Խոհականության մեջ մեղուները բոլոր կենդանիներից ավելի գերազանց գտնվեցին՝ իրենց հասարակության վրա մի նախագահ ու իշխան կարգելով, ամենայն ակնածությամբ նրան հնազանդվելու համար: Եթե գլխավոր չունենային նրան հնազանդվելու համար, իրենց միաբանությունը քանդվելով կպառակտվեր, և չէին կարողանա իրենց փեթակները մեղրով լցնել:
Այս օրինակով էլ պատշաճ է իմանալ և բազմաքանակ ժողովըրդին, որը եթե առաջնորդ ու իշխան ունի և նրանց հնազանդվում է, լցվում ու հարստանում է հոգու ու մարմնի ամեն բարիքով, իսկ եթե յուրաքանչյուր անհատ ինքն իրեն է գլուխ ճանաչում, ժողովրդի մեջ անկարգություն ու շփոթություն են տիրում, և մարդիկ ամեն բարիքից զրկվում են՝ նմանվելով իշամեղուների, որոնք ո՛չ գլուխ ունեն, ո՛չ կարգ ու ո՛չ միաբանություն, ուստի և չեն կարողանում մեղր պատրաստել, անարգ են և ամենքի կողմից հալածված:
Ուրեմն՝ ժողովուրդը գլխավորներ պիտի ունենա և հոժարակամ սիրով հնազանդվի նրանց, որպեսզի բարեվայելուչ կարգուկանոնով ու շինությամբ ազգն օրեցօր պայծառանա, հոգևոր ու մարմնավոր բարեմասնությամբ բարգավաճի:
Էջանիշներ