Էհ, ոչ ոք ոչ մի ենթադրություն չուներ։
Հեղինակ՝ Chuk։
Արձագանքներից դատելով էս գործում միակ բանը որ հաջողել եմ, դիմակավորվելն ա եղել
Ժող ջան, շնորհակալություն բոլոր արձագանքների համար: Համաձայն եմ, որ վաղուց չգրելու պատճառով տեխնիկաս սկսել է կաղալ, ու համաձայն եմ, որ շարադրանքում անհարթություններ կան:
Բայց ահագին լիքը կոնկրետ դիտողությունների համաձայն չեմ, ու ձեր թույլտվությամբ դրանց մասին հետո կխոսեմ, կհակաճառեմ՝ հուսով, որ բանավեճ կլինի: Ոչ թե զուտ առարկելու ու տեսակետս ներկայացնելու համար, այլ որ էդ քննարկման արդյունքում գամ կոնկրետ եզրահանգման, թե ո՞նց եմ մշակելու հեքիաթը, կամ էլ եթե թափս հերիքի՝ սրա հիման վրա հեքիաթ-վիպակ գրելու (կայֆ մտահղացում ունեմ, դեռ փակագծերը չեմ բացի):
Հա, մեկ էլ էս որ չասեմ, կտրաքեմ: Էս հեքիաթում ամենակարևոր քննադատս տղես՝ Ավետիսն ա: Իրականում հեքիաթն իրա համար էի հորինել ու պատմել, հետո որոշեցի գրի առնել: Գրել եմ շատ արագ ու վրայով չեմ անցել, բայց սենց էլ որ կարդում եմ, հետաքրքրված ու ուշադիր լսում ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս բոլոր գրական նախագծերից Դիմակը, եթե ոչ ամենախիստը, ապա հաստատ խիստերից մեկն է, մրցույթներին հավասար: Չգիտեմ էլ ինչի էդպես ստացվեց
Կարծում եմ, եթե ստեղծագործական բաժնում բացեիր՝ որպես սովորական թեմա, թե՝ ժողովուրդ, հեքիաթ եմ գրել, հլը նայեք, արձագանքները մի քիչ ուրիշ կլինեին:
Խիստ կամ ոչ խիստը չի հարցը, Այվի ջան, ուղղակի բաներ կան, որ եթե պատմվածք գրած լինեի, կընդունեի, իսկ հեքիաթի դեպքում իմ կարծիքով նորմալ ա։ Հիմա ուզում եմ էդ հարցերը քննարկենք, հասկանամ, ես չե՞մ պատկերացնում հեքիաթների տրամաբանությունը։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ գործ ես սկսել, Արտ:
Աստրիդ Լինդգրենն էլ էր իր բալիկի համար հեքիաթներ հորինում, պատմում, մի օր էլ դրանք գրի առավ, տարավ տպագրելու, ասեցին՝ էս ախմախությունը չենք տպի: Մի քանի տարի անց նորից փորձեց ուրիշ հրատարակչության հետ, սրանք հրատարակեցին: Ու երկարագուլպա Պիպին ամբողջ աշխարհում հանրահայտ դարձավ, հեղինակն էլ հետը: Երևի էն առաջինները մինչև հիմա գլխներին են տալիս:
Ես էլ եմ աղջկաս համար հեքիաթներ հորինում. ինքն ամեն իրկուն քնելուց առաջ սպասում է մամայի «հորինած հեքիաթին»: Բայց դրանք գրի առնելու ոչ հավես կա, ոչ ուժ:
Եթե ժամանակ ունես ու կպել ես էդ գործին, անպայման շարունակիր:
Chuk (16.06.2016), Mr. Annoying (16.06.2016), Sambitbaba (16.06.2016), Smokie (26.06.2016), Tiger29 (16.06.2016), Ուլուանա (16.06.2016)
Ճիշտ ասած նոր կարդացի: Ուզում էի շնորհակալություն հայտնել ...
Հետաքրքիր զուգադիպություններ շարքից`
••Սեղմել՝ ցույց տալու համար
The Truth Is Out There
Չէի սպասում
Էս թեման. երեխան լքեց ծնողներին, ծնողները ծերացան մենակ ու տխուր, երեխան էլ ոչ մի լավ բանի չհասավ, էդքան էլ լավ թեմա չեմ համարում։ Մանավանդ երեխային պատմելու համար։
Սենց թեմա քննարկել ենք ակումբում։ Հետագայում, երբ երեխան պիտի սեփական կյանքը սկսի՝ ծնողներից առանձին, ծնողները միայնությունից են տանջվում, երեխան՝ խղճի խայթից։ Ամբողջ կյանքում։
boooooooom (16.06.2016)
Օրինակները շատ են: Պատահակ ընտրությունով էս մինը բերեցի: Կարող էի ման գայի, դես նայեի, դեն նայեի, էլի լիքը էսպես բաներ գտնեի: Բայց ասի՝ էս մինը լրիվ բոլ ա:Դու մի ասիլ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։
Սրա հեղինակը, իհարկե, Թումանյան Հովհաննեսն ա: Բայց որ ուրիշ հեքիաթներն ենք բացում, էլի սենց բաները շատ են, շատ շատ, յոթը հատից ավելին, որ համրում ես, համարումը չես գտնում:
Սրա պատճառն երևի էն է, որ հեքիաթը պիտի խոսի երեխու հետ, ինքը հնարավորինս պիտի պարզ ու անմիջական, բաց ու հաղորդվող լինի: Սրա համար էլ խոսակցականը ահավոր շատ ա հեքիաթներում: Ու էստեղ միշտ չի, որ գրական լեզվին հետևում ես, ավելի շեշտը դնում ես համ ու հոտի վրա:
Եթե հետադարձ նայում եմ հեքիաթին, ինձ թվում է, որ ես ոչ թե «յոթը»-ի ը-ն կհանեի, այլ դեռ մի բան էլ կավելացնի: Եթե ավելի լուրջ, սկզբից մեքենայորեն առանց ը-երի էի գրել: Որ երկրորդ անգամ կարդալով գնում էի, հանկարծ ուշքի եկա ու հիշեցի, որ երեխուս պատմելուց ը-ով եմ պատմում, ուրեմն խալխի երեխուն էլ պիտի էդպես պատմեմ:
Որ «յոթը» ձևը կարող են չսիրել, էդ ուրիշ: Բայց դրա համար հեքիաթին անուն կպցնել, չեմ հասկանում: Որ ուրիշ, ոչ երեխու համար լսարան լինի հասցեատերդ, պատմվածք կամ վեպ լինի, թերթի հոդված լինի, հանրագիտարանի նյութ լինի, էլի էդ ուրիշ. պիտի ասես «յոթը» սխալ ա, ուղղի: Բայց հեքիաթում ոճական սենց բաներ մտցնելը, իմ ու ոչ միայն իմ կարծիքով, նորմալ ա, կոլորիտային քայլ ա, հնարք ա, ձև ա, անգրագետ չի:
Առաջին հարցը, որ ուզում եմ քննարկենք, հենց ես «յոթը»-ի հարցն ա, ու դրանից ելնելով էն հարցը, թե եթե հիմա հեքիաթ գրես, կարո՞ղ ես խոսակցական լեզվով գրես, թե՞ ոնց որ ուրիշ ստեղծագործությունների դեպքում կաղապարվես գրական լեզվովը: Բոլոր կարծիքները, հատկապես «յոթը» գրելաձևին կպնողների, հետաքրքիր ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chuk (16.06.2016)
Արէա (16.06.2016)
Արտ, ես տենց «ծիկ» ունեմ, որ իննից ցանկացած թվականի վերջում «ը» տառը լսելուց/կարդալուց արդեն վատ եմ տրամադրվում։ Տասի դեպքում մի քիչ համակերպվել են, բայց մնացած բոլորի դեպքում իմ համար ը-ն անընդունելի ա։ Ու դրանից արդեն վատ եմ տրամադրվում։
Վերան լավ գիտի, ինչքան եմ ես ուղղում երբ խոսակցականում կողքս էդ «ը»-ն ասում են։
Նույնը Թումանյանի «Կանանչ ախպեր»-ի «կանանչն» ա։ Էդ «կանանչ»-ից հետո շարունակությունն իմ համար կարևոր չի։ Իմ համար ամբողջ սխալ ա։
Կարճ ասած, դա իմ ծիկն ա։ Բայց որ յոթ թիվը չափազանց շատ էր, էդ իմ համար միանշանակ ա։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Chuk (16.06.2016)
Չարաշահման հարցում համաձայն եմ, բայց մի քիչ ուրիշ ձևով: Կարծում եմ, որ հեքիաթներում լրիվ նորմալ են և՛ կրկնությունները, և՛ ասենք յոթ թվի էդքան կիրառումը, ուրիշ հարց, որ ես չէի կարողացել դա անել նենց սահուն, որ աչք չծակի: Այսինքն խնդիրը ոչ թե դրա շատ լինելն ա, այլ իմ շարադրանքի կաղալը: Թե չէ հանգիստ կարող ա ավելի շատ էլ լինել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ