Բարև Ձեզ ֆուտբոլասեր ընկերներ։ Հունիսի 10-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության ընթացքին հետևելն ավելի հետաքրքիր դարձնելու տարբերակներից մեկը կանխատեսումներն են։ Այդ առիթով ներկայացնում եմ Ձեզ Կանխատեսումների մրցույթի անցկացման, միավորների հաշվարկման կարգը։
1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն բոլորը։ Մրցույթին կարելի է միանալ ցանկացած տուրից։
2. Հերթական տուրի կանխատեսումները պետք է ուղարկել մինչև տվյալ տուրի համար նշված վերջնաժամկետը, անձնական նամակի միջոցով (private massage)։
3. Մինչև հերթական տուրի առաջին խաղը սկսվելը, բոլորի կողմից ուղարկված տարբերակները կտեղադրեն այս թեմայում, մրցույթի թափանցիկությունն ապահովելու նպատակով:
4. Մրցույթի արդյունքով հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ում, բոլոր տուրերում վաստակած միավորների գումարը կլինի առավելագույնը:
5. Ամեն տուրից հետո, թեմայում կտեղադրվի այդ տուրի արդյունքները, ինչպես նաև մինչև այդ տուրը ներառյալ միավորների գումարային մրցաշարային աղյուսակը:
Միավորների հաշվարկման կարգը՝
1. Յուրաքանչյուր ճիշտ գուշակած հաշվի (և, բնականաբար հաղթողին, կամ ոչ-ոքի) համար մասնակիցը կստանա 7 միավոր:
Օրինակ՝
ա) կանխատեսում՝ Իտալիա-Անգլիա 2-0, իրականում Իտալիա-Անգլիա 2-0,
բ) կանխատեսում՝ Ուելս-Իսլանդիա 2-2, իրականում՝ Ուելս-Իսլանդիա 2-2։
2. Խաղի հաղթողին, և գոլերի տարբերության (կամ ոչ-ոքի, բայց այլ հաշվով) գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 4 միավոր։
Օրինակ՝
ա) կանխատեսում՝ Իտալիա-Անգլիա 2-0, իրականում Իտալիա-Անգլիա՝ 4-2,
բ) կանխատեսում՝ Ուելս-Իսլանդիա 2-2, իրականում՝ Ուելս-Իսլանդիա 0-0։
3. Խաղի հաղթողին ճիշտ գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 2 միավոր։
Օրինակ`
կանխատեսում՝ Իտալիա-Անգլիա 2-0, իրականում՝ Իտալիա-Անգլիա 1-0։
4. Եզրափակչի մասնակիցներից յուրաքանչյուրին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 10-ական միավոր։
5. Եվրոպայի 2016թ․ չեմպիոնին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 25 միավոր:
6. Եվրոպայի 2016թ․ լավագույն ռմբարկուին գուշակելու դեպքում մասնակիցը կստանա 30 միավոր։
Ուշադրություն՝
• - Եզրափակչի մասնակիցների, հաղթողի և լավագույն ռմբարկուի Ձեր տարբերակները պետք է ուղարկել առաջին տուրի կանխատեսումների հետ միասին:
Բոլորիս մաղթում եմ հաճելի ու արդար մրցակցություն, ինչպես նաև դիտարժան ու հետաքրքրիր առաջնություն:
Էջանիշներ