Բյուրի գրածը ես էսպես եմ հասկացել:
Առաջին պատկերում (աստիճանների վրա) Ջեսի հորինած Դանիելն է, երկրորդ պատկերում (համերգասրահում)՝ իսկականը: Առաջինում Ջեսն ու Դանիելը զույգ են, բայց դա իրական չի, երկրորդում՝ ընկերներ են, որն էլ իրականն է: Ջեսը քիչ-քիչ հեռանում է իր հորինած Դանիելից՝ թողնելով նրան աստիճանների վրա, որտեղ էլ պիտի կորչի էդ տեսիլքը. այստեղից էլ՝ «քո մահը իսպանական աստիճաններին»:
boooooooom (16.06.2016), Smokie (25.06.2016), StrangeLittleGirl (03.09.2019)
Կամ կարելի է էսպես էլ հասկանալ:
Երկու պատկերներն էլ իրական են, բայց տարբեր ժամանակներում կատարված: Առաջինում իրենք զույգ են, երկրորդում՝ չէ: Ու երկրորդ պատկերում Ջեսը հրաժեշտ է տալիս առաջինին, ավելի ճիշտ՝ էնտեղ թողած Դանիելին:
Դե ես առաջին անգամ էի գրելու փորձ անում . միշտ փորձել եմ ու չի ստացվել շարունակել, ավարտել:
Արդեն աչքերս փակել էի, որ քնեի, մեկ էլ տուկ-տուկ-տուկ, բացեմ տեսնեմ Մուսան ա եկել: Ու սենց արագ արագ գրեցի` ընթացքում զարմանալով, որ ամբողջական ա ստացվում:
Եվ միայն առավոտյան երբ արթնացա ու գիշերվա գրածս վերընթերցեցի, զգացի թե ինչքան կարելի էր դետալներ ավելացնել, համեմել հետաքրքիր լուծումներով...
Մյուս անգամ կփորձեմ ավելի "դանդաղ բարձրանալ", "շուրջս նայելով"
Շնորհակալություն :
Վերջին խմբագրող՝ boooooooom: 15.06.2016, 22:42:
Կարճ
Կոնկրետ
Sambitbaba (16.06.2016), Աթեիստ (16.06.2016), Նաիրուհի (16.06.2016), Նիկեա (18.06.2016)
Նաիրուհի (16.06.2016)
Շնչակտուր վազք ասելուց նկատի չունեի, որ արագ-արագ, այսինքն էնքան որ մի բան գրելու համար ես գրել, չէ, հնարավոր ա որ կարճ ժամանակում ես գրել, դե տեքստը կարճ էլ ա, ուղղակի էդ շնչակտուրությունը հենց տեքստի մթնոլորտում կար ու դա շատ լավ էր, որովհետև ասելիքն էդ էր
հա, մյուս անգամներն էլ մասնակցի ^_^
Blessed the poison which brings the end
boooooooom (15.06.2016)
Հետաքրքիր ա, ես կարդալիս Մարիի ասած շնչակտուրության զգացողությունը չեմ ունեցել։
Լավն էր, հավեսով կարդացի, իմաստալից էր, աստիճաններն՝ ըստ տարիքների, դիպուկ ու պատկերավոր էին նկարագրված։ Հատկապես երկրորդ կեսը շատ հավանեցի ։
Մենակ մի միտք կար, որ, իմ կարծիքով, մի քիչ անբնական էր էս համատեքստում.
Քանի որ տեքստն այլաբանական ա, գրված բոլոր մտքերը հաջողությամբ տեղավորվում են աստիճանների թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով ընկալման մեջ, իսկ կոնկրետ էդ նախադասությունը զուտ փոխաբերական իմաստով ա ընկալելի, ուղիղ իմաստով մի տեսակ անկապ ա. ասենք, սովորական աստիճաններով բարձրանալիս նշածդ բոլոր մտքերը մարդ կարող ա ունենալ, բայց դժվար թե կարոտ կամ թեկուզ նմանատիպ այլ զգացում ունենա հետևում մնացած որևէ աստիճանի նկատմամբ։Երբ մի պահ կանգնեցի 35-րդ աստիճանի վրա , հետհայացք գցեցի ու շատ կարոտեցի 21-րդ աստիճանը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (15.06.2016), Smokie (25.06.2016), Աթեիստ (16.06.2016), Նիկեա (18.06.2016)
Ճիշտ ես. մանավանդ որ ես, մտքումս այլ բան եմ մտածել, իսկ գրվել է լրիվ ուրիշ բան: Կցանկանայի էդ մասում գրած լինեի այն մասին, որ 35-րդ աստիճանի վրա հետ նայելով, ես զգացի թե , ահագին աստիճան հաղթահարել եմ, բայց շատ քիչ եմ բարձրացել, որովհետև ինչպես դրանից առաջ նշել էի, աստիճանաձողերի միջև հեռավոևությունը գնալով փոքրքնում էր ու հեշտությամբ հաղթահարված հերթական աստիճանը շատ քիչ էր բարձրացնում:
Վերջին խմբագրող՝ boooooooom: 15.06.2016, 23:32:
Կարճ
Կոնկրետ
Sambitbaba (16.06.2016), Արէա (16.06.2016), Ուլուանա (16.06.2016)
Դանիելը Ջեսին տանում է մի բարձր տեղ, որտեղ Ջեսի հետ վախենում է մնալ, իսկ մենակ մտածում է, որ չի վախենա: Արդյոք Դանիելը Ջեսից վտանգ էր սպասում, թե ինքն էր չափազանց վախկոտ և չէր համարձակվում ասել մի բան, որը ավելի հեշտ ասեց, երբ ավելի մեծ վախի մեջ հայտնվեց:
Միգուցե ճիշտ չի բոլոր փակագծերը բացել և մանրամասն փորձել հասկանալ, բայց ես կցանկանայի, գոնե վերջում, հեղինակի կողմից մի քիչ բացատրություն լիներ. հետաքրքիր է, մենք ճիշտ ենք հասկացել?
Կարճ
Կոնկրետ
Վոլտերա (16.06.2016)
Բումը լավ էլ վերլուծել ա, չգիտեմ՝ ավելացնեմ, թե չէ
Ամեն դեպքում, երկու տեսարաններն էլ իրական են, Իսպանական աստիճաններն էլ շատ կոնկրետ տեղ ա կոնկրետ ձևով նկարագրված, ու լրիվ ռեալ ա դրանց վերևում վախ ունենալը: Երկու տարբեր վախեր են երկու տարբեր աստիճանների վրա. մեկը բարձրությունից, մեկը՝ ելույթից: Բայց էդ երկու վախերի տակ ավելի կոնկրետ վախեր են թաքնված. մեկը մեկի հետ լինելու, մնալու հեռանկարը, մյուսը՝ բեմի վրա երգ կատարելն էն մարդու ներկայությամբ, որի մասին գրել ես երգը: Առաջին վախը չի հաղթահարվում, երկրորդը՝ հաղթահարվում ա: Հետո, առաջին տեսարանում Դանիելն ա վերևում մնում, երկրորդում՝ Ջեսը: Ու սենց լիքը կոնտրաստներ կան երկու տեսարանների միջև:
boooooooom (16.06.2016), Mr. Annoying (16.06.2016), Sambitbaba (17.06.2016), Srtik (18.06.2016), Մուշու (19.06.2016), Նիկեա (18.06.2016)
Ով ա ինչ հասկացել Գալաթեաի գրածից? Զգում եմ, որ մի շատ կարևոր բան կարգին թաքցրել ա (ոնց որ էն կույրին)
Կարճ
Կոնկրետ
boooooooom (18.06.2016)
Նմանատիպ մի բան կա Հովհաննեսի ավետարանում գրված: Ի ծնե կույրին բերում են Հիսուսի մոտ և խնդրում բժշկության հրաշք: Հիսուսը թքում է հողին, սարքում մածուծիկ շաղախ ու քսում կույրի աչքերին, ապա պատվիրում որ գնա լվացվի, որից հետո կույրը կարողանում է տեսնել:
Լուսանդր, այս պատմությունն ես որպես պռոտոտիպ վերցրել? Մանավանդ այս վերջին "ինչ որ բուժիչ մի բան սարքելն էր" շատ է նման աստվածաշնչյան պատմությանը:
Վերջին խմբագրող՝ Micke: 18.06.2016, 10:39:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ