boooooooom (05.06.2016)
Տասերորդ օրը նկարագրելը ամենալավը Գերմանացիքի մոտ ա ստացվում
A long time ago, in a galaxy far, far away...
Մարի, մի հարց ունեմ. դու գրելիս մտածե՞լ ես՝ Հանսը պիտի ընթերցողի մեջ համակրանք առաջացնի, թե չէ, կամ գուցե ավելի հավանական կամ նախընտրելի ես համարել, որ ընթերցողն անտարբեր մնա հերոսի նկատմամբ։ Թե՞ նույնիսկ հակակրանք պիտի առաջացներ։ Ուղղակի հետաքրքիր ա, թե դու ինքդ ոնց ես պատկերացրել էդ պահը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա (06.06.2016)
Հա, իրականում առնվազն իմ մեջ համակրանք չառաջացրեց ինքը։ Երևի ավելի շատ անտարբերություն՝ հակակրանքի երանգներով , դե, մեկ էլ խղճահարություն, որ կառաջանար ցանկացած մարդու նկատմամբ, որը շուտով մեռնելու ա։ Ես, օրինակ, չտեսա իրա պահվածքի մեջ որևէ նենց բան, որը կարող էր համակրանք առաջացնել։ Նույնիսկ եթե համարենք, որ Հանսը տենց եսիմինչ լավ մարդ չէր, այլ, ասենք, միջին վիճակագրական մարդ՝ ոչ լավ, ոչ վատ, ստանդարտ, չեզոք մեկը, բայց նույնիսկ էդ դեպքում նման ախոտորոշումից հետո, ինձ թվում ա՝ էդ տասն օրվա մեջ գոնե ինչ–որ պահի մի բարի, դրական բան անելու ցանկություն էլ կունենար, թեկուզ չնչին, անէական մի բան։ Բայց ինքը փաստորեն, մենակ կամ չեզոք բաներ էր անում, կամ բացասական։ Օրինակ, կարող էիր ինչ–որ շատ նուրբ, ոչ ակնհայտ մի դրական բան, դրական միտք, զգացում վերագրել իրեն, որից թեկուզ ենթագիտակցաբար ընթերցողը համակրանքով կլցվեր Հանսի նկատմամբ։ Այսինքն՝ համակրանք առաջացնելու համար գոնե ինչ–որ հիմք, թեկուզ ոչ բացահայտ ու ոչ ուղղակի, պիտի լինի, էլի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իմ դուրն էլ չեկավ էս ստեղծագործությունը սկզբից մինչև վերջ: Տպավորություն ա, որ ստեղծագործողը արագի մեջ էնքան որ գրել ա, շփ, թփ, ու արհեստական ինչ-որ բան ա ստացվել: Հանսին էլ չսիրեցինք:
''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''
Շնորհակալություն բոլոր կարծիքների համար էլ քննարկելու բան չկա: Մնաց մենակ իմ գործը` Հանսին մշակելու ու ամբողջական պատմվածք ստանալու:
Blessed the poison which brings the end
boooooooom (07.06.2016), John (07.06.2016), Sambitbaba (07.06.2016)
Վոլտերա (21.06.2016)
Մարի դու ինձ օգնեցիր Ես էլ թեման կարդում եմ ու մտածում, "Լավ, բա որ ես կարծիք հայտնեմ` ի՞նչ եմ ասելու," սկզբից չէի ուզում գրել: Մի խոսքով` դու ինձ օգնեցիր հասկանալ թե ինչն էր դրա պատճառը` գործի կմախք լինելը: Հղկված չէր, որոշ բաներ պարզ չէին` անհասկանալի ու կիսատ էր կարծես: Գիտեմ` շատերը այդ ամենի վրա ուշադրություն չդարձրեցին ու գրեցին, բայց իմ համար էս ստեղծագործությունը մեկնաբանելը բարդ էր, գուցե նաև հասկանալը:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ