User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Գրական դիմակ N3

  1. #31
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կլօր օ-ով Մարին էլ կարա լինի։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.06.2016), մարիօ (13.06.2016)

  3. #32
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ, հեղինակը Վոլտերան ա:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  4. #33
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրն եկավ, դիմակը հանում ենք

    Հեղինակ՝ Նիկեա։

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2016), Cassiopeia (13.06.2016), Mr. Annoying (13.06.2016), Աթեիստ (13.06.2016), Արէա (13.06.2016), Նաիրուհի (13.06.2016), Նիկեա (13.06.2016)

  6. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկեա, հերոսաբար դիմացար հինգ օր

    Հիմա մի քիչ պատմի՝ ինչի սենց պատմվածք, միտքը որտեղից ծնվեց, ոնց և այլն։

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2016), Smokie (25.06.2016), Նիկեա (13.06.2016)

  8. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակ՝ Նիկեա։
    Աաայ քեեեզ բաաան...

    Հեչ չէի սպասի, որ էդքան պոզիտիվոտ Նիկին նման բան կգրի...
    Մյուս կողմից էլ... շատ հնարավոր է, որ հենց դա էլ նման խելագար խաղերի բերեց...

    Նիկի ջան, "խելագար խաղեր"` շատ-շատ դրական իմաստով եմ ասում: Հիշու՞մ ես, հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ շատ դուր եկավ:
    Ապրե՛ս:

    Բայց հիշիր, որ նման թեման կրկնելու դեպքում, էֆեկտը կորցնելու շատ մեծ վտանգներ կան...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2016), ivy (13.06.2016), Smokie (25.06.2016), Նիկեա (13.06.2016)

  10. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկեա, հերոսաբար դիմացար հինգ օր

    Հիմա մի քիչ պատմի՝ ինչի սենց պատմվածք, միտքը որտեղից ծնվեց, ոնց և այլն։
    Էս ինչ էր: Պատմվածքների վերջին մրցույթի ժամանակ, երբ շատերդ կարծում էիք թե ես եմ "Նորմալ լինելու անտանելի թեթևությունը" պատմվածքի հեղինակը ու laro-ն էլ փորձում էր ինձանից խոստովանություն կորզել, թե որ գործն էր իմը, անընդհատ ասում էի, որ ես պատասխանատու կլինեի իմ ստեղծածի համար: Իսկ հիմա էրեխեքիս անտեր էի թողել, ոչ կարողանում էի պաշտպանել, ոչ ինչ-որ բաներ բացատրել Բայց էս էլ էր հավես: Շատ հավես էր: Չափազանց հավես

    Ուրեմն, մի օր Անժելի հետ խոսում էինք (նույն ինքը laro) ու չեմ հիշում թե ոնց էղավ, բայց սկսեցինք նեկրոֆիլիայից խոսել ու հենց էդ ժամանակ էլ որոշեցի, որ մրցույթի համար ինչ էլ գրեմ, նեկրոֆիլիայի ու նեկրոֆիլների մասին եմ գրելու: Գրեցի, վերջացրեցի մրցույթի վերջնաժամկետից մի օր առաջ ու ոչ մի կերպ չէի կարողանում իրեն տալ էն տեսքը, որը պետք է ունենար մրցույթին մասնակցելու համար: Ես էլ որոշեցի էս ձևով ներկայացնել ձեր դատին:
    Ես իմ առաջ դրել էի մի քանի առաջադրանք. գրել նեկրոֆիլիայի մասին, գրել նենց որ ոչ ոքի մտքով էլ չանցնի թե հեղինակը ես կարող եմ լինել ու կարդացվող գրել: Ու ինձ թվում ա` իմ առջև դրածս խնդիրները բավականին լավ եմ լուծել:
    Սկզբում, երբ նոր էի սկսել գրելը, որևէ վեհ գաղափար ցույց տալու նվազագույն մտադրություն անգամ չունեի: Ուղղակի գրում էի, որովհետև որոշել էի գրել: Հետո ընթացքում գաղափարն էլ գտա. շատ բաներ, որ արդեն մեռած են ու պետք ա թաղենք, մենք շարունակում ենք պահել մեր կյանքում էնքան մինչև վերջնականապես փչանում են` մեր կյանքն ու մեզ էլ փչացնելով: Բայց, ինչ խոսք, թերացել եմ էս գաղափարը ընթերցողին հասցնելու գործում:
    Հավես էր նույն գործի մասին լրիվ տարբեր կարծիքներ լսելը. էն որ մեկը ասում էր` տհաճ էր, վատն էր, ինձ դուր չէկավ, ու միանգամից դրանից հետո` լավն էր, արագ էր կարդացվում:
    Շատ շնորհակալություն բոլորիցդ կարդալու և կարծիքների համար: Խոստանում եմ` մի օր իմ նեկրոֆիլները ավելի լավը կդառնան

    Հավես էր դիմակ լինելը:

  11. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2016), Cassiopeia (13.06.2016), ivy (13.06.2016), John (13.06.2016), laro (13.06.2016), Mr. Annoying (13.06.2016), Smokie (25.06.2016), Արէա (13.06.2016), Նաիրուհի (13.06.2016), Ուլուանա (13.06.2016)

  12. #37
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաայ քեեեզ բաաան...
    ես հենց նման արձագանքի էի սպասում:

    Հեչ չէի սպասի, որ էդքան պոզիտիվոտ Նիկին նման բան կգրի...
    Մյուս կողմից էլ... շատ հնարավոր է, որ հենց դա էլ նման խելագար խաղերի բերեց...

    Նիկի ջան, "խելագար խաղեր"` շատ-շատ դրական իմաստով եմ ասում: Հիշու՞մ ես, հենց սկզբից էլ ասել էի, որ ինձ շատ դուր եկավ:
    Ապրե՛ս:

    Բայց հիշիր, որ նման թեման կրկնելու դեպքում, էֆեկտը կորցնելու շատ մեծ վտանգներ կան...
    Շատ-շատ շնորհակալություն: Չեմ կարծում հաճախ նման բաներ կգրեմ, էնպես որ էֆեկտը չարաշահելու վտանգ չկա

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.06.2016)

  14. #38
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, բայց պիտի ասեմ - յախք, դուրս չեկավ: Հա... յանըմ ինչ? Ասենք իմաստը որն էր? Հա, հասկանալի է, էֆեկտ է, օրգինալ է, բայց... 6 ամիս դիակը պահել, հետո թաղել, հանել... ու էդ ընթացքում հետը անընդհատ սեքսով զբաղվել??!! Չհավատացի - հասկանալի է, հեղինակի մոտ ցանկություն կար ցույց տալ, թե. <մահը սերը չի վերացնում>, բայց ավելի շուտ ու առավելագույնը ստացվել էր. <Մահը սեքսը չի վերացնում> կամ <նեկրոֆիլների կյանքից>, որովհետև տենց չեն սիրում, էդ սեր չի...

    Դուրս չեկավ, տհաճ էր...
    Իրականում մահը-սերը-չի-վերացնումը ամենավերջին բանն էր, որ նեկրոֆիլիայի միջոցով կփորձեի ցույց տալ: Հետո էլ մենք չգիտենք Էրիկը դիակի հետ սեքսով էր զբաղվում թե հեքիաթ էր կարդում կնոջ համար: Ի վերջո մենք գիտենք, որ ինքը նեկրոֆիլ ա միայն որովհետև ամենասկզբում կինն ասում ա որ ինքը նեկրոֆիլ ա: Հասկանում եմ, որ սխալը իմն է, որ ես եմ թերացել նկարագրություններում: Շատ շնորհակալություն կարծիքի համար:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.06.2016), laro (13.06.2016), Sambitbaba (13.06.2016), Smokie (25.06.2016), Աթեիստ (13.06.2016)

  16. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր գրողը տանի, շատ լավն էր․ հնագետ, դիակներ, Էլիզ, նյահ, նյահ
    Ուզում էի լիքը բաներ գրեի, բայց չկարողացա, հիմա մի այլ կարգի հետաքրքիր ա, թե ով ա հեղինակը։
    ես մտածում էի, որ ամուսնու հնագետ լինելու հանգամանքը կստիպի կասկածել, թե հեղինակը դու ես չգիտեմ ինչը նպաստեց, բայց Գալաթեան հենց տենց էլ մտածում էր
    Ապրես շատ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    laro (13.06.2016)

  18. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի էն, որ վերջն էր, կարևորը՝ հավեսով կարդացվող, կենդանի գրած, ինձ ամեն անգամ Էրիկ անունը բացում է սենց տեղերում, երբ ամուսնու անունն է (մեր բարբառում էրիկ ամուսին է նշանակում)։
    Անուններ ու վերնագրեր մտածելը ինձ համար միշտ ա խնդիր եղել: Ես էլ չգիտեի թե հերոսիս անունը ինչ դնեմ ու Էրիկ դրեցի, որովհետր էրիկ նշանակում ա ամուսին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր: Մենակ լեզուն էր մի քիչ անհարթ. մեկ խոսակցական էր գնում, մեկ՝ գրական:
    Մեկ ա-ով էր, մեկ է-ով, գիտեմ: Ու չէի կողմորոշվում սաղ ա դարձնեմ, թե է ու տենց խառը ստացվեց: Մյուս անգամ սենց փնթի չեմ գրի... կփորձեմ

    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեկրոֆիլիան մենակ Վիտկոպով է ուտվում, էն էլ որովհետև իր շարադրանքն ուղղակի վերջն է, չես կարողանում թերություն գտնել: Էս գործում շարադրանքն ու բովանդակությունն իրար հեչ չէին բռնում, էդ տնական շարադրանքը նման բովանդակության մեջ դուրըս չեկավ, երևի էդպես էր արված, որ թեթևանա առանց էդ էլ ծանր թեման:
    Ափսոս էր Էրիկը վերջում
    Տնական շարադրանքը... դե ես միշտ եմ տենց գրում: Չէի մտածում թեման թեթևացնելու մասին,կ ընդհակառակը, ինձ թվում ա սենց անկապ, ի միջի այլոց գրելը ավելի ա ծանրացնում: Իսկ Էրիկին ես որոշել էի վերջում սպանել հենց էն ժամանակ, երբ դեռ նոր էի ստեղծել:
    Ապրես, Վոլտ

    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում էի ասել` մութ էր, մռայլ էր, սև էր, բայց եսիմ, նենց չի որ շատ մութ, մռայլ ու սև ա: Մի խոսքով, չգիտեմ թե էս պատմվածքի հանդեպ ինչ եմ զգում

    Հա, էդ ժամանակ իրոք դեռ չգիտեի, չէի հասկանում թե ինչ էի զգում էս գործի հանդեպ: Հիմա հաստատ կարող եմ ասել, որ սիրում եմ:
    )
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հենց դրանից... մարդ չգիտի թե ինչ ասի։ Հետաքրքիր, ոչ միանշանակ նստվածք է թողնում։ Վախեցնում է այդ ցնդած պրոֆեսորը, բայց նրա ավելի ցնդած կինն էլ ավելի է վախեցնում։ Փաստորեն դուրս է գալիս, որ չնայած այդ պատմաբանը այդքան սիրում էր իր կնոջը, բայց նա կնոջ մահից ընդամենը վեց ամիս անց նա նորից ամուսնանում է։ Դա ի՞նչ է, անձի երկատու՞մ։ Կինն էլ ամուսնուց հետ չի մնում, ու հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի խելահեղ, ամուսինը՝ ով չնայած իր մեծ սիրուն առ իր մեռած կինը, ամուսնանում է ընդամենը վեց ամիս անց, թե՞ կինը, ով տեսնելով դա, ընդունում է իրերն ինչպես կա և ամուսնանում հույժ տարօրինակ ու խելագարության ակնհայտ նշաններով տղամարդու հետ։
    Դեպքերն առանց ակնհայտ զգացմունքների, սառը, անտարբեր արձանագրումն էլ ավելի է հաստատում որ նրա ներսում շատ բաներ իրենց տեղում չեն։
    Իմ դուրն եկավ, չնայած շատ մռայլ ու ահասառսուռ էր։ Ասես ինձ թույլ էր տրված ապահով հեռավորությունից դիտել այս և այն աշխարհների սահմանագծին հավասրակշռությունը հազիվ պահող այդ կիսախելագար լարախաղացների ներքնաշխարհը։ Հեռակա հիշեցնում է «I Zombie» ֆիլմը։
    Քանի որ ակումբցիների գրելաոճին դեռ ծանոթ չեմ, չեմ կարող շատ բան ասել, սակայն իր մռայլությամբ նման է ծովանկարին։ Միգուցե Գալաթեան, կամ Լիսբեթը՞։
    Հեղինակին շնորհակալություն։
    Շատ շնորհակալություն Ֆիլմը չեմ տեսել, անպայման կնայեմ


    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ես գրել։
    Էդ պահն էլ դիտմամբ ես արել։

    Ի դեպ, իմ իմանալով, նեկրոֆիլիան կոնկրետ մեռելի հանդեպ շեղում չի, այլ տարբեր մեռելների։
    Էդ պատճառով էլ շատ նեկրոֆիլներ մորգի աշխատողներ են լինում։
    Սա ավելի շատ Էլիզոֆիլիա էր։
    Ես էլ եմ կարծում, որ էս էլիզոֆիլիա էր: Բայց սկզբում մտածում էի, որ կարող ա Էրիկն ա սպանել իրա կնոջը, հետո ամուսնացել ա, որ էլի սպանի ու հետո էլի ա ամուսնանալու... բայց էդ դեպքում օրագիրը իրենը պետք ա լիներ, բայց էդքան հիվանդ բան գրելն էլ բանի նման չէր ու արդյունքում ստացվեց էն ինչ ստացվեց:

  19. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Կիսում եմ կարծիքս Lion- ի հետ: Տհաճ էր ու անիմաստ: Դուրս չեկավ էս գործը:

    շնորհակալություն կարծիքի համար: Գրելիս շատ լավ հասկանում էի, որ շատերին կարող է դուր չգալ:

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դզեց
    Ինձ խի ա թվում որ Հովոն ա? Միայն իրա գրածներն եմ կարողանում մեկ շնչով կարդալ։
    Նենց հավես ա, որ ասում են՝ գրածդ մեկ շնչով են կարդացել
    Շնորհակալ եմ:

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ մի կողմից տհաճ էր, մյուս կողմից էլ պոկվել չէր լինում. անընդհատ ուզում էի կարդալ, տեսնել՝ հետո՛ ինչ եղավ։ Էդ առումով շարադրանքը հաջող էր, կլանող, բայց նաև անմշակ ու անփույթ, հատկապես ա ու է օժանդակ բայերի անկանոն գործածությունն ահագին թափթփված տեսք էր տալիս տեքստին։

    Micke–ն ճիշտ նկատեց, որ տարօրինակ էր Էրիկի՝ կնոջն էդքան սիրելն ու նրա մահվանից ընդամենը վեց ամիս հետո ամուսնանալը։ Գալաթեայի հետ էլ համաձայն եմ, որ Էրիկն ավելի շուտ էլիզոֆիլ էր, քան նեկրոֆիլ։

    Հետաքրքիր էր, որ պատմողն ամբողջ ընթացքում իբր իր ամուսնու տարօրինակության մասին է պատմում, բայց պատմելուց պարզվում է, որ եթե ոչ ամուսնուց ավել, ապա առնվազն ոչ պակաս խանգարված էլ ինքն է ։ Էդ հնարքը հաջող էր։

    Կարդալիս սկզբից մինչև վերջ էն տպավորությունն ունեի, որ հեղինակի գլխավոր նպատակը հնարավորինս արտառոց, տարօրինակ ու մի քիչ էլ վախենալու պատմություն մոգոնելն էր, ինչն, անկասկած, հաջողվել է։ Բայց չէի ասի, թե հիացած եմ պատմվածքով։

    Ի դեպ, հեղինակի հետ կապված կռահումներից ոչ մեկին էլ համաձայն չեմ. թե՛ Ռայի, թե՛ Լիզբեթի ու թե՛ Բյուրի գրած լինելը բացառում եմ։ Չնայած Բյուրը երբեմն սենց տարօրինակոտ թեմաներով գրում է, բայց չեմ պատկերացնում, որ հատուկ սենց անհարթություններով ու կետադրական լուրջ վրիպակներով գրեր, ինչ է թե գլխի չընկնեինք, որ ինքն է։
    Շատ շնորհակալ եմ
    Կետադրական սխալներ, ա-ի, է-ի անկանոն գործածություն, գիտեմ ու անամոթաբար ասում եմ, որ նկատել եմ, հասկացել եմ, որ պետք ա ուղղել, մշակել ու չեմ արել: Ալարել եմ, ինչ խոսք: Բայց որոշել եմ մի օր էնքան լավը դարձնել էս, որ անգամ տհաճ թեման տհաճության զգացողություն չառաջացնի ու կանեմ


    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տան կնիկ եմ, մարդս՝ նեկրոֆիլ։
    Ես անում դնում, էփում թափում եմ, նա իր մեռելի հետ ա քնում։
    Այ սենց ընտանիք։

    Ինչի՞ էին միասին. ոչ մի կապ չի երևում նորաթուխ կնոջ ու Էրիկի միջև։

    Ի դեպ, ոնց հասկացա, Էրիկին վերջում սպանեց։ Դե եթե արդեն թաղել-չթաղելու մասին էր մտածում։

    Էս ամբողջն ավելի շատ հիշեցնում էր մի բան, որ կատարվում է հիվանդ մեկի գլխի մեջ, ոչ թե իրականում։

    Ինձ դուր չեկավ։ Ոչ պատմությունը, ոչ շարադրանքը։

    Իսկ ինչ կլիներ, եթե երկուսն էլ սիրեին Էլիզին, ու դա լիներ իրենց երկուսի համատեղ գաղտնիքը, իրենց կապող օղակը։ Երեքով են. մեկն էլ` դիակ։
    Էսպես պատմությունն իհարկե ավելի հիվանդ կդառնար, բայց գուցե դա Հեչ էլ վատ չի։ Համենայնդեպս, Էրիկի ու իր նոր կնոջը կապն ավելի իմաստալից կլիներ։
    Շատ շնորհակալություն ես կփորձեմ ուղղել բացերը, նենց անել, որ Էրիկի ու երկրորդ կնոջ միջև ինչ-որ տրամաբանական կապ լինի:

    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ էր թվում, թե տենց մի բան ա սպասվում վերջում: Էն միտքն էլ էր լավը, որ ինչ որ մի կետից պատմությունը դառնար հերոսներից մեկի հիվանդ երևակայությունը: Կամ պարզվեր, որ Էրիկը ինչ որ գիտափորձ ա սկսել))):
    Էն որ մի շնչով կարդացվեց ու ընթացքում մի քանի վերջաբան ծնվեց գլխումս դա փաստ է. երևի էդքանով լավն էր:
    Սկզբում ես էլ էի մտածում ամեն ինչ կնոջ երևակայության արդյունքը դարձնելու մասին, հետո մտածեցի, որ տենց հետաքրքիր չէր լինի ու համ էլ որոշել էի ինչ-որ մեկին անպայման սպանել: Շատ շնորհակալ եմ

    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, հետաքրքիր էր, սյուժեն ահագին նման էր վերջերս թողարկված բրիտանական Nina Forever ֆիլմի անոտացիային, որը դեռ չեմ տեսել։
    Շատ շնորհակալ եմ: Էս ֆիլմն էլ անպայման կնայեմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (13.06.2016)

  21. #42
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ես մտածում էի, որ ամուսնու հնագետ լինելու հանգամանքը կստիպի կասկածել, թե հեղինակը դու ես չգիտեմ ինչը նպաստեց, բայց Գալաթեան հենց տենց էլ մտածում էր
    Ապրես շատ
    Ես որ սկզբում կարդացի, ինձ էլ մի պահ թվաց, թե ես եմ գրել․ սկսեցի նույնիսկ կասկածել, կարողա՞ ալտեր էգոներիցս մեկն եկել, գրել, գնացել ա, որովհետև Էլիզն իմ սիրած անուններից ա, հնագետներն` իմ ամենասիրած մարդիկ, դե դիակների ու թաղումների մասին էլ չասեմ։
    i wanted to destroy something beautiful

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (13.06.2016), Նիկեա (13.06.2016)

  23. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս Նիկեան շատ անկանխատեսելի դեմք դառավ, հա. որտեղ սպասում ես, որ ինքը կլինի, պարզվում ա՝ ինքը չի, որտեղ հեչ չես սպասում, ինքն ա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2016), Smokie (25.06.2016), մարիօ (13.06.2016), Նիկեա (13.06.2016)

  25. #44
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նիկեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալություն ես կփորձեմ ուղղել բացերը, նենց անել, որ Էրիկի ու երկրորդ կնոջ միջև ինչ-որ տրամաբանական կապ լինի:
    Իսկ ինձ թվում է, որ եթե փորձես ինչ-որ տրամաբանություն մտցնել էս գործի մեջ, նրա ամբողջ "տրամաբանությունը" կկրոչի ու շատ անհետաքրքիր բան կդառնա...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  26. #45
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ թվում է, որ եթե փորձես ինչ-որ տրամաբանություն մտցնել էս գործի մեջ, նրա ամբողջ "տրամաբանությունը" կկրոչի ու շատ անհետաքրքիր բան կդառնա...
    Սամի հետ լրիվ համաձայն եմ։ Հերոսների արարքների մեջ տրամաբանություն փնտրելն անօգուտ գործ է։ Հենց այդ՝ «նորմալ» մարդկանց համար անհասկանալի, անտրամաբանական գործողությունների շնորհիվ է, որ պատմվածքը միաժամանակ և վանող և գրավիչ է։
    Թեման կարելի է մշակել, սակայն նրան զարգացում տալ կարծում եմ չարժէ։

    Նիկեա ջան ապրես, լավ «Horror» պատմություն ստեղծեցիր։

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.06.2016)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N6
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 27.06.2016, 02:35
  3. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  4. Գրական դիմակ N4
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.06.2016, 09:06
  5. Գրական դիմակ N1
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 38
    Վերջինը: 21.06.2016, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •