Ես էլ պատմեմ իմ սիրած առակներից մեկը:
Մի մարդ յոթ զավակ է ունենում, յոթն էլ՝ կռվարար, անբարիշտ, իրար հետ յոլա չեն գնում: Մի օր հայրը կանչում է բոլորին ու ասում.
- Տեսնո՞ւմ եք այս ավելը: Ձեզնից ո՞վ կարող է այն ձեռքով կոտրել:
Ու տալիս է նրանց մի հաստ ավել: Տղաներից ամեն մեկը փորձում է, չարչարվում է, բայց ոչինչ չի ստացվում. ցախավելը շատ ամուր է լինում:
Այդ ժամանակ հայրը բացում է ավելի կապը, ու միջի ցախերը տալիս տղաներին՝ ասելով.
- Իսկ այսպես առանձին կարո՞ղ եք կոտրել:
Զավակները հեշտությամբ կոտրտում են ավելի ցախերը:
Ու հայրն ասում է նրանց.
- Նայեք, որդիներս, դուք էլ այս ավելի նման եք. քանի դեռ միասին եք, ամուր եք, ու ոչ ոք ձեզ չի կարող կոտրել, իսկ երբ առանձին եք, ամեն մեկդ մի ցախ եք՝ հեշտ ջարդվող:
Կարծում եմ՝ այս առակը շատ կսազեր քաղաքականության բաժնին:
Էջանիշներ