User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Գրական դիմակ N2

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական դիմակ N2

    Նոր դիմակ:
    Դիմակը կբացվի հունիսի 18-ին: Կամ ավելի շուտ, եթե հեղինակն այդպես ցանկանա:

    «Գրական դիմակ N1»՝ այստեղ:


    Այլընտրանք

    - Ամենասարսափելի բանն իմ կարծիքով գիտես ի՞նչն է։
    Էմիլիան հարցական նայեց զրուցակցի դալուկ դեմքին։ Նրա հարթ, սղլիկ մազերի անհնազանդ փունջը կախվել էր ցած, փակելով ճակատի կեսը։ Սրածայր, փոքր ինչ վեր ցցված քիթը տալիս էր նրան ինքնավստահ տեսք, իսկ իրար սեղմված, բարակ շրթունքների թեթևակի ցած կախված եզրերն ընդգծում էին ուժեղ կամքի առկայությունը։
    - Ինչը՞։
    - Միջակությունը։ Իմ համար ավելի վատ բան չկա քան միջակությունը։ Հանճարներն ու Ապուշները խնդիր չունեն։ Առաջինները՝ որովհետև իրենք գիտեն որ հանճար են, իսկ վերջինները՝ որովհետև չգիտեն որ իրենք ապուշ են։ Ամենից շատ տառապում են միջակ մարդիկ, որովհետև իրենք գիտեն որ իրենք հանճար չեն, բայց ունեն բավարար ինտելեկտ, հասկանալու որ իրենք ընդամենը միջակություն են։
    - Ախ Ադի՛, սիրելիս, դու միջակություն չես, եթե դա նկատի ունես։ Դու տաղանդավոր նկարիչ ես, և դա միայն ե՛ս չեմ ասում։ Դու դեռ տասնյոթ տարեկան ես, բայց քո գործերը շատ ավելի հասուն են։ Քո ստեղծած կտավները կարողանու՛մ են խոսել։ Քանի՞ հոգու ես ճանաչում, որ տանյոթ տարեկանում այդպիսի կտավներ նկարեն։
    Երիտասրդն՝ ում Ադի անվանեցին, արդեն մեղմացած ձայնով, ցածր արտաբերեց.
    - Չգիտեմ... չեմ ճանաչում։
    - Տեսնու՞մ ես։ Մի՛ վհատվիր, լսու՞մ ես։ Ով ինչ ուզում է ասի, իմ համար դու խոստումնալից նկարիչ ես։ Գումարիր դրան եռանդ և հավատք սեփական ուժերիդ նկատմամբ, որովհետև դա է հանճար դառնալու ճանապարհը։
    Դոմմայեր սրճարանի մեծ դահլիճի անկյունի սեղանիկին մոտ նստած զույգը խոսում էր ցածրաձայն, աշխատելով ուշադրություն չգրավել։
    Տղայի նշանով սեղանին մոտացած մատուցողը ներկայացրեց հաշիվը։
    - Ես կվճարեմ,- շտապելով ասաց Էմիլիան։
    - Հարկավոր չէ, մորաքույր Յոհաննան ինձ մի քիչ փող էր տվել, մոտս դեռ մնացել է։
    Նա մաշված տաբատի գրպանից հանեց մի քանի գրոշ, ժլատորեն հաշվեց և առանց թեյավճարի համար ավելցուկի տվեց մատուցողին։
    Սպասելով որ վերջինս հեռանա, նա շարունակեց.
    - Էմիլիա՛, ինձ արդեն մեկ անգամ մերժել են, դա նշամնակում է ընդունվելու իմ հավանականությունը շատ ցածր է՝ տաս, լավագույն դեպքում տասնհինգ տոկոս,- Ադին անհույս թափ տվեց ձեռքը,- դա ժամանակի անիմաստ վատնում է։
    - Փորձիր և՛ս մեկ անգամ։ Հոկտեմբերին ընդունելության քննություններն են։ Խնդրում եմ Գնա նորի՛ց դիմիր, ես հավատու՛մ եմ որ այս անգամ քեզ կընդունեն։
    Էմիլիան հուսադրող հայացքով նայեց պատանուն։ Նրա տաք հայացքից տղայի կապույտ աչքերի սառույցը հալվեց։
    - Չգիտեմ... տեսնենք... կմտածեմ,- նա կախեց հայացքը, վերցրեց սուրճի գդալը, աննպատակ պտտեցրեց ձեռքերի մեջ, նորից դրեց ափսեի մեջ,- եթե ինձ նորից մերժեն, ես... չգիտեմ... այստեղ այլևս անելիք չունեմ... կգնամ Մյունխեն, միայն թե հեռու այսքան անհաջողություններից, նվաստացումից, այս քաղաքից, տեղացիների արհամարական վերաբերմունքից։
    - Այս անգամ քո մոտ կստացվի, ա՛յ կտեսնես,- շարունակեց նրան հուսադրել Էմիլիան։
    Նա փորձեց պատանու ձեռքն առնել իր փափուկ, տաք ափի մեջ։
    Վերջինս մեղմորեն հետ քաշեց ձեռքը.
    - Հարկավոր չի, ես խճահարության կարիք չունեմ,- նա խոնարհեց հայացքը մանրահատակին, ասես ինչ որ բան էր այնտեղ փնտրում,- գնա՛նք, ես դեռ Կուբիչեկին պիտի հանդիպեմ, ասում էր որ հարմար գնով վարձու սենյակ է գտել։
    Էմիլիան ոտքի կանգնեց, ուղղեց շրջազգեստը, թողնելով որ իր ուղեկիցին առաջ անցնի, սիրալիր հրաժեշտ տվեց իրենց սպասարկող մատուցողին։

    Անցավ մի քանի ամիս։ Վիեննայի արվեստների ակադեմիայի առաջ անհանգիստ հետ ու առաջ քայլող երիտասարդն ուշադրություն չէր դարձնում իր ուղեկցուհուն։ Վերջինս արտաքինից հանգիստ, փորձում էր հանգստացնել տղային։
    - Դու խաղաղվիր, ես կմտնեմ ու կիմանամ։
    -Չէ, սպասիր... իսկ ի՞նչ, եթե այս անգամ էլ մերժեն... օհ տեր Աստված... մտնե՞ս ասում ես... լավ... գիտես չէ՞ ցուցակները որտեղ են...
    - Դու հանգիստ եղիր, այ կտեսնես, լավ է լինելու։
    - Լավ... գնա... չէ Էմիլիա սպասիր,- նա փորձեց դեմքին ժպիտի նման բան ծամածռել, չստացվեց։ Բռնեց աղջկա ձեռքը, սեղմեց ամուր, խորը շնչեց աշնանային խոնավ օդը,- գնա։
    Նա նայեց Էմիլիայի հետևից, մինչև վերջինս բարձրացավ աստիճաններով ու անհետացավ փարտե բարձր դռների հետևում։
    Երիտասարդը մի քանի անգամ իրար հետևից խորը շունչ քաշեց, փորձելով կանոնավորել անհամաչափ դարձած շնչառությունը։ Զգաց որ հևում է, ասես կիլոմետրերով վազել էր։ Հայացքը մեխվել էր բարձր սյուների հետևում ընկած դռներին։ Ամեն դուրս գալացողի հետ սիրտն ընկնում էր որովայնը։ Րոպեները ժամեր էին թվում։ Որոշեց որ ինչ էլ լինի, իրեն հանգիստ է պահելու։ Ցրվելու համար սկսեց հետևել երթևեկությանը։ Պիկ ժամ էր, երկու ուղղություններով ընթացող կառքերի անիվների գվվոցը տարածվել էր օդում։ Ուշադիր լսելու դեպքում, ձիերի պայտերի կտկտոցը կարելի էր վերածել երաժշտության՝ կտ-կտկտ-կտկտ-կտկը՜տ, կտ-կտկտ,կտկտ, կտկը՜տ...
    - Ադի՜Ադի՜,- Էմիլիան դուրս էր եկել ակադեմիայի շենքից ու ուրախությունից հևալով կանչում էր,- Ա՜դի՜ քեզ ընդունել են, դու ընդունված էս...
    - Ի՞նչ, կրկնիր...
    - Ադի դու ընդունվե՜լ ես, դու արդեն ուսանող ես...։ Վիեննայի արվեստների ակադեմիայի նկարչական բաժնի ուսանո՜ղ...
    - Կրկնիր նորից,- երիտասարդն իր ականջներին չէր հավատում, ուրախությունից սիրտը նույնիսկ նվաղեց,- հաստա՞տ իմ անունն ես կարդացել...
    - Այո, այո այո,- Էմիլիան հրճվանքով գրկեց տղային,- քո ճանապարհը բաց է... հետագա մի քանի տարին սա քո տունն է լինելու, դու հասար դրան Ադի...

    Անցնում էին տարիները։ Երիտասարդն արդեն ավարտել էր արվեստների ակադեմիան։ Նրա աշխատանքները ցուցադրվում էին տարբեր մայրաքաղաքների ցուցահանդեսներում։ Նա ցանկալի հյուր էր բոլոր երեկույթներում, որտեղ հավաքվում էին հռչակավոր արվեստագետները։ Նրա նկարները թանկ ավար էին ամենահարուստ կոլեկցիոներների հավաքածուներում։ Նա ընկերություն էր անում Պաբլո Պիկասոյի, Չարլզ Չապլինի, Հեմինգուեյի, երիտասարդ Սալվադոր Դալիի հետ։
    Նա իր կտավների վաճառքից ստացված գրեթե ողջ հասույթը տրամադրում էր կարիքավոր ընտանիքների երեխաների համար կրթությունը մատչելի դարձնելու համար։ Մի ժամանակ իր ուժերին չվստահող պատանին դարձել էր մարդ լեգենդ։

    1945 թվական։ Դեկտեմբեր։ Օսլո։ Նոբելյան ինսիտուտ։
    Խաղաղության նոբելյան մրցանակի մրցանակբաշխությունը լուսաբանելու են եկել աշխարհի բոլոր խոշորագույն լրատվամիջոցների լրագրողները։ *
    Եվ ահա երկար սպասված պահը։ Հսկայական դահլիճում երկու շարքով նստած են լրագրողները։ Առաջին շարքերը լրացված են նոբելյան կոմիտեի անդամներով։ Երկու շարքերի մեջտեղում դրված են չորս Գահ՝ Նորվեգիայի թագավորական ընտանիքի համար։ Հերոլդն ազդարարում է Թագավորական ընտանիքի մուտքը։ Ներկաները ոտքի են կանգնում, հոտնկայս դիմավորում Թագավորին։
    Կեսօրից կարճ ժամանակ անց հայտարարվում է 1945 թվականի խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։
    - Աշխարհում խաղաղության ու բարի կամքի տարածմանն ուղված իր ջանքերի համար, ռասսիզմի դեմ պայքարին մեծ խթան տալու, ինչպես նաև օսմանյան թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտությանն ուղղված իր հսկայական աշխատանքի համար, 1945 թվականի խաղաղության նոբելյան մրցանակը տրվում է աշխարհահռչակ նկարիչ, գրական գործիչ, այլատացության դեմ պայքարի ռահվիրա Ադոլֆ Հիտլերին։
    Դահլիճը թնդում է ծափահարություններից, բոլոր ներկաները ոտքի վրա ծափահարում են դափնեկրին։
    Մրցանակաբաշխությունից հետո խոսքը տրվում է մեծ նկարիչին։
    - Այստեղ՝ այս պատվավոր տեղում կանգնելու համար ես իմ ամբողջ կյանքում պարտավոր եմ մի անձնավորության, ով հավատաց ինձ, ով քաջալերեց ու բարձրացրեց ինձ հենց այն պահին, երբ ես արդեն գրեթե կոտրվել էի։ Ես չգիտեմ թե ինչ կլիներ ինձ հետ, եթե շատ տարիներ առաջ իմ ամենամտերիմ ընկերը, ով հետագայում դարձավ իմ կինը ինձ չքաջալերեր կատարելու քայլ առաջ։
    Հետևի շարքերում նստած լրագրողներից մեկը հարց տալու իրավունք խնդրեց։
    - Պարոն Հիտլեր, ինչ կանեիք դուք, եթե նկարիչ չդառնայիք։
    Հիտլերը մի պահ դադար տվեց, մտածելով սրբեց ճակատին շարված քրտինքը։
    - Չգիտեմ,- նա մի պահ հիշեց այն հեռավոր աշանային օրը, ժպտաց,- գաղափար անգամ չունեմ։ Մի գուցե դառնայի Գերմանիայի կանցլեր,- ծիծաղելով ավելացրեց նա։
    Դահլիճը թնդաց ներկաների ծիծաղից։
    «Իսկ ի՞նչ կա» մտածեց Հիտլերը, ուղղելով ճակատի կեսը ծածկող սղլիկ մազերի անհնազանդ փունջը «չէ՞ որ ամեն ինչ հնարավոր է»

    --------------
    Նվիրվում է բոլոր պատերազմների զոհերին։
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.06.2016, 15:38:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (04.06.2016), John (07.06.2016), Lion (04.06.2016), Lusina (06.06.2016), Mr. Annoying (06.06.2016), Sambitbaba (05.06.2016), Smokie (24.06.2016), Աթեիստ (04.06.2016), Արէա (04.06.2016), Մուշու (05.06.2016), Նիկեա (04.06.2016), Վոլտերա (04.06.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալտերնատիվ պատմության ժանրից՝ դուրս եկավ, ճիշտ է, սկիզբը մի քիչ ձգձգված էր, բայց դե գուցե տենց էր պետք կամ ես եմ սիրում ՞միանգամից գործի անցնել՞: Հատկապես դուրս եկավ կտրուկ անցումը, դե բնականաբար նաև՝ հիմնական գաղափարը - քաջալերեք մարդուն, դրանով դուք հնարավոր է... օգնած լինենք ոչ միայն նրան: Լավն էր Հեղինակը լիովին կարող է impression-ը լինել - նկարիչ, Եվրոպա, համարադկային հումանիզմ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #3
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջը ժպտացրեց հավես շրջադարձ էր:
    Blessed the poison which brings the end

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափարը հետաքրքիր էր ։)
    Բայց շարադրանքն ինձ էդքան էլ դուր չեկավ։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.06.2016), Նաիրուհի (05.06.2016)

  7. #5
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա ամեն մեկն էլ մտածած կլնի էս մասին, ինչ կլիներ եթե "Ադին" ընդունվեր: Ինքս լիքը ալտերնատիվներ եմ պտտել գլխումս, բայց սա երևի ամենավերջի սցենարը կլիներ: Էս այլընտրանքը մի տեսակ սաղ էն ժամանակվա կատարվածի պատասխանատվությունը դնում ա մի անհատի վրա, ինչի հետ թեմային բախտի բերմամբ մոտիկից ծանոթ լինելով չեմ կարա համաձայնեմ: Շարադրանքի հետ կապված բան չեմ կարա ասեմ, նենց, թերացումներ կարծես թե չկան, կամ էլ ես չեմ տեսնում: Էմիլիայի կերպարը միակողմանի ա ոնց որ, հատուկ համբերատար ու աջակցող կերպար ա ստեղծած, կոնֆլիկտ չկա մեջը, դրա համար մի քիչ կեղծ ոնց որ լինի: Ընդհանուր հեշտ կարդացվեց: Եթե մրցույթ լիներ չէի քվեարկի: Ասել Այվիին "իմը" չէր մի տեսակ: Չգրավեց:
    SWTS

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (05.06.2016)

  9. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափար չունեմ՝ ով կարող է լինել հեղինակը, բայց ամբողջ գործը կարծես գրվել էր վերջաբանի համար։ Ընթացքի մեջ հետաքրքրություն գրեթե չկար, շարադրանքը ձգձգված էր, արհեստական, հետն էլ լիքը սխալներով ու վրիպակներով էր։

    Էս տիպի արտահայտություններն ինձ մինչսովետ ու սովետ են հիշեցնում

    Սրածայր, փոքր ինչ վեր ցցված քիթը տալիս էր նրան ինքնավստահ տեսք, իսկ իրար սեղմված, բարակ շրթունքների թեթևակի ցած կախված եզրերն ընդգծում էին ուժեղ կամքի առկայությունը։
    Էս գալացողի մասին էլ չխոսեմ

    Ամեն դուրս գալացողի հետ սիրտն ընկնում էր որովայնը։
    Եթե հեղինակի առաջին գործն է, ուրեմն խորհուրդս՝ կարդալ, կարդալ ու էլի կարդալ, ոչ միայն դասականներին ու ընդհանրապես անցյալ դարի գրողներին, այլև վերջին շրջանի։ Կարդալ ու ուշադրություն դարձնել ամեն ինչին՝ շարադրանքից մինչև ուղղագրություն ու կետադրություն։
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 05.06.2016, 20:55:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (06.06.2016), Վոլտերա (05.06.2016)

  11. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադի բուդի...
    Իր արած անխտիր ամեն ինչը անել չտալով ու մի բան էլ կատեգորիկ շուռ տալով գործը մենակ տուժել ա։ Հայերի ցեղասպանության ճանաչում... չէ մի չէ, հրեաների գազախցիկների գազն ամբողջությամբ ներշնչելու միջոցով նրանց բոլորի կյանքի փրկում։
    Keep it real.
    Գաղափարը լավն ա, բայց չափից դուրս շատ են պատմական հղումները, որպեսզի սենց սայ-ֆայ մակարդակի հասցվի։

  12. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղափարը հետաքրքիր էր, բայց, ինչպես Գալաթեան նկատեց, չափն անցած էր ու դրանով իսկ անիրական։ Կարելի էր նույն գաղափարը մի քիչ ավելի իրատեսական ներկայացնել. պարտադիր չէր, որ ամեն ինչով եղածի հակառակը լիներ. թող էլի դրական լիներ, բայց ոչ էդ աստիճանի. Նոբելյան մրցանակ, հայերի ցեղասպանության ճանաչում, կտավների գրեթե ողջ հասույթի՝ կարիքավորներին տրամադրում։

    Շարադրանքը ձգձգված էր, գրելաոճը՝ մի տեսակ հնացած։ Հեղինակին խորհուրդ կտայի ավելի բնական ու կենդանի գրել՝ հնարավորինս խուսափելով կլիշեներից։ Նաև ահագին անհարթություններ, լեզվական սխալներ ու վրիպակներ կային։ «Գալացող» բառն իմ աչքն էլ ծակեց. ոչ թե գալացող, այլ եկող։

    Մինչև ակադեմիա ընդունվելն ընկած հատվածը կարելի էր ավելի սեղմ գրել ու մի քիչ էլ այլ, թեկուզ մանր ու անէական ինչ–որ դետալներ, դեպքեր մտցնել, որ սյուժեն էսքան միագիծ ու միակողմանի չլիներ։

    Հա, մեկ էլ «ճակատի կեսը ծածկող սղլիկ մազերի անհնազանդ փունջը» դուրս եկավ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.06.2016)

  14. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հետո...

    Ադիի Հիտլեր չդառնալը բոլորովին չի նշանակում, որ նա դադարեց պարանոիկ ու աննորմալ լինել, և դա անպայման պետք է մի ձևով արտահայտվեր:
    Հետո, երբ միջամտում ես ժամացույցի մեծ սլաքի ընթացքին, փոքր սլաքն էլ, մեքենայաբար սկսում է շարժվել մեծի հետ, կարող եք փորձել, եթե չեք հավատում... Ասածս այն է, որ, եթե փոխում ես պատմության ընթացքը, միայն Ադիին չի, որ պետք է փոխես: Ուրեմն պետք է փոխվի նաև շրջապատող աշխարհը:
    Ասենք, այդ տարիների ընթացքում Ադին կարող էր դառնալ Ակադեմիայի դիրեկտորը, Դալին` դռնապանը, Հեմը`կոշկակար, իսկ Պիկասսոն` մսագործ... Ես այդպես ավելի շատ կհավատայի, քան որ նրանք քյոյնա ընկերներ են դարձել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (07.06.2016)

  16. #10
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբցիներ ջան, տեսնում եմ դիմակը սպառեց իրեն, այդ պատճառով բացահայտում եմ ինքս ինձ։ Շնորհակալ եմ բոլորին ովքեր շնորհակալություն են հայտնել, կամ իրենց կարծիքը թողել։

  17. #11
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալտերնատիվ պատմության ժանրից՝ դուրս եկավ, ճիշտ է, սկիզբը մի քիչ ձգձգված էր, բայց դե գուցե տենց էր պետք կամ ես եմ սիրում ՞միանգամից գործի անցնել՞: Հատկապես դուրս եկավ կտրուկ անցումը, դե բնականաբար նաև՝ հիմնական գաղափարը - քաջալերեք մարդուն, դրանով դուք հնարավոր է... օգնած լինենք ոչ միայն նրան: Լավն էր Հեղինակը լիովին կարող է impression-ը լինել - նկարիչ, Եվրոպա, համարադկային հումանիզմ...
    Լիոն ջան շնորհակալ եմ կարծիքիդ համար։ Ձգձգած սկզբի պահով ճիշտ ես։ Այսպես ասած ուշադրությունը շեղող մանեվր էր։

  18. #12
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թենքյու մատաղ...

  19. #13
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի ջան, այստեղ ես առանցքային տեղում այդ միտքն էի դրել՝ իսկ ի՞նչ, եթե... ուրիշ ոչ մի հավակնություն։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.06.2016)

  21. #14
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ հիմնական քննարկումները առաջին օրերին էլ լինում, դիմակը բացելու ժամկետը կարող ենք հետագայում կրճատել, ասենք՝ մի շաբաթ կամ հինգ օր:

  22. #15
    Մշտական անդամ Micke-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.09.2015
    Հասցե
    Վիեննա
    Գրառումներ
    203
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզբեթ ջան (ներիր անունդ չգիտեմ, դե... նոր եմ այստեղ) երբ առաջին և երկրորդ աշխարհամարտերը իրենց նախադրյալներով մանրակրկիտ հետազոտում ես, ակնհայտ է դառնում, որ մեկ անձի պատասխանատվության ենթարկելով խնդիրը չեր լուծվի և չի լուծվել։ Ադի-Ադոլֆը իհարկե այս ամենի գալիոն ֆիգուրն է, սակայն ողջ գերմանական հասարակությունն էր այն ժամանակ թունավորվել գերմանականության (Deutschtum) բացառիկությամբ։ Այս դեպքում ես լիովին համաձայն եմ քեզ հետ։ Էմիլիան իրական կերպար է Հիտլերի պատանեկությունից, նա իրոք ինչ որ զգացմունքներ է տածել այդ աղջկա հանդեպ, բայց ամենը որպես թաքնված զգացմունք էլ մնացել է։ Ես դիտմամբ Էմիլիային թողեցի Ադիի ստվերի ներքո, որպեսզի կոնտրաստն ու վերջին տողերի էֆէկտն ավելի ուժեղ լիներ։ Շնորհակալություն կարծիքիդ համար։

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  3. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  4. Գրական դիմակ N4
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.06.2016, 09:06
  5. Գրական դիմակ N1
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 38
    Վերջինը: 21.06.2016, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •