Մի մարդ իր կնոջ հետ արտերի մոտով անցնելիս նրան ասաց.
- Տեսնո՞ւմ ես, ինչպես են արտերը գեղեցքապես ու պատշաճաբար հնձել:
- Հնձած չէ, այլ խուզած,- հակառակվեց կինն ամուսնու խոսքին:
Եւ այսպես ամուսինն ասում էր, թե հնձած է, կինը պնդում էր, թե խուզած է. ամուսինը, բարկանալով, նրան ջուրը նետեց: Արդ, երբ կինն այլևս չէր կարողանում խոսել, հանեց ձեռքը ջրից, մատներով մկրատի ձևով նշան տվեց՝ ցույց տալով մինչև ի մաչ, թե արտը խուզած է: (Հայելի վարուց)
Էջանիշներ