User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Գրական դիմակ N6

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N6

    Քանի որ էս դիմակը վերնագիր չունի, դեռ մնում ենք համարներով:

    Հաջորդ անգամ անպայման վերնագրեք պատմվածքը:

    Դիմակը կբացվի հունիսի 22-ին: Ինքնաբացահայտումն արգելվում է:

    ...

    Խոնավ, գոլ մամուռը բուրում էր հողի ու փտած փայտի հոտով։ Ես նորից խո՜րը շնչեցի հողի տաք, ծանր բույրը։ Այն ես միշտ նմանեցրել եմ շուկայից նոր գնած հողախառը կարտոֆիլի հոտին, որը մայրս արագ լվանում էր, մաքրում ու կարճ ժամանակ անց ամբողջ տունը լցնում տապակած կարտոֆիլի անկրկնելի բույրով։
    Ես գլուխս դրեցի փափուկ մամուռին, հոգնած մարմինս լարելով ձգվեցի, ապա թուլացրեցի մկաններս՝ զգալով նվվացող յուրաքանչյուր հյուսվածքը։

    Ջուլին կողքանց պարկել էր դեղնադարչնագույն խաշամին, գլուխը դրել վիթխարի կաղնու մամռոտ արմատին ու անհավատալի կապույտ աչքերը հառել դեմքիս։ Քիչ առաջ տեղացած կարճատև անձրևը թրջել էր նրա սև պուտիկներով բլուզը, որը հպվելով մարմնին, փոքր ինչ թափանցելով ընդգծում էր փոքրիկ՝ սակայն անչափ գեղեցիկ կուրծքը։

    Շեկ մազերի խոնավացած, չարաճճի փունջն ընկել էր դեմքին, ծածկելով ալ կարմիր շրթներկով ներկած վերին շուրթը։
    Այսպես՝ այս դիրքով պարկած նա նման էր փոքրիկ, չարաճճի աղջնակի։
    Ես փաղաքշանքով ժպտացի, ցուցամատով զգուշորեն հեռացրեցի շեկ մազափունջը։
    - Սիրելիս մի քիչ էլ հանգստանանք ու շարունակենք ճանապարհը, լա՞վ։
    Ջուլին չպատասխանեց։ Նա շարունակում էր նույն հայացքով նայել դեմքիս, ասես ցանկանում էր մոտիկից ուսումնասիրել ինձ։

    Ես մտահոգված նայեցի երկինքին։ Աշնանային օրն արդեն ավարտին էր մոտենում։ Կապտագորշ, թաց ամպերն այստեղ՝ անտառում ավելի ցածր էին, որ թվում եր թե քսվում են ծառերի սաղարթներին։ Մինչև փայտե հյուղակը, որը ես դեռ անցյալ տարի էի հայտնաբերել, դեռ քառասուն րոպե պիտի քայլեինք։ Ականջներումս աղմուկ էր։ Արդեն ամիսներ շարունակ այդ աղմուկը չէր դադարում, ինչ որ տեղ նույնիսկ սովորել էի դրան։
    - Դե ի՞նչ, հանգստացա՞ր,- ես զգուշորեն համբուրեցի Ջուլիի անձրևոտ, սառը շուրթերը, ապա առանց պատասխանի սպասելու, առույգ ոտքի կանգնեցի,- գիտե՞ս ինչ, արի ես քեզ կտանեմ։

    Զգուշորեն ձեռքերս անցկացրեցի թաց տերևներին պարկած գեղեցկուհու տակով, գրկեցի, նրա գեղեցիկ թևը նետելով վզովս։
    Չնայած, որ Ջուլին փոքրամարմին էր, բայց ինձ թվաց որ նա բավական ծանր է։ "Ոչինչ" մտածեցի ես,- "եթե հոգնեմ, մի անգամ էլ դադար կտամ" ապա բարձրաձայն շարունակեցի.
    - Այս շրթներկը սազում է քեզ, ես այն հատուկ ընտրեցի քեզ համար։ Ների՛ր, անձրևից այն մի փոքր լղոզվել է, բայց խրճիթում դա կուղղենք, լա՞վ։
    Նա հավանաբար շատ էր հոգնել. անկեղծ ասած ես ինքս էլ, չնայած սովորել էի ոտքով երկար քայլելուն, այս անգամ լավ հոգնել էի։

    Ես ու Ջուլին փախուստի մեջ ենք։ ՄԵնք սիրում ենք իրար, բայց դա շատերի դուրը չի գալիս, որովհետև չէն պատկերացնում, որ սերը տարիք չի հարցնում, որ թեկուզ նա տարիքով ինձանից ավելի փոքր է, բայց մենք սիրում ենք իրար։ Դա նրանց սահմանափակ ուղեղը չի կարող ընկալել։ Ես կարդում եմ Ջուլիի ալ կարմիր շուրթերի վրա, որ նա ինձ սիրում է։ Ես դա կարող եմ տեսնել նրա հայացքում, ես կարող եմ նրա սերը կարդալ իր անսովոր կապույտ աչքերի մեջ։
    - Կարծում եմ ծնողներդ արդե՛ն դիմել են ոստիկանատուն,- ասացի ես, ուղղակի ինչ որ բան ասելու համար,- բայց նրանք չեն գտնի մեզ, լսու՞մ ես, ո՛չ ոք այլևս չի՛կարող բաժանել մեզ։
    Արդ միտքն ինձ այնպիսի ուրախությամբ լցրեց, որ ես ակամայից սկսեցի բարձրաձայն, լիաթոք ծիծաղել։
    -Ոչ ոք, լսու՞մ ես, մեզ չի՛ կարող գտնել։ Բոլոր մարդիկ ատում են ինձ, միայն դու համաձայնեցիր իմ կողքին լինել։ Նրանք դեռ երկար կփնտրեն մեզ, մինչդեռ մենք երջանիկ կապրենք մեր փոքրիկ հյուղակում։

    Անձրևից թրջված հողը փափկել էր ու հեշտությամբ տեղի է տալիս։ Որպեսզի հնարավորինս քիչ հետքեր թողնեմ, ես աշխատում էի քայլել առատորեն գետնին թափված տերևների վրայով։ Խոնավ հողը կլանում էր ամեն ձայն։ Որոշ ժամանակ անց, մենք գրեթե անաղմուկ մոտեցանք հյուղակին։ Արդեն մութ էր։ Թանկարժեք բեռը գրկիս, ուսով հրեցի դուռը, ներս մտնելով նրան զգուշորեն պարկեցրի փայտե կոպիտ թախտին։ Սովոր շարժումով շոշափելով գտա լամպը։
    Լույսը թրթռալով ցատկեց այս ու այն կողմ, հյուղակի պատերը լիզելով բարձրացավ առաստաղ, մերկացնելով խոնավությունից առաջացած օվալաձև բիծը։

    -Այստեղ մենք ապահով ենք։ Ոչ ոք մեզ այսքան հեռվում չի փնտրի,-ասացի ես հոգնածությունից թեթեևակի հևալով։
    Ջուլին հայացքը հառել էր առաստաղի բծին։ Ես նայեցի նրա հայացի ուղղղղությամբ.
    - Ախ այդ բի՞ծը, դա այստեղ հաճախ տեղացող անձրևներից է,- ես թեքեցի նրա գլուխն իմ կողմ,- դու ավելի լավ է ի՛նձ նայիր, գիտե՞ս, չեմ կշտանում քեզ նայելուց։ Հայացքս սահեցելով Ջուլիի վրայով, նոր միայն նկատեցի, որ նրա ձախ ոտքն առանց կոշիկի է։
    - Հավանաբար այնտե՛ղ, անտառեզրին ես կորցրել,- ասացի ես շոյելով նրա դալուկ այտը,- ես մեղավո՛ր չեմ, ինչու՞ էիր ուզում փախնել... ես ուզում էի ընդամենը քեզ իմ հյուղակը հրավիրել... իսկ դու՞... վախեցած այծիկի նման փորձում էիր փախնել։ Ես չէի ուզում քեզ ցավեցնել, ես... ես... ինչու՞ ինձ չես նայում,- ականջներումս հնչող ու գլխումս արձագանքող աղմուկն ավելացավ, դառնալով անտանելի։

    - Քե՛զ եմ ասում, ի՛նձ նայիր,- ավելի շատ անտանելի աղմուկից բարկացած գոռացի ես,- դու՛ ես մեղավոր, ճչում էիր ամբողջ ուժով... դու՛ ինձ ստիպեցիր...
    Ջուլիի անբնական կապույտ, լայն բացված աչքերը սևեռված էին իմ հետևում՝ պատի վրա ինչ որ մի կետի։ Ձախ ձեռքն անուժ ցած էր կախվել։ Կոտրված եղունգների շուրջ սևին էր տալիս չորացած արյունը։ Նույնիսկ լամպի աղոտ լույսի տակ երևում էին սպիտակ, թավշե պարանոցի վրայի կապտուկները։
    - Ջուլի՜ ինչու դու ստիպեցիր քեզ ցավեցնել,- ամենակուլ ցասումը նորից ալիք-ալիք բարձրացավ կրծքումս,- ես ընդամենը ուզում էի քեզ խոսել,- բարձրաձայն գոռացի ես, փորձելով գլխումս հնչող ձայները փոքր ինչ լռեցնել,- Ջուլի՜

    Երեք օր անց, քաղաքից վերադառնալուց, անտառեզրին տեսնելով բազմաթիվ ոստիկանական ու շտապ օգնության մեքենաները, ինչպես նաև հավաքված հետաքրքրասերների ամբոխը, ես քայլերս ուղղեցի դեպի հարևան գյուղը, գրպանումս շոշափելով ալ կարմիր շրթներկը։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.06.2016), Smokie (26.06.2016), Աթեիստ (18.06.2016), Արէա (19.06.2016), Մուշու (18.06.2016), Նիկեա (18.06.2016)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն, մանիակների թեման Ակումբում շարունակում է ակտուալ մնալ ։ Մի պահ նույնիսկ թվաց, թե էն Էրիկի ու Էլիզի պատմության prequel–ն ա ։

    Շարադրանքն ընդհանուր առմամբ լավն էր՝ չհաշված որոշ թերություններ։ Ի դեպ, պառկելը ռ–ով է գրվում։ Կետադրությունն ահագին կաղում էր։ «Ես» դերանունը շատ տեղերում ավելորդ էր։ Օրինակ, առաջին պարբերության վերջին նախադասության մեջ («Ես գլուխս դրեցի...»)։ Ընդհանրապես դերանունները որտեղ որ կարելի է կրճատել՝ առանց իմաստային կորստի կամ թյուրըմբռնման, արժե կրճատել։ Տեքստում էլի կան նմանատիպ ավելորդ «ես»–եր։

    Անկանխատեսելիության էֆեկտը վատ չէր իրականացված, իմ կարծիքով։ Սկզբում կասկածներ ունեի, որ Ջուլին համր է, կեսերից հետո արդեն սկսեցի կասկածել, որ գուցե մեռած է... Ամեն դեպքում երևի կարելի է հաջողված համարել էդ առումով։

    Իսկ պատմությունն ուղղակի իմը չէր. չեմ սիրում նմանատիպ գործեր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.06.2016, 03:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.06.2016), Նիկեա (18.06.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի նեկրոֆիլիա Էս շաբաթ օրը նեկրոֆիլիայի օր ա: Անցյալ շաբաթ նեկրոֆիլիայի տեսարանով կինո, հիմա էլ էս պատմվածքը:

    Ասեմ, որ ահագին թույլ գործ էր: Հասկանում եմ, որ հեղինակը ջահել ա, ու երևի սա իրա առաջին գործերից ա, բայց մեկ ա, պիտի ասեմ. թույլ էր: Սյուժե ընդհանրապես չկար: էնտեղ, որտեղ պիտի լիներ պատմվածքը, հեղինակը արագ-արագ պատմում ա, որ ինքը պեդոֆիլ ա, թռնում առաջ: Լավ կլիներ՝ էդ մասերը մանրամասն նկարագրվեին, թե ինչու էին ծնողները դեմ էդ տարիքային տարբերությանը: Կլիշեներ լիքը կային (սերը տարիք չի հարցնում): Երկխոսություններն ահավոր անբնական էին, ոնց որ հայկական սերիալներից լինեին: Էդ «դե ինչ» արտահայտությունից կափարիչս թռնում ա: Չգիտեմ՝ որ հաղորդավարից ա դա մոդա դառել, բայց հլը մի հատ ինքներդ ձեզ հիշեք ու հաշվեք, թե քանի անգամ եք էդ արտահայտությունն իրական կյանքում լսել: Էդ էլ թող չափանիշ լինի՝ կարելի ա գրական ստեղծագործության մեջ գործածել, թե չէ:

    Էլ չեմ ասում ածականախեղդ էղած տեքստի մասին: Քանի որ էդ իմ սիրած բզիկն ա, մի նախադասության վրա օրինակ բերեմ.
    Ջուլին կողքանց պառկել էր դեղնադարչնագույն խաշամին, գլուխը դրել վիթխարի կաղնու մամռոտ արմատին ու անհավատալի կապույտ աչքերը հառել դեմքիս։
    Ստեղ մենակ կապույտն ու մամռոտը կուտվեն, մնացածներից հրաժարվելու դեպքում տեքստը մենակ կշահի:

    Վերջում պամադայի պահը դուրս եկավ:

    Ուլուանան արդեն ասեց, որ պառկել ռ-ով ա գրվում, մի հատ էլ ես ասեմ: Բայց ի տարբերություն Ուլուանայի, ահագին շուտ հասկացա, որ դիակ ա ման տալիս (կոշիկը կորցնելու պահից):

    Հեղինակը պոտենցիալ ունի, բայց պետք ա շատ աշխատի: Իսկ առաջին հերթին շատ կարդա:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (19.06.2016)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի տարբերություն Ուլուանայի, ահագին շուտ հասկացա, որ դիակ ա ման տալիս (կոշիկը կորցնելու պահից):
    Բյուր, ես էլ եմ էդ ժամանակ հասկացել, որ մեռած ա ։ Ուղղակի ես դա վերջին մոտ եմ համարում, ոչ թե ահագին շուտ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.06.2016), Smokie (27.06.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես էլ եմ էդ ժամանակ հասկացել, որ մեռած ա ։ Ուղղակի ես դա վերջին մոտ եմ համարում, ոչ թե ահագին շուտ ։
    Դրանից առաջ որևէ նշան չի էլ տալիս Ավելին՝ էդ «կողքանց պաՌկելը», թևը ուսին գցելը և այլն հեչ էդ ուղղությամբ չեն տանում, որովհետև դիակն առնվազն մկանների ռիգիդություն ա ունենում, ու տենց հեշտ չի քո ուզած դիրքով դնելը:

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից առաջ որևէ նշան չի էլ տալիս Ավելին՝ էդ «կողքանց պաՌկելը», թևը ուսին գցելը և այլն հեչ էդ ուղղությամբ չեն տանում, որովհետև դիակն առնվազն մկանների ռիգիդություն ա ունենում, ու տենց հեշտ չի քո ուզած դիրքով դնելը:
    Բայց էդ նշածներդ լավ էլ հնարավոր բաներ են որոշակի սահմաններում, դե, ինքը չի մանրամասնում, որ խորանաս, գցես–բռնես, թե ինչ աստիճանի ա համապատասխանում դիակի հնարավորություններին ։ Թևը ուսին գցելը հարաբերական կարող ա լինել, պարտադիր չի, որ թևն ուսը գրկի բառացիորեն, «կողքանց» պառկելն էլ էլի ինչ–որ չափով հնարավոր ա։ Ամեն դեպքում էդ պահերն, իմ կարծիքով, հաջող ա արել, նենց են, որ ընթացքում չեն մատնում հերոսուհու մեռած լինելը, բայց արդեն իմանալուց հետո որ հետադարձ հայացք ես գցում, զգում ես, որ հա, էլի, էս մարդն էն գխից էլ դիակի պահվածք ուներ, ո՞նց գլխի չէի ընկել ։ Թեկուզ, օրինակ, սառը շուրթերը, անընդհատ ինչ–որ տեղ հառած հայացքը, որ ընթացքում կարելի ա ուղղակի այլ կերպ մեկնաբանել, բայց իմանալուց հետո ավելի քան բնական ա թվում, որ մեռած մարդու մասին կարող էին լինել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մոռացա ասել. նաև էն, որ ամբողջ ընթացքում ոչ մի բան չէր ասում, էն դեպքում երբ հերոսն անընդհատ իրան ինչ–որ բաներ էր ոչ միայն ասում, այլև հարցնում, բայց ոչ մի պատասխան, ասենք, գոնե գլխով աներ, ինչ–որ ձայնարկությամբ գոնե համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտեր, բայց չէ, ոչ մի նման բան, բայց միաժամանակ չես կասկածում, որ մեռած ա, ընդամենը տարօրինակ ա թվում պասիվությունը ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էդ նշածներդ լավ էլ հնարավոր բաներ են որոշակի սահմաններում, դե, ինքը չի մանրամասնում, որ խորանաս, գցես–բռնես, թե ինչ աստիճանի ա համապատասխանում դիակի հնարավորություններին ։ Թևը ուսին գցելը հարաբերական կարող ա լինել, պարտադիր չի, որ թևն ուսը գրկի բառացիորեն, «կողքանց» պառկելն էլ էլի ինչ–որ չափով հնարավոր ա։ Ամեն դեպքում էդ պահերն, իմ կարծիքով, հաջող ա արել, նենց են, որ ընթացքում չեն մատնում հերոսուհու մեռած լինելը, բայց արդեն իմանալուց հետո որ հետադարձ հայացք ես գցում, զգում ես, որ հա, էլի, էս մարդն էն գխից էլ դիակի պահվածք ուներ, ո՞նց գլխի չէի ընկել ։ Թեկուզ, օրինակ, սառը շուրթերը, անընդհատ ինչ–որ տեղ հառած հայացքը, որ ընթացքում կարելի ա ուղղակի այլ կերպ մեկնաբանել, բայց իմանալուց հետո ավելի քան բնական ա թվում, որ մեռած մարդու մասին կարող էին լինել։
    Մի հատ փորձի կողքի վրա պառկել: Տես քանի մկան ես աշխատացնում: Ձեռքերդ որտե՞ղ ես դնում, ոտքե՞րդ: Ո՞նց ես կարողանում էդ դիրքում քեզ պահել: Ու հիմա պատկերացրու մեկին, ում էդ մկաններից ոչ մեկը չի աշխատում: Միակ բանը, որին հենված ա էդ մարմինը, կաղնու արմատն ա, էն էլ մենակ գլխով: Բա ձեռքերը, ոտքերը: Ու ձեռքն էլ վզին տանել ուղղակի հնարավոր չի: Տո ընդհանրապես տենց ռոմանտիկ ձևով հնարավոր չի գրկելը, որովհետև էլի հազար հատ մկան ա աշխատում: Եթե գրեր՝ շալակած, կհավատայի, որովհետև դա մեռելին տեղափոխելու միակ տարբերակն ա: Բայց ինքը ուշաթափվածի ա նկարագրում:

  13. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ փորձի կողքի վրա պառկել: Տես քանի մկան ես աշխատացնում: Ձեռքերդ որտե՞ղ ես դնում, ոտքե՞րդ: Ո՞նց ես կարողանում էդ դիրքում քեզ պահել: Ու հիմա պատկերացրու մեկին, ում էդ մկաններից ոչ մեկը չի աշխատում: Միակ բանը, որին հենված ա էդ մարմինը, կաղնու արմատն ա, էն էլ մենակ գլխով: Բա ձեռքերը, ոտքերը: Ու ձեռքն էլ վզին տանել ուղղակի հնարավոր չի: Տո ընդհանրապես տենց ռոմանտիկ ձևով հնարավոր չի գրկելը, որովհետև էլի հազար հատ մկան ա աշխատում: Եթե գրեր՝ շալակած, կհավատայի, որովհետև դա մեռելին տեղափոխելու միակ տարբերակն ա: Բայց ինքը ուշաթափվածի ա նկարագրում:
    Հենց նոր հատուկ պառկեցի կողքի, ու պարզվեց, որ լավ էլ հնարավոր ա՝ առանց որևէ մկան աշխատեցնելու. նայի, մի ձեռքը տակից առաջ ա գալիս, այսինքն՝ որ կողքիդ վրա որ պառկած ես, էդ ձեռքդ տակիցդ դուրս եկած, մյուսն էլ վրայից առաջ ընկած։ Մի հատ էլ դու փորձի ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց նոր հատուկ պառկեցի կողքի, ու պարզվեց, որ լավ էլ հնարավոր ա՝ առանց որևէ մկան աշխատեցնելու. նայի, մի ձեռքը տակից առաջ ա գալիս, այսինքն՝ որ կողքիդ վրա որ պառկած ես, էդ ձեռքդ տակիցդ դուրս եկած, մյուսն էլ վրայից առաջ ընկած։ Մի հատ էլ դու փորձի ։
    Փորձեցի բա քեզ թվում ա՝ օդի՞ց ա, որ ներքևի ձեռքն առաջ ա գալիս: Մկան ես աշխատացնում: Հետո, ոտքերով էլ ձգվում ես, որ մեջքի վրա չընկնես:

  15. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Փորձեցի բա քեզ թվում ա՝ օդի՞ց ա, որ ներքևի ձեռքն առաջ ա գալիս: Մկան ես աշխատացնում: Հետո, ոտքերով էլ ձգվում ես, որ մեջքի վրա չընկնես:
    Չէ, առաջ գալու համար հնարավոր ա մկան չաշխատեցնել, ես ուղղակի ոտքերի մկանները հաշվի չէի առել. հա, նոր հասկացա, որ առանց ոտքերի մկանների էդ դիրքը պահել իրոք հնարավոր չի ։ Սխալվել եմ։

    Ամեն դեպքում էդ մի պահը կարելի ա անտեսել պատմվածքում, էն առումով, որ դա կարելի էր հանել, ու առանձնապես բան չէր փոխվի ստեղծագործության մեջ, կամ թեկուզ մի քիչ ուրիշ ձևով անել էդ նկարագրությունը, ավելի չեզոք ու բան չասող։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, առաջ գալու համար հնարավոր ա մկան չաշխատեցնել, ես ուղղակի ոտքերի մկանները հաշվի չէի առել. հա, նոր հասկացա, որ առանց ոտքերի մկանների էդ դիրքը պահել իրոք հնարավոր չի ։ Սխալվել եմ։

    Ամեն դեպքում էդ մի պահը կարելի ա անտեսել պատմվածքում, էն առումով, որ դա կարելի էր հանել, ու առանձնապես բան չէր փոխվի ստեղծագործության մեջ, կամ թեկուզ մի քիչ ուրիշ ձևով անել էդ նկարագրությունը, ավելի չեզոք ու բան չասող։
    Կարելի էր ի վերջո մեջքի վրա պառկել կամ ընդհանրապես պառկելու դիրքի մասին ոչինչ չասել

  17. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելի էր ի վերջո մեջքի վրա պառկել կամ ընդհանրապես պառկելու դիրքի մասին ոչինչ չասել
    Հա, իհարկե։ Բայց դե բոլորը հո քո պես բժիշկ չեն, որ տենց մանրամասներ հաշվի առնեն , մարդն իրա պատկերացմամբ գրել ա, խիստ չդատենք, հատկապես որ էդ պահը տենց եսիմինչ վճռական դեր չուներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իհարկե։ Բայց դե բոլորը հո քո պես բժիշկ չեն, որ տենց մանրամասներ հաշվի առնեն , մարդն իրա պատկերացմամբ գրել ա, խիստ չդատենք, հատկապես որ էդ պահը տենց եսիմինչ վճռական դեր չուներ։
    Հա բայց մեկ ա կողքանց բառն ավելորդ ա

  19. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց մեկ ա կողքանց բառն ավելորդ ա
    Դրան ոչ ոք բան չասեց ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  3. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  4. Գրական դիմակ N4
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.06.2016, 09:06
  5. Գրական դիմակ N1
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 38
    Վերջինը: 21.06.2016, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •