Մարիօյին խոստացել էի վերջերս` բացել էս թեման, քանի որ երկուսս էլ նույն խնդրի առաջ շատ հաճախ ենք կանգնում, հետո սկսում ենք քննարկել իրար հետ ու վերջում մեկ ա տակից դուրս չենք գալիս:
Եկեք քննարկենք էս երևույթը. դասախոսների կամ առհասարակ դասավանդողների հանդեպ սիրահարվածությունը, տարվածությունը ու մնացած բոլոր բառերը, որոնք կարելի ա սիրահարվելուն հոմանիշ համարել:
Ես ինքս շատ հաճախ եմ ինձ մոտ նկատում տարբեր նշաններ, որոնք վերլուծում եմ, իրար համադրում ու ցավով ինքս ինձ խոստովանում, որ սիրահարվել եմ դասախոսներիցս որևէ մեկին: Կարող եմ նշաններից մի քանիսը գրել.
Դասախոսին երկար նայելու ( հատկապես աչքերի մեջ ) սովորություն
Իր` դասը պատմելու ընթացքում ուսումնասիրում եմ դասախոսի ձեռքերը, մատները, ականջները կամ մազերը
Ոչ մի պարագայում (հիվանդ, սոված, հոգնած) չեմ ուզում բաց թողնել իր դասը
Իրեն դասերից դուրս տեսնելու ժամանակ ուզում եմ մոտենալ ու մի անկապ պատրվակ գտնել, որ հետը խոսեմ
Սարսափելի ցանկություն է առաջանում մոտս իր հետ դասից դուրս լիքը ուրիշ թեմաներից զրուցելու
Իր մասին պատմվածքներ եմ գրում կամ պատմվածք գրելու մտքեր եմ ունենում
Դասի ժամանակ անընդհատ փորձում եմ կոնտակտը պահել` լիքը հարցեր եմ տալիս, շատ ակտիվ մասնակցում եմ դասին
Արձակուրդների ժամանակ սարսափելի կարոտում եմ
և այլն: Էս ցանկը կարելի է անվերջ շարունակել:
Հետաքրքիր է ակումբցիների կարծիքը կամ իրենց հետ տեղի ունեցած նմանատիպ դեպքերը` և' որպես ուսանող, և' որպես դասավանդող:
Էջանիշներ