User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքն արտասահմանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Չէ, տաքսիներ կան, բայց Հայաստանի պես չի: Տաքսի կարող ես նստել միայն տաքսիների համար նախատեսված հատուկ կանգառներից, որոնք ամբողջ քաղաքում մի քանի հատ են: Փողոցում տաքսի «բռնել» չես կարող, նույնիսկ եթե ինչ-որ մեկը տաքսուց իջավ, վարորդը չի թողնի իր տաքսին նստես, պետք ա պարտադիր գնաս կանգառից նստես: Կամ էլ կարող ես հեռախոսով պատվիրել, բայց եթե պատվիրեցիր, վարորդը պատվեր ստանալու պահին ա հաշվիչը միացնում, այլ ոչ թե քո նստելուց հետո: Ու ընդհանուր առմամբ տաքսուց մարդիկ շատ քիչ են օգտվում, մենակ երբ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում (ինչը ամիսը մի անգամ լինում էր), կամ ինչ-որ տեղ շտապելուց, երբ ավտոբուսով շատ երկար կտևի:
    Ռուֆ, բա տաքսիների ափեր չկայի՞ն: Էստեղ կան, տաքսին վայրկենական գալիս ա ափով կանչելիս: Մինչև վեշերդ հավաքում, դուրս ես գալիս, թողնում, գնում ա: Հետո հաջորդն ես կանչում, էլի վայրկենական գալիս ա:
    Ու իմ կարծիքով էդ շատ լավ ա, որովհետև Երևանում տաքսիները մեծ քանակությունը իրոք չարիք ա:
    Դե Երևանում հասարակական տրանսպորտի փոխարինիչ ա տաքսին:

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, բա տաքսիների ափեր չկայի՞ն: Էստեղ կան, տաքսին վայրկենական գալիս ա ափով կանչելիս: Մինչև վեշերդ հավաքում, դուրս ես գալիս, թողնում, գնում ա: Հետո հաջորդն ես կանչում, էլի վայրկենական գալիս ա:

    Դե Երևանում հասարակական տրանսպորտի փոխարինիչ ա տաքսին:
    Չէ, ափփո-վ տաքսիներ չկային, 350.000-անոց քաղաքում ընդամեը երկու տաքսի սերվիս կար հեռախոսով աշխատող, բայց օգտվող առանձնապես չկար: Տաքսիներից հիմնականում կայարանից ու օդանավակայանից եկող ժողովուրդն էին օգտվում, հասարակ բնակիչը՝ հազարից մեկ:
    I may be paranoid but no android!

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես Հռոմում օգտվել եմ Պլանների մեջ չէր մտնում: Ուղղակի կեսգիշերից հետո օդանավակայանից քաղաք գնացող գնացք չկար:

  4. #4
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ամերիկայից, Կանադայից պարապ ո՞վ կա, եկեք, պատմեք։ Ես էդ կողմերի վրա եմ նայում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկայից, Կանադայից պարապ ո՞վ կա, եկեք, պատմեք։ Ես էդ կողմերի վրա եմ նայում։
    Ամերիկայի մեծ քաղաքներում չգիտեմ, ինչ-որ չափով հասարակական տրանսպորտ կա, բայց գիտեմ, որ շատ վատ վիճակում ա, բայց փոքր քաղաքներում եթե ավտո չունեցար, հաշվի, որ կես մարդ ես
    I may be paranoid but no android!

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկայի մեծ քաղաքներում չգիտեմ, ինչ-որ չափով հասարակական տրանսպորտ կա, բայց գիտեմ, որ շատ վատ վիճակում ա, բայց փոքր քաղաքներում եթե ավտո չունեցար, հաշվի, որ կես մարդ ես
    Հա սուս, էս վերջերս ընկերուհուս հետ էի սկայփվում, բողոքը կապել էր, թե ինքը կյանքում ավտո չի քշի, բայց ԱՄՆ-ում առանց դրա հնարավոր չի, չգիտի ինչ ա անելու

  7. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Հռոմում օգտվել եմ Պլանների մեջ չէր մտնում: Ուղղակի կեսգիշերից հետո օդանավակայանից քաղաք գնացող գնացք չկար:
    Դե ես ինչ ասում եմ Բոլոնյայի ու որոշ չափով Ֆլորենցիայի մասին եմ ասում, որովհետև էդ երկուսում ապրել եմ: Հռոմի ու մյուս մեծ քաղաքների մասին չգիտեմ
    I may be paranoid but no android!

  8. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *Ձեր երկրում աշխատանքի ադեկվատ ժամանակը պահպանվում է? Եթե ավել են աշխատեցնում, դա նորմալ է?
    Եթե օրինական աշխատող ես, սովորաբար ավել չեն աշխատեցնում, իմ իմանալով, որովհետև կարող ես բողոքել, եթե շահագործեն։

    *Երբ պաշտոնյա է փողոցով անցնում, հնարավոր է, որ երթևեկությունը խաթարվի?
    Ճիշտն ասած՝ էդքան շատ չեմ երթևեկում, որ նման բաները նկատած լինեմ, բայց հաշվի առնելով մնացած ամեն ինչը՝ մի տեսակ հեչ չեմ պատկերացնում էստեղ նման բան։

    *Փոսալցման աշխատանքները երբ են կատարվում?
    Գաղափար չունեմ։

    *Բժշկի դիմում են ամեն առիթով? Եվրոպայի որոշ տեղերի նման մեկ-երկու ամիս հետո են հերթագրում?
    Եթե բժշկական ապահովագրություն ունեն, ապա հա, լավ էլ դիմում են։ Իսկ չունեցողները, բնականաբար, հիմնականում ծայրահեղ դեպքերում նոր կդիմեն։ Հերթագրելու առումով շատ տարբեր ա. նայած բժիշկ, նայած կլինիկա, նայած ոլորտ։ Համենայնդեպս, անձամբ իմ փորձն էդ առումով շատ բազմազան ա եղել, ու չեմ կարող ասել, թե բժշկի լավ կամ վատ լինելուց ա կախված եղել դա։ Օրինակ, եղել ա՝ շատ լավ բժիշկ–թերապևտ ենք ունեցել (ընդհանուր բժիշկ), որը շատ հասանելի էր. մեծ մասամբ զանգում էիր ու նույն օրն էլ կարող էիր գնալ, բայց դա ավելի շուտ բացառություն ա եղել, քան օրինաչափություն։ Սովորաբար առնվազն մի քանի օր հետո նոր կարող ես գնալ, իսկ շատ դեպքերումմի մինչև մի քանի շաբաթ, հազվագյուտ դեպքերում՝ նույնիսկ մեկ–երկու ամիս կարող ա սպասել տան։ Մի խոսքով՝ միջինում մի քանի օրից մինչև մի քանի շաբաթն ա սպասելու ժամանակահատվածը։

    *Կան փոքրիկ խանութներ, թե դարը միայն սուպերմարկետներինն ա? Որտեղ ամեն ինչ կգտնես:
    Կան, բայց քիչ են ու ավելի թանկ։ Բայց նենց չի, որ ամեն ինչ կգտնես։ Որ ամեն ինչ գտնես, էն ա՝ արդեն սուպերմարկետ պիտի լինի, էլի ։

    *Հարևանիցդ ռիսկ կանես ինչ-որ բան ուզես? (հաց, ձու, ձեթ, աղ)
    Ընդհանուր առմամբ ընդունված չի տենց հարևանություն անելը։ Քչերն են տենց մտերմիկ շփումներ ունենում, որ նման բաներ ուզեն իրարից։ Սովորաբար հարևաններն իրար շատ սիրալիր, նույնիսկ ջերմ բարևում են ու ստանդարտ «ո՞նց ես, ո՞նց չես» հարցնում, բայց դրանով սահմանափակվում ա ամեն ինչ։ Լինում են, իհարկե, բացառություններ. անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր շփվել, մտերմացել են որպես հարևաններ, բայց դե նորման դա չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #9
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * Լուսացույցները խաչմերուկի որ հատվածում են տեղադրված? Վերևում? Քանի վայրկյան է պահում դեղին լույսը? Բոլոր տեղերում նույն ստանդարտն է գործում? Երբ զեբրայով անցնում եք, վտանգավոր իրավիճակներ հաճախ են լինում?

    *Դպրոցներում սովորեցնում են ճանապարհային կանոնները? Դպրոցը երեխայի ֆիզիկական զարգացման համար ինչ ծրագրեր է առաջարկում? (Լող, թենիս, ֆուտբոլ կամ դահուկ) Մտավոր զարգացման համար ինչ առարկաներ կան? (Շախմատ, շաշկի, տրամաբանական առարկաներ)

    *Զարգացող սերնդի համար համար առաջին խնդիրը որն է, որի դեմն առնում է պետությունը? (Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ, գողություն)

  10. #10
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը

    Թայգր ջան, ներող էլի ապեր, բայց պիտի հարցնեմ՝ էս հարցերդ հատուկ կատալոգի միջից ե՞ս պեղում հանում։ Էս հարցերով ուզում ես պարզապես թեմային զարգացում տա՞լ, թե՞ իրոք չգիտես ու ուզում ես իմանալ։ Եթե երկրորդն է, ապա մեծ հոժարութամբ պատրաստ եմ բոլոր հարցերիդ պատասխանել։ Իսկ եթե զուտ թեման ես ուզում ապրեցնես, ասա՝ սուետայի մեջ չընկնենք։

  11. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան գրելու ժամանակ, ցավոք, չունեմ: Դրա համար էսպես անենք: Եթե որևէ մեկին կոնկրետ հարցի պատասխան պետք գա՝ Մյունխենին վերաբերող, հարցրեք, կգրեմ:

  12. #12
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Թայգր ջան, ներող էլի ապեր, բայց պիտի հարցնեմ՝ էս հարցերդ հատուկ կատալոգի միջից ե՞ս պեղում հանում։ Էս հարցերով ուզում ես պարզապես թեմային զարգացում տա՞լ, թե՞ իրոք չգիտես ու ուզում ես իմանալ։ Եթե երկրորդն է, ապա մեծ հոժարութամբ պատրաստ եմ բոլոր հարցերիդ պատասխանել։ Իսկ եթե զուտ թեման ես ուզում ապրեցնես, ասա՝ սուետայի մեջ չընկնենք։
    Micke ջան, «Հայաստանի Հանրապետության պրոբլեմները» կատալոգից եմ հանում հարցերս։
    Էստեղ իմանալ-չիմանալու հետ կապված չի։ Որոշ երկրներինը գիտեմ, որոշներինը՝ չէ։
    Էստեղ փորձի փոխանակման համար եմ անում։ Բաներ կան, որոնք խնդիր են առաջացնում մեր մոտ ու ըտեղ, ոչ նախագահը կապ ունի, ոչ քաղաքապետը, ոչ էլ մի ուրիշը։ Երբ մեր էրեխեն պաղպաղակի թուղթը գցում ա գետնին, ըտեղ Տարոնը մեղավոր չի, որ քաղաքը կեղտոտ ա։

    Մի օրինակ բերեմ։ Երբ Գերմանիայում էի, նկատեցի, որ ամեն տեղ շրջանաձև խաչմերուկներ են կառուցված։ Էդ խաչմերուկներում գործում էր էս օրենքը՝ ով արդեն խաչմերուկ է մտել ունի առավելություն։
    Մեր մոտ էդ խնդիրը ունեինք։ Գործում էր սովետական աջից հարվածի կանոնը։ Էդ թեքության վրա մեքենայի կողային հայելիները ցույց չեն տալիս կողքի մեքենաներին և տեղի էին ունենում բազմաթից վթարներ։ Գերմանիայից հետ գալուց հետո բազմաթիվ ճանապարհային ոստիկանների ասել եմ էդ մասին, ասում էին սա ճիշտն ա։ Հիմա արդեն շատ տեղերում էդ ձևով ա՝ Գարեգին Նժդեհ, Բանգլադեշ, 15-րդ թաղամաս և այլն։ Բանվորի արձանում էլ էնքան շատ էր վթար լինում՝ լուսացույց դրեցին։

    Հիմա ասածս էն ա, որ եթե ինչ-որ օգուտներ քաղենք էս փորձի փոխանակումից, վատ չէր լինի։

  13. #13
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե օրինական աշխատող ես, սովորաբար ավել չեն աշխատեցնում, իմ իմանալով, որովհետև կարող ես բողոքել, եթե շահագործեն։

    Ճիշտն ասած՝ էդքան շատ չեմ երթևեկում, որ նման բաները նկատած լինեմ, բայց հաշվի առնելով մնացած ամեն ինչը՝ մի տեսակ հեչ չեմ պատկերացնում էստեղ նման բան։

    Գաղափար չունեմ։

    Եթե բժշկական ապահովագրություն ունեն, ապա հա, լավ էլ դիմում են։ Իսկ չունեցողները, բնականաբար, հիմնականում ծայրահեղ դեպքերում նոր կդիմեն։ Հերթագրելու առումով շատ տարբեր ա. նայած բժիշկ, նայած կլինիկա, նայած ոլորտ։ Համենայնդեպս, անձամբ իմ փորձն էդ առումով շատ բազմազան ա եղել, ու չեմ կարող ասել, թե բժշկի լավ կամ վատ լինելուց ա կախված եղել դա։ Օրինակ, եղել ա՝ շատ լավ բժիշկ–թերապևտ ենք ունեցել (ընդհանուր բժիշկ), որը շատ հասանելի էր. մեծ մասամբ զանգում էիր ու նույն օրն էլ կարող էիր գնալ, բայց դա ավելի շուտ բացառություն ա եղել, քան օրինաչափություն։ Սովորաբար առնվազն մի քանի օր հետո նոր կարող ես գնալ, իսկ շատ դեպքերումմի մինչև մի քանի շաբաթ, հազվագյուտ դեպքերում՝ նույնիսկ մեկ–երկու ամիս կարող ա սպասել տան։ Մի խոսքով՝ միջինում մի քանի օրից մինչև մի քանի շաբաթն ա սպասելու ժամանակահատվածը։

    Կան, բայց քիչ են ու ավելի թանկ։ Բայց նենց չի, որ ամեն ինչ կգտնես։ Որ ամեն ինչ գտնես, էն ա՝ արդեն սուպերմարկետ պիտի լինի, էլի ։

    Ընդհանուր առմամբ ընդունված չի տենց հարևանություն անելը։ Քչերն են տենց մտերմիկ շփումներ ունենում, որ նման բաներ ուզեն իրարից։ Սովորաբար հարևաններն իրար շատ սիրալիր, նույնիսկ ջերմ բարևում են ու ստանդարտ «ո՞նց ես, ո՞նց չես» հարցնում, բայց դրանով սահմանափակվում ա ամեն ինչ։ Լինում են, իհարկե, բացառություններ. անձամբ գիտեմ մարդկանց, ովքեր շփվել, մտերմացել են որպես հարևաններ, բայց դե նորման դա չի։
    ավել աշխատացնում են, բողոքել չես կարող, որովհետև աշխատանքային պայմանագրի մեջ գործատուն անպայման դա նշում է որպես պարտադիր պայման։ Ով չի համաձայնում, պարզապես աշխատանքի չեն ընդունում։ Իսկ աշխատանք փնտրելուց հիմնականում մարդիկ պատրաստ են ամեն ինչի, միայն թե աշխատանք ստանան։ Ավել աշխատելու դեպքում դա բաժանված է ժամերի. մինչև ժամը19։00 համարվում է նորմալ աշխ. օր և վճարվում է պարզապես ավել աշխատած ժամերի համար մեկին՝ մեկ։ Ժամը 19։00-21։00 վճարվում է 150%-ով, դրանից հետո մինչև առավոտյան 6։00 հաշշվում է արդեն գիշերային տարիֆ։ Եվ վճարվում է 200%-ով։ Եթե շաբաթ օրով են կանչում աշխատանքի, ապա հենց ամենասկզբից հաշվվում է արդեն 150%-ով։ Կիրակի և տոն օրերին համապատասխանաբար 200%
    Բայց այդ հավելյալ աշխատաժամը գործառուի համար շատ վատ է, որովհետև եթե ասենք շաբաթական 38,5աշխատաժամերի համար գործատուն վճարում է չորս պարտադիր հարկերը՝ բժշկակական ապահովագրություն, Վթարային ապահովագրություն, գործազրկության ապահովագրություն և թոշակային ապահովագրություն, ապա 38,5ժամից ավել աշխատելու դեպքում, այդ բոլոր ապահովագրությունները հարկվում են բացառապես ԳՈՐԾԱՌՈՒԻՑ։Դրա համար շատ ֆիրմաներ հիմա նոր տրյուկ են անում՝ գործառուին ընդունում են կես դրույքով՝ այսինքն 20 ժամով, բայց աշխատացնում 40։ Արդյունքում իրենք ունեն ֆուլ թայմ աշխատող, բայց հարկեր վճարում են ընդամենը կես դրույքի համար։ Դա օրենքի սողանցք է որի դեմ ոչ ոք պայքարել չի կարող՝Օրինական անօրինություն։

    երթևեկություն փակել կա միմիայն հայտարարված դեմոնստրացիաների, քայլերթերի, հեծանվաարշավների ու մարաթոնների ժամանակ։ Առանց բացառության։

    Փոսալցման աշխատանքնե՞ր Այստեղ փոսացում չի, փողոցալցում է։

    Բժշկական ապահովագրությունը պարտադիր է։ Երկրում բնակվող յուրաքանչյուր ոք պարտավոր է ունենալ բուժ. ապահովագրություն։
    Տարեկան ֆուլ չեք անելը լավ բան է, եթե դրա հավեսն ու ժամնակը ունես։ Ճիմնականում թոշակառուներն են դա անում, որ բան ու գործ չունեն։
    Սպասաժամերը կախված են դիմածդ բժշկից և թե ինչի համար ես դիմել։ Օրինակ գինեկոլոգի, ատամնաբուժի, կարող է տևել 3օրից մինչև տաս օր։ Թերապեվտի մոտ կարող եմ գնալ առանց նախապես զգուշացնելու,(բայց դե նայած որտեղ ես ապրում։ Քաղաքներում հեշտ է, իսկ գյուղերում մի քանի գյուղին մեկ թերապեվտ է հասնում)
    ուռոլոգի(երեկամների, միզուղիների, պրոստատայի համար) մոտ կարող է իրոք մի երկու ամիս տևել։

    Փոքրիկ խանութներ կան։ Ի տարբերություն իտալիայի, այստեղ դրանց մոնոպոլիան թուրքերի ձեռքին է։

    Հարևանից ռիսկ կանեմ իհակե։ Բայց դե կախված է նրանից թե հարևանս ինչ ազգ է։ Թուրք, յուգո(յուգոսլավացի) քուրդ, խորվաթ, գնչու, ռումին հարևանից կարող ես ուզել, խնդիր չէ։ Տեղացին կտա բայց կհամարի հույժ տարօրինակ։ Մի անգամ մեր ավստրիացի հարևանուհին մեզանից սոխ փոխ առավ։ Տեղացիները հիմնականում ընկերությում են անում միմիանց հետ, իսկ մնացածը՝ խառը։
    Ունեցել ենք հարևաններ, որոնց հետ գնալ-գալ կար, և հարևաններ, որոնց նույնիսկ դեմքով չէի ճանաչում։
    Վերջին խմբագրող՝ Micke: 20.06.2016, 10:36:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •