User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Առաջադրանք 6. Ինչն է քեզ ուրախացնում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջադրանք 6. Ինչն է քեզ ուրախացնում

    Առաջադրանքը բաղկացած է երկու մասից: Սկզբում ցուցակ եք գրում, թե ինչն է ձեզ ուրախացնում (օրինակներ՝ դառը սուրճը, ակումբում վարկանիշ ստանալը և այլն): Հետո դրանք համադրելով փորձում եք կերպար ստանալ (Օրինակ՝ Ֆլանֆստանի ուշքը գնում էր դառը սուրճի համար...): ԹԵմայում տեղադրում եք միայն կերպարին վերաբերող մասը, առավելագույնը 200 բառ:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.06.2016), ivy (23.06.2016), Mr. Annoying (18.06.2016), Sambitbaba (23.06.2016), Smokie (17.06.2016), Հայկօ (17.06.2016), մարիօ (17.06.2016), Նիկեա (17.06.2016), Վոլտերա (17.06.2016)

  3. #2
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին մասը առաջադրանքի շատ լավն ա, կլինի՞ մենակ առաջինը գրել
    i wanted to destroy something beautiful

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.06.2016), Ուլուանա (18.06.2016), Վոլտերա (17.06.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին մասը առաջադրանքի շատ լավն ա, կլինի՞ մենակ առաջինը գրել
    Իհարկե կլինի, բայց սա գրական առաջադրանք ա, ոչ թե թերապևտիկ

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրող չկա՞

  7. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,646
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր ջան ախր սա ինքնակենսագրության նման մի բան ա ստացվում ու կոնկրետ իմ դեպքում էդքան էլ հետաքրքիր չի ստացվում:
    Կարճ
    Կոնկրետ

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան ախր սա ինքնակենսագրության նման մի բան ա ստացվում ու կոնկրետ իմ դեպքում էդքան էլ հետաքրքիր չի ստացվում:
    Լավ, ես էս էրկու օրը կգրեմ, կհասկանաք ինչ նկատի ունեմ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.06.2016)

  10. #7
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կար-չկար մի թզուկ կար, անունը՝ Միթիզ: Ամեն օր նա նստում էր իր տան կտուրին ու հետևում անցող-դարձողներին, ականջ դնում նրանց զրույցներին, զննում հագուկապը ու իր համար բաներ գրում-ջնջում գլխից էլ մեծ կանաչ տետրում: Երբ պառկում էր քնելու, իսկ նա սիրում էր դեռ արևը մայր չմտած անկողին մտնել, իր օրվա տեսած բոլոր պատկերները սկսում էին պտտվել աչքերի առաջ, իրար կապվել ու պատմություններ դառնալ: Միթիզը որոշում էր հաջորդ օրը դրանք անպայման գրի առնել, բայց հաճախ ուրիշ գործով էր անցնում ու մոռանում:

    Միթիզը շատ էր սիրում գույնզգույն շորեր հագնել, թեև հեչ թիթիզ չէր: Ուղղակի բոլոր գույներն իրեն դուր էին գալիս: Եթե կարողանար, դրանք բոլորը կուլ կտար, որ միշտ իր մեջ մնային: Դրա համար էլ, բացի հագուստից, նա իր տունը լցնում էր գույնզգույն ուտելիքներով ու հավեսով կուլ տալիս դրանք: Ուտում-ուտում էր ու չէր հագենում. դե ոնց էր հնարավոր կշտանալ էդ սիրուն գույներից:

    Ժամանակ առ ժամանակ վերցնում էր Միթիզն իր գույնզգույն ճամպրուկն ու ճամփա ընկնում օտար երկրներ՝ նոր բաներ տեսնելու: Ճամփորդել շատ էր սիրում ու իր կանաչ տետրն էլ հետն էր վերցնում, որ հանդիպած մարդկանց մասին գրի-մրի: Դե եթե նորից չտարվի ուրիշ գործերով ու մոռանա գրելու մասին:

    Անցնելու էին օրեր, ու Միթիզը պարզելու էր, որ իր մասին էլ տետրեր կան գրված կամ առնվազն տողեր ու էջեր: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, որը պատմելու համար սա ոչ ճիշտն տեղն է, ոչ էլ ժամանակը:
    Վերջին խմբագրող՝ ivy: 23.06.2016, 14:31:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (26.06.2016), boooooooom (23.06.2016), CactuSoul (23.06.2016), John (01.07.2016), Sambitbaba (23.06.2016), Նիկեա (23.06.2016), Վոլտերա (23.06.2016)

  12. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կար-չկար մի թզուկ կար, անունը՝ Միթիզ: Ամեն օր նա նստում էր իր տան կտուրին ու հետևում անցող-դարձողներին, ականջ դնում նրանց զրույցներին, զննում հագուկապը ու իր համար բաներ գրում-ջնջում գլխից էլ մեծ կանաչ տետրում: Երբ պառկում էր քնելու, իսկ նա սիրում էր դեռ արևը մայր չմտած անկողին մտնել, իր օրվա տեսած բոլոր պատկերները սկսում էին պտտվել աչքերի առաջ, իրար կապվել ու պատմություններ դառնալ: Միթիզը որոշում էր հաջորդ օրը դրանք անպայման գրի առնել, բայց հաճախ ուրիշ գործով էր անցնում ու մոռանում:

    Միթիզը շատ էր սիրում գույնզգույն շորեր հագնել, թեև հեչ թիթիզ չէր: Ուղղակի բոլոր գույներն իրեն դուր էին գալիս: Եթե կարողանար, դրանք բոլորը կուլ կտար, որ միշտ իր մեջ մնային: Դրա համար էլ, բացի հագուստից, նա իր տունը լցնում էր գույնզգույն ուտելիքներով ու հավեսով կուլ տալիս դրանք: Ուտում-ուտում էր ու չէր հագենում. դե ոնց էր հնարավոր կշտանալ էդ սիրուն գույներից:

    Ժամանակ առ ժամանակ վերցնում էր Միթիզն իր գույնզգույն ճամպրուկն ու ճամփա ընկնում օտար երկրներ՝ նոր բաներ տեսնելու: Ճամփորդել շատ էր սիրում ու իր կանաչ տետրն էլ հետն էր վերցնում, որ հանդիպած մարդկանց մասին գրի-մրի: Դե եթե նորից չտարվի ուրիշ գործերով ու մոռանա գրելու մասին:

    Անցնելու էին օրեր ու Միթիզը պարզելու էր, որ իր մասին էլ տետրեր կան գրված կամ առնվազն տողեր ու էջեր: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է, որը պատմելու համար սա ոչ ճիշտն տեղն է, ոչ էլ ժամանակը:
    Լավ օրինակ Տեսաք, թե ոնց կարելի ա առանց լրիվ ինքնակենսագրականի անել:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (23.06.2016)

  14. #9
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլ ոչ ոք չի գրո՞ւմ
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն առավոտ զարթուցչի զնգալուն պես անկողնուց դուրս էր նետվում, դուրս գալիս պատշգամբ ու մարմնով շոշափում օդի ջերմաստիճանը, որ իմանա՝ առաջիկա օրն ինչպիսին է լինելու: Հետո սառը սուրճ էր սարքում ու էդպես վեր ընկնում աթոռին, մինչ մայրը Սկայփով «բարի լույս» էր ասում: Կարծես դա Երևանի այն առավոտների նմանակումը լիներ, երբ տնեցիները քնած էին լինում, իսկ ինքն ու մայրը պիժամայով նստում էին հյուրասենյակում ու շոգ օրվանից առաջ սառը սուրճ խմում:

    Հետո հեծանիվ էր նստում, որ հասնի համալսարան: Թե եղանակը վատ լիներ, փակում էր աչքերը և վայելում դեմքին ընկնող անձրևն ու մազերը խառնող քամին: Լավ օրերին արևի տակ չորացնում էր սառած ոսկրեր: Ու անընդհատ չեկող ամառվա մխիթարանքը Գոլմի տաք վաֆլիներն էին, որոնք ճաշակում էր համալսարան հասնելուն պես: Ու մեկ էլ դարչինի հոտն էր, որ էդպես էլ չկարողացավ պարզել՝ որտեղից էր գալիս:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (27.06.2016), John (01.07.2016), Smokie (27.06.2016), Մուշու (27.06.2016), Նիկեա (30.06.2016), Ուլուանա (27.06.2016)

  17. #11
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    21
    Գրառումներ
    1,160
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև, հոգյակս: Վերջին անգամ քեզ ե՞րբ եմ գրել, հինգ հարյուր տարի առա՞ջ: Հիշում եմ՝ էն ժամանակ ես դեռ սիրահարված էի քեզ: Էն ժամանակ Կախարդանքի ակադեմիայում էինք սովորում: Բայց դու մի քանի տասնամյակով մեծ էիր ինձանից ու արդեն վերջացնում էիր էլեմենտար մագիայի կուրսը, էն ինչ ես նոր էի սկսում:
    Ինչ դախ էի սկզբում: Գեոկինեզիսի քննությունը լրիվ ձախողեցի ու Հիմալայան դաշտավայրը Հիմալայան լեռնաշղթա դարձավ: Իսկ դու պարապում էիր հետս: Ինձ համ էլ պատմում էիր պրյոյեկտալ կախարդանքի մասին ու ավելի հասկանալի դարձնելու համար քո որոշ մտքեր պրոյեկտում էիր իմ գլխում: Էն, որ ես էլ էի կախարդ, չէր թողնում ամբողջությամբ կրել քո մտքերը: Ու արդյունքում ինչքան էլ ասում էիր, թե գարեջուրը լավն է, ես շարունակում էի դրանից վիշապի չիշիկի հոտ առնել ու կրկնում էի, որ էդ ուղղակի վատը չի:

    Ինչ-որ հմայախոսությամբ կամ չգիտեմ էլ ոնց, քեզ խաբել չէր լինում... քեզ չէի էլ խաբի, որովհետև դու մեր տիեզերքում միակն էիր ում հետ ես ես էի ու հանգիստ էի ինքս ինձ հետ, երբ քեզ հետ էի:

    Ինձ դուր էր գալիս խմած ժամանակ ութաձև հետագծով թռչելը, թռչելիս իրար խփվելն ու պտերոզավրերի երամի մեջ մխրճվելը: Հավես էր:

    Վիշապի կրակի վրա եռացրած թեյ էինք խմում: Ես սիրում էի թեյ խմել, բայց ավելի շատ էի սիրում, երբ քեզ հետ էի խմում:

    Հիմա կասես՝ էսքան տարի անց ի՞նչ անցավ մտքովս, որ որոշեցի գրել քեզ: Ուղղակի երեկ հիշողություններիս դարակներն էի դասավորում ու լիքը հավես բաներ գտա: Իմ նկուղում մի ամբողջ պահարան է նվիրված քո մասին ունեցած հիշողություններիս: Բոլորը հատ-հատ վերցրել եմ, փոշին սրբել ու մեկ-մեկ նայել: Էնքան մանրուքներ կային, որ մոռացել էի: Հիշեցի, հուզվեցի անկեղծ ասած: Բայց համ էլ ուրախացա: Եթե ժամանակ ունենաս ու ցանկություն, առաջիկա տարիների ընթացքում այցելիր ինձ: Թեյ կխմենք ու կնայենք հին-հին հիշողությունները:
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 30.06.2016, 12:32:
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (01.07.2016), Mr. Annoying (30.06.2016), Smokie (01.07.2016), Մուշու (01.07.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջադրանք 4. Դիտարկումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2015, 12:55
  2. Առաջադրանք 3. Երկխոսություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.03.2015, 22:30
  3. Առաջադրանք 2. Ռուտին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 15.03.2015, 23:25
  4. Ինչն է բուն հայկական
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 17.01.2014, 15:14
  5. ինչն է թերարժեքության բարդույթի պատճառը....
    Հեղինակ՝ sharick, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.01.2010, 23:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •