User Tag List

Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 236 հատից

Թեմա: Կանխատեսումների մրցույթ․ Ֆրանսիա-2016 ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կանխատեսումների մրցույթ․ Ֆրանսիա-2016 ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն

    Բարև Ձեզ ֆուտբոլասեր ընկերներ։ Հունիսի 10-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության ընթացքին հետևելն ավելի հետաքրքիր դարձնելու տարբերակներից մեկը կանխատեսումներն են։ Այդ առիթով ներկայացնում եմ Ձեզ Կանխատեսումների մրցույթի անցկացման, միավորների հաշվարկման կարգը։

    1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն բոլորը։ Մրցույթին կարելի է միանալ ցանկացած տուրից։
    2. Հերթական տուրի կանխատեսումները պետք է ուղարկել մինչև տվյալ տուրի համար նշված վերջնաժամկետը, անձնական նամակի միջոցով (private massage)։
    3. Մինչև հերթական տուրի առաջին խաղը սկսվելը, բոլորի կողմից ուղարկված տարբերակները կտեղադրեն այս թեմայում, մրցույթի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
    4. Մրցույթի արդյունքով հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում, բոլոր տուրերում վաստակած միավորների գումարը կլինի առավելագույնը:
    5. Ամեն տուրից հետո, թեմայում կտեղադրվի այդ տուրի արդյունքները, ինչպես նաև մինչև այդ տուրը ներառյալ միավորների գումարային մրցաշարային աղյուսակը:

    Միավորների հաշվարկման կարգը՝


    1. Յուրաքանչյուր ճիշտ գուշակած հաշվի (և, բնականաբար հաղթողին, կամ ոչ-ոքի) համար մասնակիցը կստանա 7 միավոր:
    Օրինակ՝
    ա) կանխատեսում՝ Իտալիա-Անգլիա 2-0, իրականում Իտալիա-Անգլիա 2-0,
    բ) կանխատեսում՝ Ուելս-Իսլանդիա 2-2, իրականում՝ Ուելս-Իսլանդիա 2-2։

    2. Խաղի հաղթողին, և գոլերի տարբերության (կամ ոչ-ոքի, բայց այլ հաշվով) գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 4 միավոր։
    Օրինակ՝
    ա) կանխատեսում՝ Իտալիա-Անգլիա 2-0, իրականում Իտալիա-Անգլիա՝ 4-2,
    բ) կանխատեսում՝ Ուելս-Իսլանդիա 2-2, իրականում՝ Ուելս-Իսլանդիա 0-0։

    3. Խաղի հաղթողին ճիշտ գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 2 միավոր։
    Օրինակ`
    կանխատեսում՝ Իտալիա-Անգլիա 2-0, իրականում՝ Իտալիա-Անգլիա 1-0։

    4. Եզրափակչի մասնակիցներից յուրաքանչյուրին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 10-ական միավոր։
    5. Եվրոպայի 2016թ․ չեմպիոնին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 25 միավոր:
    6. Եվրոպայի 2016թ․ լավագույն ռմբարկուին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 30 միավոր։

    Ուշադրություն՝
    • - Եզրափակչի մասնակիցների, հաղթողի և լավագույն ռմբարկուի Ձեր տարբերակները պետք է ուղարկել առաջին տուրի կանխատեսումների հետ միասին:

    Բոլորիս մաղթում եմ հաճելի ու արդար մրցակցություն, ինչպես նաև դիտարժան ու հետաքրքրիր առաջնություն:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (08.06.2016), Tiger29 (08.06.2016), Անվերնագիր (08.06.2016), Նաիրուհի (13.06.2016), Նիկեա (10.06.2016), Ռուֆուս (08.06.2016), Տրիբուն (08.06.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 55
    Վերջինը: 09.07.2016, 16:36
  2. Գրառումներ: 357
    Վերջինը: 04.08.2014, 02:03
  3. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 22:03
  4. Ֆուտբոլի Հայաստանյան առաջնություն
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 11.12.2007, 09:14
  5. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 176
    Վերջինը: 22.11.2007, 20:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •