User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Գրական դիմակ N3

  1. #1
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N3

    Դիմակը կբացվի հինգ օրից՝ հունիսի 13-ին: Ինքնաբացահայտումն արգելվում է, սակայն հեղինակը նույնպես կարող է մասնակցել քննարկումներին:




    11.02.2014, ուրբաթ

    Այսօր ես ամուսնացա: Էրիկը նեկրոֆիլ է: Մինչև մեր ամունությունը, նա իր մահացած կնոջ հետ էր քնում, բայց խոստացել է ինձ երբեք չդավաճանել, ոչ հանգուցյալների և ոչ էլ ողջերի հետ: Կիրակի օրը մենք ինչպես հարկն է հողին կհանձնենք նրա կնոջը, նախկին կնոջը: Քանի որ պաշտոնական թաղումը վեց ամիս առաջ արդեն եղել է, բնականաբար չենք կարող հրապարակավ ևս մեկ անգամ թաղել: Հետո էլ մարդիկ ի՞նչ կմտածեն իմ մասին: Կկարծեն թե ինքնասիրություն չունեմ: Իսկ ես համ ինքնասիրություն ունեմ, համ էլ լիքը ուզողներ ունեի, նենց չէր որ տանն էի մնացել:

    Էրիկը դեռ աշխատանքից չի վերադարձել, բայց ես արդեն ամեն ինչ պատրաստել եմ` լվացքն էլ եմ արել, արդուկն էլ, ճաշ էլ եմ եփել: Մի խոսքով, ես այսուհետ տան կնիկ եմ:

    Մեղրամսի չգնացինք, որովհետև մենք իրա աշխատավարձով ենք յոլա գնում, բայց ես հաշվել եմ. եթե նվազեցնենք մեր ամսեկան ծախսերը ու գումարը հավաքենք, մեր թուջե հարսանիքին կկարողանանք Ծաղկաձոր գնալ, երեք օրով: Իսկ եթե կոտոշները չտնկի ու համաձայնի, որ ես էլ աշխատեմ, էդ դեպքում վեց օր կլինի մեր մեղրամիսը: Բայց մարդս չի ուզում, որ ես աշխատեմ, չգիտեմ: Ինձ շատ է սիրում, դրանից ա: Չի ուզում որ հոգնեմ, չարչարվեմ:

    Կես ժամից գործից տուն կգա: Սկզբում մի քիչ ծանր էի տանում էն հանգամանքը, որ մեր ամուսնության օրը ինձ տուն բերեց ու միանգամից գնաց գործի, բայց հասկանում եմ, որ եթե չաշխատենք, ավելի ճիշտ չաշխատի, չենք ապրի:

    Ի դեպ, ես տեսել իմ իրա նախկին կնոջը: Մաման ասում էր, թե ես չորացածեմ, որ ոսկորներս կարող է հաշվել վերաշապիկիս տակից: Ես հաշվեցի Էլիզի ոսկորները մաշկի տակից: Ու մենք, ինչ խոսք, անհամեմատելի ենք, ես ամուսնյակիս խանդելու որևէ պատճառ չունեմ:

    13.02.2014, կիրակի

    Մի քանի րոպե առաջ թաղեցինք էլիզին: Էրիկը չթողեց, որ իրեն օգնեմ, ասում ա` ինքը իմ կինն էր, ոչ թե քո: Է հա, բայց դու էլ հո իմ ամուսինն ես: Ու՜ֆ աման, եսիմ է: Տրամադրությունս ընկավ:

    Էդ ոսկրոտին, որ Էրիկի գրկում տեսա, արյունը գլխիս խփեց: Չգիտեմ, կարող ա խանդեցի: Նորմալ չի դիակներին խանդելը: Բայց դե դիակների հետ քնելն էլ նորմալ չի:

    Մենք Էլիզին տան հետևում, ընկուզենու բնի տակ թաղեցինք: Խոստացել եմ ամեն շաբաթ նարգիզներ տանել նրա համար: Էրիկն ասում էր, որ նարգիզներ շատ է սիրել: Կարծում եմ՝ էդ Էլիզը պետք է ինքնասիրահարվածի մեկը լինի իրականում: Բա եթե ինքը գոնե մի քիչ սիրեր ամուսնուն, կվերցներ ու կմահանա՞ր գրիպից:

    14.02.2014, երկուշաբթի

    Մենք երջանիկ ընտանիք ենք: Պարզվում է, Էրիկը խաշած ձուն նախընտրում է ձվածեղից, իսկ դա շատ լավ է, որովհետև ես ամեն անգամ ձվածեղ անելիս, կպցնում եմ թավայից: Առավոտյան գնում է աշխատանքի ու երեկոյան բավականին ուշ գալիս: Ես չեմ ասել, բայց ինքը համալսարանում դասավանդում է… կարծեմ հնագիտություն… հնագիտության ու դամբարանների, մումիաների հետ կապված ինչ-որ բան: Ու ինքը շանվիրված է իր գործին, աշխատանքը կյանքում երկրորդ ամենակարևոր բանն է, բնականաբար ինձանից հետո:

    15.02.2014, երեքշաբթի

    Առավոտ երբ արթնացա, Էրիկը կողքիս չէր: Տարօրինակ էր, որովհետև ամեն առավոտ ես էի իրան արթնացնում, հետո նախաճաշում էինք միասին ու ինքը գործի էր գնում: Բաղնիքում չէր, խոհանոցում չէր: Քայլերս, չգիտես ինչի, ինձ ընկուզենու մոտ տարան: Բայց էդտեղ էլ չէր: Գիշերը անձրև էր եկել ու գետնին կոշիկների թարմ հետքեր էին երևում, բայց ինքը չկար: Մտածեցի որ արդեն տուն գնացած կլինի:

    Էրիկը չէր թողնում, որ մտնեմ իրա ու նախկին կնոջ սենյակ: Ասում էր` չի ուզում, որ ես ինձ վատ զգամ: Ես էլ չէի մտնում: Բայց էդ օրը տեսա, թե ոնց է ինքը հենց էդ սենյակից դուրս գալիս: Ասեց թե նկուղի բանալին էդտեղ էր, մտել էր վերցնելու համար:

    Ես հավատում եմ նրան: Գիտեմ, որ ինձ չի խաբում ու չի խաբի:

    16.02.2014, չորեքշաբթի

    Արդեն երրորդ օրն է ինչ արթնանում եմ ու Էրկիը կողքիս չի: Գուշակեք… նա իրենց սենյակում է: Մեկ-մեկ սկսում եմ անգամ մտածել թե ինքը էդ սենյակում է քնում: Հա, հա՜, գիշերը սպասում է մինչև ես կքնեմ, իսկ ես մեռելի պես եմ քնում ու գնում է նախկինի սենյակ: Երևի կարոտում է, իրար հետ ապրել են, սիրել են իրար, մի օրում չես վերցնի ու ջնջես էդքանը: Մի տարում էլ էդքանը չի ջնջվի: Դե հասկանալի է: Բայց ես դա չեմ կարողանում հասկանալ: Էսօր նարգիզներ եմ տանելու Էլիզին ու կասեմ, որ վերջնականապես դուրս գա ամուսնուս գլխից, կխնդրեմ ինչպես ներկա, պաշտոնական կինը նախկին հանգույալ կնոջից կխնդրեր ու նա հաստատ կհասկանա ինձ:

    17.02.2014, հինգշաբթի

    Գնացի Էլիզի մոտ: Խոսում էի երկար, բայց ոչ մի արձագանք չկար: Ոնց որ հեչ պետքն էլ չլինեին ասածներս: Բա ես ինձ էդպե՞ս կպահեի:

    Հանկարծ սիրտս կասկած ընկավ: Նկուղից բահը բերեցի ու սկսեցի փորել գերեզմանը: Կարող ա իրականում հողի շերտը հաստ էր ու ձայնս իրեն չէր հասնում կամ էլ ինքը տանը չէր: Մտքումս աղոթում ու ներողություն էի խնդրում: Դե ծնողներս ինձ դաստիարակելու գործում չեն թերացել ու ես աստվածավախ, աստվածապաշտ, հեզ, խոնարհ երեխա եմ մեծացել: Բացատրում էի, որ իմ գործածը մեղք չէ, որովհետև ընտանիքը սրբություն է ու ինչ անում էի, անում էի էդ սրբության համար: Ու մանավանդ եթե հաշվի առնեինք էն, որ Էլիզը մեր ընտանիքի երրորդ ոչ պաշտոնական անդամն է, ամեն ինչ իր տեղն էր ընկնում:

    Բայց, գրողը տանի, երբ հասա դագաղին, էդ անտերը դատարկ էր:

    18.02.2014 ուրբաթ

    Գիշերը չքնեցի: Զգացի թե ոնց է ժամը երկուսին դուրս գալիս սենյակից: Չգիտեի ինչ անեմ: Բնականաբար չէի կարող հանգիստ նստել ու սպասել մինչև կողքի սենյակում դիակը վերջնականապես փտեր ու իրա հետ այլևս ոչինչ անել չլիներ: Էդ առավոտ անկողնուց վեր չկացա էնքան ժամանակ, քանի դեռ Էրիկը գործի չէր գնացել:

    Սկզբում ուզում էի վառել ամբողջ տունը, ինձ էլ էդ տան հետ: Բայց հետո… ախր մենք կարող էինք էդ տանը երջանիկ լինել: Մենք երջանիկ կլինեինք, եթե չլիներ էդ դիակը:

    Պետք է ոչնչացնեի նրան: Նրանից պետք է ոչինչ չմնար:

    Սենյակի դռան առաջ երկար ժամանակ կանգնել էի ու չէի համարձակվում ներս մտնել: Վերջապես արեցի դա:

    Էլիզի մահից հետո երևի սենյակում ոչ ոք ոչնչի ձեռք չէր տվել: Կահույքի վրա մի մետր փոշի էր նստել, ամենուրեք սարդերը սարդոստայններ էին հյուսել:

    Մահճակալի մեջ կարմիր ներքնազգեստով պառկած էր Էլիզը: Էրիկը սավանով ծածկել էր նրան մինչև գոտկատեղը: Թվում էր, թե փտած, մոխրագույն դիակը խորամանկ աչքերով ինձ է նայում: Թվում էր, թե ասում է` ես մեռած եմ, բայց ես հաղթել եմ քեզ: Գրողը տանի, ինչ կարող էր ունենալ դիակը, որը ես չունեի: Ես ատում էի Էլիզին, ատում էի Էրիկին: Ատում էի բոլորին: Դռան հետևում նստել էի ու նայում էի մահճակալի մեջ պառկած դիակին, որը որոշ առումներով ավելի ողջ էր քան ես: Հետաքրքիր էր, ի՞նչ էր արել Էրիկը որ դիակը մինչև հիմա պահպանվել էր: Եթե ժամանակին ավելի շատ հետաքրքրված լինեի նրանով, նրա աշխատանքվ, գուցե ինչ-որ բան իմանայի:

    Հետո… հետո ժամանակը, սահեց, ծորաց, գլորվեց ու Էրիկը բացեց սենյակի դուռը: Ես տեսնում էի թե ոնց է համբուրում Էլիզին: Ախր դա դիակ էր, հոտած, նեխած, գարշահոտ դիակ: Ատում էի Էլիզին, բայց ավելի շատ ինձ էի ատում: Հետո… հետո Էրիկի դեռ տաք մարմինը փռվել էր Էլիզի ոսկորների վրա, ու Էլիզը փոս ընկած, մեռած աչքերով ինձ էր նայում: “Մահը բաժանեց մեզ, իսկ դու միացրեցիր”:

    19.02.2014, շաբաթ

    Իսկ ի՞նչ կլինի եթե ես վաղը չթաղեմ Էրիկին…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.06.2016), Lion (08.06.2016), Mr. Annoying (08.06.2016), Sambitbaba (08.06.2016), Smokie (24.06.2016), Աթեիստ (08.06.2016), Զաքար (19.06.2016), մարիօ (08.06.2016), Նաիրուհի (08.06.2016), Նիկեա (08.06.2016)

  3. #2
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ չգիտի էլ ինչ ասի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.06.2016), Նիկեա (13.06.2016)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,367
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ չգիտի էլ ինչ ասի:
    Ես գիտեմ...

    Էս ինչ թույն էր, լսի: Կարո՞ղ է, Ռայն է հայտնվել, խաբար չենք: Այսքան թույն գործ միայն նա կարող էր գրել: Ֆերնանդո Արաբալի խելագարությունները հիշեցրեց...
    Կամ էլ Լիզն է...

    Ով էլ լինի, շատ ապրի... արտակարգ գործ էր: Վերջն էլ. չնայած գուշակելի էր, բայց, ոնց որ դուք եք ասում, վերջն էր:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.06.2016), Նիկեա (13.06.2016)

  7. #4
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,042
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե թույն՝ "poison" իմաստով, ապա հա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.06.2016)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,880
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կներեք, բայց պիտի ասեմ - յախք, դուրս չեկավ: Հա... յանըմ ինչ? Ասենք իմաստը որն էր? Հա, հասկանալի է, էֆեկտ է, օրգինալ է, բայց... 6 ամիս դիակը պահել, հետո թաղել, հանել... ու էդ ընթացքում հետը անընդհատ սեքսով զբաղվել??!! Չհավատացի - հասկանալի է, հեղինակի մոտ ցանկություն կար ցույց տալ, թե. <մահը սերը չի վերացնում>, բայց ավելի շուտ ու առավելագույնը ստացվել էր. <Մահը սեքսը չի վերացնում> կամ <նեկրոֆիլների կյանքից>, որովհետև տենց չեն սիրում, էդ սեր չի...

    Դուրս չեկավ, տհաճ էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.06.2016), Նիկեա (08.06.2016)

  11. #6
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր գրողը տանի, շատ լավն էր․ հնագետ, դիակներ, Էլիզ, նյահ, նյահ
    Ուզում էի լիքը բաներ գրեի, բայց չկարողացա, հիմա մի այլ կարգի հետաքրքիր ա, թե ով ա հեղինակը։
    i wanted to destroy something beautiful

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (08.06.2016), Նիկեա (13.06.2016)

  13. #7
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,421
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի էն, որ վերջն էր, կարևորը՝ հավեսով կարդացվող, կենդանի գրած, ինձ ամեն անգամ Էրիկ անունը բացում է սենց տեղերում, երբ ամուսնու անունն է (մեր բարբառում էրիկ ամուսին է նշանակում)։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.06.2016), Նիկեա (08.06.2016)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր: Մենակ լեզուն էր մի քիչ անհարթ. մեկ խոսակցական էր գնում, մեկ՝ գրական:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (08.06.2016)

  17. #9
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    24
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նեկրոֆիլիան մենակ Վիտկոպով է ուտվում, էն էլ որովհետև իր շարադրանքն ուղղակի վերջն է, չես կարողանում թերություն գտնել: Էս գործում շարադրանքն ու բովանդակությունն իրար հեչ չէին բռնում, էդ տնական շարադրանքը նման բովանդակության մեջ դուրըս չեկավ, երևի էդպես էր արված, որ թեթևանա առանց էդ էլ ծանր թեման:
    Ափսոս էր Էրիկը վերջում
    Blessed the poison which brings the end

  18. #10
    Լամպ
    Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverwhere
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,187
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի ասել` մութ էր, մռայլ էր, սև էր, բայց եսիմ, նենց չի որ շատ մութ, մռայլ ու սև ա: Մի խոսքով, չգիտեմ թե էս պատմվածքի հանդեպ ինչ եմ զգում
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  19. #11
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ չգիտի էլ ինչ ասի:
    Այ հենց դրանից... մարդ չգիտի թե ինչ ասի։ Հետաքրքիր, ոչ միանշանակ նստվածք է թողնում։ Վախեցնում է այդ ցնդած պրոֆեսորը, բայց նրա ավելի ցնդած կինն էլ ավելի է վախեցնում։ Փաստորեն դուրս է գալիս, որ չնայած այդ պատմաբանը այդքան սիրում էր իր կնոջը, բայց նա կնոջ մահից ընդամենը վեց ամիս անց նա նորից ամուսնանում է։ Դա ի՞նչ է, անձի երկատու՞մ։ Կինն էլ ամուսնուց հետ չի մնում, ու հարց է առաջանում՝ ո՞վ է ավելի խելահեղ, ամուսինը՝ ով չնայած իր մեծ սիրուն առ իր մեռած կինը, ամուսնանում է ընդամենը վեց ամիս անց, թե՞ կինը, ով տեսնելով դա, ընդունում է իրերն ինչպես կա և ամուսնանում հույժ տարօրինակ ու խելագարության ակնհայտ նշաններով տղամարդու հետ։
    Դեպքերն առանց ակնհայտ զգացմունքների, սառը, անտարբեր արձանագրումն էլ ավելի է հաստատում որ նրա ներսում շատ բաներ իրենց տեղում չեն։
    Իմ դուրն եկավ, չնայած շատ մռայլ ու ահասառսուռ էր։ Ասես ինձ թույլ էր տրված ապահով հեռավորությունից դիտել այս և այն աշխարհների սահմանագծին հավասրակշռությունը հազիվ պահող այդ կիսախելագար լարախաղացների ներքնաշխարհը։ Հեռակա հիշեցնում է «I Zombie» ֆիլմը։
    Քանի որ ակումբցիների գրելաոճին դեռ ծանոթ չեմ, չեմ կարող շատ բան ասել, սակայն իր մռայլությամբ նման է ծովանկարին։ Միգուցե Գալաթեան, կամ Լիսբեթը՞։
    Հեղինակին շնորհակալություն։
    Վերջին խմբագրող՝ Micke: 08.06.2016, 22:59:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.06.2016), Ուլուանա (09.06.2016)

  21. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր: Մենակ լեզուն էր մի քիչ անհարթ. մեկ խոսակցական էր գնում, մեկ՝ գրական:
    Դու ես գրել։
    Էդ պահն էլ դիտմամբ ես արել։

    Ի դեպ, իմ իմանալով, նեկրոֆիլիան կոնկրետ մեռելի հանդեպ շեղում չի, այլ տարբեր մեռելների։
    Էդ պատճառով էլ շատ նեկրոֆիլներ մորգի աշխատողներ են լինում։
    Սա ավելի շատ Էլիզոֆիլիա էր։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (09.06.2016), Աթեիստ (08.06.2016)

  23. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ես գրել։
    Էդ պահն էլ դիտմամբ ես արել։

    Ի դեպ, իմ իմանալով, նեկրոֆիլիան կոնկրետ մեռելի հանդեպ շեղում չի, այլ տարբեր մեռելների։
    Էդ պատճառով էլ շատ նեկրոֆիլներ մորգի աշխատողներ են լինում։
    Սա ավելի շատ Էլիզոֆիլիա էր։
    Ես չեմ Գալ ես սենց հիվանդ բաներ չեմ գրում:

  24. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ Գալ ես սենց հիվանդ բաներ չեմ գրում:
    Մեկ ա դու ես։

  25. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,136
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ ա դու ես։
    Արի գրազ գանք Էս ակումբցիները ինչ մի սլուխից ընկել են

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N6
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 40
    Վերջինը: 27.06.2016, 02:35
  3. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  4. Գրական դիմակ N4
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.06.2016, 09:06
  5. Գրական դիմակ N1
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 38
    Վերջինը: 21.06.2016, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •