Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Դժվար էր գլխի ընկնելը։ Դե, մեկը ես իր գրածներից մեկ էլ էն Հիտլերի մասին պատմվածքն էի կարդացել, ու թե՛ թեման, թե՛ գրելաոճը շատ տարբեր էին։ Չնայած նոր մտքովս անցավ, որ էդ երկուսը մի ընդհանուր բան ունեին, այնուամենայնիվ. երկուսի վերջում էլ անկանխատեսելիություն կար, որն ստիպում էր պատմությունը սկզբից մինչև վերջ վերանայել ։ Գրելաոճի առումով, կարծում եմ, լուրջ առաջընթաց կար նախորդ պատմվածքի համեմատ. շարադրանքը շատ ավելի կենդանի էր, չձանձրացնող ու ահագին զերծ նախորդ պատմվածքի հնաոճ ձևակերպումներից։
Իմ մտքով անցավ, որ կարող ա ինքը լինի: Միակ բանը, որ հետ պահեց էն էր, որ տպավորություն էր՝ ահագին ջահել ա էս գործի հեղինակը