Գաղթական-ի խոսքերից
Բելգիայում 1400-1500€ է..
հազիվ ծերը ծերին կհասցնես ))
ամեն քայլափոխի տեսախցիկա դրված..
ցանկացած խախտման համար տուգանք ես մուծում..
օրինակ մի անգամ կինս երեխային շտապ օգնություն էր տարել, հետո զանգեց ասեց դուրս ենք գալիս, մեքենայով մոտեցա..
երբ հասա, դեռ դուրս չէին եկել..
խախտում արեցի ու կանգնեցի մայթեզրին (հիվանդանոցի դիմաց, բայց կայանելու համար չնախատեսված վայրում), որտեղ արդեն 3-4 մեքենա կար կանգնած..
միակ տարբերությամբ, որ նրանց մեջ վարորդ չկար, իսկ ես մնացի ղեկի մոտ..
քաղաքացիական մեքենայով մի մեքենա կողքս կանգնեց ու կին ոստիկան իջավ..
ներողություն խնդրեցի խախտման համար ու փորձեցի բացատրեմ, որ հենց նոր եմ կանգնել ու էլի դուրս եմ գալիս (իր աչքի առաջ եկան նստեցին).. մեկ է մնաց անդրդվելի ու 50€ տուգանք գրեց..
վերևում մի հարց էլ կար, ոստիկանին դիմելու վերաբերյալ..
ուրեմն Բելգիայում ընդհանրապես արգելված է ուրիշի գարաժի դիմաց կայանել.. անգամ քո սեփսկանի դիմաց չես կարող կայանել, եթե համարդ դարբասին փակցված չի..
կարող են տուգանել ու մեքենադ տանել տուգանային հրապարակ.. էդ դեպքում՝ համ տուգանքը պիտի մուծես, համ հրապարակում կայանած ժամկետի համար, համ էլ հատուկ մեքենայի ծախսերը վճարես, որն եկել քո մեքենան տարելա..
չնայած այս արգելքի՝ շուտ շուտ են գալիս գարաժիս դիմաց կայանում..
փորձում եմ մարդկային մնալ ու սկսում եմ հարևանների դռները ծեծել հարցնել, թե ում տուն է դա հյուր եկել..
կամ էլ ապակու տակ իրենց հեռախոսահամարն են թողած լինում ու խնդրագիր, որ զանգես գան քաշեն տանեն..
միայն մի անգամ է պատահել, որ լուսադեմին 4-ին իջել էի աշխատանքի գնալու ու տեսա դիմացը մեքենա կա՝ առանց հռռախոսի համարի..
դե ես էլ գործից ուշանում եմ՝ ում գնամ էդ ժամին դիվադադար անեմ..
զանգեցի՝ ոստիկանությունից մի 5 րոպեյվա մեջ եկան..
իրենց կանալներով գտան, թե ում մեքենան է (համարանիշներից) ու իրենք զանգեցին եկավ..
էլ չիմացա, թե դրա հետ վերջը ինչ արեցին )))
Էջանիշներ