Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Չէ Բայց ինձ թվում ա՝ ակադեմիական միջավայրում էդ թեթևակի սիրահարվածությունը կամ գոնե սիմպատիան դասախոսի/ուսանողի նկատմամբ անհրաժեշտ պայման ա լավ կատարման համար: Ես միշտ էն դասախոսների դասերն եմ լավ սովորել, որոնց սիրել եմ: Ու էն դասերս եմ լավ պատրաստել, որտեղ լսարանում սիրած ուսանողներ եմ ունեցել:
Վոլտերա (07.06.2016)
Ինձ հետ չի եղել նման դեպք (դե, Բրյուսովում ինձ ջահել տղամարդ դասախոսներ չեն դասավանդել, տարեցներին սիրահարվելու սովորություն էլ երբեք չեմ ունեցել , իսկ էստեղի քոլեջում սովորելիս արդեն ամուսնացած էի), բայց ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ դասախոսին սիրահարվելը պիտի որ դրական ազդի ուսանողի առաջադիմության վրա։ Կարևորը՝ տարվածությունը հիվանդագին ու ծայրահեղ դրսևորումներ չստանա։
Հետաքրքիր է, իսկ դասախոսները, երբ զգում են, որ ուսանողն իրենց սիրահարված է, դրանից չե՞ն կաշկանդվում, իրենց վերաբերմունքում, պահվածքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում։ Դե, եթե ուսանողն անընդհատ սիրահարված աչքերով նայում է դասախոսին, ինչպես նաև Մարիի նկարագրած մնացած դրսևորումները, ենթադրում եմ, որ դասախոսն էլ կզգա դա։ Մի խոսքով՝ սիրահարվածության օբյեկտ հանդիսացող դասախոսների վերաբերմունքից էլ մի քիչ պատմեք։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2016, 23:36:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mr. Annoying (08.06.2016), Նիկեա (08.06.2016), Վոլտերա (08.06.2016)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վոլտերա (08.06.2016)
Վայ, էս թեմայի մուսան ես եմ, Վոլտ
Ես ինչքան ժամանակ ա մենակ ղեկավարիս էի սիրահարված․ մոտս որ իրա անունը տալիս էին աչքերս փայլում էին, ոտքերս թեթև ամպոտվում, բայց էդ տարվածությունս անցավ, երբ իրոք սիրահարվեցի դասախոսներիցս մեկին։ Հետաքրքիրն էն էր, որ էդ մարդն ինձ դաս էր տվել առաջին կուրսում ու նույնիսկ չէի էլ հիշում դասերը, ոչ ֆիքսել էի, ոչ էլ հիշում էի ինչ թեմաներ էր կարդում, բայց չորրորդ կուրսում, որ սկսեց նորից դաս տալ, մի տարվել, մի սիրահարվել, ուֆ, ուֆ։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պարզվեց զեմլյակս ա, դրանից հետո ինքը սկսեց տարօրինակ ուշադրություն կենտրոնացնել իմ վրա, գալիս հետս խոսում էր, մոտը նվնվում էի, դարդերս պատմում, դասերից դուրս գնում նստում էի իր դասերին, տենց կապվածություն առաջացավ․ կամաց կամաց սկսեցի կարոտել, որ մի օր չէր խոսում հետս նեղվում, նեղանում էի դեբիլավարի․ տենց կուրսեցիներս ջոկեցին,որ սիրահարվել եմ։ Նու ես էլ ջոկեցի չնայած։
Բայց էս պատմության ամենավատն էն ա, որ ինքը հակադարձ ռեակցիա էր տալիս, ուշադիր էր իմ նկատմամբ․ մի անգամ իմացավ, որ մագիստրատուրա չեմ գնալու, սկսեց պահանջել, որ գնամ, տենց էլ չհասկացա, թե ինչի էր տենց կպած համարյա սպառնում, մենակ թե գնամ․ ես էլ էդ իրա ուշադրությունից ավելի էի տարվում։ Դաժը կուրսում սկսեցին խոսել մեր տարօրինակ մտերմիկ հարաբերությունների ու իմ տարվածության մասին, դիպլոմայինիս պաշտպանության ժամանակ էլ կողքից գալիս ասում էին՝ էդ ի՞նչ եք հայացքներով փոխանակվում։
Հա ու ի դեպ, մագիստրատուրա եմ դիմել, հեսա կընդունվեմ, կդառնա լրիվ բրազիլական սերիալ։
Բայց ինձ հեչ դուր չի գալիս էն, որ ինքը շատ ա ուշադրություն կենտրոնացնում իմ վրա․ ես հասկանում եմ, որ իրան ուղղակի դուր ա գալիս իմ իրան շատ մոտ կերպար լինելը, կամ որ դա ոչ ավելին ա, քան էն,որ ես ուղղակի իր ուսանողներից եմ, մի քիչ երևի մնացածներից ավել ա սիրում, բայց ոնց որ ինադու անի, որ սիրահարվեմ տնաշենը։ Կամ երևի ջոկել ա արդեն, որ սիրահարվել եմ։
Սպասում եմ սեպտեմբերը գա, էլի մեզ դաս ա տալու, տեսնեմ ինչ կլինի։
Մի խոսքով չգիտեմ ինչ անեմ էս պատմության հետ, մերսի Վոլտին թեմայի ու արտահայտվելու տարածքի համար
i wanted to destroy something beautiful
Cassiopeia (08.06.2016), John (08.06.2016), laro (09.06.2016), Mr. Annoying (08.06.2016), Progart (23.11.2017), Yevuk (12.06.2016), Մուշու (09.06.2016), Նիկեա (08.06.2016), Վոլտերա (08.06.2016)
Էս թեմայում ես ինձ նենց մեծ եմ զգում
Էդ առումով ահագին անհետաքրքիր էր իմ ուսանողական կյանքը․ մեր դասախոսների հիմնական մասը տարիքով տղամարդիկ էին, մի-երկու ջահել տղա, ու, մի-երկու տարիքով կին՝ ռուսերեն-անգլերենի դասախոս։
Ուրեմն 2007 թիվն էր։ Նախաավարտական դարասանում էինք։ Ռոմանոյից պրակտիկանտներ եկան, մեզ անգլերեն դասավանդելու։ Իրենց մեջ էր Հ․Ա․Յ․Ք․ խմբի Սյուզին (Քամի փչի՜, տար ինձ յարիս կողքի՜ն)։ Տենց սաղ դպրոցը կենտրոնացել էր իր վրա, իսկ ես զարմացել էի, որ ինքն իրականում էնքան լավը չի, ինչքան TV-ով։ Հետո որ դասամիջոցը վերջացավ (կես ժամանոց դասամիջոց ունեինք), մեր մոտ էլ անգլերենի ժամ էր հենց հաջորդը, եկավ «մեր փայ» պրակտիկանտկան՝ Սյուզիի մասին մոռացանք միանգամից։ Ուրեմն միսս Սիլվին կյանքի կտոր էր լրիվ։ Էն որ ամերիկյան ֆիլմերում ծիտ-ուսուցչուհու կերպար ա է լինում, այ դրանից․ բոյով, թույն ֆիգուրայով, շիկահեր, կապուտաչյա, ու սեքսի օպտիկական ակնոցով։ Անխիղճը գոնե ծնկներից վերև յուբկա չհագներ ))) Մի խոսքով, դասարանի ամենաչսովորողներն էլ (ինձնից սկսած, տառերը նորմալ չիմացողներով վերջացրած) սկսեցին առանձնակի ոգեվորությամբ անգլերեն սովորել։ Դաս պատասխանելու համար պատրաստ էինք իրար կոկորդ կրծել, միայն թե մի քանի րոպե ավելի մոտ գտնվեինք միսս Սիլվիին ու իր ուշադրությունն էլ մեր վրա լիներ սևեռված Ծանր էր հրաժեշտը, բայց դե ի՞նչ արած։ Խոստացավ, որ մեր տարեվերջյան էքսկուրսիային կգա, բայց տենց էլ էլ ոչ մի լուր չունեցանք իրանից։ Միսս Սիլվի, եթե դու կարդում ես այս գրառումը․․․ Հազիվ թե։
CactuSoul (09.06.2016), Cassiopeia (08.06.2016), laro (09.06.2016), Mr. Annoying (08.06.2016), Yevuk (12.06.2016), Ամպ (08.06.2016), Անվերնագիր (08.06.2016), մարիօ (08.06.2016), Նաիրուհի (08.06.2016), Նիկեա (08.06.2016), Ռուֆուս (08.06.2016)
Հայտնի ֆենոմեն է: Իրենց բուժող բժիշկներին էլ են աղջիկները հաճախ սիրահարվում: Երևի ենթագիտակցորեն աշխատում է "նա ինձ սովորեցրեց, նա ինձ բուժեց, հետագայում էլ ինձ ու երեխաներիս լավ պաշտպան կլինի" շղթան:
Cassiopeia (08.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ