Ի դեպ, կարող եք փորձել կռահել, թե հեղինակն ով է:
Հիմա մյուս դիմակը կստեղծեմ. մեկն էլ ուղարկեց իր ստեղծագործությունը:
Գուցե հետո առանձին ենթաբաժին ունենանք «Գրական դիմակներ»-ի համար:
Տեսնենք:
Ի դեպ, կարող եք փորձել կռահել, թե հեղինակն ով է:
Հիմա մյուս դիմակը կստեղծեմ. մեկն էլ ուղարկեց իր ստեղծագործությունը:
Գուցե հետո առանձին ենթաբաժին ունենանք «Գրական դիմակներ»-ի համար:
Տեսնենք:
Նիկեա (04.06.2016)
Կարծիքները հիմնականում բացասական էին, արժե կռահումներ անել?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sambitbaba (04.06.2016)
Ես էլ, իմ կածիքն, օրինակ, հեչ կարծիք էլ չեմ համարում դեռ, էլ ու՞ր մնաց բացասական...
Շատ հետաքրքիր միտք էր, ինձ դուր եկավ: Բայց Մայքն էլ է ճիշտ, վատ է զարգացված: Նման թեմաները մեծ ուշադրություն են պահանջում իրենց հանդեպ ու պահանջում են ամենաքիչը ոսկերիչի մոտեցում: Առաջին երկու օրը լավ էր: Բայց հետո... Հեղինակը պետք է մտածիթե ինչպես այդ տաս օրվա մեջ կարելի է տաս օրվա մեջ մի ամբողջ լիառատ կյանք ապրել, մոտավորապես սիրել-ամուսնանալ-բաժանվել տարբերակով (կոպիտ ասացի, որ հասկանալի լինի), այսինքն այդ տաս օրվա մեջ ընթերցողը պետք է տեսնի լիակատար կյանքի բոլոր երանգները և դրանից հետո միայն` հերոսի մոտեցումը դրան, որպեսզի արդարացված լինի նրա լուսամուտից նետվելը:
Իհարկե, Հանսի պես մարդիկ էլ կան լիքը, որ ապրում են անկյանք, բայց նման մարդկանց մասին էլ կամ պետք է ընդհանրապես ոչինչ չգրել, կամ էլ գրելուց այդ ցույց տալ այնպես, որ նրա` լուսամուտից դուրս ցատկելուց հետո, ուրախանաս այդպիսի մարդու այդպիսի վերջի համա՞ր...
Հարց Այվիին.
Իսկ հնարավոր չէ՞ այս "Դիմակը" բերել նրան, որ, քննարկումներից հետո, ցանկության դեպքում իհարկե, հեղինակը նորից գրի պատմվածքը, և երկրորդ քննարկումից հետո միայն բացահայտվի:
Լավ չէ՞ր լինի այս ճանապարհով փորձել օգնել մեկմեկու... Ինձ թվում է, այսպես կարելի էր ավելի արժեքավոր բաներ ստեղծել:
Վերջիվերջո, ո՞րն է ավելի կարևոր ապագայի համար. հեղինակը, թե՞ ստեղծագործությունը...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, թե հեղինակն ինչ կանի պատմվածքի հետ, իր գործն է: Գուցե մեր կարծիքներից ելնելով՝ ինչ-որ բան փոխի, գուցե և չէ:
Փուլեր-մուլեր, առաջին-երկրորդ քննարկումներ անելու իմաստ չկա, կարծում եմ: Թեման միշտ բաց է: Հեղինակը ցանկության դեպքում կարող է փոխել իր ստեղծագործությունը, նորից ներկայացնել:
Անպայման չի, որ իր անունը շաբաթներով փակ մնա: Բայց եթե դա էլ ուզենա, թող ինձ տեղեկացնի, կերկարաձգենք «դիմակի տակ մնալը»:
Գուշակեմ: Ալֆան ա:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Լավ, եկեք ես բացահայտվեմ՝ քանի ուշ չի ու բացատրություններ տամ: Կարդացողներին ու կարծիք հայտնողներին շատ շնորհակալ եմ, պատկերացրեք բոլորիդ հետ համաձայն եմ: Իրականում սա հենց հում աշխատանք ա իրենից ներկայացնում, չմշակված, կարճ ժամանակում գրված ու դրանից առաջ սյուժեի մասին երկար-բարակ չմտածած: Մի որոշ ժամանակ իրար հետևից գրական առաջարդանքներ էի անում՝ ամեն օր մեկը, ուղղակի գրելս լավացնելու, տարբեր մտքեր, սյուժեներ ու հերոսներ զարգացնելու համար: Էս գործի առաջադրանքն էս էր՝ նկարագրեք ինքնասպանության տեսարան: Մտքովս ինչ դաժան բան ասես չանցավ, որ կարող էի մանրամասն նկարագրել, հետո մտածեցի՝ իսկ եթե նկարագրեմ ոչ թե հենց ինքնասպանություն գործելու, այլ էդ հոգեվիճակին հասնելու ընթացքը ու հորինեցի Հանսին, ով իրականում հերոս չի, այլ հերոսի կմախք ա, կոնսպեկտ: Ինքը չի գրվել որպես վերջնական պատմվածք, չնայած կարճ պատմվածքի տեղ, հա, կանցնի, ինքը գրվել ա որպես առաջադրանք, որի վրա հետագայում ինչ ուզեմ, կարող եմ անել: Էսպես ինձ համար ավելի հեշտ է, երբ որոշակի մտքեր լինում են ու դրանց վրա եմ կառուցում գործը: Էդ պատճառով էլ հա, Բյուր, սա մակերեսային գործ ա, որովհետև վրայի էն բարակ շերտն ա, չէ, Հանսը առաջին հարկում չէր ապրում, ինքը իրոք ցատկում ա ու հուսամ՝ մեռնում: Իմաստը Այվին ճիշտ էր հասկացել, էն ա, թե ոնց կարա մարդը մտնի մեռնողի դերի մեջ ու էդպես էլ տակը մնա, նույնիսկ պլանները փոխվելուց հետո չկարողանա դուրս գալ էդ վիճակից, որովհետև ինքը բոլոր հաշվարկներն արել-վերջացրել էր:
Հիմա վերջին բացատրությունը. ինչու եմ սա ուղարկել, որ քննարկվի, եթե ինքը կիսատ, ոչ ամբողջական, կմախքային ու հում գործ ա. հենց նրա համար, որ իմանամ, արդյոք գաղափարը լավն ա ու կարելի ա շարունակել, ինչն ա կարելի փոխել, ինչը թողնել, Հանսը ցատկի, թե չցատկի, մեռնի, թե չմեռնի: Հա, պարզ ա, որ վերջում ես եմ որոշելու Հանսիս ճակատագիրը, բայց ձեր կարծիքը ոչ միայն կարևոր ա, այլն նաև ինչ-որ չափով որոշիչ: Վերջիվերջո ալտեր էգոյիս համար չեմ գրում, այլ մարդկանց, հատկապես՝ ձեր:
Micke ջան, էն ֆիլմն էլ կնայեմ, շնորհակալություն
Blessed the poison which brings the end
boooooooom (05.06.2016), Smokie (21.06.2016), Աթեիստ (05.06.2016), Ուլուանա (06.06.2016)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Էլի՞ դու...

Իհ, Մարի, էս ինչ արագ
Մարի ջան որպես կարկաս շատ հետաքրքիր է։ Ընդհանրապես թեման է շատ հետաքրքիր՝ եթե իմանաս մի քանի օր ունես ապրելու, ի՞նչ կանես։ Հանսը կապրի թե կմեռնի, արդեն էական էլ չի լինի, այլ նրա այդ տաս օրը կորոշի սիրե՞լ Հանսին, թե մնալ նրա հանդեպ անտարբեր։ Բայց կրկնվեմ. թեման կարելի է զարգացնել։
Իսկ այն ֆիլմը շատ ցնցող է, նայիր անպայման երբ ժամանակ գտնես։
Sambitbaba (05.06.2016), Վոլտերա (04.06.2016)
Սա ինձ ստիպեց վերընթերցել Օ․Հենրիի "Վերջին տերևը", որի կրճատված տարբերակը կար անգլերենի դպրոցական ծրագրում։ Նմանություն էի հիշում, բայց չէ․ էնտեղ այլ է։
Կարճ
Կոնկրետ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ