Ռուֆուս-ի խոսքերից
Կան ու բավականին շատ, գրեթե բոլոր շենքերի տակ մի հատ կգտնես: Բայց սովորաբար տեսականին ավելի փոքր ա ու գները սուպերմարկետների հետ համեմատած՝ թանկ: Ուրիշ երկրներում չգիտեմ ոնց ա, բայց Իտալիայում էս փոքր խանութները պակիստանցիների, հնդիկների ու բանգլադեշցիների մենաշնորհն էր: Իրենք գնում էին էժան սուպերմարկետներից (Lidl, և այլն) ապրանքն առնում, էստեղ ավելի թանկ ծախում: Մի բան կա, Իտալիայում բոլոր սուպերմակետները երեկոյան 8-9-ին փակվում էին (օրենքով իրավունք չունեն ավելի երկար աշխատեն, 24 ժամ աշխատող սուպերմարկետներ գոյություն չունեն, կիրակի օրերին սուպերմարկետների մոտ կեսը ընդհանրապես չի աշխատում, տոն օրերին շատերն էլի փակ են լինում), իսկ էս փոքր խանութները մինչև 11-ը աշխատում են, էնպես որ եթե գործդ ուշ վերջացրեցիր, ստիպված ես էդ խանութներից օգտվել, թե չէ սոված կմնաս:
Էջանիշներ