Գերմանիան ճանաչեց, ֆլան-ֆստանը ճանաչեց..
հոգաչափ շնորհակալ ենք..
մեծ հաշվով ինչա փոխվում էդ ճանաչումների շարքից կոնկրետ մեզ համար?
Շվեյցարիան երբ ճանաչեց, ես էնտեղ ուսանող էի..
իտալական մասի մտերիմներս հավաքված էդ հարցն էին քննարկում, երբ մոտեցա իրենց..
ինձ կոնկրետ հարց ուղղվեց` Չինաստանից հետո Թուրքիան մեր երկրորդ ամենամեծ ներկրող շուկան էր.. հիմա` էս ճանահելու ֆոնի վրա, իրենք սպառնում են խզել մեր հետ իրենց առևտրական կապերը.. Հայաստանը կարա որևէ կերպ էդ վնասը փոխհատուցի?
...է հա, բայց մարդասիրությունը, պատմական արդարությունը, բլա-բլա-բլա..
..ախպեր հասկացանք` հարգեցինք, ընդունեցինք.. հիմա հարցն ուրիշա` մեզ էդ ճանաչելուց ավելի շատ վնաս եղավ, քան օգուտ.. իմաստը որն էր?..
...ու, իրենց տեսանկյունից, ինքը ճիշտ էր...
հիմա ասածս ինչա` եթե ուզում ենք, որ ճանաչվի Եղեռնը.. եթե իրոք ուզում ենք... ու ԵԹԵ պատրաստ ենք նստել ու մտածել, թե ոնց պիտի դա անել..
ուրեմն, առաջին հերթին, պիտի Թուրքիայի վրա աշխատենք.. վերջին հաշվով` հենց իրենք են ճանաչող-չճանաչողը..
թե չէ ոչ մի հզոր երկիր իրենց չի կարող ստիպել դա ճանաչել, եթե էդ երկիրը Հայաստան չի կոչվում..
ստիպել ասեցի? նու հա` ստիպել.. կամ ուժով կամ հոգեբանորեն..
իրականությունը սենցա` թուրք պատանին/երիտասարդը, ամենասովորական հայ հասակակցի պես, եթե գիտի Եղեռնի մասին, ապա դա գիտի պատմություններից կամ գրքերից..
որոնք երկուսն էլ նույնն են սերմանում իրենց ուղեղներում.
մեծահոգի թուրքերը քրիստոնյա փոքրամասնություն հանդիսացող հայերին տեղ էին տալիս ու ձեռք չէին տալիս..
իսկ էդ ստոր հայերը թուրքերին դավաճանեցին ու առաջին համաշխարհայինի էն ամենածանր օրերին մեջքից հարվածեցին ու վազեցին ռուսների գիրկը...
դե թուրքերն էլ արդար զայրույթի տեղ ունեցան ու որոշեցին էդ հայերին իրենց տներից հանել ու քշել Սիրիա.. հիմա ջհանդամ, թե ճանապարհին մի քանի հայ չի մեռել..
...
էսա...
հիմա հարց.
ինչ ենք մենք անում էս տեսակետը փոխելու համար?
ինչպիսի լծակներ ու մշակված գրականություն ենք տարածում, պատմում-բացատրում..
չեմ ասում հենց Թուրքիայի ներսում.. գոնե Եվրոպայի թուրք համայնքի մակարդակով..
ընդհանրապես ինչ-որ բան անում ենք էս ուղղությամբ, թե էտի հեչ.. կարևորը Մոզամբիկն ու Զիմբաբվեն էլ ճանաչեն..
բարոյական հաղթանակիցա բանիցա...
իսկ գուցե չենք հասկանում, որ թուրք ղեկավարությունը բոլորի դեմ կարող է պայքարել, բացի սեփական ժողովրդի ճնշումից (ինչպես եղավ ասենք Դինքի սպանության կամ 100-ամյակի օրերին...)
Էջանիշներ