User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Աստված-մարդ հարաբերություններ

  1. #1
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աստված-մարդ հարաբերություններ

    Մի քանի մտքեր, որոնցով ուզում եմ կիսվել: Միգուցե ոմանց այն հետաքրքրի, ոմանց նույնիսկ լինի օգտակար:

    Խոսքը վերաբերում է Աստծո վերաբերմունքին դեպի մարդ: Շատ հաճախ աստվածաշնչի սխալ մեկնաբանության պատճառով առաջանում են թյուր պատկերացումներ Աստծու մասին, ինչն հաճախ հանգեցնում է նրան, որ վերանում է ամեն տեսակ վստահություն Աստծո, Աստվածաշնչի և Աստծո ուղղակի խոսքի նկատմամբ:
    Ես համոզված եմ, որ Աստված սպիտակ սավանով փաթաթված, գավազանը ձեռքին, մարդկության վրա չարացած , խոժոռ դեմքով ծերուկ չի, ով սպասում է մեր սխալին, որպեսզի դաժանաբար պատժի:
    Հակառակը` ինչպես ամեն ստեղծագործող, նա նույնպես ցանկանում է որ իր ստեղծագործությունը հնարավորինս երկար ու լավ պահպանվի: Հենց դրա համար էլ գրվել է աստվածաշունչը:
    Օրինակ յուրաքանչյուր ապրանք ունի իր հետ մի գրքույկ, որտեղ գրված են օգտագօրծման կանոնները, որպեսզի տվյալ իրը հնարավորինս երկար ու անխափան ծառայի իր նպատակին: Համեմատությունն իհարկե կոպիտ է, սակայն աստվածաշունչը ես համարում եմ մարդու օգտագործման կանոնների գիրք, որպեսզի Աստծո ստեղծագործությունը հնարավորինս երկար ու անվնաս ապրի, վայելի կյանքի ամեն մի պահը իր տխուր և ուրախ էջերով հանդերձ:
    Աստված շատ մեծ նշանակություն է տալիս մարդու վերաբերմունքին ու հարաբերությանն առ Աստված, հանդեպ ինքն իրեն և դեպի ուրիշ մարդիկ` այսպես կոչված մերձավորը:
    Բերեմ օրինակ, որին ծանոթ են նույնիսկ աստվածաշնչին անտեղյակ մարդիկ:
    Խոսքը վերաբերվում է տաս պատվիրաններին: Մի օր այն ընթերցել ինձ ցնցեց այն միտքը, որ այս պատվիրակները մարդու իրեն շրջապատող աշխարհի ընկալմանն ու նրա հետ հարաբերությունների կառուցման հիմքն են: Ես ցնցված էի մնացել, որ տաս պատվիրանից ընդամենը երեքն են, որ վերաբերում են Մարդ - Աստված հարաբերություններին: Մնացած յոթը խոսում են մարդ - մարդ հարաբերությունների մասին: Այսինքն ստացվում է որ Նա մարդու և իր մասին խոսում է իր պատվիրանների ընդամենը 30 տոկոսում, մնացած յոթանասուն տոկոսում Նրան հետաքրքրում է մարդկային ճիշտ հարաբերությունների կառուցումն ու զարգացումը:

    Աստված ցանկանու'մ է որ մենք երջանիկ լինենք:

  2. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,248
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված ցանկանու'մ է որ մենք երջանիկ լինենք:
    Սովորաբար Կրոն բաժին չեմ մտնում ու չեմ մասնակցում/չեմ կարդում քննարկումները մի քանի պատճառներով, որոնցից հիմնականներն են.

    - երբեք ոչ մի տեղ ու ոչ մի պայմաններում հնարավոր չէ համոզվել Աստվածաշնչի բացարձակ ճշմարտացիության կամ ոչ ճշմարտացիության մեջ,
    - չեմ ցանկանում կարդալ այլոց դատողությունները, որովհետև դրանք հիմնականում համոզմունքների տեսքով են լինում,
    - ափսոսում եմ ժամանակս,
    - այլ պատճառներ:

    Այս թեման ուշադրությունս գրավեց իր վերնագրով, որն ըստ իս ավելի ընդգրկուն է, քան երևի ողջ Կրոն բաժինը, Ակումբը, ինտերնետը, Երկրագունդը, Արեգակնային համակարգը և նույնիսկ Լենինի բոլոր հատորներն իրար հետ վերցրած…

    Էլի չէի անդրադառնա թեմային, եթե չլիներ վերջին (մեջբերած) նախադասությունը: Չէ՛, ավելի ճիշտ վերջին նախադասության մեջ օգտագործված շեշտը:

    Մի քանի հռետորական հարցեր կտամ, որոնց պատասխանները չեմ ակնկալում Ու երևի այսքանով էլ սահմանափակվեմ՝ առանց մասնակցելու հետագա քննարկումներին:

    -Ի՞նչ իմանանք, որ Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Համենայն դեպս ես Աստվածաշնչում էդպես էլ չկարողացա դա գտնել: Այն ինչ գտել եմ, հետևյալն ա՝ զուրկ ու անտեղյակ մնա էնքան, մինչև կմեռնես: Հենց մեռնես, «կապրես» լավ: Մի տեսակ կաշառքի պես բան ա ստացվում. ապրիր վատ, որ ապրես լավ... Եսիմ...
    -Ինչու՞ պիտի Աստված ցանկանա, որ մենք երջանիկ լինենք: Եթե ինչ-որ մեկին տան ծովերի ողջ ավազը, ինչու պիտի նա ցանկանա, որ ինչ-որ կենկրետ ավազահատիկի վրայի աներևակայելի փոքր արարածներ երջանիկ լինեն… Կամ երջանիկ լինեն ու՞մ պատկերացմամբ...
    -Եթե Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք, ինչու՞ է ստեղծել դժբախտությունը: Թե՞ դա մարդիկ են ստեղծել: Ուրեմն մարդի՞կ էլ են արարիչներ… Ուրեմն մարդի՞կ էլ են Աստծուն հավասար բաներ ստեղծում... Թե՞ ամեն դեպքում դժբախտությունը Աստված ա ստեղծել: Իսկ եթե Նա է ստեղծել, ուրեմն երևույթը պիտի լինի, ուրեմն ոմանք պիտի դժբախտ լինեն:

    Հ.Գ. Ինքս աթեիստ ՉԵՄ, Աստծո, հավատքի ու կրոնի մասին ունեմ իմ պատկերացումները, որոնք ոչ մի կերպ չեմ ուզում փաթաթել ուրիշների վզին, պահում եմ իմ մեջ, ինձ համար:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 08.06.2016, 10:35:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    S.L.V. (08.06.2016), Աթեիստ (08.06.2016), Տրիբուն (08.06.2016)

  4. #3
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Ինքս աթեիստ ՉԵՄ, Աստծո, հավատքի ու կրոնի մասին ունեմ իմ պատկերացումները, որոնք ոչ մի կերպ չեմ ուզում փաթաթել ուրիշների վզին, պահում եմ իմ մեջ, ինձ համար:
    Հետաքրքիր կլիներ եթե ավելի մանրամասնեիր )

    - երբեք ոչ մի տեղ ու ոչ մի պայմաններում հնարավոր չէ համոզվել Աստվածաշնչի բացարձակ ճշմարտացիության կամ ոչ ճշմարտացիության մեջ
    Աստվածաշնչում կան ակնհայտ հակասություններ, որոնք հնարավոր չի հերքել ու եթե կան նմանատիպ սխալներ, կլինեն նաև լիքը ուրիշ սխալներ: Չեմ ուզում մանրամասն գրել, ավելի լավա կարդաք Լեո Տաքսիլ, եթե հետաքրքիրա - "Զվարճալի Աստվածաշունչը"

    -Ի՞նչ իմանանք, որ Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Համենայն դեպս ես Աստվածաշնչում էդպես էլ չկարողացա դա գտնել: Այն ինչ գտել եմ, հետևյալն ա՝ զուրկ ու անտեղյակ մնա էնքան, մինչև կմեռնես: Հենց մեռնես, «կապրես» լավ: Մի տեսակ կաշառքի պես բան ա ստացվում. ապրիր վատ, որ ապրես լավ... Եսիմ...
    -Ինչու՞ պիտի Աստված ցանկանա, որ մենք երջանիկ լինենք: Եթե ինչ-որ մեկին տան ծովերի ողջ ավազը, ինչու պիտի նա ցանկանա, որ ինչ-որ կենկրետ ավազահատիկի վրայի աներևակայելի փոքր արարածներ երջանիկ լինեն… Կամ երջանիկ լինեն ու՞մ պատկերացմամբ...
    -Եթե Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք, ինչու՞ է ստեղծել դժբախտությունը: Թե՞ դա մարդիկ են ստեղծել: Ուրեմն մարդի՞կ էլ են արարիչներ… Ուրեմն մարդի՞կ էլ են Աստծուն հավասար բաներ ստեղծում... Թե՞ ամեն դեպքում դժբախտությունը Աստված ա ստեղծել: Իսկ եթե Նա է ստեղծել, ուրեմն երևույթը պիտի լինի, ուրեմն ոմանք պիտի դժբախտ լինեն:
    Դժբախտություն կոչեցյալը դա երջանկության հակառակնա, այսինքն առանց մեկի մյուսը սկի չէինք իմանա ինչա: Ոնց որ չէինք իմանա լույսն ինչա, եթե խավարը չլիներ:

  5. #4
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    25
    Գրառումներ
    1,253
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինակ յուրաքանչյուր ապրանք ունի իր հետ մի գրքույկ, որտեղ գրված են օգտագօրծման կանոնները, որպեսզի տվյալ իրը հնարավորինս երկար ու անխափան ծառայի իր նպատակին: Համեմատությունն իհարկե կոպիտ է, սակայն աստվածաշունչը ես համարում եմ մարդու օգտագործման կանոնների գիրք, որպեսզի Աստծո ստեղծագործությունը հնարավորինս երկար ու անվնաս ապրի, վայելի կյանքի ամեն մի պահը իր տխուր և ուրախ էջերով հանդերձ:
    Ադամը խնդրում է այս թեման շարունակել Սպառողի իրավունքներ բաժնում:
    Ի՞նչու առաջին իսկ ապրանքի թողարկաման ժամանակ չի եղել ««մարդու օգտագործման կանոնների գիրքը»»: Ինչո՞ւ է մոլորեցրել Ադամին, կամ ի՞նչու է խստագույնս պատժել Ադամին, եթե վերջինս չի ունեցել ««օգտագործման կանոնների գիրքը»»: Ո՞ւր մնաց սպառողի իրավունքները
    A long time ago, in a galaxy far, far away...

  6. #5
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար Կրոն բաժին չեմ մտնում ու չեմ մասնակցում/չեմ կարդում քննարկումները մի քանի պատճառներով, որոնցից հիմնականներն են.

    - երբեք ոչ մի տեղ ու ոչ մի պայմաններում հնարավոր չէ համոզվել Աստվածաշնչի բացարձակ ճշմարտացիության կամ ոչ ճշմարտացիության մեջ,
    - չեմ ցանկանում կարդալ այլոց դատողությունները, որովհետև դրանք հիմնականում համոզմունքների տեսքով են լինում,
    - ափսոսում եմ ժամանակս,
    - այլ պատճառներ:

    Այս թեման ուշադրությունս գրավեց իր վերնագրով, որն ըստ իս ավելի ընդգրկուն է, քան երևի ողջ Կրոն բաժինը, Ակումբը, ինտերնետը, Երկրագունդը, Արեգակնային համակարգը և նույնիսկ Լենինի բոլոր հատորներն իրար հետ վերցրած…

    Էլի չէի անդրադառնա թեմային, եթե չլիներ վերջին (մեջբերած) նախադասությունը: Չէ՛, ավելի ճիշտ վերջին նախադասության մեջ օգտագործված շեշտը:

    Մի քանի հռետորական հարցեր կտամ, որոնց պատասխանները չեմ ակնկալում Ու երևի այսքանով էլ սահմանափակվեմ՝ առանց մասնակցելու հետագա քննարկումներին:

    -Ի՞նչ իմանանք, որ Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Համենայն դեպս ես Աստվածաշնչում էդպես էլ չկարողացա դա գտնել: Այն ինչ գտել եմ, հետևյալն ա՝ զուրկ ու անտեղյակ մնա էնքան, մինչև կմեռնես: Հենց մեռնես, «կապրես» լավ: Մի տեսակ կաշառքի պես բան ա ստացվում. ապրիր վատ, որ ապրես լավ... Եսիմ...
    -Ինչու՞ պիտի Աստված ցանկանա, որ մենք երջանիկ լինենք: Եթե ինչ-որ մեկին տան ծովերի ողջ ավազը, ինչու պիտի նա ցանկանա, որ ինչ-որ կենկրետ ավազահատիկի վրայի աներևակայելի փոքր արարածներ երջանիկ լինեն… Կամ երջանիկ լինեն ու՞մ պատկերացմամբ...
    -Եթե Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք, ինչու՞ է ստեղծել դժբախտությունը: Թե՞ դա մարդիկ են ստեղծել: Ուրեմն մարդի՞կ էլ են արարիչներ… Ուրեմն մարդի՞կ էլ են Աստծուն հավասար բաներ ստեղծում... Թե՞ ամեն դեպքում դժբախտությունը Աստված ա ստեղծել: Իսկ եթե Նա է ստեղծել, ուրեմն երևույթը պիտի լինի, ուրեմն ոմանք պիտի դժբախտ լինեն:

    Հ.Գ. Ինքս աթեիստ ՉԵՄ, Աստծո, հավատքի ու կրոնի մասին ունեմ իմ պատկերացումները, որոնք ոչ մի կերպ չեմ ուզում փաթաթել ուրիշների վզին, պահում եմ իմ մեջ, ինձ համար:
    Լեո ջան (ոչինչ չէ՞, որ այսպես անմիջական եմ դիմում), թեկուզ դու պատասխան չես ակնկալում և հարցերդ էլ զուտ հռետորական են, այսինքն հարցադրողի տեսակետից հարցը պարունակում է պատասխանն իր մեջ, սակայն փորձեմ պատասխանել, կամ եթե կցանկանաս՝ ընթեռնելի մտորել։

    Այն ինչ ես գրել եմ, դա ոչ մի կերպ չեմ փորձում որևե վզի փաթաթել՝ ոչ քո, ոչ էլ մեկ ուրիշի, այլ պարզապես իմ մտորումներն են։

    «Ի՞նչ իմանանք, որ Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք։ Համենայն դեպս ես Աստվածաշնչում էդպես էլ չկարողացա դա գտնել։ Այն ինչ գտել եմ, հետևյալն ա՝ զուրկ ու անտեղյակ մնա էնքան, մինչև կմեռնես։ Հենց մեռնես, «կապրես» լավ։ Մի տեսակ կաշառքի պես բան ա ստացվում. ապրիր վատ, որ ապրես լավ...»

    Աստված բազմիցս աստվածաշնչում նշում է իր բարի կամքը մարդու համար։ Կատարեմ մեջբերում. «Որովհետև Աստված անպես սիրեց Աշխարհը, որ իր միածին որդուն տվեց որպես զոհ, որպեսզի նրան հավատացողները չկործանվեն, այլ հավիտենական կյանք ունենան» Ավետարան ըստ Հովհաննեսի 3։16
    Հռետորական հարց. Ի՞նչ ես կարծում ինչքան թանկ է մարդ-ստեղծագործությունն Աստծո համար, որ վերջնական օտարացումից փրկելու համար նա պատրաստ է իր ամենաթանկը զոհելու
    Հիսուսն ասաց. «Ես եկա որ կյանք ունենաք ավելցուկով» Ավետարան ըստ Հովհաննեսի 10։10
    Հիսուսը նկատի ունի կյանք, որը լի է բերկրանքով, իսկ այդ բերկրանքը և հոգևոր և նյութականին է վերաբերվում։
    Կան մարդիկ, ովքեր փորձում են Հիսուսին Աստծուց տարանջատել, սակայն. «Աստված հաճեց, որ նրանում (Հիսուսի մեջ) աստվածության ամբողջ լիությունը բնակվի։» Նամակ Կոլոսիայի քրիստոնյաներին 1։19
    Այսինքն Հիսուսը ոչ թե պարզապես մի թափառող ուսուցիչ էր, այլ Աստված։ «Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեց‚ Հոգով արդարացավ‚ հրեշտակներին երեւաց‚ քարոզվեց հեթանոսների մեջ, ճանաչվեց աշխարհում և համբարձվեց փառքով» Առաջին նամակ Տիմոթեոսին 3։16

    Այդ «կաշառքի» նմանվող վատ առևտրի մասին թյուր կարծիքն առաջացել է աստվածաշնչի սխալ մեկնաբանության հետևանքով։ Իրականում Աստված ցանկանում է, որ իր զավակները՝ մարդը, լավ ապրեն ՀԻՄԱ, ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ, ՄԱՐՄՆԻ ՄԵՋ։ Աղքատությունն Աստծու կամքը չի։

    Դու հարցնում ես «ինչու պիտի Աստված ցանկանա որ մենք երջանիկ լինենք։» Նույն կերպ կարելի է հարցնել. Իսկ ինչու՞ պիտի քանդակագործը ցանկանա որ իր ստեղծագործությունը լավ վիճակում պահպանվի։ Ինչու պիտի նկարիչը ցանկանա որ իր կտավները լավագույն պատկերասրահներում լինեն և լավագույնս պահպանվեն։ Եթե մենք կարողանում ենք գնահատել մեր ստեղծածը, միթե՞ Աստծո ինտելեկտը նույնը չի կարող ընկալել։ Եթե ստեղծագործող մարդը կարող է հոգ տանել իր նյութականացված երազանքի պահպանման համար, միթե՞ ամենաստեղծ Գոյը այդքան բանն անընդունակ է ընկալել։

    Դու հարցնում ես «Եթե Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք, ինչու՞ է ստեղծել դժբախտությունը։ Թե՞ դա մարդիկ են ստեղծել։ Ուրեմն մարդիկ էլ են արարիչներ...»

    Այսպիսի մի հարց տամ՝ նույնպես հռետորական. Խավարը դա ստեղծված է՞ թե այն պարզապես լույսի բացակայության ապացույցն է։ Լույսը հնարավոր է չափել. արագություն, ուժգնություն... Հնարավոր է՞ խավարը չափել։ Կասես բայց այն կա։ Խավարն իրականում լույսի բացակայության պատասխանն է։ Մենք այն այդպես ենք անվանում որպեսզի մեր ցգացողությունը նկարագրենք։
    Ասա ինձ խնդրեմ, գոյություն ունի՞ արդյոք ցուրտը, թե՞ դա իրականում մեր ընկալումն է ջերմության բացակայության ժամանակ։
    Հիմա ասա ինձ խնդրեմ. գոյություն ունի՞ արդյոք դժբախտությունը, թե՞ դա նույնպես մեր ընկալումն է երջանկության բացակայությանը։
    Կարող ես հարցնել՝ իսկ ինչու՞ այդ դեպքում մենք երջանիկ չենք։
    Որովհետև մեզ երջանիկ են դարձնում ոչ թե մեր կուշտ փորը, դիզայներների կարած հագուստները կամ աենավըրջին տարեթվի մեքենան, (կարող ես գտնել բազմաթիվ մարդկանց, ովքեր թվարկածս ունեն, բայց միևնույն է երջանիկ չեն) այլ մեր ներսում գտնվող այն տեղը, որը միայն Աստված կարող է լցնել։ Ես նկատի չունեմ որ այդ ամենը՝ կուշտ փոր, լավ հագուստ, լավ մեքենա մեզ հարկավոր չեն։
    իսկ մարդիկ իհարկե կարող են արարել։ Արարչագործություն չե՞ն մեր այս սքանչելի տառերը, իններորդ ալիքը, Վիեննական անտառի հեքիաթը, Միքելանջելոյի դավիդը, Հեմինգուեյի "ծերունին և ծովը" բազմահազար ուրիշ հրաշալիքներ, որոնք ապացուցում են, որ մարդը արարիչ է, ճիշտ իր երկնային հոր նման։
    Իմ համար Աստծո կամքի լավագույն արտահայտություներից մեկն է հետևյալ դրվագը. Մի բորոտ մոտենում է հիսուսին և ասում «Տեր եթե կամենաս, կմաքրես ինձ» որին Հիսուսը պատասխանում է, ձեռքը դնելով բորոտի վրա «կամենու՛մ եմ, մաքրվիր» որից հետո բորոտը լիովին ապաքինվում է։ Բորոտներն այն ժամանակ անձեռնմխելի էին, առողջ մարդը երբեք ձեռք չեր տալիս բորով բռնվածին, նրա դիպչած տեղը լվանում էին։ Բայց Աստծո՝ Հիսուսի համար նա, այդ բորով պատված մարդը իր ստեղծագործությունն էր, ի՛ր իններորդ ալիքը, ի՛ր Մադոննան, ի՛ր անլռելի զանգակատունն ու հորովելն էր։ Նա հիմա էլ ամեն մեկին ասում է՝ կամենու՛մ եմ, եղի՛ր ազատ քեզ պարուրած հոգսերից։ կամենու՛մ եմ, եղի՛ր առողջ։ Կամենու՛մ եմ, որ դու ապրես հավիտենությունն իմ հետ միասին։
    Վերջին խմբագրող՝ Micke: 08.06.2016, 13:42:

  7. #6
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպիսի մի հարց տամ՝ նույնպես հռետորական. Խավարը դա ստեղծված է՞ թե այն պարզապես լույսի բացակայության ապացույցն է։ Լույսը հնարավոր է չափել. արագություն, ուժգնություն... Հնարավոր է՞ խավարը չափել։
    Եթե հնարավոր չի խավարը "չափել", ինչում ես այնքան էլ համոզված չեմ, քանի որ գիտությունն առաջ է գնում ու զարգանում է ու այն ինչ անցյալում թվում էր անհնար, դառնում է հնարավոր ( արդեն հայտնաբերվել է բացասական մատերիան, զրոյական տատանումներն էներգիայի և այլն ), դա չի նշանակում, որ խավարը լույսի բացակայության ապացույցն է: Նույնկերպ կարելի է պնդել, որ լույսը խավարի բացակայության ապացույցն է` եթե կա խավար, չկա լույս ու հակառակը: Ստացվումա փակ շղթա: Մեկը մյուսով ա սահմանվում:

    Նույն օրինակը կարելի է կիրառել ցուրտ-խավար, բարի-չար հակադրությունների դեպքում:

  8. #7
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անվերնագիր ջան, բանն էլ հենց նրանում է, որ Ադամը անմիջական շփում ուներ իր արտադրողի հետ, ամեն տեսակի հարցերը կարող էր անմիջապես նրան ուղղել։ Ստեղծողն ասել էր՝ «տալիս եմ քեզ իշխանություն երկրի վրա եղած ամեն բանի վրա, վայելի՛ր։ Կարող ես ուտել պարտեզի բոլոր պտուղներից ինչքան սիրտդ ցանկանում է։ Միայն այ այս մի ծառի հետ գործ չունես։» Միգուցե հարցնես ինչու՞ այդ արգելքը։ Նույնպես կարող ես քո էդ պլանշետ արտադրողին հարցնել իսկ ինչու՞ չեմ կարող թեբլետիս վրա սոխ կտրտել։ Ուշադիր կարդա և կտեսնես որ Աստված չի, ով մոլորեցրել էր Ադամին։ «Սպառողն» ուներ սպառելու և վերարտադրվելու անսահմանափակ իրավունք, բայց ամեն իրավունք բերում է իր հետ նաև պատասխանատվություն։

  9. #8
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍԼՎ ջան, կարող ե՞ս խավարով վերացնել լույսը։ Իսկ լույսով խավարը՞։
    վերջերս Փարիզի աստրոֆիզիկայի ինստիտուտի գիտնականներից մեկի հետ էի զրուցում։ Ես հարցրեցի իրեն թե ինչպես է առաջացել լույսը։ Ասաց դրա մասին նոր-նոր կան մի քանի հիպոթեզներ, որոնք շատ երերուն են։ Ինչպես նաև քո հիշատակած սև մատերիան։ Ընդամենը հիպոթեզ որին պետք է ընդամենը հավատալ... կամ չհավատալ։ Հիպոթեզը դա փաստ չի այլ ենթադրություն։

  10. #9
    Մշտական անդամ S.L.V.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    ՍԼՎ ջան, կարող ե՞ս խավարով վերացնել լույսը։ Իսկ լույսով խավարը՞։
    վերջերս Փարիզի աստրոֆիզիկայի ինստիտուտի գիտնականներից մեկի հետ էի զրուցում։ Ես հարցրեցի իրեն թե ինչպես է առաջացել լույսը։ Ասաց դրա մասին նոր-նոր կան մի քանի հիպոթեզներ, որոնք շատ երերուն են։ Ինչպես նաև քո հիշատակած սև մատերիան։ Ընդամենը հիպոթեզ որին պետք է ընդամենը հավատալ... կամ չհավատալ։ Հիպոթեզը դա փաստ չի այլ ենթադրություն։
    Խավարն իրենով լույսի բացակայություննա ... եթե խավարը կա, լույսը չկա: Ինչ է նշանակում մեկով մյուսը վերացնել? Խավարը չի վերանում, անգամ եթե լույսը հայտնվում է, ուղղակի լույսի ներքո խավարը չի ընկալվում, երևում: Երբ լույսը վերանում է, խավարը նորից երևում է: Ոնց որ տարածությունը: Երբ որ տարածության մեջ օբյեկտա հայտնվում տարածությունը ոչ մի տեղ չի կորում: Նույնն էլ խավարը լույսով լցվելուց ոչ մի տեղ չի կորում: Իսկ այ լույսը կարող է ձևափոխվել էներգիայի մեկ այլ տեսակի` օրինակ մատերիայի: Ու այդ դեպքում լույսը որպես լույս դադարումա գոյություն ունենալ, բայց էներգիան չի կորում ու կարող է նորից լույսի վերածվել:

    Ոչ լույսը կարող է խավարը ոչնչացնել, ոչ էլ հակառակը: Ինչա լույսը, եթե գոյություն չունենար լույսն ընկալող գիտակցությունը? Այս հարցին պատասխանելուց կհասկանաս, որ առանց գիտակցության, որն ընկալումա այդ լույսը, լույսն ուղղակի գոյություն չէր ունենա: Իսկ լույս, որպես "լույս" ինտելլեկտի կողմիցա անվանվել: Ու եթե գոյություն չունենա լույսն առանձնացնող ինտելլեկտը, ոնց կտարբերեիր լույսը խավարից? ) Ստացվումա, որ լույսի "պապան" ինտելլեկտնա:

    Լավ մի հարց էլ տամ: Ասենք սովորական կյանքում լույսը դիտարկվումա որպես գիտակցությունից անկախ` արտաքին աղբյուր ունեցող գոյություն: Էդ դեպքում մի հարցա առաջանում, էն լույսը որ երազում ես տեսնում` ցանկացած պատկեր այսինքն, դրա աղբյուրը որտեղա, եթե ոչ քո սեփական գիտակցության մեջ?

  11. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,961
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Խավարը դա ստեղծված է՞ թե այն պարզապես լույսի բացակայության ապացույցն է։ Լույսը հնարավոր է չափել. արագություն, ուժգնություն... Հնարավոր է՞ խավարը չափել։ Կասես բայց այն կա։ Խավարն իրականում լույսի բացակայության պատասխանն է։ Մենք այն այդպես ենք անվանում որպեսզի մեր ցգացողությունը նկարագրենք։
    Հա, Մայք ջան, բայց նաև պետք չէ մոռանալ, որ խավարն ընդհանրապես կարելի է նաև նախասկիզբ համարել: Հիշու՞մ ես.
    "...եւ անդունդին վրայ խավար կար և Աստուծոյ Հոգին ջուրերուն վրայ կը շարժեր":
    Իսկ հետ նոր.
    "Եղիցի լույս", - և եղավ լույս:

    Բայց ես կարծում եմ, որ այս տողերն իրենց մեջ ավելի շատ գեղարվեստականություն են կրում: Այդ պատճառով են ավելացված երկինքն ու երկիրը, անդունդն ու ջրերը... Այսինքն, երբ վարագույրը բացվեր, բեմի վրա գեղեցիկ դեկորացիա էր անհրաժեշտ...

    Ինձ համար, օրինակ, ավելի տրամաբանական կլիներ Աստվածաշնչի այսպիսի սկիզբ.

    Սկզբում կար Անհունը, և Անհունի մեջ խավար կար միայն: Հետո Աստված ստեղծեց Լույսը, հետո` Ձայնը, հետո` Երկինքն ու Երկիրը, ջրերը և այդպես շարունակ...

    Բայց, քանի որ մենք գիտենք, որ նախ և առաջ գոյություն ունի Աստված, իսկ հետո նոր մնացած ամեն ինչ, կարելի է ասել, որ այդ Խասվարը` հենց ինքը Աստված է, իր աստվածային անճանաչելիության վիճակում: Ասելով "աստվածային անճանաչելիություն", նկատի ունեմ ոչ թե այն, որ ես ու դու չենք ճանաչում Աստծոն, ոչ: Ուզում եմ ասել, որ աստվածային անճանաչելիության վիճակում Աստված ինքն իրեն չի ճանաչում, այսինքն, գիտի, որ ինքն Աստված է, բայց թե ինչ ասել է Աստված`չգիտի:
    Եվ ինչ խոսք, որ երբ մի երջանիկ օր Աստված այնուհանդերձ տվեց իրեն այդ հարցը` "Ի՞նչ ասել է Աստված", - նա անմիջապես որոշեց ճանաչել Աստծոն, ճանաչել ինքն իրեն: Իսկ մի բան ճանաչելու համար, մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ փորձ է անհրաժեշտ: Դե իսկ փորձն էլ, շատ հնարավոր է, որ միայն նյութական կարող է լինել:

    Եվ Աստված ասաց. "Եղիցի Լույս", - և եղավ Լույս: Սա նյութականացման առաջին պրոցեսն է, այսինքն Լույսը` նյութի ամենասկզբնական մասնիկն է:
    Հետո Աստված ասաց. "Եղիցի Ձայն", - և եղավ Ձայն: (Նյութականացման երկրորդ պրոցես

    Մնացածն արդեն, ինչը բոլորս էլ գիտենք` հաջորդիվ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    -Ի՞նչ իմանանք, որ Աստված ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք: Համենայն դեպս ես Աստվածաշնչում էդպես էլ չկարողացա դա գտնել:
    Այս բառերը ապացույց են այն բանի, որ Աստվածաշունչը կամ չես կարդացել, կամ էլ իմիջայլոց ես կարդացել

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ինքս աթեիստ ՉԵՄ, Աստծո, հավատքի ու կրոնի մասին ունեմ իմ պատկերացումները, ... ... պահում եմ իմ մեջ, ինձ համար:
    «...Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց.... ... «վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»: Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. «......դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես, գալով, տոկոսով միասին պահանջէի այն, ինչ որ իմն է: Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի, քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի....»: (Մատթ.25:14-30)

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Micke (05.09.2016)

  14. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.09.2016)

  16. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոլորության մեջ ես և փորձում ես ուրիշներին էլ քեզ հետ մոլորեցնել, այնինչ կարելի է փնտրել ճիշտ ուղությունը, ՓՆՏՐԵԼ այլ ոչ թե բավարարվել սրտիդ ցանկությունով

    ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ Է ՏՈՒԺՈՒՄ... (Ած/շունչ)

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Micke (05.09.2016)

  18. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,961
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովարս, բարի վերադարձ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված բազմիցս աստվածաշնչում նշում է իր բարի կամքը մարդու համար։ Կատարեմ մեջբերում. «Որովհետև Աստված անպես սիրեց Աշխարհը, որ իր միածին որդուն տվեց որպես զոհ, որպեսզի նրան հավատացողները չկործանվեն, այլ հավիտենական կյանք ունենան» Ավետարան ըստ Հովհաննեսի 3։16
    Հռետորական հարց. Ի՞նչ ես կարծում ինչքան թանկ է մարդ-ստեղծագործությունն Աստծո համար, որ վերջնական օտարացումից փրկելու համար նա պատրաստ է իր ամենաթանկը զոհելու
    Ինչ վատ է, երբ փորձ է արվում մարդու մեջ հավատ ներարկել այն դրույթների միջոցով, որոնց ինքնին ճշմարիտ լինելու փաստերը երբևէ չեն շոշափվում։ Օրինակ մեջբերման մեջ չի խոսվում դրույթի ինքնին ճշմարիտ լինելու մասին, մինչդեռ մարդու մոդալ մտածողության հաշվին դրույթը նախ պրոբլեմատիկ կերպով հաստատվում է, այնուհետև տգիտության հաշվին դառնում իրական և վերջում դիտվում իբրև անհրաժեշտություն։ Նույնն է, երբ մեկը կթում է նոխազին, իսկ մյուսը մաղն է դեմ տալիս։
    Այսպիսի մի հարց տամ՝ նույնպես հռետորական. Խավարը դա ստեղծված է՞ թե այն պարզապես լույսի բացակայության ապացույցն է։ Լույսը հնարավոր է չափել. արագություն, ուժգնություն... Հնարավոր է՞ խավարը չափել։ Կասես բայց այն կա։ Խավարն իրականում լույսի բացակայության պատասխանն է։ Մենք այն այդպես ենք անվանում որպեսզի մեր ցգացողությունը նկարագրենք։
    Ասա ինձ խնդրեմ, գոյություն ունի՞ արդյոք ցուրտը, թե՞ դա իրականում մեր ընկալումն է ջերմության բացակայության ժամանակ։
    Հիմա ասա ինձ խնդրեմ. գոյություն ունի՞ արդյոք դժբախտությունը, թե՞ դա նույնպես մեր ընկալումն է երջանկության բացակայությանը։
    Հռետորական հարցերն ակամա ինձ հիշեցրեցին հին ու նշանավոր հարցը «Ի՞նչ է ճշմարտությունը», որով ցանկանում էին մարդկանց նեղը գցել և հանգեցնել խղճուկ դատողությունների կամ էլ ստիպել ճանաչել սեփական անգիտությունը և այլն։
    Micke ջան, տպավորություն է, որ փորձում ես կարդացողին դուրս հանել մարդկային ճանաչողության սահմաններից և անել անզգույշ դատողություններ, որոնք վնաս են բերում դատողություն անողին և իր շուրջ ստեղծում զավեշտական տեսարան։
    Ըստ իս, սոփեստություն է երբ քարոզը արվում է նման ձևերով։ Չեմ հասկանում ինչպե՞ս կարելի է համեմատության մեջ դնել երկու երևույթներ, որոնք ըստ էության տարբեր են և չեն առնչվում միմիանց հետ, օրինակ ՝ ցուրտն ու ջերմությունը, լույսն ու խավարը էմպիրիկ նշանակություններ ունեն, մինչդեռ երջանկությունն ու դժբախտությունը ներքին ընկալումներ են և խիստ սուբյեկտիվ։

    ........
    Իսկ ընդհանրապես կարելի է բոլոր կրոնական գրքերը փակել-դնել մի կողմի և կարծել, որ աշխարհը գոյում է շնորհիվ ներքին անհրաժեշտության։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու Գենոմը և Աստված
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Կրոն
    Գրառումներ: 71
    Վերջինը: 25.01.2011, 11:05
  2. Աստված պատժու՞մ է
    Հեղինակ՝ Karina, բաժին` Կրոն
    Գրառումներ: 113
    Վերջինը: 18.02.2009, 14:15
  3. Ու՞ր էիր, Աստված...
    Հեղինակ՝ ihusik, բաժին` Կրոն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 20.06.2007, 16:54
  4. «Գթասիրտ» աստված
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 29.11.2006, 17:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •