User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Առաջադրանք 5. Աստիճանը` որպես սիմվոլ

  1. #1
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առաջադրանք 5. Աստիճանը` որպես սիմվոլ

    Եկեք մի քիչ ցրվենք գրական նոր առաջադրանքով, մինչև որ հուլիսին նոր մրցույթ կանեմ, համ էլ կբացվենք մինչև էդ: Առաջադրանքը հետևյալն է.

    Ներկայացրեք տեքստ (կարող է լինել պատմվածք կամ չլինել), որտեղ աստիճանները որպես սիմվոլ կդիտարկվեն:

    Ուրիշ սահմանափակումներ չկան, բայց ցանկալի է, որ տեքստը շատ երկար չլինի: Մի շաբաթից նոր առաջադրանք կտեղադրեմ, դրա համար լավ կլինի, որ մինչև էդ գրած ու տեղադրած լինեք, որ հասցնենք նորմալ քննարկել:

    Հենց հիմա էլ կարող եք սկսել
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.06.2016), ivy (11.06.2016), laro (11.06.2016), Mr. Annoying (11.06.2016), Sambitbaba (11.06.2016), Աթեիստ (11.06.2016), Մուշու (11.06.2016), Նաիրուհի (11.06.2016), Նիկեա (11.06.2016), Ուլուանա (11.06.2016)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ոք չի գրո՞ւմ

    Ինձ մոտ մի պատկեր էկավ էս թեմայով, հիմա գրեմ:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (12.06.2016), Վոլտերա (12.06.2016)

  5. #3
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավտոբուսում ծեր զույգ էր նստած՝ իրար ձեռք բռնած: Տղամարդը պատուհանից ցույց էր տալիս դրսում ծաղկած յասամանը: Երկար նայում էին ծառին, քանի դեռ ավտոբուսը կանգնած էր: Հետո գրկեցին իրար, և տղամարդու տաք մատները սահեցին Աիդայի սպիտակ մազերի վրայով:
    Տանը վաղուց արդեն երկուսով էին ապրում: Ժամանակին, երբ առնում էին տունը, ամուսինն ասել էր.
    -Մի օր ստիպված ենք լինելու դուրս գալ էստեղից. աստիճաններով տունը ծեր մարդկանց համար չի:
    -Ծերանալ չկա,- ծիծաղելով պատասխանել էր Աիդան:
    Բայց ծերացել էին, ու առաջինից երկրորդ հարկ տանող աստիճաններն իսկապես դժվարություն էին դարձել: Մի օր պիտի լքեին տունը, և այդ օրը մոտենում էր:
    Սկսել էին միասին բարձրանալ-իջնել, որ օգնեն իրար:
    -Ես ձեռքս մեջքիդ եմ դրել, դու ոտքդ կամաց վերև տար,-ասում էր ամուսինը:
    -Դու էլ պինդ բռնվիր, չընկնես հանկարծ:
    Մի անգամ էլ էնպես ստացվեց, որ ամուսինը մենակ բարձրացավ երկրորդ հարկ: Հետո պիտի ներքև գար, որ դուրս գային զբոսանքի: Բայց էդպես էլ չիջավ:
    Աիդան սպասեց-սպասեց: Սկսեց ձայն տալ, կանչել: Ոչ մի պատասխան: Մոտեցավ աստիճաններին, նայեց վերև: Դեպի ամուսնուն տանող ճանապարհը թվում էր երկար ու հեռու: Նա մի քայլ արեց դեպի վեր, ապա երկրորդը, երրորդը: Թեթևությամբ, ինչպես քսան տարի առաջ, Աիդան քայլեց աստիճանների վրայով, ու նրա քայլերի տեղերում յասամանի մատղաշ ճյուղեր աճեցին:
    Վերջին աստիճանին հասնելով՝ ափի մեջ զգաց հարազատ տաք ձեռքը. դրանից հետո ճանապարհը միասին էին շարունակելու:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (12.06.2016), Chuk (14.06.2016), Micke (12.06.2016), Mr. Annoying (12.06.2016), Sambitbaba (13.06.2016), Smokie (14.06.2016), Srtik (13.06.2016), Աթեիստ (13.06.2016), Ամպ (15.06.2016), Արէա (12.06.2016), Մուշու (14.06.2016), Նաիրուհի (12.06.2016), Նիկեա (12.06.2016), Ուլուանա (13.06.2016), Վոլտերա (12.06.2016)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, ավելի ակտիվ եղեք գրեք, քննարկենք:
    Այվին փոքր ու ոչ խիտ տեքստով լրիվ ճիշտ է կատարել առաջադրանքը: Կարևորը որ կարդալուց հետո միանգամից հասկանում ես աստիճանների սիմվոլիկ պահը, ոչ թե ընկած ման ես գալիս ու ենթադրություններ անում:
    Սիմվոլն ինքն առանց էդ էլ թաքնված բան ա, պետք ա ինչքան հնարավոր ա հասանելի ու ընկալելի լինի կարդացողի համար
    Այվ
    Blessed the poison which brings the end

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2016), ivy (14.06.2016), Նիկեա (13.06.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,646
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին 6 աստիճանը չեմ հիշում: Հետո 14 աստիճան անհոգ էի բարձրանում: 21-րդ աստիճանից գնալով աստիճանաձողերի միջև հեռավոևությունը սկսեց նվազել: Երբ մի պահ կանգնեցի 35-րդ աստիճանի վրա , հետհայացք գցեցի ու շատ կարոտեցի 21-րդ աստիճանը: 37-րդ աստիճանն այսօր հաղթահարեցի: Չէ, մի բան պետք է արվի էս աստիճանաձողերի որակը լավացվի. էստեղից որ ընկել եմ է, "մեծ կտորը ականջս կմնա": Ախր շատ փշոտ փայտից են սարքել տնաշենները: Սենց որ գնաց, էն վերևներում լրիվ կփտի. ոտք դնել չի լինի: Ընենց էլ քարքարոտ տեղ են դրել: Մի հրաշք լիներ. մեկը ինձ իմ աստիճանի հետ գրկեր, տաներ մի ուղիղ տեղ դներ: Համ ես հեշտ կբարձրանայի, համ էն վերևի փտած ձողերը կփոխեի. ախր հետևիցս էլի մարդ կա բարձրացող...
    Վերջին խմբագրող՝ boooooooom: 14.06.2016, 00:43:
    Կարճ
    Կոնկրետ

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.06.2016), ivy (14.06.2016), laro (15.06.2016), Mr. Annoying (14.06.2016), Sambitbaba (15.06.2016), Smokie (14.06.2016), Tiger29 (14.06.2016), Աթեիստ (14.06.2016), Ամպ (15.06.2016), Արէա (14.06.2016), Մուշու (14.06.2016), Նաիրուհի (15.06.2016), Նիկեա (14.06.2016), Ուլուանա (14.06.2016), Վոլտերա (14.06.2016)

  11. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2014
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են՝ երբ Բաբելոնի աշտարակը դեպի երկինք էր խոյանում՝ հասնելու ակունքներն արարչագործության, աստիճաններից մեկի շաղախը դեռ չթրծված, շինարարներն, աչք փակելով, շտապ-շտապ շարունակեցին իրենց գործը, ու թուլացավ աշտարակը Բաբելոնի ու սկսեց դանդա՜ղ դանդա՜ղ փլուզվել։ Շինարարներն իրար անցան, սկսեցին խոսել շտապ-շտապ՝ լեզուներ խառնելով իրար։ Մեկը մի բան էր ասում, մեկ ուրիշը մի այլ բան էր հասկանում։ Ու սուրհանդակներ ուղարկեցին Թորգոմա տուն, որ գան թարգմանեն՝ իրար մի բան հասկացնեն։ Ու եկավ Թորգոմի թոռ Ֆերեշեթը, տեսավ տապալվող ծառի նմանվող աշտարակը ու հուզվեց։ Վայր էին ընկնում աստիճանները մեկը մյուսի ետևից. շինարարներն իրար խառնված այս ու այն կողմ էին վազում, գոռում գոչում ու իրար չէին հասկանում։ Ու սիրտը լցվեց Ֆերեշեթի, հայացքը երկինք պարզեց, մարգարեացավ, գլուխը խոնարհ իջեցրեց ու թքելով հողին, շաղախ սարքեց։ Հետո մոտենալով աշտարակին, մի վերջին անգամ նայեց մայր մտնող արևին ու անհետացավ տերևաթափ եղած ծառ հիշեցնող փլատակների տակ։

    Ասում են՝ Բաբելոնի աշտարակից մի աստիճան է միայն կանգուն մնացել, որպես ավանդ սերունդներին, ու երբ կանգնած աստիճանի կողքին փակում ես աչքերդ, մի միտք է խոնարհ շուրջդ թևածում՝ «Եթե մենք խոսում ենք տարբեր բաներ, ապա լռում ենք միևնույն Բանը»։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.06.2016), ivy (15.06.2016), Sambitbaba (15.06.2016), Նիկեա (14.06.2016), Վոլտերա (15.06.2016)

  13. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտես ոնց ու որտեղից՝ համակարգչի մեջ աչքին զարնեց իր "My and his songs"ալբոմը։ "Ոնց էլ չի ջնջվել։ Մի քառասուն անգամ մենակ ես եմ անհաջող ֆորմատ արել էս հնամենիին"։
    Ու ասես հենց հիմա, կողքին հնչեց ալբոմի չորրորդ երգը՝ հեռախոսի զանգ դառած"։ Carry on my wayward son"...
    - Այլո։
    - Պրիվետ ծիտ, գալիս ե՞ս Աշենց՝ դեղձ խմելու։
    - Հը՞ն, - հայելու առաջ փորձում էր ձեռքի փոքր հայելիով ծոծրակի խալը տեսնել. կասկածներ կային, որ մի քիչ մեծացել է չափերով։
    - Վաթսուն գռադուս ա, Դոբռին ա քաշել, թազա քաշիչով։ Երկու անգամ ֆիլտրել ա։ Սատկացնում ա։
    -Դե՞ղձ, - խալն իսկապես ոնց որ մեծացած լիներ։
    - Հա, դու սիրում ես, չէ դեղձի։
    - Վաթսունը շատ չի՞։
    - Քո համա՞ր, - ժպտաց հաստատ,- վաթսունը քեզ ինչ, այ իմ անհարբելի։


    Համակարգչի դիմացից վեր կացավ, քայլեց դեպի խոհանոց, սառնարանի դռան վրայից հանեց դեղձի "պեչատնի" օղին։
    Թեև շատ լավ գիտեր, որ քառասուն աստիճան է՝ նայեց պիտակին։ Քսան աստիճանի անտանելի պակաս զգաց։
    Պռնկեպռունկ լցրեց դարակի միջից հանած բարձր ոտիկով ապակե բաժակը, անգիտակցաբար շփեց ծոծրակը, որի վրայից վիրահատության միջոցով վաղուց հեռացրել էր մեծացող խալը և բաժակն օդին զարկեց։
    - Կենացդ, ծիտ...

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.06.2016), boooooooom (15.06.2016), ivy (15.06.2016), Sambitbaba (15.06.2016), Srtik (18.06.2016), Մուշու (19.06.2016), Նաիրուհի (15.06.2016), Նիկեա (18.06.2016), Վոլտերա (15.06.2016)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ի՜նչ սիրուն է,- Ջեսը նայեց շուրջը ու Դանիելի ձեռքը սեղմեց,- շնորհակալ եմ ինձ էստեղ բերելու համար: Նստե՞նք:
    Երկուսով տեղավորվեցին վերին աստիճանին: Ներքևում տուրիստների գլուխներ էին, սելֆիների ձողեր ու զանազան-զարմանազան հեռախոսներ: Հետևում եկեղեցին էր: Ջեսը սեղմվեց Դանիելին: Վերջինս ձեռքերը հենեց գետնին ու սկսեց մարմնով հետ ձգվել:
    - Սիրում եմ քաղաքներին վերևից նայել:
    Դանիելը կարծես չէր լսում: Ջեսը փորձեց գլուխը դնել նրա ուսին: Հարմար չէր էդպիսի հետ ձգված դիրքում:
    - Վատ եմ զգում,- վերջապես արտաբերեց Դանիելը:
    - Ինչու՞, ի՞նչ եղավ:
    - Բարձրությունից վախենում եմ: Ասել եմ քեզ: Գլուխս պտտվում է:
    - Գնա՞նք:
    Դանիելը ձայն չհանեց:
    - Գնա՛նք,- Ջեսը կանգնեց: Դանիելն է՛լ ավելի հետ թեքվեց ու պառկեց: Նայում էր երկնքին՝ կապու՜յտ ու ոչ մի ամպ:
    - Դու գնա,- ասաց,- ես մնում եմ:
    - Հը՞:
    - Ասում եմ՝ գնա:
    - Բայց... վախենում ես:
    - Գնա: Որ վախս անցնի:
    Ջեսը շփոթված մի քանի քայլ իջավ, հետ նայեց: Դանիելը շարունակում էր պառկած մնալ: Էլի իջավ, էլի հետ նայեց: Դեռ պառկած էր: Մի վերջին անգամ ամենաներքևից նայեց ու գնաց:

    ***
    Համերգասրահի դռները բացվելուն պես հանդիսատեսի հոսքը լցվեց ներս, բայց բեմին մոտեցողներն ընդամենը չորս-հինգ հոգի էին: Երևի ամենաթունդ ֆանատներից էին: Ջեսը գլուխը դուրս հանեց կուլիսներից, ուսումնասիրեց տարածքը ու աննկատ առաջ եկավ, նստեց բեմի աստիճանին: Բարի մոտ գարեջրի հերթ էր գոյանում: Բեմի մոտ հավաքվածներից մեկը հոգնեց, նստեց գետնին: Նստեցին նաև մյուսները:

    «Հանգիստ, հան-գիստ,- ինքնիրեն կրկնում էր Ջեսը,- քեզ ոչ ոք չի ճանաչում: Լավ է լինելու»:
    - Ես էլ ասում եմ՝ ուր ես: Քեզ գինի եմ բերել, վերցրու,- կուլիսներից մի տղա դուրս եկավ,- կօգնի: Մի հուզվիր:
    - Շնորհակալ եմ,- Ջեսը վերցրեց գավաթը:
    - Ի՞նչ ես անում էստեղ: Ներս արի, միասին խմենք:
    - Հանդիսատեսին եմ ուսումնասիրում: Դու գնա, շուտով կգամ:
    - Ջես,- ասաց տղան ու նայեց ուղիղ Ջեսի աչքերի մեջ,- սպասում եմ:
    Հետ գնաց կուլիսներ:
    Ջեսը մի կում արեց, գավաթը կողքը դրեց, շարունակեց ուսումնասիրել հանդիսատեսին: Բարի մոտ կանգնած Դանիելը նկատեց Ջեսին, ընդհատեց խոսակցությունը հետի տիկնոջ հետ:
    - Հիմա կգամ,- ասաց ու մոտեցավ բեմին:
    - Ջե՞ս: Ի՞նչ ես անում այստեղ: Արի, մեզ միացիր:
    Ջեսը գույնը գցեց:
    - Դե, դե, ի՞նչ ես ամաչում, արի, չենք կծում:
    Ջեսը նայեց ժամացույցին:
    - Համերգը հիմա կսկսվի:
    - Դեռ մի քանի րոպե կա: Համ էլ բացողին լսելու հավես ով ունի:
    - Ես,- ասաց Ջեսը,- ժամացույցդ սխալ է,- ոտքի կանգնեց, գավաթը պարզեց Դանիելին, բարձրացավ բեմ, մոտեցավ միկրոֆոնին, վերցրեց կիթառը: Դահլիճի լույսերը հանգեցին:
    - Ողջույն: Ես Ջեսն եմ: Դամիեն Ռայսի համերգն այսօր ես եմ բացելու: Առաջին երգս կոչվում է «Քո մահն Իսպանական աստիճաններին»:
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.06.2016, 22:16:

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.06.2016), ivy (15.06.2016), Mr. Annoying (15.06.2016), Sambitbaba (15.06.2016), Smokie (25.06.2016), Srtik (18.06.2016), Մուշու (19.06.2016), Նաիրուհի (15.06.2016), Նիկեա (18.06.2016), Վոլտերա (15.06.2016)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալի մոտեցումը շատ հետաքրքիր էր`աստիճան, բայց ոչ իր ամենաուղիղ իմաստով: Չնայած առաջադրանքի մեջ չէր էլ կոնկրետացված, թե աստիճանի որ մի իմաստը որպես սիմվոլ ներկայացնել:
    Լուսանդրը ավելի պատմողական, նայիվ ոճով ա գրել, բայց էլի լավ ա կատարել առաջադրանքը
    Բումը, նենց տպավորություն ա, էդ աստիճաններով շնչակտուր վազելուց ա գրել, կարծում եմ իր ուզածը լրիվ տեղ է հասել
    Բյուրի առաջին կտորը շատ եմ հավանել` համ որպես լավ կատարված առաջադրանք, համ էլ որպես առանձին տեքստ: Երկրորդ մասը ոնց որ թե լավ չընկալեցի, նորից կկարդամ հեսա:
    Գրողներին շատ շնորհակալություն իսկ ով չի գրել, շտապեք: Հլը ժամանակ մնացել ա
    Blessed the poison which brings the end

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (25.06.2016)

  19. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարի, իսկ էս թեմայում կարծիքներ կարո՞ղ ենք գրել, թե՞ պիտի սպասենք, մինչև ժամկետն ավարտվի, բոլորն արդեն դրած լինեն, նոր։

    Հ.Գ. Կներեք հիասթափեցնելու համար, եթե անունս տեսնելով՝ կարծեցիք, թե ես էլ եմ տարբերակ գրել ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. #11
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս առաջադրանքներում միշտ էլ ընթացքում ասել֊խոսել ենք. հրեն, Մարին ինքն էլ ա ընթացքում գրել։
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալի մոտեցումը շատ հետաքրքիր էր`աստիճան, բայց ոչ իր ամենաուղիղ իմաստով: Չնայած առաջադրանքի մեջ չէր էլ կոնկրետացված, թե աստիճանի որ մի իմաստը որպես սիմվոլ ներկայացնել:
    Լուսանդրը ավելի պատմողական, նայիվ ոճով ա գրել, բայց էլի լավ ա կատարել առաջադրանքը
    Բումը, նենց տպավորություն ա, էդ աստիճաններով շնչակտուր վազելուց ա գրել, կարծում եմ իր ուզածը լրիվ տեղ է հասել
    Բյուրի առաջին կտորը շատ եմ հավանել` համ որպես լավ կատարված առաջադրանք, համ էլ որպես առանձին տեքստ: Երկրորդ մասը ոնց որ թե լավ չընկալեցի, նորից կկարդամ հեսա:
    Գրողներին շատ շնորհակալություն իսկ ով չի գրել, շտապեք: Հլը ժամանակ մնացել ա
    Ուշադիր կարդա
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  22. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս առաջադրանքներում միշտ էլ ընթացքում ասել֊խոսել ենք. հրեն, Մարին ինքն էլ ա ընթացքում գրել։
    Դե, չէի հիշում նախորդները։ Ինձ թվաց՝ Մարին ուղղակի որպես կազմակերպիչ ա գրել ։ Ուղղակի որ էս ամբողջ ընթացքում ոչ ոք կարծիք չէր գրել, դրա համար մտածեցի՝ գուցե ձևը տենց ա. պիտի ավարտվի, նոր գրենք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #14
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,667
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, «մի» բառը հատո՞ւկ ա գրված, թե վրիպակ ա:

    Բարի մոտ կանգնած մի Դանիելը նկատեց Ջեսին, ընդհատեց խոսակցությունը հետի տիկնոջ հետ:
    “Do you ever think if people heard our conversations they'd lock us up?”

  24. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, «մի» բառը հատո՞ւկ ա գրված, թե վրիպակ ա:
    Վրիպակ ա: Առավոտը նկատեցի: Թե դժվար չի, խմբագրի:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (15.06.2016)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջադրանք 8. Նկարագրություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 30.06.2016, 16:17
  2. Առաջադրանք 4. Դիտարկումներ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2015, 12:55
  3. Առաջադրանք 3. Երկխոսություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 25.03.2015, 22:30
  4. Առաջադրանք 2. Ռուտին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրական առաջադրանքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 15.03.2015, 23:25
  5. Գնահատեցե՛ք ինքներդ Ձեր կանոնապահպանման աստիճանը։
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 27.12.2008, 22:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •