Լեո-ի խոսքերից
Սովորաբար Կրոն բաժին չեմ մտնում ու չեմ մասնակցում/չեմ կարդում քննարկումները մի քանի պատճառներով, որոնցից հիմնականներն են.
- երբեք ոչ մի տեղ ու ոչ մի պայմաններում հնարավոր չէ համոզվել Աստվածաշնչի բացարձակ ճշմարտացիության կամ ոչ ճշմարտացիության մեջ,
- չեմ ցանկանում կարդալ այլոց դատողությունները, որովհետև դրանք հիմնականում համոզմունքների տեսքով են լինում,
- ափսոսում եմ ժամանակս,
- այլ պատճառներ:
Այս թեման ուշադրությունս գրավեց իր վերնագրով, որն ըստ իս ավելի ընդգրկուն է, քան երևի ողջ Կրոն բաժինը, Ակումբը, ինտերնետը, Երկրագունդը, Արեգակնային համակարգը և նույնիսկ Լենինի բոլոր հատորներն իրար հետ վերցրած…
Էլի չէի անդրադառնա թեմային, եթե չլիներ վերջին (մեջբերած) նախադասությունը: Չէ՛, ավելի ճիշտ վերջին նախադասության մեջ օգտագործված շեշտը:
Մի քանի հռետորական հարցեր կտամ, որոնց պատասխանները չեմ ակնկալում Ու երևի այսքանով էլ սահմանափակվեմ՝ առանց մասնակցելու հետագա քննարկումներին:
-Ի՞նչ իմանանք, որ Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Համենայն դեպս ես Աստվածաշնչում էդպես էլ չկարողացա դա գտնել: Այն ինչ գտել եմ, հետևյալն ա՝ զուրկ ու անտեղյակ մնա էնքան, մինչև կմեռնես: Հենց մեռնես, «կապրես» լավ: Մի տեսակ կաշառքի պես բան ա ստացվում. ապրիր վատ, որ ապրես լավ... Եսիմ...
-Ինչու՞ պիտի Աստված ցանկանա, որ մենք երջանիկ լինենք: Եթե ինչ-որ մեկին տան ծովերի ողջ ավազը, ինչու պիտի նա ցանկանա, որ ինչ-որ կենկրետ ավազահատիկի վրայի աներևակայելի փոքր արարածներ երջանիկ լինեն… Կամ երջանիկ լինեն ու՞մ պատկերացմամբ...
-Եթե Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք, ինչու՞ է ստեղծել դժբախտությունը: Թե՞ դա մարդիկ են ստեղծել: Ուրեմն մարդի՞կ էլ են արարիչներ… Ուրեմն մարդի՞կ էլ են Աստծուն հավասար բաներ ստեղծում... Թե՞ ամեն դեպքում դժբախտությունը Աստված ա ստեղծել: Իսկ եթե Նա է ստեղծել, ուրեմն երևույթը պիտի լինի, ուրեմն ոմանք պիտի դժբախտ լինեն:
Հ.Գ. Ինքս աթեիստ ՉԵՄ, Աստծո, հավատքի ու կրոնի մասին ունեմ իմ պատկերացումները, որոնք ոչ մի կերպ չեմ ուզում փաթաթել ուրիշների վզին, պահում եմ իմ մեջ, ինձ համար:
Էջանիշներ