User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքն արտասահմանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հարցերի պատասխանները լինելու են. <<Մեր մոտ տենց բան չկա>>, ավելի լավ է պատասխան էլ չլինի:
    Հիմա եթեների ձևով պետք է խոսենք: Այսինքն, եթե լինի նման իրավիճակ, դուք ինչպես կվարվեք? Կթողնեք որ այդ բանը կատարվի, թե դեմը կառնեք ինչ-որ ձևով:

    *Ձեր երկրում աշխատանքի ադեկվատ ժամանակը պահպանվում է? Եթե ավել են աշխատեցնում, դա նորմալ է?

    *Երբ պաշտոնյա է փողոցով անցնում, հնարավոր է, որ երթևեկությունը խաթարվի?

    *Փոսալցման աշխատանքները երբ են կատարվում?

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը

    Ախր չես պատկերացնի է էն ասածներդ ինչ կարգի աբսուրդի ժանրից են: Անհնար ա պատկերացնելը: Գոնե եթե մի քիչ իրականությանը մոտ օրինակներ բերես, կարանք մտածենք՝ ինչ կարվի: Հեսա ես մի քիչ կմտածեմ, կասեմ: Ի դեպ, երբևէ ոստիկանություն չեմ դիմել: Ո՛չ ստեղ, ո՛չ Հայաստանում: Բայց ոնց որ թե կարիք չի էղել:

    *Ձեր երկրում աշխատանքի ադեկվատ ժամանակը պահպանվում է? Եթե ավել են աշխատեցնում, դա նորմալ է?
    Նայած: Ավել աշխատանքի դեպքում ավել վճարում են: Կոնկրետ իմ դեպքում պայմանագրում ասվում ա, որ ավել աշխատանքը չի փոխհատուցվելու (բացի դասավանդման հետ կապված դեպքերից), բայց ես ավել չեմ էլ աշխատում:

    *Երբ պաշտոնյա է փողոցով անցնում, հնարավոր է, որ երթևեկությունը խաթարվի?
    Չէ, բացառված ա:

    *Փոսալցման աշխատանքները երբ են կատարվում?
    Գաղափար չունեմ: Մենակ էն գիտեմ, որ ճամփեքը հա շինարարության մեջ են, ու դա ահագին ներվայնացնող ա հատկապես հեծանվորդի համար, որտև պիտի ճամփան կա՛մ հետիոտնի հետ կիսեն, կա՛մ մեքենաների:

  3. #3
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    *Բժշկի դիմում են ամեն առիթով? Եվրոպայի որոշ տեղերի նման մեկ-երկու ամիս հետո են հերթագրում?

    *Կան փոքրիկ խանութներ, թե դարը միայն սուպերմարկետներինն ա? Որտեղ ամեն ինչ կգտնես:

    *Հարևանիցդ ռիսկ կանես ինչ-որ բան ուզես? (հաց, ձու, ձեթ, աղ)

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Բժշկի դիմում են ամեն առիթով? Եվրոպայի որոշ տեղերի նման մեկ-երկու ամիս հետո են հերթագրում?
    Հա: Բուժօգնությունն անվճար ա, դիմում են: Ուղղակի բժիշկներն էլ ոստիկանների պես անգյալ են, պիտի բզես, որ մի բան անեն, թե չէ ուղարկում են տուն, ասում են՝ լավ կլինի: Առաջնային օղակը խնդիր չի, մաքսիմում մի երեք-չորս օր ես սպասում, բայց նեղ մասնագետները հերթագրմամբ են: Անձամբ ես առանձնապես տենց շատ չեմ սպասել (իհարկե իմ հարցն էլ առանձնապես շտապ չի էղել), բայց դեպքեր գիտեմ, որ ասենք սուիցիդալ մեկը հոգեբույժի կոնսուլտացիայի համար ամիսուկես սպասել ա:

    *Կան փոքրիկ խանութներ, թե դարը միայն սուպերմարկետներինն ա? Որտեղ ամեն ինչ կգտնես:
    Կան, բայց թանկ են, մարդիկ օգտվում են մենակ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով:

    *Հարևանիցդ ռիսկ կանես ինչ-որ բան ուզես? (հաց, ձու, ձեթ, աղ)
    Հըմ, սենց բաներ ես սկի Հայաստանում չէի անում: Հիմա էլ չեմ անում: Կարծում եմ՝ տեղացիներն էլ չեն անում: Բայց մի անգամ օրինակ մեզ շատ շտապ մուրճ ու այլ գործիքներ էին պետք, հարևանի դուռը ծեծեցինք, ուզեցինք:

  5. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Կան փոքրիկ խանութներ, թե դարը միայն սուպերմարկետներինն ա? Որտեղ ամեն ինչ կգտնես:
    Կան ու բավականին շատ, գրեթե բոլոր շենքերի տակ մի հատ կգտնես: Բայց սովորաբար տեսականին ավելի փոքր ա ու գները սուպերմարկետների հետ համեմատած՝ թանկ: Ուրիշ երկրներում չգիտեմ ոնց ա, բայց Իտալիայում էս փոքր խանութները պակիստանցիների, հնդիկների ու բանգլադեշցիների մենաշնորհն էր: Իրենք գնում էին էժան սուպերմարկետներից (Lidl, և այլն) ապրանքն առնում, էստեղ ավելի թանկ ծախում: Մի բան կա, Իտալիայում բոլոր սուպերմակետները երեկոյան 8-9-ին փակվում էին (օրենքով իրավունք չունեն ավելի երկար աշխատեն, 24 ժամ աշխատող սուպերմարկետներ գոյություն չունեն, կիրակի օրերին սուպերմարկետների մոտ կեսը ընդհանրապես չի աշխատում, տոն օրերին շատերն էլի փակ են լինում), իսկ էս փոքր խանութները մինչև 11-ը աշխատում են, էնպես որ եթե գործդ ուշ վերջացրեցիր, ստիպված ես էդ խանութներից օգտվել, թե չէ սոված կմնաս:
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Հարևանիցդ ռիսկ կանես ինչ-որ բան ուզես? (հաց, ձու, ձեթ, աղ)
    Ես Հայաստանում էլ հարևաններիցս երբևէ բան չեմ ուզել, բացի մի դեպքից երբ ջրի կրանտս էր փչացել, ստիպված կլյուչ ուզեցի, թե չէ ամբողջ տունը կթրջվեր: Երևանում հարևաններս սկի անունս չգիտեն, ոչ էլ ես իրենցը: Իտալիայում երբևէ կարիք չի եղել, որ հարևաններիցս ինչ-որ բան խնդրեմ, բայց եթե խնդրեի, վստահ եմ, որ կօգնեին:
    I may be paranoid but no android!

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան ու բավականին շատ, գրեթե բոլոր շենքերի տակ մի հատ կգտնես: Բայց սովորաբար տեսականին ավելի փոքր ա ու գները սուպերմարկետների հետ համեմատած՝ թանկ: Ուրիշ երկրներում չգիտեմ ոնց ա, բայց Իտալիայում էս փոքր խանութները պակիստանցիների, հնդիկների ու բանգլադեշցիների մենաշնորհն էր: Իրենք գնում էին էժան սուպերմարկետներից (Lidl, և այլն) ապրանքն առնում, էստեղ ավելի թանկ ծախում: Մի բան կա, Իտալիայում բոլոր սուպերմակետները երեկոյան 8-9-ին փակվում էին (օրենքով իրավունք չունեն ավելի երկար աշխատեն, 24 ժամ աշխատող սուպերմարկետներ գոյություն չունեն, կիրակի օրերին սուպերմարկետների մոտ կեսը ընդհանրապես չի աշխատում, տոն օրերին շատերն էլի փակ են լինում), իսկ էս փոքր խանութները մինչև 11-ը աշխատում են, էնպես որ եթե գործդ ուշ վերջացրեցիր, ստիպված ես էդ խանութներից օգտվել, թե չէ սոված կմնաս:
    Շուտ փակվելու հետ կապված. Դանիայում կան սուպերմարկետներ, որոնք 24 ժամ են կամ մինչև կեսգիշեր աշխատում են: Էստեղի փոքր խանութները ոչ թե էդ պակիստանցի-բանգլադեշցիների խանութներն են, այլ 7/11 ցանցը: Իրանք խանութները հիմնականում 24 ժամ բաց են, մենակ քաղաքի ծայրամասային տեղերում ա, որ գիշերները փակվում են:

  7. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Բժշկի դիմում են ամեն առիթով? Եվրոպայի որոշ տեղերի նման մեկ-երկու ամիս հետո են հերթագրում?
    հերթագրումը, ըստ մասնագետի, կարող է տարբերվել..

    դիմելու հաճախականությունը կախված է երկրի ապահովագրական ստանդարտից..
    ասենք՝ Հոլանդիայում սովորական ապահովագրության համար մուծում ես ԱՄՍԱԿԱՆ մեկ անձի համար 130-140€..
    + բժշկական ծախսերիդ առաջին 300€-ն դու ես հոգում, նոր հետո մնացածը ապահսվագրությունը..

    իսկ Բելգիայում՝ ես, որպես ընտանիքի գլուխ, մուծում եմ ՏԱՐԵԿԱՆ 90€, իսկ կինս ու երեխեքս ավտոմատ ընկնում են իմ պոլիսի տակ..

    *Հարևանիցդ ռիսկ կանես ինչ-որ բան ուզես? (հաց, ձու, ձեթ, աղ)
    մի հարևան ունեյինք, սովորացրել էինք՝ շուտ շուտ գալիս էր մեր տուն սուրճի..
    ես էլ՝ ժամանակ առ ժամանակ, տարբեր խմիչքներ եմ սիրում համտեսել.. շատ էր լինում, որ գնում էի, փորձում էի դուրս չէր գալիս՝ տալիս էի իրեն ու սիրով ընդունում էր..

    մի օր էլ մեր տան բանալիներից մեկը կորցրինք..
    որոշեցինք, որ միակ օւինակը կվերցնի կինս ու կգնա Ամստերդամի համալսարան քննության..
    ես աշխատանքից ավելի ուշ պիտի վերադառնայի..
    հիմա եկել եմ՝ կինս չկա.. բավական սպասելուց հետո սկսեցի խիստ անհանգստանալ..
    հեռախոսիս լիցքավորումն էլ նստելա..
    մեկ էլ դա եկավ..
    բացատրեցի սիտուացիան ու խնդրեցի իր հեռախոսից զանգել..
    չտվեց.. ասումա՝ իմն էլա նստած.. ասում եմ՝ տանն ես, միացրու զանգեմ, ասումա՝ հեսա էլի դուրս եմ գալիս..
    գնացի մյուս կողքի հարևանի մոտ..
    ամեն օր տեսնելիս ջերմ բարևում էր..
    էլի չտվեց..
    ասեց՝ մոտս չի.. ասում եմ, բայց դու տանն ես, հեռախոսդ ո՞ւր պիտի լինի..
    ասեց՝ կներես ու դուռը փակեց..
    գնացի պակիստանցու խանութ՝ անգամ չոողեց պատմությունս ավարտեմ՝ տեղում հանեց հեռախոսը տվեց...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (20.06.2016)

  9. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Երբ պաշտոնյա է փողոցով անցնում, հնարավոր է, որ երթևեկությունը խաթարվի?
    Չգիտեմ Հռոմում ինչ էին անում, բայց Բոլոնյայում կյանքում չեմ տեսել ինչ-որ պաշտոնյայի պատճառով փողոց փակեն: Ընդհակառակը էնտեղ ամեն ինչ անում են, հեծանիվը ու մոփեդները մասսայականացնելու համար, ասենք մի քանի միլիոն եվրոյանոց ընկերութան տերը՝ 60-ն անց չաղ տոտա, գործի էր գալիս ճռճռան ժանգոտ հեծանիվով, այլ ոչ թե S կլասի մերսեդեսով: Համենայն դեպս բացի շատ պաշտոնական այցերից (ասենք Հռոմի պապը գար, կամ պրեմիեր մինիստրը կամ չգիտեմ ով) ու տենց մեծ շուքով անցեին փողոցով ու փողոցները փակեին, հաստատ ոչ մեկ բան չէր ասի, բայց եթե ասենք քաղաքապետի կամ օլիգարխի պատճառով փողոցները փակեին, նույն պահին ժողովուրդը բունտ կաներ:
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Փոսալցման աշխատանքները երբ են կատարվում?
    Երբ դրա կարիքն էր լինում, այսինքն շատ հազվադեպ: Օրինակ երբ ես էնտեղ էի մեր կողքի փողոցը մի ամիս փակել էին ու ինչ էին անում, գոտիներից մեկը հեծանվային գոտի էին սարքում: Դրա պատճառով երթևեկության գոտին խիստ նեղացել էր ու միշտ պռոբկաներ էին լինում, բայց էդ բնակչության մեծ մասին չէր անհանգստացնում, որովհետև մարդիկ քաղաքում սովորաբար հեծանվով կամ մոպեդով են երթևեկում:
    I may be paranoid but no android!

  10. #9
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * Հասարակական տրանսպորտից օգտվելը հարմար ա, թե չէ? Ա կետից Բ կետ հասնելու համար պարտադիր պիտի սպասես կոնկրետ ավտոբուսի, թե կարող ես մի քանի ավտոբուսով տեղ հասնել, որը իհարկե չի ազդի բյուջեիդ վրա։

    * Տաքսին զարգացած է? Միջին աշխատավարձով ապրողի համար հասանելի փոխադրամիջոց է?

    * Միջին աշխատավարձը ինչքան ա ու դա ինչին կհերիքի?

  11. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    * Հասարակական տրանսպորտից օգտվելը հարմար ա, թե չէ? Ա կետից Բ կետ հասնելու համար պարտադիր պիտի սպասես կոնկրետ ավտոբուսի, թե կարող ես մի քանի ավտոբուսով տեղ հասնել, որը իհարկե չի ազդի բյուջեիդ վրա։
    Դե էն հետամնաց երկրները չհաշված հասարակական տրանսպորտը Հայաստանում իրոք խայտառակություն ա: Իտալիայում շատ լավ ա զարգացած ու մարդիկ շատ են օգտվում: Պատճառներից մեկն այն է, որ պատմական քաղաքների կենտրոնները փակ են ավտոմեքնենաների համար: Օրինակ Ֆլորենցիայի կենտրոնում ընդհանրապես ոչ ավտոբուս ա թույլատրվում, ոչ էլ ավտո, միայն ոտքով, հեծանվով ու տեղ տեղ մոպեդներով: Բոլոնյայի կենտրոնում ավտոբուսներին արգելված չէ, բայց ավտոմեքենայով կենտրոն մտնել թույլատրվում է միայն կենտրոնի բնակիչներին ու էն մարդկանց, ովքեր կենտրոնում մեքենա վարելու հատուկ լիցենզիա ունեն (կարծեմ տարին 250 եվրո արժի): Շատերը չեն հանում լիցենզիան, որովհետև թանկ արժի, բացի դրանից շաբաթ կիրակի օրերին ընդհանրապես ոչ մի տրանսպորտային միջոցի չի թույլատրվում կենտրոն մտնել:

    Հիմա գանք տրանսպորտին: Բոլոր ավտոբուսները աշխատում են չոտկի ժամատախտակով, որոնք փակցված են կանգառներում, կամ կարաս google maps-ով նայես, թե որ ավտոբուսը որ ժամին ա գալիս: Կանգառից դուրս կանգնել կամ կանգառից դուրս մարդ վերցնելը չլսված բան ա: Ավտոբուսը կանգառում դուռը փակեց, չհասցրեցիր նստել, ինչ ուզում ես արա, դուռը չի բացի, պետք ա սպասես հաջորդին:

    Ավտոբուսի գծերը Երևանի պես հավայի գծած չեն, որ մի ավտոբուսը քաղաքի մի ծայրամասից մյուսը գնա, ընդհակառակը, մի ծայրից մյուսը հասնելու համար կարող ա ստիպված լինես երկու երեք ավտոբուս փոխես: Տոմսը եթե ավտոբուսի միջից առար 90 րոպե վավերականություն ունի, էնպես որ կարաս էդ տոմսով ինչքան ուզում ես ավտոբուս փոխես, կամ էլ կարաս օրեկան, ամսական կամ տարեկան աբոնիմենտ հանես ու ինչքան ուզես ավտոբուս նստես: Վարորդը գումար չի ստանում իջնողից, ամսական աշխատավարձ ա ստանում, ներսում ավտոմատներ կան դրած, կոպեկը գցում ես, տոմսը վերցնում ես: կամ էլ մինչև նստելը դրսում ես առնում ասենք թերթ վաճառողներից ու սիգարետ վաճառողների կրպակներից:
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    * Տաքսին զարգացած է? Միջին աշխատավարձով ապրողի համար հասանելի փոխադրամիջոց է?
    Չէ, տաքսիներ կան, բայց Հայաստանի պես չի: Տաքսի կարող ես նստել միայն տաքսիների համար նախատեսված հատուկ կանգառներից, որոնք ամբողջ քաղաքում մի քանի հատ են: Փողոցում տաքսի «բռնել» չես կարող, նույնիսկ եթե ինչ-որ մեկը տաքսուց իջավ, վարորդը չի թողնի իր տաքսին նստես, պետք ա պարտադիր գնաս կանգառից նստես: Կամ էլ կարող ես հեռախոսով պատվիրել, բայց եթե պատվիրեցիր, վարորդը պատվեր ստանալու պահին ա հաշվիչը միացնում, այլ ոչ թե քո նստելուց հետո: Ու ընդհանուր առմամբ տաքսուց մարդիկ շատ քիչ են օգտվում, մենակ երբ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում (ինչը ամիսը մի անգամ լինում էր), կամ ինչ-որ տեղ շտապելուց, երբ ավտոբուսով շատ երկար կտևի:

    Ու իմ կարծիքով էդ շատ լավ ա, որովհետև Երևանում տաքսիները մեծ քանակությունը իրոք չարիք ա:
    I may be paranoid but no android!

  12. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    * Հասարակական տրանսպորտից օգտվելը հարմար ա, թե չէ? Ա կետից Բ կետ հասնելու համար պարտադիր պիտի սպասես կոնկրետ ավտոբուսի, թե կարող ես մի քանի ավտոբուսով տեղ հասնել, որը իհարկե չի ազդի բյուջեիդ վրա։
    Կոնկրետ ինձ հարմար չի, բայց դա իմ սուբյեկտիվ մոտեցումն ա: Ես երդվյալ հեծանվորդ եմ, ու որ ավտոբուսը երկու րոպե ուշանում ա, ներվայնանում եմ: Բայց մարդիկ ասում են՝ լավն ա ստեղի հասարակական տրանսպորտը: Ա կետից Բ հասնելը մի ավտոբուս, թե յոթանասուն հատ ավտոբուս, նույն գինն ա: Էստեղ տոմսերը ոչ թե ըստ ավտոբուսների քանակի են, այլ ըստ Ա կետից Բ կետն ընկած հեռավորության:

    * Տաքսին զարգացած է? Միջին աշխատավարձով ապրողի համար հասանելի փոխադրամիջոց է?
    Տաքսին էստեղ ճոխություն ա: Հազարից մեկ են մարդիկ օգտվում: Մեկը ես մի երեք-չորս անգամ եմ օգտվել: Մի անգամը ուշ ժամի օդանավակայանից տուն գնալիս, որտև սատկած էի ուղղակի, չգիտեի էլ էդ ժամին ավտոբուս կար, թե չէ: Երկու անգամ տեղափոխվելիս: Մի անգամ էլ փարթիի ժամանակ շատ էի խմել, վախեցա տենց հեծանիվ քշել, ուշ ժամ էր, հասարակական տրանսպորտը չէր աշխատում: Միջին աշխատավարձ ունեցողի գրպանին հասանելի ա երբեմն-երբեմն օգտվելը, բայց չի օգտվում:

    * Միջին աշխատավարձը ինչքան ա ու դա ինչին կհերիքի?
    Բարձր ա. 4000-ից 10 000 դոլար ոլորտից կամ հաշվարկման ձևերից կախված: Հերիք ա գոհ ու երջանիկ ապրելու, երեխա մեծացնելու, ճամփորդելու, միջին մեծության միջին թաղամասում բնակարան ունենալու, դեռ մի բան էլ հետ գցելու համար:

  13. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
    Չէ, տաքսիներ կան, բայց Հայաստանի պես չի: Տաքսի կարող ես նստել միայն տաքսիների համար նախատեսված հատուկ կանգառներից, որոնք ամբողջ քաղաքում մի քանի հատ են: Փողոցում տաքսի «բռնել» չես կարող, նույնիսկ եթե ինչ-որ մեկը տաքսուց իջավ, վարորդը չի թողնի իր տաքսին նստես, պետք ա պարտադիր գնաս կանգառից նստես: Կամ էլ կարող ես հեռախոսով պատվիրել, բայց եթե պատվիրեցիր, վարորդը պատվեր ստանալու պահին ա հաշվիչը միացնում, այլ ոչ թե քո նստելուց հետո: Ու ընդհանուր առմամբ տաքսուց մարդիկ շատ քիչ են օգտվում, մենակ երբ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում (ինչը ամիսը մի անգամ լինում էր), կամ ինչ-որ տեղ շտապելուց, երբ ավտոբուսով շատ երկար կտևի:
    Ռուֆ, բա տաքսիների ափեր չկայի՞ն: Էստեղ կան, տաքսին վայրկենական գալիս ա ափով կանչելիս: Մինչև վեշերդ հավաքում, դուրս ես գալիս, թողնում, գնում ա: Հետո հաջորդն ես կանչում, էլի վայրկենական գալիս ա:
    Ու իմ կարծիքով էդ շատ լավ ա, որովհետև Երևանում տաքսիները մեծ քանակությունը իրոք չարիք ա:
    Դե Երևանում հասարակական տրանսպորտի փոխարինիչ ա տաքսին:

  14. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, բա տաքսիների ափեր չկայի՞ն: Էստեղ կան, տաքսին վայրկենական գալիս ա ափով կանչելիս: Մինչև վեշերդ հավաքում, դուրս ես գալիս, թողնում, գնում ա: Հետո հաջորդն ես կանչում, էլի վայրկենական գալիս ա:

    Դե Երևանում հասարակական տրանսպորտի փոխարինիչ ա տաքսին:
    Չէ, ափփո-վ տաքսիներ չկային, 350.000-անոց քաղաքում ընդամեը երկու տաքսի սերվիս կար հեռախոսով աշխատող, բայց օգտվող առանձնապես չկար: Տաքսիներից հիմնականում կայարանից ու օդանավակայանից եկող ժողովուրդն էին օգտվում, հասարակ բնակիչը՝ հազարից մեկ:
    I may be paranoid but no android!

  15. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ափփո-վ տաքսիներ չկային, 350.000-անոց քաղաքում ընդամեը երկու տաքսի սերվիս կար հեռախոսով աշխատող, բայց օգտվող առանձնապես չկար: Տաքսիներից հիմնականում կայարանից ու օդանավակայանից եկող ժողովուրդն էին օգտվում, հասարակ բնակիչը՝ հազարից մեկ:
    Ես Հռոմում օգտվել եմ Պլանների մեջ չէր մտնում: Ուղղակի կեսգիշերից հետո օդանավակայանից քաղաք գնացող գնացք չկար:

  16. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իտալիայում աշխատավարձի չափը շատ տարբեր ա, հարավում հնարավոր ա 1000 եվրոյից էլ քիչ լինի՝ ասենք Սիցիլիայում, Կալաբրիայում 700 եվրոյի կարգի ա, իսկ հյուսիսում ու հատկապես Միլանում 2-4.000 եվրոյի հասնի: Միջինը 1200-1500 եվրոյի չափի ա, ինչը շատ քիչ ա նման թանկ երկրի համար, դրա համար էլ երկիրը քաքի մեջ ա:
    I may be paranoid but no android!

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •