես ինչ-որ բան ուզես? (հաց, ձու, ձեթ, աղ)




։
Մեջբերել
Էջանիշներ