User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Կյանքն արտասահմանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բելգիայում 1400-1500€ է..
    հազիվ ծերը ծերին կհասցնես ))




    ամեն քայլափոխի տեսախցիկա դրված..
    ցանկացած խախտման համար տուգանք ես մուծում..

    օրինակ մի անգամ կինս երեխային շտապ օգնություն էր տարել, հետո զանգեց ասեց դուրս ենք գալիս, մեքենայով մոտեցա..
    երբ հասա, դեռ դուրս չէին եկել..
    խախտում արեցի ու կանգնեցի մայթեզրին (հիվանդանոցի դիմաց, բայց կայանելու համար չնախատեսված վայրում), որտեղ արդեն 3-4 մեքենա կար կանգնած..
    միակ տարբերությամբ, որ նրանց մեջ վարորդ չկար, իսկ ես մնացի ղեկի մոտ..
    քաղաքացիական մեքենայով մի մեքենա կողքս կանգնեց ու կին ոստիկան իջավ..
    ներողություն խնդրեցի խախտման համար ու փորձեցի բացատրեմ, որ հենց նոր եմ կանգնել ու էլի դուրս եմ գալիս (իր աչքի առաջ եկան նստեցին).. մեկ է մնաց անդրդվելի ու 50€ տուգանք գրեց..

    վերևում մի հարց էլ կար, ոստիկանին դիմելու վերաբերյալ..
    ուրեմն Բելգիայում ընդհանրապես արգելված է ուրիշի գարաժի դիմաց կայանել.. անգամ քո սեփսկանի դիմաց չես կարող կայանել, եթե համարդ դարբասին փակցված չի..
    կարող են տուգանել ու մեքենադ տանել տուգանային հրապարակ.. էդ դեպքում՝ համ տուգանքը պիտի մուծես, համ հրապարակում կայանած ժամկետի համար, համ էլ հատուկ մեքենայի ծախսերը վճարես, որն եկել քո մեքենան տարելա..
    չնայած այս արգելքի՝ շուտ շուտ են գալիս գարաժիս դիմաց կայանում..
    փորձում եմ մարդկային մնալ ու սկսում եմ հարևանների դռները ծեծել հարցնել, թե ում տուն է դա հյուր եկել..
    կամ էլ ապակու տակ իրենց հեռախոսահամարն են թողած լինում ու խնդրագիր, որ զանգես գան քաշեն տանեն..

    միայն մի անգամ է պատահել, որ լուսադեմին 4-ին իջել էի աշխատանքի գնալու ու տեսա դիմացը մեքենա կա՝ առանց հռռախոսի համարի..
    դե ես էլ գործից ուշանում եմ՝ ում գնամ էդ ժամին դիվադադար անեմ..
    զանգեցի՝ ոստիկանությունից մի 5 րոպեյվա մեջ եկան..
    իրենց կանալներով գտան, թե ում մեքենան է (համարանիշներից) ու իրենք զանգեցին եկավ..
    էլ չիմացա, թե դրա հետ վերջը ինչ արեցին )))

    Ախ էտ շտռաֆները... մի 2010 թիվ ավտոյի փող եմ փակվել

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (20.06.2016)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    * Հասարակական տրանսպորտից օգտվելը հարմար ա, թե չէ? Ա կետից Բ կետ հասնելու համար պարտադիր պիտի սպասես կոնկրետ ավտոբուսի, թե կարող ես մի քանի ավտոբուսով տեղ հասնել, որը իհարկե չի ազդի բյուջեիդ վրա։
    Շատ դեպքերում պետք ա լինում երկու–երեք ավտոբուս փոխել, բայց էստեղ գոյություն ունի transfer երևույթը, այսինքն՝ առաջին ավտոբուսից օգտվելու համար որ վճարում ես, արդեն հաջորդների համար ստիպված չես վճարել, համարվում ա, որ նույն ուղղության մաս են, այսինքն՝ կոնկրետ նպատակակետիդ հասնելու համար մի անգամ ես վճարում։ Ավտոբուսները հատուկ քարտով են (metro card են կոչվում, որոնք նաև մետրոյում են կիրառելի), կամ 25 ցենտանոց մետաղադրամներով, ուրիշ տեսակի փող չես կարող օգտագործել ավտոբուսից օգտվելու համար։ Եթե նպատակակետիդ հասնելու համար ուրիշ ավտոբուս էլ պիտի նստես առաջինից հետո, բայց մետաղադրամներով ես վճարում, վարորդին խնդրում ես, որ transfer–ի կտրոն տա, որ հաջորդ ավտոբուսի համար դա օգտագործես ու նորից չվճարես, իսկ եթե քարտով ես վճարում, քարտդ հաջորդ ավտոբուսի համապատասխան տեղը մտցնելիս ավտոմատ ֆիքսում ա, որ դու արդեն վճարել ես, ու լրացուցիչ գումար չի հանվում քարտից։
    Բացի մետրոյից, գնացքներն էլ են լավ զարգացած։ Անձամբ իմ ամենասիրելի փոխադրամիջոցն ԱՄՆ–ում գնացքն ա՝ արագ ու հարմարավետ։ Ուղղակի գնացքն ավտոբուսից ու մետրոյից ավելի թանկ ա, ցավոք։

    Ռուֆուսի գրած էս մասը ԱՄՆ–ի (կամ առնվազն Նյու Յորքի) դեպքում էլ ա լրիվ նույնը.
    Բոլոր ավտոբուսները աշխատում են չոտկի ժամատախտակով, որոնք փակցված են կանգառներում, կամ կարաս google maps-ով նայես, թե որ ավտոբուսը որ ժամին ա գալիս: Կանգառից դուրս կանգնել կամ կանգառից դուրս մարդ վերցնելը չլսված բան ա: Ավտոբուսը կանգառում դուռը փակեց, չհասցրեցիր նստել, ինչ ուզում ես արա, դուռը չի բացի, պետք ա սպասես հաջորդին:
    * Տաքսին զարգացած է? Միջին աշխատավարձով ապրողի համար հասանելի փոխադրամիջոց է?
    Տաքսուց օգտվելու հաճախականությունն ու հասանելիությունն ընդհանրապես համեմատելի չի Հայաստանի հետ։ Չէ, հաստատ միջին աշխատավարձ ստացողի համար հեչ հասանելի փոխադրամիջոց չի։ Շատ թանկ ա, սովորաբար օգտվում ենք խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Հետն էլ ահագին մեծ թեյավճար պիտի թողնես, որն էնքան էլ Հայաստանի պես ըստ ցանկության չի, հստակ ընդունված կարգ ա, որ պիտի գումարի 20 տոկոսի չափով թեյավճար թողնես։ Իհարկե, եթե չթողնես, քեզ դատի չեն տա, բայց կարող ա խիստ դժգոհեն, շատ արտառոց կընկալվի, էլի։ Մի տեսակ ստանդարտ բան ա էդքան տալը։ Տաքսիները նաև բավական ուշ են գալիս հաճախ։ Ճիշտ ա, մեծ մասամբ նախօրոք ասում են, որ էսքան ժամանակ հետո միայն կարող են գալ, բայց շատ դեպքերում չեն ասում, բայց ուշ են գալիս, կամ իրանց ասած ուշից շատ ավելի ուշ են գալիս։ Կարճ ասած՝ որևէ տեղ շտապ հասնելու համար տաքսու վրա հույս դնել չես կարող հիմնականում։

    Մյուս կողմից տրանսպորտը որ նորմալ աշխատում ա, տաքսու կարիքը շատ չես էլ զգում։ Ուղղակի կոնկրետ ԱՄՆ–ում տրանսպորտի հասանելիությունը նահանգից նահանգ, քաղաքից քաղաք խիստ տարբեր կարող ա լինել։ Ու շատ տեղերում առանց սեփական մեքենայի բառացիորեն անհնար ա ապրել։ Այսինքն՝ տրանսպորտը որտեղ կա, շատ լավ գործում ա, ուղղակի բնակավայրեր կան, որ շատ հեռու են տրանսպորտի կետերից, ու, ասենք, մոտակա կանգառին հասնելու համար էնքան ճանապարհ պիտի կտրես, որ լրիվ անիմաստ ա դառնում։ Ես, օրինակ, մոտ մի տարի Նյու Ջերսիում եմ ապրել, որտեղ, առնվազն իմ ապրած տեղում, առանց մեքենայի սարսափելի էր ուղղակի. ամենամոտ սուպերմարկետի մոտակայքը գնացող ոչ մի տրանսպորտ չկար, ոտքով գնալու մասին էլ խոսք լինել չէր կարող, էնքան հեռու էր։ Բայց դե մարդկանց ճնշող մեծամասնությունը սեփական ավտոմեքենա ունի, հետևաբար տաքսին ամեն դեպքում մնում ա միայն հատուկ դեպքերի համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (21.06.2016)

  5. #3
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ դեպքերում պետք ա լինում երկու–երեք ավտոբուս փոխել, բայց էստեղ գոյություն ունի transfer երևույթը, այսինքն՝ առաջին ավտոբուսից օգտվելու համար որ վճարում ես, արդեն հաջորդների համար ստիպված չես վճարել, համարվում ա, որ նույն ուղղության մաս են, այսինքն՝ կոնկրետ նպատակակետիդ հասնելու համար մի անգամ ես վճարում։ Ավտոբուսները հատուկ քարտով են (metro card են կոչվում, որոնք նաև մետրոյում են կիրառելի), կամ 25 ցենտանոց մետաղադրամներով, ուրիշ տեսակի փող չես կարող օգտագործել ավտոբուսից օգտվելու համար։ Եթե նպատակակետիդ հասնելու համար ուրիշ ավտոբուս էլ պիտի նստես առաջինից հետո, բայց մետաղադրամներով ես վճարում, վարորդին խնդրում ես, որ transfer–ի կտրոն տա, որ հաջորդ ավտոբուսի համար դա օգտագործես ու նորից չվճարես, իսկ եթե քարտով ես վճարում, քարտդ հաջորդ ավտոբուսի համապատասխան տեղը մտցնելիս ավտոմատ ֆիքսում ա, որ դու արդեն վճարել ես, ու լրացուցիչ գումար չի հանվում քարտից։
    Բացի մետրոյից, գնացքներն էլ են լավ զարգացած։ Անձամբ իմ ամենասիրելի փոխադրամիջոցն ԱՄՆ–ում գնացքն ա՝ արագ ու հարմարավետ։ Ուղղակի գնացքն ավտոբուսից ու մետրոյից ավելի թանկ ա, ցավոք։

    Ռուֆուսի գրած էս մասը ԱՄՆ–ի (կամ առնվազն Նյու Յորքի) դեպքում էլ ա լրիվ նույնը.



    Տաքսուց օգտվելու հաճախականությունն ու հասանելիությունն ընդհանրապես համեմատելի չի Հայաստանի հետ։ Չէ, հաստատ միջին աշխատավարձ ստացողի համար հեչ հասանելի փոխադրամիջոց չի։ Շատ թանկ ա, սովորաբար օգտվում ենք խիստ անհրաժեշտության դեպքում միայն։ Հետն էլ ահագին մեծ թեյավճար պիտի թողնես, որն էնքան էլ Հայաստանի պես ըստ ցանկության չի, հստակ ընդունված կարգ ա, որ պիտի գումարի 20 տոկոսի չափով թեյավճար թողնես։ Իհարկե, եթե չթողնես, քեզ դատի չեն տա, բայց կարող ա խիստ դժգոհեն, շատ արտառոց կընկալվի, էլի։ Մի տեսակ ստանդարտ բան ա էդքան տալը։ Տաքսիները նաև բավական ուշ են գալիս հաճախ։ Ճիշտ ա, մեծ մասամբ նախօրոք ասում են, որ էսքան ժամանակ հետո միայն կարող են գալ, բայց շատ դեպքերում չեն ասում, բայց ուշ են գալիս, կամ իրանց ասած ուշից շատ ավելի ուշ են գալիս։ Կարճ ասած՝ որևէ տեղ շտապ հասնելու համար տաքսու վրա հույս դնել չես կարող հիմնականում։

    Մյուս կողմից տրանսպորտը որ նորմալ աշխատում ա, տաքսու կարիքը շատ չես էլ զգում։ Ուղղակի կոնկրետ ԱՄՆ–ում տրանսպորտի հասանելիությունը նահանգից նահանգ, քաղաքից քաղաք խիստ տարբեր կարող ա լինել։ Ու շատ տեղերում առանց սեփական մեքենայի բառացիորեն անհնար ա ապրել։ Այսինքն՝ տրանսպորտը որտեղ կա, շատ լավ գործում ա, ուղղակի բնակավայրեր կան, որ շատ հեռու են տրանսպորտի կետերից, ու, ասենք, մոտակա կանգառին հասնելու համար էնքան ճանապարհ պիտի կտրես, որ լրիվ անիմաստ ա դառնում։ Ես, օրինակ, մոտ մի տարի Նյու Ջերսիում եմ ապրել, որտեղ, առնվազն իմ ապրած տեղում, առանց մեքենայի սարսափելի էր ուղղակի. ամենամոտ սուպերմարկետի մոտակայքը գնացող ոչ մի տրանսպորտ չկար, ոտքով գնալու մասին էլ խոսք լինել չէր կարող, էնքան հեռու էր։ Բայց դե մարդկանց ճնշող մեծամասնությունը սեփական ավտոմեքենա ունի, հետևաբար տաքսին ամեն դեպքում մնում ա միայն հատուկ դեպքերի համար։
    Որ երկրի մասինա խոսքը՞
    Մեր մոտ տաքսիները շատ-շատ են, միջին աշխատավարձով ապրողը կարող է իրեն թույլ տալ տաքսիներից օգտվել։ Բայց դե տաքսին հենց նրա համարա տաքսի, որ ամեն օր չես օգտվում։ Թեյանվերը պարտադիր չի և քանակը ըստ ցանկությանա։ Միշտ կլորացնում են գումարը։ Ասենք եթե 13 ու 70 է վճարվում ե 15, եթե 14ու 50 է, էլի 15։ Այս կարգն ընդհանրապես գործում է բոլո սֆերաներում, որտեղ թեյանվեր տալը ընդունված է։

  6. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tiger29-ի խոսքերից Նայել գրառումը
    *Ձեր երկրում աշխատանքի ադեկվատ ժամանակը պահպանվում է? Եթե ավել են աշխատեցնում, դա նորմալ է?
    Գոյություն ունի «հավելյալ աշխատանքային ժամ»:
    ըստ ցանկության ա ու վարձատրվում ա + 50%..
    կախված գործատուից՝ կարող ես հետո հավելյալ աշխատած ժամերի փոխարեն ազատ վերցնել մյուս օրերին..
    մի բան էլ՝ եթե շատ հավելյալ ժամ ունենաս (Բելգիայում՝ 150 ու ավելի), ուրեմն կրկնակի հարկ պիտի վճարես..

    ընդհանրապես գոյություն ունի տարեկան աշխատավարձի «թույլատրելի սահման».. եթե անցար, հարկերդ կտրուկ աճում են..

    հետո՝ օրինակ՝ նույն գործատուի մոտ իրավունք ունես շաբաթական առավելագույնը 50ժ աշխատել (տարբեր տեղեր կարող ես և ավել աշխատել)..

    ինչ վերաբերում է ընդհանրապես աշխատանք գտնելուն՝ չափազանց դժվար է, եթե օտար ես..
    նախ՝ մեր դիպլոմներին հիմնականում լուրջ չեն վերաբերվում (թեև ես իմ հայկականը օրինական ստանդարտիզացրել եմ), երկրորդն էլ՝ նույնիսկ մամուլն է լուսաբանում, որ աշխատանքի տեղավորման կաբինետներում կան երկու տարբեր ցուցակներ թեկնածուների.. մեկը՝ «զտարյուն» բելգիացիներ, մյուսը՝ խառը..
    գործատուն նախօրոք ասում է, թե որ ցուցակից իր համար աշխատակիցներ փնտրեն..

    իսկ, եթե ուղիղ գործատուին ես դիմում՝ նորից՝ անունդ կարդալով կարող են ընդհանրապես չպատասխանել, բայց ասենք վականսիան երկար ժամանակ բաց մնա..

    ու cv-ն էլ էդպիսի դեպքերում դեր չի խաղա..
    օրինակ կինս՝ Հոլանդիայի արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի բավական փորձ ունենալով՝ Բելգիայում հասարակ ադմկնիստրատիվ աշխատանք էլ չէր գտնում տարուց ավել...


    *Փոսալցման աշխատանքները երբ են կատարվում?
    որ սկսում են՝ քեզ թվում է էլ վերջ չկա...
    կարող է ամիսներով անգամ մայրուղու գիծը փակ լինել՝ պատճառ հանդիսանալով 10-20 կմ խցանումներկ ու տեսնում ես ախր, որ աշխատող էլ չկա, բայց փակ է...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ մի քիչ ԱՄՆ–ի մասին գրեմ, ավելի կոնկրետ՝ Նյու Յորքի։ Դե, էստեղ շատ բաներ նահանգից նահանգ տարբերվում են, բայց շատ բաներ էլ համընդհանուր են։

    Ի դեպ, ժողովուրդ, հարցերին պատասխանելիս հենց սկզբից անպայման գրեք, թե որ երկրի մասին եք խոսում, թե չէ՝ սկսում եք գրել նենց, կարծես բոլորն ի սկզբանե անգիր գիտեն, թե ով որ երկրում ա ապրել/ապրում, ու կարիք չկա դրա մասին նշելու ։

    * Համալսարանական քննություններին կաշառք տվողների մասին տեղյակ պահում են ոստիկանությանը, որ հետագայում նրանց դիպլոմները չհավասարվեն իրենցիններին:
    Էս հարցին Բյուրի պատասխանն էն ա, ինչ ես ասելու էի, մենակ մի բան ավելացնեմ. մեկ–մեկ կարող ա պատահել, որ ուսանողը դասախոսի հետ ինտիմ կապի մեջ մտնի կաշառք տալու փոխարեն, բայց դա էլ, իմ իմանալով, ահագին հազվադեպ ա լինում, ու բացահայտվելու դեպքում շատ լուրջ բան ա համարվում. դասախոսին հեռացնում են աշխատանքից, նենց որ դա բոլորովին ձեռնտու չի դասախոսին։ Ու դասախոսները, սիրալիր ու բարեհամբույր լինելով հանդերձ, սովորաբար շատ որոշակի հեռավորություն են պահպանում ուսանողներեից՝ վախենալով, որ թեկուզ մի փոքր ընկերական վերաբերմունքը կարող ա սխալ ընկալվել ու մեկնաբանվել ուսանողի կամ կողքից նայողի կողմից ու լուրջ խնդիր առաջացնել իրենց համար։ Իսկ կաշառքի հետ կապված արդեն ասեցի. կարդալ Բյուրի գրածը.
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հարցի վրա ուշքս գնաց: Կաշա՞ռք: Համալսարանու՞մ: Հը՞: Դիպլո՞մ: Դա ֆանտաստիկայի ժանրից ա, որևէ մեկի մտքի ծերով էլ չի անցնում, որ կարելի ա քննություն ստանալու համար փող տալ, դեռ բռնվելուց հետո էլ ավարտելու շանսեր ունենալ: Էստեղ ամենավատ ուսանողական հանցագործությունը, որ կարա լինի, պլագիատն ա: Բայց պլագիարիզմի վրա բռնված ուսանողը չափսից կախված կա՛մ կտրվում ա տվյալ քննությունից, նորից պիտի հանձնի, կա՛մ ընդհանրապես դուրս ա շպրտվում համալսարանից: Ու քննությունները ստուգելիս հատուկ պլագիարիզմի դետեկտորներ կան:
    * Երբ գիշերվա ժամերին բակից լսվում է բարձր երաժշտություն ոստիկանությանը դիմում են? Փորձում են ինքնուրույն լուծել այս խնդիրը?
    Մենք երբևէ ոստիկանություն դիմած չկանք, չնայած նմանատիպ աղմուկի ու բարձր երաժշտության դեպքեր եղել են ուշ ժամերի, բայց ոչ էն աստիճանի, որ մտածենք ոստիկանություն դիմելու մասին, գուցե մասամբ քո ասած «մենթալիտետում չլինելու» պատճառով։ Բայց ընդհանապես էստեղ շատ տարածված ա ամեն ստից առիթով ոստիկանություն դիմելը, ու, ինչքան գիտեմ, ոստիկանությունն էլ սովորաբար օպերատիվ արձագանքում ա։ Համենայնդեպս, շատ եմ լսել, որ բարձր երաժշտության կամ աղմուկի համար մարդիկ դիմեն ոստիկանություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #6
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Բայց եթե ինչ-որ մեկը տանը փարթի ա անում, բան չես կարա անես: Կարաս գնաս դուռը ծեծես, կասեն՝ դու էլ արի, միացի: Կարաս ոստիկանություն զանգես, կասեն՝ դու էլ գնա, մասնակցի փարթիին: Էդ ուղղակի տխուր իրականություն ա: Ստեղ փարթիի դեմ խաղ չկա:
    էս ինչ լավ քաղաք ա

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դպրոցականների կրթություն արտասահմանում
    Հեղինակ՝ Ամելի, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.03.2018, 15:09
  2. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  3. Կյանքն առանց ցավի...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.05.2012, 11:05
  4. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  5. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •