User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Աստված-մարդ հարաբերություններ

  1. #16
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս բաժին առաջին անգամ եմ ներխուժում, բայց քննարկումը ահավոր պրիմիտիվ ա, չնայած վերնագիրը շատ լավն ա, որովհետև եթե դուրս գաք Աստվածաշնչի սահմաններից, մտնեք այլ կրոնների սուրբ գրքերի սահմանները, դրանից հետո ընդհանրապես դուրս գաք կրոնների սահմաններից և հայտնվեք հավատքի տիրույթում, այ այդ ժամանակ քնարկումը հետաքրքիր կլինի, հիմնված չի լինի իրարամերժ գրքերի և աղբյուրների վրա, որովհետև ամեն մարդ իր մեջ պարունակում է ողջ տիեզերքի ինֆորմացիան, եթե փնտրում եք պատասխանը գալիս է, հենց Ձեր միջից:
    Հա իսկ Աստված իսկապես սպիտակ սավանով ջղայն պապիկ չի, որ նստա վերևը սպասում ա երբ ենք մի վատ բան անելու, որ մի վռազ պատժի: Աստված անհատականություն է, դա ակնհայտ է, բայց իր անհատականության ընկալումը մեզ համար դժվար է, ինքը շատ многогранный -ա: Մարդիկ իրենց կողքի մարդուն են միակողմանի ընկալում, էլ ուր մնաց Աստծուն:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (05.09.2016), S.L.V. (05.09.2016), Sambitbaba (04.09.2016)

  3. #17
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    էս բաժին առաջին անգամ եմ ներխուժում, բայց քննարկումը ահավոր պրիմիտիվ ա, չնայած վերնագիրը շատ լավն ա, որովհետև եթե դուրս գաք Աստվածաշնչի սահմաններից, մտնեք այլ կրոնների սուրբ գրքերի սահմանները, դրանից հետո ընդհանրապես դուրս գաք կրոնների սահմաններից և հայտնվեք հավատքի տիրույթում, այ այդ ժամանակ քնարկումը հետաքրքիր կլինի, հիմնված չի լինի իրարամերժ գրքերի և աղբյուրների վրա, որովհետև ամեն մարդ իր մեջ պարունակում է ողջ տիեզերքի ինֆորմացիան, եթե փնտրում եք պատասխանը գալիս է, հենց Ձեր միջից:
    Հա իսկ Աստված իսկապես սպիտակ սավանով ջղայն պապիկ չի, որ նստա վերևը սպասում ա երբ ենք մի վատ բան անելու, որ մի վռազ պատժի: Աստված անհատականություն է, դա ակնհայտ է, բայց իր անհատականության ընկալումը մեզ համար դժվար է, ինքը շատ многогранный -ա: Մարդիկ իրենց կողքի մարդուն են միակողմանի ընկալում, էլ ուր մնաց Աստծուն:
    Գրառմանդ համարյա ամեն կետի տակ համաձայն եմ ստորագրել, Ապսարա ջան, բացի այն, որ Աստված` անհատականություն է: Նույնիսկ Աստվածաշնչի ու կրոնների սահմաններից դուրս չգալով էլ կարելի է հանդիպել մտքերի, որ Աստված անհատականություն չէ, իսկ ասածիդ պես դրանց սահմաններից դուրս գալուց հետո, շատ ավելի վառ ու նկատելի է դառնում դա: Դա լավ նկատելի է հետքրիստոսական-նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հոգևոր-մտավորականների աշխատություններում էլ, այսինքն մինչև չորրորդ դարի վերջում Աստվածաշնչի ձևավորվելը: Այդ միտքը հասնում է միջնադար էլ, ավելի ուշ հնչում է անգամ մեր Գրիգոր Տաթևացու շուրթերից էլ, երբ նա Աստծոն տալիս է Ամենակալ Աստված անունը, այսինքն ամեն ինչ իր մեջ ընդգրկող: Մինչև օրս էլ մենք հաճախ Աստծոն անվանում ենք "Գոյ" կամ "Ամենայն Գոյ" ( այսինքն, "Գոյություն" կամ "Գոյություն ունեցող Ամեն Ինչ", ճի՞շտ եմ հասկանում...): Եվ ուրեմն, եթե Աստված բախը փոխարինենք Աբսոլյուտ, Տիեզերք կամ Կյանք բառերով, դրանից նույնպես ոչինչ չի փոխվի:

    Իմ տրամաբանությանը դեմ է Աստծոն անհատականացնելուն, քանի որ եթե նրան անհատականացնում ես, դրանով իսկ դու սահմանափակում ես նրան: Այսինքն, եթե դու ասում եսդ, որ Աստված կոնկրետ այս բանն է, ուրեմն ընդունում ես, որ Նա` մեկ այլ բան չէ: Այս փաստի հետ դեռ կարելի էր վիճել, քանի որ ոմանք իրոք որ վստահորեն այն կարծիքին են, որ այո, Աստված կոնկրետ մի ինչ-որ բան կարող է լինել, իսկ մեկ այլ կոնկրետ բան` ոչ: (Չնայած, այս կերպ մոտանալով Աստծոն, մենք ակամա նսեմացնում ենք նրա կարողությունը. քանի որ եթե Աստված ամենակարող է, ի՞նչ կարող է գոյություն ունենալ, ինչն Աստված անկարող է լինել: ) Բայց կա մեկ փաստ ևս, որը, հարցին այսպիսի մոտեցման դեպքում, անմիջապես սկսում է կորցնել վստահությունն իր հանդեպ: Խոսքս այն մտքի մասին է, որի հետ համաձայն է, կարծում եմ, յուրաքանչյուր ոչ-աթեիստ. որ Աստված` ամենուր է:

    Հա, իհարկե, աչքիթողի չեմ արել քո այն խոսքը, որ Աստված բազմաշերտ/բազմակողմանի է, և հաճույքով դրան կավելացնեմ իմ կողմից, որ Աստված նաև բազմատարածքային է: Բայց, եթե համարում ենք, որ Աստված անհատականություն է, ստացվում է, որ այս ընդամենը մեկ շերտի վրա, մեկ տարածքում ապրող վեց միլիարդ մարդկությունը պետք է երկար մի հերթ կանգնի Աստծո հետ շփման համար, և եթե մեկ Աստծոն բաժանենք վեց միլիարդ մարդու, ուրեմն այդ մարդկանցից շատերն իրոք որ իրենց կյանքի ընթացքում հնարավորություն չեն ունենա շփվելու այդ Աստծո հետ: Ուրեմն շատ ճիշտ են աթեիստները, որ ասում են Աստված չկա, քանզի ի՞նչ տարբերություն, նա կա բայց անհասանելի՞ է, թե՞ ուղղակի չկա, - դրանից ինչ-որ բան փոխվու՞մ է կոնկրետ նրա համար, ում իր կյանքում այդպես էլ բախտ չի վիճակվելու շփվել Աստծո հետ: Իսկ անհատականություն-Աստված, ինչ խոսք, որ չի կարող լինել միանգամից բոլոր տեղերում, քանզի անհատականությունը կարող է այնտեղ միայն, որտեղ ինքը կա:

    Սա` Աստծո մասին իմ կարծիքի հակիրճ մեկնաբանությունն է: Բայց, քանի որ ես հռետորականության չեմ հավակնում, ավելի ուրախ կլինեի լսել քո բացատրությունը, թե ինչո՞վ է ակնհայտ քեզ համար, որ Աստված`անհատականություն է:

    Շնորհակալ եմ նախապես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու Գենոմը և Աստված
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 25.01.2011, 11:05
  2. Աստված պատժու՞մ է
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 113
    Վերջինը: 18.02.2009, 14:15
  3. Ու՞ր էիր, Աստված...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Կրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.06.2007, 16:54
  4. «Գթասիրտ» աստված
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.11.2006, 17:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •