User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 35 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Գրական դիմակ N2

  1. #31
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հուսամ էս խոսակցությունը շատ չի երկարի, պետք չի մի դիմակի պատճառով հիասթափվել էդ նախագծից, Սամ ջան, ինձնից` խնդրեմ, ինչքան կուզես շարունակիր հետևել գրական անցուդարձին ու ակտիվ մասնակցել քննարկումներին, մանավանդ որ հեսա լիքը մրցույթ-վորքշոփ-ֆլեշմոբեր եմ անելու էստեղ
    Հանսն էլ պատուհանից ընկել, մեռել ա, ոչ մեկին էլ նեղություն չի տա
    Blessed the poison which brings the end

  2. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ, ամենայն հավանականությամբ, չէի բացահայտվի, ես հասկանում եմ` ինչ նկատի ունես ու ավելորդ ձևեր թափելու կարիք էլ չունեմ, պարզ ա, չէի բացահայտվի, բայց էստեղ մի ուրիշ պահ էլ կա. ես գիտեի, որ նման կարծիքներ են հնչելու, այսինքն գիտեի, որ չեն գովաբանելու, որովհետև, որպես էդպիսին, գովաբանելու բան չկար ( կարող ա գաղափարը, որի մասին ասեցին, որ վատը չի ), եթե ես մշակված ինչ-որ բան ուղարկեի ու կարծիքները համատարած բացասական լինեին, ես ոչ թե կինքնաբացահայտվեի, այլ Այվիին կխնդրեի` էդպես էլ վերջում չասի, թե ով է հեղինակը ( չգիտեմ ինչ ռեակցիա կտար, համենայն դեպս կփորձեի ), որովհետև ահագին ծանր եմ տանում, երբ որ վրան ահագին չարչարված, մշակված գործը ոչ ոք չի հավանում ( հիմա ես էդպիսին եմ, էդ էլ ուրիշ պատմություն է):
    Սամը բողոքում ա որպես ընթերցող, թե ինչի են իրեն չմշակված գործ դեմ տվել ու ասում` կարդա, կարծիք հայտնի: Հարցը էն ա, որ եթե ես չգայի ու չասեի` հում գործ լինելու մասին լեկցիան, էս խոսակցությունը չէր լինի: Հա, կարծիքներ հնչեցին չմշակված լինելու մասին, բայց էդ տիպի կարծիքներ լինում են նաև մրցույթների ժամանակ ( էս ինչ գործը անմշակ ա, արագի մեջ ա գրած և այլն):
    Հիմա ես եկա անկեղծ ասեցի, որ հա, դա իրոք տենց ա, դարձավ պատմություն: Ընդամենը երեք րոպե պահանջվեց Հանսը կարդալու, մի երեք րոպե էլ կարծիք գրելու վրա, հուսամ շատ վատ բան չեմ արել ձեր ժամանակի հետ:
    Մարիշ ջան... Մարի՜շ...

    Եթե ուշադիր կարդաս գրառումս, էսքան չես նեղանա: Չէ՞ որ ասել էի.
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այդ էր պատճառը, որ մտածեցի. կամ ես, կամ դուք` ինչ-որ բան սխալ ենք հասկանում ու պետք է դա պարզել:
    Ինչու՞ ես ամեն ինչ այլ կերպ ընկալում... Ուզու՞մ ես, ներողություն կխնդրեմ: Մենակ թե մի նեղացիր, լա՞վ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Micke-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, կարելի էր փոք ինչ իրատեսական ներկայացնել, բայց այդ դեպքում կորում է ամբողջ ազդեցությունը, իսկ իմ նպատակը չէր Հիտլերի մասին քիչ թե շատ իրատեսական բան գրել, որովհետև դրանով իրոք ես կմեղմացնեի նրա կատարած ոճիրները։ Ես հատուկ այդպես գրեցի, որ ֆիքշընը աչք զարկեր։ Ամենավերջին նախադասությունը ՝ «նվիրում եմ բոլոր պատերազմների զոհերին» իմ ասածի ապացույցն է։
    Անկեղծ ասեմ այս պատմվածքը գրեցի անքուն գիշերվանից հետո ( պարծապես ամբողջ գիշեր չէի քնել, իս լուսադեմին քնելու փոխարեն նստեցի ու դա գրեցի։
    «Գալացողի»հետ կապված տես վերը Նաիրուհուն գրածս։
    Գալացողն առաջին պահին գրեցի, հետ նկատեցի որ փողոցային է ստացվում, ցանկացա փոխել, բայց հետո մտածեցի «թող մնա որ մարդիկ քլունգը գցելու տեղ ունենան, որ լավ քլնգեն»
    Սա չի հավակնում պատմվածք դառնալու, այլ ընդամենը գրի առած մտորումս է, այլապես նույն հաջողությամբ կարելի էր գրել Թալեաթի մասին։
    Micke ջան, նենց չի, որ քլունգս գցելու տեղ էի ման գալիս, չէի գտնում, ու էդ բառի հույսին էի մնացել։ Եթե նպատակս հենց քլնգելը լիներ, այլ կերպ ասած՝ լեզվական սխալներ գտնելը, գրառումս անհամեմատ ավելի երկար կլիներ։ Հավատա ինձ, ես որ քլունգս գցելու տեղ ուզենամ գտնել, փնտրելու կարիք չեմ ունենա ։ Ուղղակի էդ բառն աչքս ծակեց որպես գրական խոսքին ոչ հարիր բառ, դրա համար էդ մեկը նշեցի, թե չէ՝ եթե ուզենաս, այսինքն՝ սովորելու, հետագայում համար հաշվի առնելու համար, կարող եմ կոնկրետ նշել ու բացատրել ստեղծագործության մեջ առկա բոլոր լեզվական սխալները։ Ոչ թե որովհետև հաճույք եմ ստանում ուղղելուց, մարդկանց սխալ հանելուց, այլ ուղղակի երբ սխալներ եմ նկատում, դրանք ուղղելու պահանջ եմ զգում ակամա, ու միայն ուրախ կլինեմ, եթե դիմացինն էլ կառուցողական տրամադրված կարդա դրանք ու փորձի սովորել, ոչ թե վիրավորվել ու անտեղի պաշտպանվել։ Պարզապես գրածիցդ տպավորություն ստացա, թե մտածում ես՝ ամեն գնով փորձել եմ թերություններ գտնել, բայց հավատացնում եմ, որ էդպես չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Micke (08.06.2016)

  5. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, իմ հասկանալով՝ էս «Դիմակ» նախագծի նպատակը հեղինակին հնարավորինս օբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ լսելու հնարավորություն տալն է, քանի որ հեղինակին իմանալու դեպքում բոլորն էլ, կամա թե ակամա, էդ հանգամանքը հաշվի առնելով են գրելու կարծիքներ, քննադատությունն էլ շատ դեպքերում ավելի քիչ կլինի՝ զուտ հեղինակին խնայելու համար։ Հիմա եթե հեղինակը գտնում է, որ այլևս չի ուզում լսել քննադատություններ կամ չի ուզում, որ իրեն չիմանալով հնչեն դրանք, կարծում եմ՝ պիտի նրա իրավունքը լինի ինքնաբացահայտվելը ու, ինչու՞ չէ, դրանով «կույր» կարծիքներին ու քննադատություններին վերջ դնելը, եթե զգում է, որ ինչ–ինչ պատճառներով էդքանն իրեն հերիք է։ Հիմա թե նեղվել է, թե իրոք բավարար է համարում, թե ուրիշ ինչ–որ պատճառով է էդպես որոշում՝ թող իր գործը լինի։ Ի վերջո, դա հեղինակի համար է արվում, չէ՞։ Տվյալ դեպքում հաղթող–պարտվողի հարց չկա, ու ընթերցողի պահանջներ էլ կարծես պիտի չլինեն։ Նույնիսկ եթե գործը հում է, հապշտապ գրված ու դրանով թերի, կարծում եմ՝ դրանից բողոքելու իմաստ չկա, գնահատենք ինչպես որ կա. եթե թերի է, թող դա համարվի որպես թերություն, ոչ թե մեղմացուցիչ հանգամանք։ Բայց Սամի վրդովվելն էլ մի քիչ լավ չեմ հասկանում։ Ամեն դեպքում կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ հեղինակներն ի սկզբանե գոնե իրենց կարծիքով ավարտուն գործեր ուղարկեն ու իմանան, որ իրենց գործը գնահատվելու է որպես ավարտուն ստեղծագործություն՝ համապատասխան խստությամբ, ու անավարտ լինելը չի ընդունվելու որպես մեղմացուցիչ հանգամանք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.06.2016, 23:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (07.06.2016)

  7. #35
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ:
    Ինչպես շատերն ասացին՝ գաղափարը լավն էր: Ինձ դուր եկավ նաև ընդհանուր պատմությունը՝ պարզ ու թեթև, մատչելի: Հնարավոր է տեղ-տեղ կային սխալներ (գալացող), բայց հուսով եմ այդ ամենը ժամանակի հարց է, ընթացքում ավելի ու ավելի լավ կստացվի՝ ձեռքը կբացվի:

    Հիտլերի նկարները
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Micke (25.06.2016), Նիկեա (24.06.2016)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դիմակ N12
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 20
    Վերջինը: 25.01.2017, 20:10
  2. Գրական դիմակ N3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 53
    Վերջինը: 26.06.2016, 10:08
  3. Գրական դիմակ N5
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 26.06.2016, 09:58
  4. Գրական դիմակ N4
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.06.2016, 09:06
  5. Գրական դիմակ N1
    Հեղինակ՝ ivy, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 38
    Վերջինը: 21.06.2016, 07:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •