Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Կարծում եմ՝ սեռերը չնշելը միտումնավոր ա արված, ու հեչ էլ վատ չի։ Ես էլ ահագին ուշ գլխի ընկա, թե ով ինչ սեռի ա, բայց մի տեսակ հետաքրքիր էր նույնիկ էդ բացահայտման պրոցեսը։ Սկզբում Յոյոյին կնոջ տեղ էի դրել, բայց ինչ–որ չափից դուրս տղամարդկային կին էր երևում, հետո հասկացա, որ չէ, տղամարդ ա, ու ամեն ինչ ընկավ տեղը ։
Իսկ ինձ թվում ա՝ մենաշատ օգտագործողը ես եմ. ամեն տեղ միջակետեր եմ զգում/տեսնում ։ Վերջերս եմ նկատել, որ Այվին էլ ա շատ օգտագործում։ Իսկ ընդհանրապես մեր միջակետիկը անարդարացիորեն արհամարհված կետադրական նշան ա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (13.06.2016)
Վերջ Այվի ջան, կարդալով քո ուրիշ շատ գրառում, պատմվածք, օրագիր ու հոդվածները, վերջնականապես համոզվեցի որ դու ես դիմակի հետևում թաքնվածը։ Դրան գումարած էն Գերմանիայում ապրողի պահը, որը ես հենց ամենասկզբից որսացի։ Պատմվածքիցդ գերմանախոս երկրի հոտը Մյունխենից մինչև Վիեննա է սփռվել
Դե էն ինդիցների մասին արդեն գրել եմ, գումարած ոճը, որն անգամ քեզ չճանաչող (ես) մարդը մի քիչ քեզ ընթերցելով, անմիջապես ճանաչում է։ Du bist unverkennbar Կներես դրա հայերեն համարժեքը չգտա։
Օրն եկավ, հաստատեմ, որ ես էի
Հավես էր տեսնել, որ էդքան մարդ միանգամից ճանաչեց հեղինակին. ուրեմն արդեն լավ ճանաչելի ձեռագիր կա, էդ շատ ուրախացնող էր։
Շնորհակալ եմ բոլորին՝ կարդալու ու կարծիք թողնելու համար:
Իհարկե, կարելի էր պատմությունն ինչ-որ հանգուցալուծման բերել, բայց ես վերջերս էսպես եմ գրում՝ առանց ուղիղ սյուժեի ու առանց կոնկրետ ավարտի, ու, կարծում եմ, էս ձևն էլ ապրելու իրավունք ունի: Դե գրելաոճն էլ մեկին դուր է գալիս, մեկին՝ նյարդայնացնում, ինչն էդպես էլ պիտի լինի:
Մի մոռացեք, որ էստեղ դեռ չբացված դիմակ ունենք:
Ու շարունակեք ուղարկել նոր աշխատանքներ
Micke (14.06.2016), Mr. Annoying (14.06.2016), Sambitbaba (14.06.2016), Վոլտերա (14.06.2016)
Իհարկե գոյություն ունենալու իրավունք ունեն էդ տեսակ գործերը, բայց պատմվածքին պատմվածք դարձնում ա հենց կառուցվածքը Ու իրականում անգամ անավարտ թվացող պատմվածքներն ունեն իրենց հանգուցալուծումը: Բայց կոնկրետ էս գործը կիսատ էր: Կերպարը զարգացնելուց էն կողմ չէր գնացել: Իսկ մենակ կերպար զարգացնելով պատմվածք չես ստանա:
Աթեիստ (14.06.2016)
Sambitbaba (14.06.2016)
Sambitbaba (14.06.2016), Աթեիստ (14.06.2016)
Եթե նույնիսկ պատմվածքում չկա "ուղիղ սյուժե ու կոնկրետ ավարտ", - դա չի նշանակում, որ պատմվածք չկա: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես ներկայացնում:
Ես մի բան եմ հասկանում. եթե մարդու մոտ ստացվում է քանդել կարծրատիպերը, թող ուրեմն դնի ու քանդի: Դրանից համ ինքը կշահի, համ ուրիշները:
Այվ ջան, քեզ մոտ ստացվում է: Արխային քանդիր... Արվեստի լավագույն նմուշները միշտ էլ սահմաններից դուրս են լինում:
Եվ ընդհանրապես, ի՞նչ սահման: Ինչպե՞ս կարելի է միտքը սահմանափակել...
Եթե ժամանակ լիներ, երևի մի պատմվածք գրեի սահմանափակ մտքի մասին... Կամ պիես...
Մրցույթ կազմակերպեք...
Ապրես, Այվ ջան, ինձ շատ դուր եկավ պատմվածքդ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Լավն էր ահագին: Հատկապես սկզբի նկարագրություններն ու պատմելու ոճը հավեսն էր: Սկզբից ասեցի, "վաայ, էս ինչ երկար ա", իսկ վերջում անավարտի տպավորություն թողեց: Ես էլ Աթեիստի պես կուզեի իմանալ, թե ի՞նչ եղավ հետո:
Աթեիստ (25.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ