Պապապա-պապապապա-պապապապա-պապապա-պապապապաաաա:
Ամոթ ինձ ամոթ... Եւ ո՞նց մինչև հիմա մտքովս չէր անցնում ակումբում բացել էս սերիալի մասին թեմա, որով երևի բոլորի գլուխը հարFBookել եմ:
Ախր շատ եմ սիրում էէ՜, առաջին սերիան նայելու օրվանից (12 մայիս՝ FB-ում տեղադրածս ֆիլմից առաջին առանձնացրածս հատվածները վկա):
Անգլերեն սովորող արտասահմանցիների ու իրենց դասախոսի մասին սերիալ: Նկարահանված 1977թ-ին, բայց արդիական մինչև օրս ու անչափ զվարճալի:
Նայել եմ դեռ մինչև երկրորդ սեզոնի առաջին սերիան՝ վերջինս էլ ներառյալ: Ափսոս ընդամենը 43 սերիա ա:
Առաջին սերիան, որտեղ բոլորը բնականաբար ծանոթանում են միմյանց հետ:
Juan-ն ու Jamila-ն էստեղ բացարձակապես անգլերեն չեն խոսում՝ լավ է հետո քիչ թե շատ առաջ են գնում: Էդ կենսուրախ, ժպտերես Por Favore-ին ու իր ձայնը շատ եմ է՜ սիրում՝ բայց իմ ամենասիրելի աշակերտները մնում են Giovanni-ն ու Max-ը՝ միասին լավ ու զվարճալի կոմպանիա են կազմում: Ասեմ, որ երկու դերասաններն էլ ադաշներս են՝ ընդ որում Max-ը հայ ա՝ Kevork Melikyan, իսկ Giovanni-ի անվանը մինչ երեկ ուշադիր էլ չէի եղել՝ George Camiller: Համ էլ վերջինիս էլ են վերջը «հայ դարձրել» մի սերիայում:
Դե իսկ գլխավոր հերոս՝ դասախոս Mr Brown-ը որ իրոք անգերազանցելի ու հրաշալի ա խաղում ու շատ լավն ա:
Էջանիշներ