Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից
Չէ, տաքսիներ կան, բայց Հայաստանի պես չի: Տաքսի կարող ես նստել միայն տաքսիների համար նախատեսված հատուկ կանգառներից, որոնք ամբողջ քաղաքում մի քանի հատ են: Փողոցում տաքսի «բռնել» չես կարող, նույնիսկ եթե ինչ-որ մեկը տաքսուց իջավ, վարորդը չի թողնի իր տաքսին նստես, պետք ա պարտադիր գնաս կանգառից նստես: Կամ էլ կարող ես հեռախոսով պատվիրել, բայց եթե պատվիրեցիր, վարորդը պատվեր ստանալու պահին ա հաշվիչը միացնում, այլ ոչ թե քո նստելուց հետո: Ու ընդհանուր առմամբ տաքսուց մարդիկ շատ քիչ են օգտվում, մենակ երբ ավտոբուսի վարորդները գործադուլ են անում (ինչը ամիսը մի անգամ լինում էր), կամ ինչ-որ տեղ շտապելուց, երբ ավտոբուսով շատ երկար կտևի:
Ռուֆ, բա տաքսիների ափեր չկայի՞ն: Էստեղ կան, տաքսին վայրկենական գալիս ա ափով կանչելիս: Մինչև վեշերդ հավաքում, դուրս ես գալիս, թողնում, գնում ա: Հետո հաջորդն ես կանչում, էլի վայրկենական գալիս ա:
Ու իմ կարծիքով էդ շատ լավ ա, որովհետև Երևանում տաքսիները մեծ քանակությունը իրոք չարիք ա:
Դե Երևանում հասարակական տրանսպորտի փոխարինիչ ա տաքսին: