Կիսում եմ կարծիքս Lion- ի հետ: Տհաճ էր ու անիմաստ: Դուրս չեկավ էս գործը:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Նիկեա (13.06.2016)
Դզեց
Ինձ խի ա թվում որ Հովոն ա? Միայն իրա գրածներն եմ կարողանում մեկ շնչով կարդալ։
Նիկեա (13.06.2016)
Ճիշտն ասած՝ մի կողմից տհաճ էր, մյուս կողմից էլ պոկվել չէր լինում. անընդհատ ուզում էի կարդալ, տեսնել՝ հետո՛ ինչ եղավ։ Էդ առումով շարադրանքը հաջող էր, կլանող, բայց նաև անմշակ ու անփույթ, հատկապես ա ու է օժանդակ բայերի անկանոն գործածությունն ահագին թափթփված տեսք էր տալիս տեքստին։
Micke–ն ճիշտ նկատեց, որ տարօրինակ էր Էրիկի՝ կնոջն էդքան սիրելն ու նրա մահվանից ընդամենը վեց ամիս հետո ամուսնանալը։ Գալաթեայի հետ էլ համաձայն եմ, որ Էրիկն ավելի շուտ էլիզոֆիլ էր, քան նեկրոֆիլ։
Հետաքրքիր էր, որ պատմողն ամբողջ ընթացքում իբր իր ամուսնու տարօրինակության մասին է պատմում, բայց պատմելուց պարզվում է, որ եթե ոչ ամուսնուց ավել, ապա առնվազն ոչ պակաս խանգարված էլ ինքն է ։ Էդ հնարքը հաջող էր։
Կարդալիս սկզբից մինչև վերջ էն տպավորությունն ունեի, որ հեղինակի գլխավոր նպատակը հնարավորինս արտառոց, տարօրինակ ու մի քիչ էլ վախենալու պատմություն մոգոնելն էր, ինչն, անկասկած, հաջողվել է։ Բայց չէի ասի, թե հիացած եմ պատմվածքով։
Ի դեպ, հեղինակի հետ կապված կռահումներից ոչ մեկին էլ համաձայն չեմ. թե՛ Ռայի, թե՛ Լիզբեթի ու թե՛ Բյուրի գրած լինելը բացառում եմ։ Չնայած Բյուրը երբեմն սենց տարօրինակոտ թեմաներով գրում է, բայց չեմ պատկերացնում, որ հատուկ սենց անհարթություններով ու կետադրական լուրջ վրիպակներով գրեր, ինչ է թե գլխի չընկնեինք, որ ինքն է։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.06.2016, 05:51:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նիկեա (13.06.2016)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ամենահավեսն էլ հենց այդ է ախր... Թե չէ, որ Մայքի հետ ասում եք տրամաբանական անհարթությունների մասին, իբր սիրելի Էլիզիկի մահից կես տարի էլ չանցած և այլն... Դա արդեն համ կարևոր չէ, համ էլ այդ մասին չէ պատմվածքը:
Ստեղծագործությունը հաջողված կարելի է համարել այն ժամանակ, երբ համ գրողն է հաճույք ստանում գրելուց, համ էլ կարդացողը` կարդալուց: Հեղինակին այդ անել հաջողվել է: Ապրի ինքը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ ջան կարողա՞ ես իմ մտքերը շարադրելուց այնպես եմ անում, որ հակառակ էֆէկտնա տալիս
Եթե ուշադիր կարդաս, կտեսնես որ ես ոչ թե տրամաբանական կառուցվածքի մասին եմ խոսում, այլ հերոսի կերպարը վերլուծում։ Հեղինակի կատարած աշխատանքը ես միայն գովաբանել եմ, իսկ հերոսների արարքները կարելի է վերլուծել, առանց գործը փնովելու։ Ես հենց դա էլ արել եմ
Ես տան կնիկ եմ, մարդս՝ նեկրոֆիլ։
Ես անում դնում, էփում թափում եմ, նա իր մեռելի հետ ա քնում։
Այ սենց ընտանիք։
Ինչի՞ էին միասին. ոչ մի կապ չի երևում նորաթուխ կնոջ ու Էրիկի միջև։
Ի դեպ, ոնց հասկացա, Էրիկին վերջում սպանեց։ Դե եթե արդեն թաղել-չթաղելու մասին էր մտածում։
Էս ամբողջն ավելի շատ հիշեցնում էր մի բան, որ կատարվում է հիվանդ մեկի գլխի մեջ, ոչ թե իրականում։
Ինձ դուր չեկավ։ Ոչ պատմությունը, ոչ շարադրանքը։
Նիկեա (13.06.2016)
Իսկ ինչ կլիներ, եթե երկուսն էլ սիրեին Էլիզին, ու դա լիներ իրենց երկուսի համատեղ գաղտնիքը, իրենց կապող օղակը։ Երեքով են. մեկն էլ` դիակ։
Էսպես պատմությունն իհարկե ավելի հիվանդ կդառնար, բայց գուցե դա Հեչ էլ վատ չի։ Համենայնդեպս, Էրիկի ու իր նոր կնոջը կապն ավելի իմաստալից կլիներ։
boooooooom (09.06.2016), Մուշու (10.06.2016), Նիկեա (13.06.2016)
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումները տեղափոխվել են էստեղ:
Մոդերատորականը գրեցի, քննարկումը կանգնե՞ց
Ինձ էլ էր թվում, թե տենց մի բան ա սպասվում վերջում: Էն միտքն էլ էր լավը, որ ինչ որ մի կետից պատմությունը դառնար հերոսներից մեկի հիվանդ երևակայությունը: Կամ պարզվեր, որ Էրիկը ինչ որ գիտափորձ ա սկսել))):
Էն որ մի շնչով կարդացվեց ու ընթացքում մի քանի վերջաբան ծնվեց գլխումս դա փաստ է. երևի էդքանով լավն էր:
Կարճ
Կոնկրետ
ivy (09.06.2016), Mr. Annoying (09.06.2016), Sambitbaba (09.06.2016), Աթեիստ (09.06.2016), Նիկեա (09.06.2016)
Լավն էր, հետաքրքիր էր, սյուժեն ահագին նման էր վերջերս թողարկված բրիտանական Nina Forever ֆիլմի անոտացիային, որը դեռ չեմ տեսել։
Ի դեպ, հասարակ մահկանացուների (վերևի աջ անկյուն) ու կինոքննադատների (ներքևի ձախ անկյուն) տված ռեյտինգների սենց տարբերություն չեմ հիշում։
Նիկեա (13.06.2016)
Վաղը դիմակը բացում ենք. ի՞նչ մտքեր կան, ո՞վ կլինի հեղինակը:
Նիկեա (12.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ