Դժգոհ մարդիկ
Մի մարդ դրախտ է ընկնում։ Նայում է շուրջը և տեսնում, որ բոլոր մարդիկ ուրախ են, երջանիկ ու բարյացակամ։ Իսկ շուրջն ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կյանքում։ Մարդը ման է գալիս, զբոսնում, ամեն ինչ նրան դուր է գալիս։ Եվ նա հրեշտակապետին ասում է.
– Իսկ կարելի՞ է տեսնել, թե դժոխքն ինչ է։ Թեկուզ աչքի պոչով։
– Գնանք, ցույց տամ։
Նրանք գնում են դժոխք։ Մարդը նայում է ու տեսնում, որ այդտեղ առաջին հայացքին ամեն ինչ կարծես այնպես է, ինչպես որ դրախտում էր. նույն սովորական կյանքն է, միայն թե բոլոր մարդիկ չարացած են, վիրավորված, երևում է, որ նրանք վատ են զգում այդտեղ։ Մարդը հրեշտակապետին հարցնում է.
– Այստեղ ամեն ինչ կարծես թե նույնն է, ինչպես դրախտում էր։ Էլ ինչու՞ են սրանք բոլորն այսքան դժգոհ։
– Որովհետև նրանք մտածում են, որ դրախտում ավելի լավ է։![]()
Էջանիշներ